Վահան Կոստանյան
Վահան Ալեքսանի Կոստանյան (դեկտեմբերի 1, 1994), հայ քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ[1]։
Վահան Կոստանյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1994 (30 տարեկան) |
Աշխատավայր | ՀՀ ԱԳՆ |
Աշխատանքային գործունեություն
խմբագրել2018 թվականին Վահան Կոստանյանը մի քանի ամիս զբաղեցրել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնը։ Նույն թվականի հուլիսի 3-ին իր դիմումի համաձայն ազատվել է այդ պաշտոնից, իսկ օգոստոսի 14-ին նշանակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ[2]։
2020 թվականի հունիսի 19-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Վահան Կոստանյանն ազատվել է Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից և նշանակվել Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնում[3][4][5]։
2023 թվականի հունվարի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ[6]։
Քննադատություն
խմբագրել«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամլո խոսնակ և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական աշխատած ժամանակ Վահան Կոստանյանը մեկնաբանելով 2019 թվականի հոկտեմբերի 1-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունի այցը Արցախ, լուսանկար էր տեղադրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի բակից, որը վերնագրել էր՝ «Բերել ենք հողերը հանձնելուց առաջ ցույց տանք վերջին անգամ»[7][8]։ Մեկ տարի անց իր ներկայացրած քաղաքական ուժի առաջնորդը պատերազմի արդյունքում ստորագրեց համաձայնագիր, որով Արցախի Հանրապետության զգալի տարածքներ հանձվեց Ադրբեջանին։ Հանրությունը քննադատաբար արձագանքեց Վահան Կոստանյանի նախկինում արված այդ գրառմանը[9]։
Զինվորական ծառայություն
խմբագրել2018 թվականի հուլիսի 19-ին ՀՀ կառավարության որոշմամբ Վահան Կոստանյանին ընձեռնվեց 3 տարով ակադեմիական տարկետման իրավունքից օգտվելու հնարավորություն՝ ասպիրանտուրայում ուսանելու համար[10], որից հետո նա նշանակվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական, և հետո՝ ԱԺ նախագահի խորհրդական։ Վահան Կոստանյանը հայտնել էր, որ Ազգային ժողովում նույնպես գիտությամբ կզբաղվի և եթե սահմանված ժամկետում չպաշտպանի թեկնածուական ատենախոսությունը, անպայման բանակ կգնա[11][12]։
2021 թվականի ապրիլի 16-ին, տարկետման ժամկետը լրանալուց 3 ամիս առաջ, Վահան Կոստանյանն ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, սակայն արդեն հիվանդության պատճառով՝ 54 հոդվածի «բ» կետով[13], որից հետո մայիսին իր դիմումի համաձայն նա ազատվել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայից[14]։ Թեմային ԱԺ նիստում անդրադարձել է նաև պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած չէ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Վահան Կոստանյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ». CIVILNET. 2023 թ․ հունվարի 27. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Վահան Կոստանյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ».
- ↑ «Վահան Կոստանյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ».
- ↑ «Վահան Կոստանյանը նշանակվել է ԱԺ նախագահի խորհրդական». Armtimes.com. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Վահան Կոստանյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից ու նշանակվել խորհրդական». infocom.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
- ↑ ««Բերել ենք հողերը հանձնելուց առաջ ցույց տանք վերջին անգամ». Վահան Կոստանյան». news.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Բերել ենք հողերը հանձնելուց առաջ ցույց տանք վերջին անգամ. ԱԺ նախագահի օգնական». yerevan.today. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
- ↑ ««Բերել ենք հողերը հանձնելուց առաջ ցույց տանք վերջին անգամ» գրառման հեղինակը Հայաստանի արտգործնախարարի տեղակալ է նշանակվել».
- ↑ «146 զինակոչիկ տարկետման իրավունք ստացավ կրթության և գիտության բնագավառում նշանակալի ներդրում ունենալու հիմքով». Hetq.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Բանակ չգնացած խորհրդականը դիսերտացիա է գրում, բայց չգիտի՝ երբ կավարտի».
- ↑ «ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն». www.irtek.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
- ↑ ««ՔՊ»–ական Վահան Կոստանյանն իր պարտադիր զորակոչից 9 տարի անց վերջապես ազատվեց բանակից».
- ↑ «Վահան Կոստանյանը պետք է զորակոչվեր, սակայն շարունակում է զբաղեցնել պետական պաշտոն. «Երկիրն այսօր»». Politik.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.