Վահան Ամատունի (հազարապետ)
Վահան Ամատունի (4-րդ դար - ոչ վաղ քան 451), հայ նախարար և Հայոց հազարապետ (432-447, 450-451), Վասպուրական աշխարհի Արտազ, Ճվաշռոտ (Ամատունիքի) գավառների և Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի Օշական բերդ-ամրոցի տերը, Պարգև Ամատունու որդին, Մանուելի, Առնակի եղբայրը, Վահանի և Առանձարի հայրը, Ամատունիների նախարարական տոհմից[1]։
Վահան Ամատունի | ||
| ||
---|---|---|
389 - 451 | ||
Նախորդող | Պարգև Ամատունի (կրտսեր) | |
Հաջորդող | Առնակ Ամատունի | |
| ||
432 - 447, 450 - 451 | ||
Մասնագիտություն՝ | Հազարապետ | |
Ծննդյան օր | 4-րդ դար | |
Վախճանի օր | ոչ վաղ քան 451 | |
Դինաստիա | Ամատունիներ | |
Քաղաքացիություն | Մեծ Հայք և Հայկական մարզպանություն | |
Հայր | Պարգև Ամատունի | |
Զավակներ | Վահան Դ Ամատունի և Առանձար Ամատունի |
Կենսագրություն
խմբագրել432 թվականին, Ամենայն Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևի խնդրանքով և Սասանյան արքա Վռամ Ե-ի հրովարատակով Վահան Ամատունին նշանակվում է հայոց հազարապետ։ 437 թվականին ստանալով Մեսրոպ Մաշտոցի մարմինը, տանում և թաղում է իր սեփական Օշական գյուղում։ 447 թվականին մարզպանություն եկած Դենշապուհը պաշտոնանկ է անում նրան, և նրա փոխարեն հազարապետ նշանակում մի պարսիկի։ 449 թվականին մասնակցում է Արտաշատի ժողովին, որին մասնակցող հայկական իշխանական տները և Հայ Առաքելական Եկեղեցին որոշում են չհնազանդվել և մերժել Հազկերտ Բ-ի կրոնափոխության պահանջը։ Հազկերտ Բ-ի հրամանով Տիզբոն մեկնած և առերես հավատքը ուրացած նախարարներից մեկն էր նաև Վահան Ամատունին էր[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 10-11․