Վաղենակ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Աստղածաղկայիններ (Asteroideae)
Տրիբա Calenduleae
Ցեղ Վաղենակ (Calendula)
L., 1753

Վաղենակ (լատին․՝ Calendula), նարգիզ, կալենդուլա, աստղածաղկազգիներ (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է մոտ 30 տեսակ, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ պարսկական (լատին․՝ calendula persica

Տարածում

խմբագրել

Հանդիպում է Սյունիքի մարզում (Ներքին Հանդ, Շվանիձոր, Նռնաձոր գետի մերձակայքում, Ծավ գետի ափին)։ Աճում է չոր, քարքարոտ, խճոտ լանջերին, երբեմն՝ որպես մոլախոտ՝ մշակաբույսերի ցանքերում։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Մշակության մեջ բոլոր մարզերում տարածված է վաղենակ դեղայինը (լատին․՝ calendula officinallis)։ Լավ աճում է բոլոր տիպի հողերում, վատ խնամքի դեպքում վայրիանում է։

Կենսաբանական նկարագիր

խմբագրել
 
C. officinalis

Ցողունը կանգուն է, կողավոր, պարզ կամ ճյուղավորվող, բարձրությունը՝ 5(10)-20(30) սմ։ Տերևները հերթադիր են, երկարավուն հակադիր ձվաձևից մինչև երկարավուն-նշտարաձև, թավոտ։ Ծաղկաբույլը զամբյուղ է, մեկական, երկար ծաղկակիրների վրա։ Լեզվակավոր ծաղիկները դեղին են, առէջքային, պտղաբերող, կենտրոնականները՝ խողովակավոր, երկսեռ, անպտուղ։

Ծաղկում է հուլիս-նոյեմբերին։ Պտուղը տարբեր չափերի, աղեղնաձև ծռված սերմիկ է։

Քիմիական կազմ

խմբագրել

Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, թթուներ, խեժեր, սապոնիններ, աղաղանյութեր, ճարպեր, ալկալոիդներ, միկրո- և մակրոտարրեր և այլն։

Նշանակություն

խմբագրել

Պատրաստուկներն օգտագործում են վերքերի և խոցերի, ստամոքսի, 12-մատնյա աղիքի, լյարդի և լեղապարկի, սրտային հիվանդությունների, արյան բարձր ճնշման, ուռուցքների, շնչուղիների բորբոքման և այլ դեպքերում։ Թուրմն ունի հականեխիչ և հակաբորբոքային հատկություններ։ Գեղազարդիչ է։

Դասակարգում

խմբագրել

Տաքսոնոմիա

խմբագրել

Դասը մտնում է Բարդածաղկավորներ (Asteraceae) ընտանիքի և Աստղածաղկազգիներ (Asterales) կարգի մեջ.

  ևս 12 ընտանիք   մոտ 70 տեսակ  
         
  Կարգ Բարդածաղկավորներ     ցեղ
Վաղենակ
    Calendula maroccana
               
  Բաժին կամ Ծածկասերմեր     ընտանիքԱստղածաղկազգիներ     Calendula stellata    
             
  ծաղկավոր բույսեր 44 կարգ   ևս 900-1000 դաս   Calendula suffruticosa
     
 
Calendula suffruticosa
 
Սերմերը

Ներկայացուցիչներ

խմբագրել

Հայտնի են 12-20 տեսակ, նրանցից մի քանիսը[1].

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. По данным сайта GRIN (см. карточку растения).

Գրականություն

խմբագրել
  • Васильченко И. Т. Род 1565. Календула — Calendula L. // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин и Е. Г. Бобров. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1961. — Т. XXVI. — С. 857—861. — 938 с. — 2400 экз.

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաղենակ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաղենակ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 201