Վաղինակ Ասլանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասլանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վաղինակ Սիրեկանի Ասլանյան (դեկտեմբերի 21, 1918[1], Երևան, Հայաստան - ապրիլի 8, 2005, Երևան, Հայաստան), հայ նկարիչ, գծանկարիչ, Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ։ Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Հայրենական մեծ պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ[2]։
Վաղինակ Ասլանյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 21, 1918[1] |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Վախճանվել է | ապրիլի 8, 2005 (86 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ (1938), Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1950)[1] և Գեղարվեստի և ճարտարապետության ազգային ակադեմիա (1941) |
Մասնագիտություն | նկարիչ և դասախոս |
Ուսուցիչ | Բորիս Իոգանսոն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Վաղինակ Ասլանյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելՎաղինակ Ասլանյանը ծնվել է 1918 թվականի դեկտեմբերի 21-ին, Երևանում, Արևմտյան Հայաստանից գաղթած բանվորի ընտանիքում։ 1934-1938 թվականներին սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1950 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, 1938-1939 թվականներին աշխատել է Կալինինոյի շրջանի Սարատովկա գյուղում, որպես մանկավարժ։ 1938-1941 թվականներին սովորել է Կիևի գեղարվեստի ակադեմիայում, Բ. Վ. Յոհանսոնի արվեստանոցում (1950-1953, Մոսկվա)։
1939-1942 թվականներին ծառայել է Կարմիր բանակում (63-րդ Անդրկովկասյան հրաձգային դիվիզիայի 170-րդ սակրավորների հատուկ գումարտակում)։ 1941 թվականի օգոստոսի 25-ից Ասլանյանի դիվիզիան գտնվել է Պարսկաստանում (Խոյ և Մակու քաղաքներում՝ թուրքական սահմանի մոտ)։ 1941 թվականի դեկտեմբերի 31-ին Նովոռոսիյսկից մեկնած զորքերի հետ գրավել են Թեոդոսիա քաղաքը։ 1942 թվականին վիրավորվել է , տեղափոխվել Կերչի հոսպիտալ, այնուհետև՝ Տուապսե քաղաք, ապա՝ Կիսլովոդսկ։ Բուժվելուց հետո ուղարկել են Բաքու, որտեղից էլ զորացրվել է , որպես Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ։ Պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի երկրորդ աստիճանի շքանշանով և բազմաթիվ այլ մեդալներով[2]։
1960 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, պրոֆեսոր՝ 1987 թվականից[3]։
Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[4]։
Պարգևներ
խմբագրել- ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
- Հայրենական մեծ պատերազմի երկրորդ աստիճանի շքանշան
Ստեղծագործություններ
խմբագրելՍտեղծել է հիմնականում դիմանկարներ, դիմանկարային կոմպոզիցիաներ[5]։
- «Գորկին Հայաստանում», 1945
- «Երիտասարդ Ալեքսանդր Սպենդիարյանը և Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը» 1952-1953
- «Կոմիտասի անվան քառյակը» 1955-1957
- «Արամ Խաչատրյանի հեղինակային համերգը» 1960
- «Իմ Էրեբունի», 1984-1985
- «Կանտատ խաղաղության» 1987
- «Գ. Դոլիձեի դիմնանկարը», 1961
- «Մարտիրոս Սարյանի դիմանկարը», 1967[6]
- «Գուրգեն Ջանիբեկյանի դիմանկարը», 1972
- «Պրոֆեսոր Ա. Լ. Միքայելյանի դիմանկարը», 1993
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Վաղինակ Ասլանյանի ստեղծագործություններից ՀԱՊ-ում
- ↑ «Zarkfoundation - Վաղինակ Ասլանյան». zarkfoundation.com.
- ↑ «Ասլանյան Վաղինակ Սիրեկանի | Մարտիրոս Սարյանի դիմանկարը - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաղինակ Ասլանյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 565)։ |