Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոց

Երևանի դպրոց

Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։

Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոց
Տեսակդպրոց
ԿարգախոսԱրևի նման նայենք աշխարհին
Հիմնադրված է1953
Անվանված էՎաղարշ Վաղարշյան
ՏնօրենԾովինար Մելքումյան
Աշակերտներ560
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Կենտրոն վարչական շրջան, Ծովակալ Իսակովի պողոտա 2/1
Վաղարշ Վաղարշյանի կիսանդրին դպրոցի բակում

Պատմություն

խմբագրել

Դպրոցը հիմնադրվել է 1953 թվականին՝ հայրենադարձներով բնակեցված Կիլիկիա թաղամասում։ 1964 թվականին անվանակոչվել է հայ դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, թատերական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանի անվամբ[1]։

Դպրոցի բակում տեղադրված է Վաղարշ Վաղարշյանի կիսանդրին (քանդակագործ՝ Ա. Մուրադյան, ճարտարապետ՝ Շմավոն Ազատյան

Տնօրեններ

խմբագրել
  • Վ. Շադինյան
  • Ա. Ռուբինյան (1972-1989)
  • Ս. Դավթյան (1990-1998)
  • Ռ. Արսենյան (1998-2018)
  • Ծ. Մելքումյան (2018)

Տես նաև

խմբագրել

Վաղարշ Վաղարշյանի կիսանդրի (Երևան)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոց». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.