Վայրի կյանք» (անգլ.՝ Wildlife), ռեժիսոր Փոլ Դանոյի ամերիկյան դրամատիկ ֆիլմը։ Սցենարի հեղինակներն են Դանոն և Զոի Կազանը։ Հիմքում ընկած է գրող Ռիչարդ Ֆորդի համանուն վեպը (1990 թվական)։ Գլխավոր դերերը խաղում են Ջեյք Ջիլենհոլը, Քերի Մալլիգանը, Էդ Օքսենբուլդը և Զոի Մարգարետ Կոլլեթին։

Վայրի կյանք
անգլ.՝ Wildlife
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա
ՀիմքWildlife?
Թվականհոկտեմբերի 19, 2018 և նոյեմբերի 9, 2018
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓոլ Դանո
Սցենարի հեղինակՓոլ Դանո
ԴերակատարներՋեյք Ջիլենհոլ, Քերրի Մալլիգան, Էդ Օքսենբոլդ, Բիլ Քեմփ և Դերիլ Քոքս
ԵրաժշտությունԴևիդ Լենգ
ՄոնտաժԼուիզ Ֆորդ
Պատմվածքի վայրՄոնտանա
ԿինոընկերությունJune Pictures? և Nine Stories Productions?
Տևողություն104 րոպե
Պաշտոնական կայքէջ
 Wildlife (film) Վիքիպահեստում

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2018 թվականին՝ «Սանդենս» կինոփառատոնի շրջանակներում[1]։

Սյուժե

խմբագրել

1960 թվական։ Տղան հետևում է, թե իր ծնողների ամուսնությունն ինչպես է խորտակվում այն բանից հետո, երբ մայրը սիրահարվում է ուրիշ տղամարդու[2][3]։

Դերերում

խմբագրել
Դերասան Դեր
Ջեյք Ջիլենհոլ Ջերրի Բրինսոն Ջերրի Բրինսոն
Քերի Մալլիգան Ժանեթ Բրինսոն Ժանեթ Բրինսոն
Էդ Օքսենբուլդ Ջո Բրինսոն Ջո Բրինսոն
Զոի Մարգարետ Կոլլեթի Ռութ-Էնն Ռութ-Էնն
Բիլլ Քեմփ Ուորրեն Միլլեր Ուորրեն Միլլեր
Ջերրիլ Կոկս Քլարենս Սնոու Քլարենս Սնոու

Կինոարտադրություն

խմբագրել

Մշակում

խմբագրել

2016 թվականի հուլիսին հայտարարվել է, որ Փոլ Դանոն զբաղվելու է Ռիչարդ Ֆորդի վեպի ադապտացիայով՝ Զոի Կազանի հետ միասին կինոսցենարը պատրաստելու համար[4]։ Միաժամանակ ոչ Դանոն, ոչ էլ Կազանը ֆիլմում չեն նկարահանվելու։ Այնուհետև Դանոն արել է հետևյալ հայտարարությունը. «Ռիչարդի գրքում ես տեսա ինձ և շատ ուրիշներին։ Ես միշտ ցանկացել եմ ֆիլմեր նկարահանել, և միշտ գիտեի, որ ֆիլմ պետք է նկարահանեմ ընտանիքի մասին»[5]։ Այս նախագծի շրջանակներում կինոարտադրությամբ պետք է զբաղվեր June Pictures ընկերությունը, որի ղեկավարը՝ Ալեքս Սաքսը, մտադիր էր հանդես գալ որպես պրոդյուսեր։ Պլանավորվում էր նաև կինոարտադրության մեջ ներգրավել Nine Stories Productions ընկերությանը[6]։ 2016 թվականի սեպտեմբերին հայտարարվել է, որ ֆիլմի գլխավոր դերակատարներն են Ջեյք Ջիլենհոլը և Քերի Մալլիգանը[6]։ Ֆիլմի նվագակցության պատասխանատուն ամերիկացի կոմպոզիտոր Դեյվիդ Լենգն է։

Նկարահանումներ

խմբագրել

Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Մոնտանա նահանգում (ԱՄՆ), բայց ձմռանը վատ եղանակների պատճառով ստիպված են եղել նկարահանումները դադարեցնել ու շարունակել Օկլահոմայում[7]։

Թողարկում

խմբագրել

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2018 թվականին՝ «Սանդենս» կինոփառատոնի շրջանակներում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Debruge, Peter (2017 թ․ նոյեմբերի 29). «Sundance Film Festival Unveils Full 2018 Features Lineup». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
  2. «Jake Gyllenhaal & Carey Mulligan Play Estranged Couple In Wildlife». Movie News Guide. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.
  3. Nolfi, Joey (2016 թ․ օգոստոսի 2). «Paul Dano adapting Richard Ford's Wildlife for feature directorial debut». Entertainment Weekly. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.
  4. McNary, Dave (2016 թ․ հուլիսի 29). «Paul Dano to Make Directorial Debut With Indie Drama 'Wildlife'». Variety. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.
  5. Smith, Nigel (2016 թ․ սեպտեմբերի 23). «Jake Gyllenhaal and Carey Mulligan to star in Paul Dano's Wildlife». The Guardian. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.
  6. 6,0 6,1 Pedersen, Erik (2016 թ․ սեպտեմբերի 23). «Jake Gyllenhaal & Carey Mulligan Star In 'Wildlife', Paul Dano's Directing Debut». Deadline. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.
  7. Asher, Sally (2016 թ․ հոկտեմբերի 28). «Movie to be partially filmed in Enid». enidnews.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վայրի կյանք» հոդվածին։