Վայրի պայմաններում (ֆիլմ)
Վայրի պայմաններում (անգլ.՝ Into the Wild), դրամատիկ ֆիլմ, ռեժիսոր Շոն Փենի կողմից, Ջոն Կրակաուերի համանուն գրքի հիման վրա նկարահանված։ Էկրաններին բարձրացել է 2007 թվականին։ Ֆիլմի սյուժեն հիմնված է իրական դեպքերի վրա։
Վայրի պայմաններում անգլ.՝ Into the Wild | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | վավերագրական դրամա, դրամա, գրքերի էկրանավորում, կենսագրական ֆիլմ և ռոուդ-մուվի[1] |
Հիմք | Վայրի պայմաններում (գիրք) |
Թվական | 2007 և հունվարի 9, 2008[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Շոն Փեն[3][4][5][…] |
Պրոդյուսեր | Արթ Լինսոն, Շոն Փեն և Բիլ Փոհլադ |
Սցենարի հեղինակ | Շոն Փեն |
Դերակատարներ | Էմիլ Խիրշ[3][4][6][…], Մարշա Գեյ Հարդեն[3][4][7][…], Վիլյամ Հըրթ[4][8][9][…], Ջենա Մելոուն[4][8][9][…], Քեթրին Քիներ[3][6][9][…], Վինս Վոն[6][9][10][…], Քրիստեն Ստյուարտ[9][10][11], Հել Հոլբրուք[9][10][11], Բրայան Հ․ Դիրկեր[10], Սթիվեն Ուիգ[10], Զաք Գալիֆիանակիս[9][10][11], Հեյլի Ռամ[11], Մերիթ Ուիվեր[11], Տուրե Լինդհարթ[11], Ռ. Դ. Քոլ[11] և Signe Egholm Olsen?[11] |
Օպերատոր | Էրիկ Գոտիե |
Երաժշտություն | Մայքլ Բրուք, Kaki King?[12] և Էդդի Վեդդեր[12] |
Մոնտաժ | Ջեյ Քեսիդի |
Պատմվածքի վայր | Կալիֆոռնիա, Հարավային Դակոթա, Լոս Անջելես և Արիզոնա |
Նկարահանման վայր | Կալիֆոռնիա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ և Արիզոնա |
Կինոընկերություն | Paramount Vantage[3] |
Տևողություն | 148 րոպե |
Into the Wild Վիքիպահեստում |
Գլխավոր դերում է Էմիլ Հիրշը։ Ստացել է երկու Օսկար լավագույն տղամարդու դեր և լավագույն մոնտաժ անվանակարգերում։
Սյուժեն
խմբագրելՖիլմը պատմում է Քրիստափոր Մաքքենդլեսի իրական պատմությունը։ Մի երիտասարդ, ով ապրում էր հարուստ ընտանիքում, մերժում էր հարուստին բնորոշ հատկանիշները և իր գումարով բարեգործություններ էր կատարում։ Օրերից մի օր նա դառնում է աղքատ թափառաշրջիկ։ Վերջին երկու տարիների ընթացում (1990–1992 թվականներին) Ալեքսանդր անունով նա մեկնում է ԱՄՆ և Մեքսիկա, աշխատում է տարբեր տեղեր, հանդիպում է տարբեր մարդկանց, որոնք փոխում են իր կյանքը, մինչև վերջապես լինում է Ալյասկայում։ Այստեղ նա ապրում է անապատում մի հին ավտոբուսի մեջ։
Դերերում
խմբագրելԴերակատար | Դեր | |
---|---|---|
Էմիլ Հիրշ | Քրիստափոր Մաքքենդլես | |
Քեթրին Կիներ | Ջեն Բյորիս | |
Հել Հոլբրուկ | Ռոն Ֆրանց | |
Մարշա Գեյ Հարդեն | Բիլի Մաքքենդլես | |
Վիլյամ Հյորտ | Վոլտ Մաքքենդլես | |
Քրիստեն Ստյուարտ | Թրեյսի Թատրո | |
Բրայան Դիրկեր | Ռեյինի | |
Ջենա Մելոուն | Քերին Մաքքենդլես | |
Վինս Վոն | Վեյն Վեստերբերգ | |
Տուրե Լինդհարդտ | Մադս |
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Շոն Փենը ասում է, որ ինքը այս ֆիլմի նկարահանմանը պատրաստվել է տասը տարի։ Ջոն Կրակաուերի գիրքը նա կարդացել է 1996 թվականին մի գիշեր, որից հետո անհապաղ բանակցություններ է սկսել Մաքքենդլեսի ծնողների հետ ֆիլմի էկրանավորման համար։ Միայն, երբ ամեն ինչ պատրաստ է եղել նկարահանման համար, ծնողները հրաժարվել են։ Փենը համբերությամբ սպասում էր նրանց համաձայնմանը մինչև 2006 թվականը, երբ նրանք չզանգահարեցին Փենին և չասացին, որ պատրաստ են տալ իրենց համաձայնությունը նկարահանման համար։
- Որպեսզի նկարահանվի ֆիլմի գլխավոր դերում, Էմիլ Հիրշը նիհարեց 18 կիլոգրամով։
- Շոն Փենի առաջին կինոնկարը, որտեղ չի խաղում իր կինը՝ Ռոբին Ռայթ Փենը։
- Շոն Փենը Մաքքենդլեսի դերում սկզբում տեսնում էր Լեոնարդո Դի Կապրիոյին, իսկ Ռոն Ֆրանցի դերում՝ Մարլոն Բրանդոյին։
- Ֆիլմը ամբողջությամբ նկարահանված է իրական դեպքերի հիման վրա, որտեղ ապրել է Մաքքենդլեսը։ Նկարահանող խումբը Ալյասկա է գնացել չորս անգամ, որպեսզի տարվա չորս եղանակներն էլ լինեն ֆիլմում։
- Լոսը, ով ֆիլմում սպանել է Քրիստափորին, հենց ինքը իրականում մահացած է գտնվել Ալյասկայում։
- Ֆիլմում բոլոր երգերը կատարում է Էդի Վեդերը։
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրելՄրցանակները
խմբագրել- 2008՝ «Ոսկե գլոբուս», լավագույն օրիգինալ երգի համար (Guaranteed երգը)։
Անվանակարգեր
խմբագրել- 2008՝ երկու անվանակարգ Օսկարում, լավագույն երկրորդային դերասան (Հել Հոլբրուկ), լավագույն մոնտաժ (Ջեյ Քեսիդի)։
- 2008՝ «Ոսկե գլոբուս»–ում լավագույն օրիգինալ սաունդթրեք անվանակարգում։
- 2008՝ «Դեյվիդ Դի Դոնատելո» մրցանակաբաշխությանը լավագույն օտարերկրյա ֆիլմ։
- 2008՝ Գիլդիա մրցանկաբաշխությանը ԱՄՆ ռեժիսորների անվանակարգում։
- 2008՝ Գրեմմի մրցանակաբաշխությանը, որպես լավագույն երգ, գրված ֆիլմի կամ հետուստատեսության համար։
- 2008՝ «Երիտասարդ դերասան» մրցանակաբաշխությանը, որպես լավագույն երիտասարդ դերասանուհուն՝ Քրիստեն Ստյուարտին։
Ամերիկյան կինոարվեստի ինստիտուտը ֆիլմը անվանել է 2007 թվականի լավագույն տասը ֆիլմերից մեկը[13]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.cineclubdecaen.com/realisat/pennsean/intothewild.htm
- ↑ Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://stopklatka.pl/film/wszystko-za-zycie
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=110101.html
- ↑ http://www.imdb.com/title/tt0758758/
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.metacritic.com/movie/into-the-wild
- ↑ http://www.interfilmes.com/filme_18554_Na.Natureza.Selvagem-(Into.the.Wild).html
- ↑ 8,0 8,1 http://www.adorocinema.com/filmes/filme-110101/
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 http://www.filmaffinity.com/en/film966177.html
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 http://www.imdb.com/title/tt0758758/fullcredits
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 12,0 12,1 Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.afi.com/afiawards/AFIAwards07.aspx
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆիլմի պաշտոնական կայք Արխիվացված 1998-12-03 Wayback Machine(անգլ.)
- « Into the Wild»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Ֆիլմը allmovie կայքում
- КиноПоиск.Ru կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վայրի պայմաններում (ֆիլմ)» հոդվածին։ |