Վայր, որի մասին գիտենք միայն մենք
«Վայր, որը գիտենք միայն մենք» (չինարեն՝ 有一个地方只有我们知道), 2015 թվականի չինական ռոմանտիկ դրամա, ֆիլմի ռեժիսորն է Սյու Ժինլեյը։ Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաքում։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի փետրվարի 10- ին։
Վայր, որի մասին գիտենք միայն մենք չինարեն՝ 有一个地方只有我们知道 | |
---|---|
Երկիր | Չինաստան Չեխիա[1] |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ[2] |
Թվական | փետրվարի 10, 2015 |
Լեզու | չինարեն |
Ռեժիսոր | Սյույ Ցզինլեյ |
Սցենարի հեղինակ | Wang Shuo? և Սյույ Ցզինլեյ[1] |
Դերակատարներ | Քրիս, Wang Likun?, Սյույ Ցզինլեյ, Cong Shan?, Rayzha Alimjan?, Կլաուդիա Վասեկովա[1], Jana Podlipná?[1], Յան Վլասակ[1], Stanley Huang?[1], Zhang Chao?[1], Shuya Sophia Cai?[1] և Viktorie Hásková?[1] |
Օպերատոր | Մարկ Լի Փինբ Բի |
Երաժշտություն | Varhan Orchestrovič Bauer? |
Պատմվածքի վայր | Պրահա |
Նկարահանման վայր | Չեխիա և Պրահա |
Տևողություն | 109 րոպե |
Շահույթ | 45 737 711 $ |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժե
խմբագրելՉինական ֆիլմի պատմության կենտրոնում է հայտնվում հասարակ մի գրող Ցզին Տյանը։ «Վայր, որը գիտենք միայն մենք» ֆիլմի հերոսուհին ապրում է բարդ ժամանակահատված, իր կյանքում. փեսացուն նրան թողնում է հարսանիքի ժամանակ։ Ավելի ուշ ճակատագիրը հարվածում է աղջկան ավելի ուժեղ՝ մահանում է նրա սիրելի տատիկը։ Զգալով իրեն ավելորդ այս աշխարհում և ցանկանալով փախչել մենակությունից, Ցզին Տյանը հեռանում է քաղաքից։ Շուտով Ցզին Տյանը որոշում է տեղափոխվել Պրահա։ Այստեղ հերոսուհին կրկին փորձում է վերադարձնել իր կյանքի գույները, նրան նույնիսկ հաջողվում է մի որոշ ժամանակ մոռանալ անցյալի խնդիրները։ Հանգստանալով և ձեռք բերելով ներքին հավասարակշռություն, աղջիկը ծանոթանում է մի հմայիչ տղայի հետ։ Տղայի անունը Փեն Ցզյան է և նա առանց ավելորդ ջանքերի գրավում է հերոսուհու սիրտը։ Ուրախությունից խելագարված՝ նա հասկանում է, որ կրկին ինչ-որ մեկին անհրաժեշտ է. Ցզին Տյանը հանկարծ սկսում է հասկանալ, որ իր կյանքում ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։ Նա սկսում է բացահայտել իր մահացած տատիկի առեղծվածային գաղտնիքը։ Այդ գաղտնիքը կապված է այն ամենի հետ, ինչ հիմա կատարվում է Ցզին Տյանի կյանքում։ Բայց եթե այն ամենը, ինչ նա իմանում է, ճիշտ է, ապա արդյո՞ք աղջիկը իրավունք ունի լինել երջանիկ։ Այդ բարդ հարցին նա պետք է պատասխանի ինքնուրույն։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Քրիս Վու | Փեն Ցզյան |
Վան Լիկուն | Ցզին Տյան |
Հու Ջինլեյ | Չեն Լանցին |
Գորդոն Ալեքսանդր | Ջոզեպ Նովակ |
Ցոնգ Շան | Ցզյանի մայրը |
Սոֆիա Չաի Շույա | Նի Նի (Ցզյանի աղջիկը) |
Ջուք Ժհան | Լոու Ջի |
Ռե Յիզհա | Շանշան |
Արտադրություն
խմբագրելՖիլմի նկարահանումները սկսվել են 2014 թվականի հունիսին Պրահայում և ավարտվել են 2014 թվականի օգոստոսին։
Շահույթ
խմբագրելՉինաստանում ֆիլմի շահույթը ցուցադրման առաջին վեց օրերի ընթացքում, կազմել է $ 37,81 մլն։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Patrick Frater (March 2, 2015). . "China Box Office: ‘Man From Macau,’ ‘Wolf Totem’ Hit Top in Second Holiday Week" Variety. Retrieved March 3, 2015.
- Kevin Ma (26 June 2014)."Xu Jinglei begins production on Somewhere" Film Business Asia. Retrieved 26 June 2014.
- Nancy Tartaglione (19 January 2015). "China Lion Sets ‘Somewhere Only We Know’ & ‘Running Man’ In U.S. – Video" Deadline.com. Retrieved 9 February 2015.
- "有一个地方只有我们知道 徐静蕾票房目标两个亿" People's Daily. 10 February 2015. Retrieved 9 February 2015.
- "Kris stars in Xu Jinglei’s new film: "Somewhere Only We Know" Sina English. 24 June 2014.
- Clifford Coonan (February 16, 2015). "China Box Office: Valentine's Day Lifts 'Somewhere Only We Know' Ahead of New Year Face-Off" The Hollywood Reporter. Retrieved February 16, 2015.