Վահրամ Չուբիմ, Վահրամ Միհրևանդակ, Բահրամ Չուբին (ծննդյան թվականներն անհայտ-մոտ 592), պարսիկ զորահրամանատար, Իրանի շահ 590-591 թվականներին։ 589 կամ 590 թվականին խորասանում պարտության է մատնել Իրան ներխուժած թյուրքերին։ Պատերազմել է Բյուզանդիայի դեմ։ Արտահայտելով զինվորական բարձր ավագանու շահերը, 589 կամ 590 թվականին ապստամբել է մանր ազնվականության և առևտրականների վրա հենվող Որմիզդ 4-րդ-ի դեմ, սպանել նրան, գերել թագաժառանգին (ապագա շահ Խոսրով 2-րդ Ափարվեզին), իրեն հռչակել «արքայից արքա»։ Խոսրովն օգնություն է խնդրել Բյուզանդիայի կայսր Մավրիկիոսից (Մորիկ)։ Զորավար Մուշեղ Մամիկոնյանը բյուզանդական և հայկական զորքերով ճնշել է Վահրամ Չուբիմի ապստամբությունը։ Վահրամ Չուբիմը փախել է թյուրք, խաքանի մոտ, սակայն շուտով սպանվել է։

Վահրամ Չուբին
 
Մասնագիտություն՝ սպա, archer, ռազմական հրամանատար, կառավարիչ և գրող
Դավանանք Զրադաշտականություն
Ծննդյան օր 6-րդ դար
Ծննդավայր Ռեյ, Իրան կամ Սասանյան Պարսկաստան
Վախճանի օր 592
Վախճանի վայր Ֆերգանա, Ուզբեկստան կամ Western Turkic Khaganate
Դինաստիա House of Mihrān?
Քաղաքացիություն  Սասանյան Պարսկաստան և Western Turkic Khaganate
Հայր Bahram Gushnasp?
Ամուսին Gordiya?
Զավակներ Mihran Bahram-i Chubin?
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահրամ Չուբին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 247