Վաղարշապատի օր
Վաղարշապատի օր (նաև՝ Էջմիածնի օր), տոն, որը նվիրված է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքին[1][2]։ Սահմանվել է 2008 թվականին՝ Վաղարշապատի քաղաքապետի որոշմամբ[1]։ Նշվում է յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 8-ին[1][2]։ Այդ օրը Վաղարշապատ քաղաքում նշվում է մեծ տոնակատարությամբ[1]։ Տոնական միջոցառումները մեկնարկում են հոկտեմբերի 6-ին՝ հիմք ընդունելով 405 թվականին տառերի մուտքն Էջմիածին ու այդ առիթով եռօրյա տոնակատարություն անցկացնելը[1]։
Վաղարշապատի օր | |
---|---|
Ամսաթիվ | հոկտեմբերի 8 |
Տոնվում է | Հայաստանում |
սկսած | 2008 |
Հաստատված | Վաղարշապատի համայնքապետարան |
Անվանված է | Վաղարշապատ |
Կապված | Վաղարշապատ |
Պատմություն
խմբագրելՎաղարշապատը Հայաստանում մեծությամբ 4-րդ քաղաքն է[1]։ Մինչև Վաղարշապատ կոչվելը քաղաքն անվանվել է Վարդգեսավան, իսկ դրանից առաջ Արտիմեդ[1]։ Միջին դարերում, մասնավորապես, միջնադարում Վաղարշապատը մերթընդմերթ կոչվել է նաև Էջմիածին, որը համանուն վանական համալիրի անվանումն է[1]։ 1945 թվականին քաղաքը վերանվանվել է Էջմիածին, և այդ անուն է կրել մինչև 1992 թվականը, երբ նորից վերանվանվել է Վաղարշապատ[1]։
Հոկտեմբերի 8-ի տոնական միջոցառումները մեկնարկում են քայլերթով, որը սկիզբ է առնում Սուրբ Հռիփսիմե եկեղեցու դիմացից՝ շարժվելով դեպի Կոմիտասի անվան հրապարակ[1]։ Քայլերթին մասնակցում են քաղաքի բնակչությունը[1]։ Օրվա ընթացքում քաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են տարբեր միջոցառումները, որոնք իրենց տրամաբանական ավարտն են ստանում հրապարակում անցկացվող համերգային ծրագրով[1]։
«Տարին քեզ համար ակնթարթ է, հազարամյա քաղաք» խորագիրն է ունեցել 2014 թվականի տոնակատարությունը[1]։