Վահան Պարոն-Վարդյան

հայ բժիշկ

Վահան Պարոն-Վարդյան (Պարոնվարդյան, 1880, Օրդու, Տրապիզոնի նահանգ/Կիրասոն, Կիրասոնի գավառ, Տրապիզոնի նահանգ- 1915, Տիգրանակերտ կամ Տիգրանակերտ-Մելիտինե ճանապարհին), հայ բժիշկ։

Վահան Պարոն-Վարդյան

Վահան Պարոն-Վարդյան

(Պարոնվարդյան)
Ծնվել է1880
Ծննդավայր
Մահացել է1915
Մահվան վայր
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
ԿրթությունՍուրբ Ժոզեֆի համալսարան
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1880 թվականին Տրապիզոնի նահանգի Օրդու քաղաքում/Տրապիզոնի նահանգի Կիրասոնի գավառի կենտրոն Կիրասոն քաղաքում։ Մանուկ հասակում զրկվել է հորից։ Մայրը երկրորդ անգամ ամուսնացել է Բրուսայի ազգային վարժարանի անվանի ուսուցիչ Կ. Երեցյանի հետ։ Նախնական և երկրորդային կրթությունն ստացել է Բրուսայի ազգային վարժարաններում։

1908-1912 թվականներին Կ. Երեցյանի խորհրդով ու նյութական աջակցությամբ ուսանել է Բեյ­րութի Սեն Ժոզեֆ ֆրանսիական համալսարանի բժշկական ֆակուլտետում։ 1912 թվականին կարճ ժամանակով իր ծննդավայրն է այցելել։ 1912-1914 թվականներին Բրուսայի շրջանի Ենիշեհիր գյուղի բժիշկ է աշխատել։ Այստեղ ամուսնացել է և տուն-տեղ դրել։

1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայել։ 1915 թվականի ապրիլին ձերբակալվել է և Տիգրանակերտ (մայրաքաղաք)ի բանտը աքսորվել։ Նրան և մի այլ հայ բժշկի զրպարտել են Տիգրանակերտի բանտում բազմաթիվ հայ բանտարկյալների՝ բծավոր տենդից մահվան համար, մինչդեռ նրանց բոլորին թուրքերն սպանել էին։ 1915 թվականին՝ Տիգրանակերտի բանտում տանջանքների ու չարչարանքների ենթարկվելուց հետո, սպանվել է արյունարբու նահանգապետ, չերքեզ դոկտոր Ռեշիդ բեյի հրահանգով՝ 35 տարեկանում։ Ըստ գերմանացի մի­սի­ո­ներ դոկտոր Յոհաննես Լեփսիուսի հայտնած տեղեկության՝ բժիշկը թուրք չեթեների ձեռքով սպանվել է Տիգրանակերտից Մելիտինե աքսորվելու ճանապարհին, ի թիվս 10 ականավոր հայերի։

Վահանի խորթ եղբայրը՝ Հմայակ Կ. Երեցյանը, փրկվելով տարագրության գողգոթայից, բնակություն է հաստատել Ֆրանսիայում։ Քույրը՝ Բեաթրիսը, բնակվել է Իտալիայում։

Գրականություն

խմբագրել
  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
  • Յովակիմեան (Արշակունի) Յովակիմ, Պատմութիւն Հայկական Պոնտոսի, Պէյրութ, 1967։

Աղբյուր

խմբագրել

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։