Վահան Տերյանի անվան թիվ 60 դպրոց
Վահան Տերյանի անվան թիվ 60 դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Էրեբունի վարչական շրջանում։
Վահան Տերյանի անվան թիվ 60 դպրոց | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1948 |
Անվանված է | Վահան Տերյան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Երևան, Տիգրան Մեծի պողոտա 42 |
Կայք | yerevan60.schoolsite.am |
Պատմություն
խմբագրելԴպրոցը հիմնադրվել է 1948 թվականին և գործել է որպես արական դպրոց։ 1949 թվականին Ստալինի ծննդյան 70-ամյակի առթիվ դպրոցը կոչվել է Ստալինի անունով։ 1965 թվականին Վահան Տերյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ դպրոցն անվանակոչվել է բանաստեղծի անունով։
1965 թվականին դպրոցի առջև տեղադրվել է բանաստեղծի կիսանդրին (քանդակագործ՝ Արշամ Շահինյան)։
1975 թվականից դպրոցում գործում է «Տերյան» ակումբը։ Դպրոցում կազմակերպվում են «Տերյանական օրեր Երևանում» մրցույթ-փառատոններ։
2009 թվականին դպրոցն ընդգրկվել է գերմաներենի խորացված ուսուցման և գերմաներեն լեզվի դիպլոմի շնորհման ծրագրի մեջ։
Դպրոցի բակում տեղադրվել է ցայտաղբյուր՝ նվիրված արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին[1]։
Շրջանավարտներ
խմբագրելՊատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Դպրոցի պաշտոնական կայքը Արխիվացված 2020-07-04 Wayback Machine