Վահան Բաբայան
Վահան Շոթայի Բաբայան (նոյեմբերի 26, 1980[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր,
Վահան Բաբայան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 26, 1980[1][2] (44 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխարինող |
Կուսակցություն | Հանրապետություն և Բարգավաճ Հայաստան |
Կենսագրություն
խմբագրելՎահան Բաբայանը ծնվել է 1980 թվականի նոյեմբերի 26-ին Երևանում[3]։ 2003-2005 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում[4]։ 2003 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) պատմաաշխարհագրական ֆակուլտետը։ 1999-2001 թվականներին եղել է ՀՊՄՀ պատմաաշխարհագրական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ[5], ապա ՀՊՄՀ ուսանողական խորհրդի փոխնախագահ։ 2010 թվականին հիմնադրել և ղեկավարել է «Երիտասարդական կառավարություն» և «Երիտասարդական քաղաքապետարան» նախագծերը։ 2011 թվականին ղեկավարել է ԱՊՀ երկրների «Ծաղկաձոր 2011» երիտասարդական միջազգային կրթական հավաքը[6]։ 2006-2007 թվականներին եղել է Հայաստանի երիտասարդական կուսակցության (ՀԵԿ) փոխնախագահ[7], իսկ 2007-2011 թվականներին` ՀԵԿ նախագահ։
2011 թվականին ընտրվել է ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ (ԲՀԿ-ին ՀԵԿ-ի միավորվելուց հետո)։ 2014 թվականին եղել է ԲՀԿ քաղաքական խորհրդի քարտուղար։ 2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից[8]։
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացած է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1100&lang=eng
- ↑ 2,0 2,1 https://pace.coe.int/en/members/7378
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Бабаян Ваан Шотаевич — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Бабаян, Ваан Шотаевич — Википедия». wp.wiki-wiki.ru. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Бабаян, Ваан Шотаевич - Russian Wikipedia». Wikipedia - WikiDeck. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Бабаян, Ваан Шотаевич - это... Что такое Бабаян, Ваан Шотаевич?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Биография». Партия реформистов (ռուսերեն). 2020 թ․ մայիսի 31. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.