Վանք (Մեղրու շրջան)
Վանք, գյուղ Հայկական ԽՍՀի Մեղրու շրջանում, Մեղրի քաղաքից 15 կմ հյուսիս, Լալեր գետի ձախափնյա մասում, լեռնային, ջրառատ վայրում։ Շրջակայքում կան անտառներ։
Բնակավայր | |
---|---|
Վանք | |
Երկիր | ԽՍՀՄ |
Համայնք | Մեղրու շրջան և Զանգեզուրի գավառ |
Ազգային կազմ | հայեր |
Նույն անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։
Պատմություն
խմբագրելՀնում մտնում էև Սյունիք աշխարհի Մացրու գավառի մեջ։ Գյուղի մասին հիշատակված է Տաթևի վանքի նոր հարկացուցակում (XVIII դար)։
Բնակչության նախնիները տարբեր ժամանակներում գաղթել են Պարսկահայաստանի Ղարադաղի շրջանի գյուղերից։
1960-ական թվականներին գյուղը ապաբնակեցվել է բնակավայրերի խոշորացման պատճառով։
Բնակչություն
խմբագրելԲնակիչները հայեր էին։
Վանքի ազգաբնակչության փոփոխությունը.
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 |
---|---|---|---|---|---|
Բնակիչ | 54 | 361 | 392 | 305 | 186 |
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու մեղվաբուծությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳյուղում կար կանգուն եկեղեցի, XVII դարի կամուրջ։ Շրջակայքում գտնվում են Քեշիշքյանդ, Տմալի, Կռաձոր գյուղատեղիները։
Կրթություն
խմբագրելԳյուղն ուներ տարրական դպրոց, գրադարան։
Անվանի մարդիկ
խմբագրելԱյստեղ է ծնվել Դավիթ-Բեկի ազատագրական շարժման ակտիվ մասնակից Վրթանեսի որդի Ստեփանոս Շահումյանը՝ Դավիթ-Բեկի պատմության հեղինակը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 760