Վինսենթ վան Գոգ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վան Գոգ (այլ կիրառումներ)
Վինսենթ Ուիլլեմ վան Գոգ (հոլ.՝ Vincent Willem van Gogh, մարտի 30, 1853[1][2][3][…], Զունդերտ, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ[4][5] - հուլիսի 29, 1890[1][2][3][…], Օվեր Սյուր Ուազ[6][4]), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ։ Համարվում է արևմտյան արվեստի պատմության ամենանշանավոր ու ամենաազդեցիկ դեմքերից մեկը։ Ընդամենը տասը տարվա ընթացքում նա ստեղծել է արվեստի մոտ 2.100 գործ, այդ թվում` 860 նկար յուղաներկով. դրանց մեծ մասը նկարիչը ստեղծել է իր կյանքի վերջին երկու տարիներին։ Նկարները դիմանկարներ են, նատյուրմորտներ, ինքնադիմանկարներ, որոնք բնորոշվում են համարձակ գույներով, դրամատիզմով, արտահայտչականությամբ, ինչը նպաստել է ժամանակակից արվեստի սկզբունքների հաստատմանը։ Հոգեկան հիվանդության և աղքատության պատճառով Վան Գոգը 37 տարեկան հասակում ինքնասպան է եղել։
Ծնված լինելով միջին դասից բարձր ընտանիքում` Վան Գոգը նկարել սկսել է մանկությունից, եղել է լուրջ, հանգիստ ու մտածկոտ երեխա։ Երիտասարդ տարիքում աշխատել է արվեստի գործերի վաճառող, հաճախ ճամփորդել, սակայն դեպրեսիայի մեջ է հայտնվել, երբ նրան տեղափոխել են Լոնդոն։ Նա հետաքրքրություն է դրսևորել կրոնի հանդեպ` որպես բողոքական հոգևորական հանդես գալով Բելգիայի հարավում։ Նկարիչը եղել է միայնակ ու հիվանդ, նախքան կսկսեր գեղանկարչությամբ զբաղվել 1881 թվականին, երբ տուն է վերադարձել ծնողների մոտ։ Նրա կրտսեր եղբայրը` Թեո վան Գոգը, նրան աջակցել է ֆինանսապես. եղբայրները նամակագրական երկարատև կապ են պահպանել։ Վան Գոգի վաղ շրջանի նկարները, որոնք հիմնականում նատյուրմորտներ են և գյուղացիների պատկերներ, քիչ են աչքի ընկնում վառ գունավորմամբ, ինչն առավել բնորոշ է ուշ շրջանին։ 1886 թվականին նկարիչը տեղափոխվել է Փարիզ, որտեղ հանդիպել է ավանգարդի ներկայացուցիչների հետ, այդ թվում` Էմիլ Բեռնարի, Պոլ Գոգենի, որոնք անտարբեր չէին իմպրեսիոնիստների արտահայտչականության ու զգացմունքայնության հանդեպ։ Իր աշխատանքի ընթացքում Վան Գոգը նոր մոտեցում է ցուցաբերել նատյուրմորտի ու տեղի բնապատկերների նկատմամբ. նրա նկարները ձեռք են բերել վառ գույներ, քանի որ նա նոր ոճ է մշակել 1888 թվականին Ֆրանսիայի հարավում գտնվող Առլ քաղաքում հայտնվելով։ Այս շրջանում նա ընդաձակել է իրերը, որոնք իրենց դրսևորումն են գտել ձիթենիների, ցորենի դաշերի ու արևածաղիկների շարքերում։
Վան Գոգը տառապել է հոգեկան խնդիրներով և չնայած իր հոգեկան առողջության մասին մտահոգվելուն` պատշաճ կերպով չի սնվել և հաճախ հարբել է։ Նրա մտերմությունը Գոգենի հետ ավարտվել է զայրույթի պահին սեփական ձախ ականջը ածելիով կտրելով։ Նկարիչը որոշ ժամանակ բուժվել է հոգեբուժական հիվանդանոցում` ներառյալ Սեն Ռեմի դը Պրովանսում եղած ժամանակաշրջանը։ Այն բանից հետո, երբ դուրս է գրվել հիվանդանոցից և տեղափոխվել Փարիզի մերձակայքում գտնվող Օբերգ Ռավու` Օվեր սյուր Ուազ, նա հայտնվել է բժիշկ Պոլ Գաշեի հսկողության տակ։ Նրա ընկճախտը շարունակվել է, և 1890 թվականի հուլիսի 27-ին Վան Գոգն ինքնասպանություն է կատարել իր սնդուկում պահվող ռևոլվերի միջոցով։ Երկու օր անց նա մահացել է տրավմայից։
Վան Գոգն անհաջողակ է եղել իր կյանքի ընթացքում և համարվել խելագար անհաջողակ։ Նա մեծ ճանաչում է ստացել իր ինքնասպանությունից հետո. հասարակության գիտակցության մեջ մնացել է որպես ճիշտ չհասկացված հանճարի օրինակ, որտեղ համընկնում են «անմտությունն ու ստեղծագործական ներշնչանքը»[11]։ Վան Գոգի հեղինակությունն աճել է 20-րդ դարի սկզբին, երբ նկարելու նրա ոճից սկսել են ազդվել ֆովիստները և գերմանացի էքսպրեսիոնիստները։ Նկարչի ստեղծագործությունները հասել են առևտրական հաջողության հետագա տասնամյակներին, իսկ Վան Գոգն ընկալվել է որպես շատ կարևոր, բայց և ողբերգական նկարիչ, որի անհանգիստ անհատականությունը խորհրդանշել է տանջված նկարչի ռոմանտիկ իդեալները։
Վան Գոգի ստեղծագործությունները պահպանվում են աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններում (Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարան, Օգյուստ Ռոդենի տուն-թանգարան, Իմպրեսիոնիզմի թանգարան, Փարիզի Ժամանակակից արվեստի թանգարան, Մյունխենի Նոր պինակոտեկ)։ Ամենամեծ թվով ստեղծագործությունները ցուցադրվում են Ամստերդամի Վան Գոգի թանգարանում։
Նամակներ
խմբագրելՎան Գոգի կյանքի լիարժեք սկզբնաղբյուրը նրա և կրտսեր եղբոր` Թեո վան Գոգի նամակագրությունն է։ Նրանց մտերմությունն ու Վինսենթի` արվեստի մասին ունեցած պատկերացումներն ու տեսակետները գրառված են հարյուրավոր նամակներում, որոնք եղբայրները փոխանակել են 1872-1890 թվականներին[12]։ Թեո վան Գոգը արվեստի գործերի վաճառքով էր զբաղվում և սատարում էր իր եղբորը թե՛ ֆինանսապես և թե՛ հոգեպես, ինչպես նաև հաստատում էր նրա կապը ժամանակակից արվեստի ազդեցիկ մարդկանց հետ[13]։
Թեոն պահպանել է Վինսենթի բոլոր նամակները, Վինսենթը պահպանել է եղբոր ուղարկած նամակներից մի քանիսը[14]։ Երկուսի մահից հետո Թեոյի այրին` Յոհաննա վան Գոգ-Բոնգերը, տպագրության է ներկայացրել նրանց նամակներից մի քանիսը. դրանք հրապարակվել են 1906-1913 թվականներին։ Նամակների հիմնական մասը տպագրվել է 1914 թվականին[15][16]։ Վինսենթի նամակները պերճախոս են և արտահայտիչ, մոտ են օրագրային ոճին և կարդացվում են ինքնակենսագրության պես[13][13]։ Թարգմանիչ Առնոլդ Պոմերանսը գրել է, որ նրանց նամակագրությունը «Վան Գոգի արվեստն ըմբռնելու նոր հնարավորություն է ընձեռում, որը ներկայացում է հենց ինքը նկարիչը»[17]։
Պահպանվել են Վան Գոգի` եղբորն ուղարկած մոտ 600 նամակ, մինչդեռ Թեոյի նամակներից միայն 40-ն են հասել։ 22 նամակ հասցեագրված է եղել նրանց քրոջը` Վիլ վան Գոգին, 58-ը` նկարիչ Անտոն վան Ռապարին, 22-ը` Էմիլ Բեռնարին։ Առանձին նամակներ հասցեագրված են Պոլ Սինյակին, Պոլ Գոգենին և քննադատ Ալբերտ Աուրիին։ Նամակներից մի քանիսը նկարազարդված են[13]։ Շատ նամակներ թվագրված չեն, սակայն արվեստագետները կարողացել են դրանք դասավորել ժամանակագրական սկզբունքով։ Թվագրման ու ընթեռնելիության խնդիրներ կան այն նամակների հետ, որոնք ուղարկված են Առլից. այդ նամակները մոտ 200-ն են և գրված են հոլանդերեն, ֆրանսերեն ու անգլերեն[18]։ Նամակագրության մեջ բաց է այն շրջանը, երբ եղբայրները միասին ապրել են Փարիզում և նամակագրության անհրաժեշտություն չեն ունեցել[19]։
Կենսագրություն
խմբագրելԱբօ
խմբագրելՎինսենթ Ուիլլեմ վան Գոգը ծնվել է 1853 թվականի մարտի 30-ին հոլանդական Զունդերտ գյուղում բնակվող հոգևոր հովվի ընտանիքում[20]։ Վինսենթը Թեոդոր Վան Գոգի և Աննա Կոռնելիա Կարբենտուսի չմահացած երեխաներից ավագն էր։ Երեխային տրվել էր նրա պապի և իր ծնվելուց մեկ տարի առաջ մահացած եղբոր անունը[Ն 1]։ Վինսենթ անունը շատ տարածված է եղել այս ընտանիքում. այս անունն է ունեցել նկարչի պապ Վինսենթը (1789-1874), որը 1811 թվականին ավարտել է Լեյդենի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը։ Նա ունեցել է վեց երեխա, որոնցից երեքը զբաղվել են արվեստի գործերի վաճառքով։ Հնարավոր է, այս Վինսենթը ևս անվանակոչվել է իր քանդակագործ պապի պատվին (1729-1802)[21]։
Վան Գոգի մայրը եղել է Հաագայի ապահով ընտանիքից[22][23]։ Նկարչի հայրն ու մայրը հանդիպել են այն ժամանակ, երբ Աննա Կոռնելիայի կրտսեր քույրն ամուսնանում էր Թեոդորի ավագ եղբայր Վինսենթի (Սենթ) հետ։ Վան Գոգի ծնողներն ամուսնացել են 1851 թվականի մայիսին և տեղափոխվել Զունդերտ[24]։ Վինսենթի եղբայր Թեոն ծնվել է 1857 թվականի մայիսի 1-ին։ Նրանք ունեցել են ևս մեկ եղբայր` Կոր անունով, և երեք քույր` Էլիզաբեթ, Աննա և Վիլեմինա (հայտնի է Վիլ անունով)[25]։ Կյանքի ուշ շրջանում Վինսենթ վան Գոգը կապ է պահպանել միայն Թեոյի ու Վիլի հետ[26]։ Վան Գոգի մայրը եղել է խստապահանջ, աստվածավախ կին և չափազանց կարևորել է ընտանիքի դերը։ Նկարչի հոր` Թեոդորի աշխատավարձը համեստ էր, սակայն եկեղեցին նրան տրամադրել էր տուն, աղախին, երկու խոհարար, այգեպան, կառք ու ձի, իսկ Աննան պարտականություն էր ստանձնել պահելու ընտանիքի սոցիալական բարձր դիրքը[27]։
Վան Գոգը եղել է լուրջ ու մտածկոտ երեխա[28]։ Նրա ուսմամբ զբաղվել են մայրը և տնային մանկավարժը, իսկ 1860 թվականին նրա ուղարկել են գյուղական դպրոց։ 1864 թվականին նա տեղավորվել է Զևենբերգենի գիշերօթիկ դպրոցում, որտեղ իրեն զգացել է միայնակ ու լքված, և տուն վերադառնալու ցանկություն է արտահայտել[29]։ Դրա փոխարեն` 1866 թվականին նրա ծնողները նրան ուղարկել են Թիլբուրխի միջնակարգ դպրոց, որից նա շատ դժգոհ էր[30][29]։ Արվեստի նկատմամբ հետաքրքրությունը ապագա նկարչի մոտ դրսևորվել է վաղ հասակից։ Նա նկարել է մորը. այդ նկարներն աչքի են ընկել արտահատչականությամբ[31]։ Կոստանդ Կոռնելիս Խեյմսմանսը, որը հաջողակ նկարիչ էր Փարիզում, դասավանդում էր Թիլբուրխում։ Նրա փիլիսոփայությունն այն էր, որ տեխնիկայից հրաժարվի` հօգուտ արտահայտիչ իրերի` հատկապես բնության պատկերման։ Վան Գոգի դժբախտությունը ստվերում էին դասերը` դրանք դարձնելով բացարձակ անօգուտ[32]։ 1868 թվականի մարտին նա վերադարձել է տուն։ Հետագայում նա գրել է, որ իր մանկությունը «խիստ էր, սառը և անպտուղ»[33]։
1869 թվականի հուլիսին Վան Գոգի հորեղբայրը պաշտոն է ստանում արվեստի վաճառքով զբաղվող Goupil & Cie ընկերությունում (Հաագա)[34]։ Ուսումն ավարտելուց հետո նա 1873 թվականին տեղափոխվում է ընկերության լոնդոնյան մասնաճյուղ, որը գտնվում էր Սաութհեմփթոն փողոցում, և բնակարան է վարձում Հաքֆորդ Ռոուդ փողոցում[35]։ Այս շրջանը երջանիկ է եղել Վան Գոգի համար. նա հաջողակ է եղել աշխատանքում և քսան տարեկան հասակում արդեն վաստակել է ավելի շատ, քան իր հայրը։ Հետագայում Թեոյի կինն ասել է, որ այս շրջանը եղել է Վան Գոգի կյանքի ամենաերջանիկ ժամանակահատվածը։ Նրան գրավում է իր տիրուհու դուստրը` Էժենի Լոյերը, սակայն զգացմունքները բացահայտելուց հետո շուտով մերժվում է։ Վան Գոգը դառնում է ավելի մեկուսացած ու խանդավառ։ Նրա հայրն ու հորեղբայրը կազմակերպում են նրա փոխադրումը Փարիզ 1875 թվականին, որտեղ նա տարաձայնություններ է ունենում արվեստի գործեր վաճառող ընկերության հետ, ինչի արդյունքում էլ մեկ տարի անց ազատվում է աշխատանքից[36]։
1876 թվականի ապրիլին Վան Գոգը վերադարձել է Անգլիա, որ Ռամսգիտի գիշերօթիկ դպրոցում ուսուցչի աշխատանք ստանա։ Երբ դպրոցի սեփականատերը տեղափոխվել է Իսլվորթ փոքրի քաղաքը, Վան Գոգը հետևել է նրան, բայց այնտեղ չի շարունակել ուսուցչի իր աշխատանքը և դարձել է քարոզչի օգնական[37][38]։ Այս ընթացքում Վինսենթի ծնողները տեղափոխվել էին Էտեն-Լեուր[39][40]։ 1876 թվականին Վինսենթ վան Գոգը Ծննդյան տոներին վերադարձել է տուն և մոտ վեց ամիս աշխատել Դորդրեխտի գրախանութում։ Նա բավարարված չէր իր զբաղեցրած դիրքով և իր ժամանակն օգտագործում էր նկարչության վրա կամ Աստվածաշնչից հատվածներ էր թարգմանում անգլերեն, ֆրանսերեն ու գերմաներեն[41]։ Նա խորամուխ է լինում հավատի մեջ և դառնում բարեպաշտ[42]։ Նկարչի սենյակակից ընկերոջ` Պաուլյուս վան Գյորլիցի խոսքերով Վան Գոգը սնվում էր խնայողաբար, միս գրեթե չէր ուտում[43]։
Իր կրոնական հավատամքը պահելու և քահանա դառնալու նպատակով 1877 թվականին ընտանիքը քեռու` Յոհան Սթրիքերի հետ ուղևորվել է Ամստերդամ, սակայն այնտեղ չի հանձնել քննությունները և 1878 թվականին հուլիսին լքել է քեռու տունը[44]։ Նա նաև եռամսյա կուրս է անցել Բրյուսելից ոչ հեռու գտնվող Լակենի բողոքական քարոզչական դպրոցում[45]։
1879 թվականի հունվարին նա քարոզչի պաշտոն է զբաղեցնրել Փեթիթ Վասմես գյուղում` Բորինաժում (Բելգիա), որը հանքահորային աղքատ մի տարածաշրջան էր[46]։ Կրոնական համայնքին աջակցություն ցուցաբերելու նպատակով նա հրաժարվել է իր հարմարավետ բնակարանից և տեղափոխվել փոքրիկ խրճիթ, որտեղ քնել է ծղոտի վրա, սակայն նրա ջանքերը աջակցություն չեն գտել եկեղեցական իշխանությունների շրջանում, որոնք նրան հեռացրել են «քահանայի արժանապատվությունը նվաստացնելու պատճառով»[47]։ Դրանից հետո նա ուղևորվել է Բրյուսելից 75 կմ հեռու` Բորինաժ, սակայն ծնողների հորդորով վերադարձել է Էտեն[48][49]։ Նա այնտեղ է մնացել մինչև 1880 թվականի մարտը, ինչն անհանգստություն ու հիասթափություն է առաջացրել ծնողների մոտ[Ն 2]: Հատկապես վրդովված էր հայրը, որը հայտարարել է, որ իր որդին պետք է մնա Ժիլի հոգեբուժարանում[50][51][Ն 3]:
Վան Գոգը Կյուսես է վերադարձել 1880 թվականին, որտեղ հանքափոր է աշխատել մինչև հոկտեմբեր[53]։ Նա հետաքրքրվել է մարդկանցով, նրանց հետ կատարվող իրադարձություններով և նկարել դրանք այն բանից հետո, երբ Թեոն առաջարկել է նրան լրջորեն զբաղվել արվեստով։ Տարեվերջին, Թեոյի խորհրդին հետևելով, նա ուղևորվել է Բրյուսել և նկարչության դասեր առել նկարիչ Ուիլլեմ Ռուլոֆսից, որը, չնայած արվեստի կանոնավոր դպրոցների նկատմամբ անբարյացակամ վերաբերմունքին, նրան խորհուրդ է տվել հաճախել Ռոյալ դե Բո Արտ ակադեմիա։ 1880 թվականի հոկտեմբերին Վան Գոգը գրանցվել է ակադեմիայում, որտեղ սովորել է կազմաբանություն և մոդելավորման ու հեռանկարի ստանդարտ կանոններ[54]։
Էտեն-Լեուր, Դրենթե և Հաագա
խմբագրելՎան Գոգն Էտեն է վերադարձել 1881 թվականի ապրիլին` շարունակելով ապրել ծնողների հետ[55]։ Նա շարունակում էր նկարել` իր հարևաններին օգտագործելով որպես բնորդ։ 1881 թվականի ապրիլին նրանց մոտ են հյուրընկալվում նկարչի մոր ավագ քրոջ` Վիլհելմինայի և Յոհանես Սթրիքերի դուստրը` Կոռնելիան (Քի), որը նոր էր այրիացել, և նրա ութամյա տղան։ Քին յոթ տարով մեծ էր Վան Գոգից։ Նկարիչը զարմացնում է բոլորին իր այն հայտարարությամբ, որ սիրահարվել է Քիին և նրան ամուսնության առաջարկ արել, սակայն վերջինս հրաժարվել է` բացականչելով. «Ո'չ, երբեք ո'չ» ( "No, nay, never" ("nooit, neen, nimmer"))[56][57]: Երբ Քին վերադառնում է Ամստերդամ, Վան Գոգն ուղևորվում է Հաագա` վաճառելու իր նկարները և հանդիպելու մյուս զարմիկին` նկարիչ Անտոն Մաուվեին։ Մաուվեն այդ ժամանակ հաջողակ նկարիչ էր և հրավիրում է Վան Գոգին վերադառնալ մի քանի ամսից` առաջարկելով որոշակի ժամանակ անցկացնել քարածուխով ու պաստելով նկարելու տեխնիկան զարգացնելու համար։ Նկարիչը, հետևելով այս խորհրդին, վերադառնում է Էտեն[58]։
Ավելի ուշ` 1881 թվականի նոյեմբերին, Վան Գոգը նամակ է գրել Յոհանես Սթրիքերին, որը Թեոյին ներկայացրել է որպես հարձակում։ Մի քանի օրվա մեջ նա մեկնել է Ամստերդամ[59]։ Քին չի ընդունել նրան, իսկ նրա ծնողները գրել են, որ Վան Գոգի «մտադրությունը նողկալի է»[60]։ Հուսահատության մեջ նա իր ձախ ձեռքը պահել է լամպի լույսի վրա` ասելով հետևյալ բառերը. «Թու'յլ տվեք ինձ նրան տեսնել այնքան ժամանակ, ինչքան ես կարող եմ ձեռքս պահել կրակի վրա»[60][61]։ Հետագայում նա լավ չի հիշել այդ իրադարձությունը, բայց ենթադրել է, որ քեռին փչել ու հանգցրել է կրակը[62]։ Քիի հայրը հասկացրել է, որ աղջիկը չի ամուսնանա Վան Գոգի հետ` առաջին հերթին վաստակելու անհնարինությունից ելնելով[63]։
Մաուվեն Վան Գոգին ընդունում է աշակերտ և նրան ծանոթացնում ջրաներկով աշխատելու տեխնիկային, որով նկարիչն արդեն աշխատել է հաջորդ ամիս` մինչև Ծննդյան տոներին տուն վերադարձը[64]։ Նա վիճել է հոր հետ` հրաժարվելով եկեղեցի այցելելուց, և ուղևորվել է Հաագա[Ն 4][65]: Մեկ ամսվա ընթացքում Վան Գոգն ու Մաուվեն դուրս են մնում պատվերներից, հնարավոր է, գիպսե արձանիկներից նկարելու պատճառով[66][67]։ Վան Գոգն իրեն չէր կարող թույլ տալ բնորդ վարձել. ամենայն հավանականությամբ, սա չէր խրախուսում նաև Մաուվեն։ Հունիսին Վան Գոգը սուսանակի ախտորոշմամբ երեք ամիս անցկացնում է հիվանդանոցում[68]։ Հիվանդանոցից դուրս գալուց հետո նա սկսել է նկարել ջրաներկով, որը գնել էր Թեոյից պարտք վերցրած գումարով[69]։ Նրան դուր էր գալիս միջավայրը։ Նկարիչը գրել է, որ ինքն էլ է զարմացած, թե ինչքան լավն է արդյունքը[70]։
1882 թվականի մարտին, ամենայն հավանականությամբ, նկարչի ու Մաուվեի հարաբերությունները սրվել են, և վերջինս այլևս չի պատասխանել նրա նամակներին։ Նա իմանում է Վան Գոգի նոր ուղեկցուհու` Քլազինա Մարիա Հոորնիկի մասին (Սիեն, 1850-1904), որը թեթևաբարո կին էր և ուներ փոքր դուստր։ Վան Գոգը նրան հանդիպել է 1882 թվականին, երբ կինը հղի էր և ուներ հնգամյա դուստր։ Ավելի վաղ կինն ունեցել էր նաև երկու երեխա, որոնք մահացել էին, սակայն Վան Գոգը չէր իմացել այդ մասին։ Հուլիսին նա ունենում է որդի` Ուիլլեմին[71]։ Երբ Վան Գոգի հայրն իմանում է որդու մտերմության մասին, նա ճնշում է գործադրում որդու վրա` ստիպելով լքել Սիենին և նրա երկու երեխաներին։ Սկզբում Վինսենթը մերժում է կատարել հոր պատվերը` մտածելով ընտանիքը քաղաքից դուրս տանելու մասին, սակայն 1883 թվականի նա լքում է Սիենին ու նրա երեխաներին[72]։
Հնարավոր է, աղքատությունը Սիենին մղել է մարմնավաճառության. ընտանիքը դարձել է պակաս երջանիկ, և Վան Գոգն էլ գիտակցել է, որ ընտանիքը անհամատեղելի է իր` որպես նկարչի զարգացմանը։ Քլազինան դստերը հանձնել է մորը, իսկ Ուիլլեմին` եղբորը[73]։ Ուիլլեմը հետագայում հիշում է, որ 12 տարեկանում այցելել է Ռոտերդամ, երբ քեռին ստիպել է Սիենին ամուսնանալ ու օրինականացնել երեխային[74]։ Նա կարծում էր, որ Վան Գոգը եղել է իր հայրը, սակայն նրա ծննդյան ժամանակահատվածը այդ վարկածը քիչ հավանական է դարձնում[75]։ Սիենը խեղդվել է Շելդ գետում 1904 թվականին[76]։
1883 թվականի սեպտեմբերին Վան Գոգը տեղափոխվել է Նիդերլանդների հյուսիս` Դրենթե։ Դեկտեմբերին վերադարձել է ապրելու ծնողների մոտ, ինչից հետո ուղևորվել է Հյուսիսային Բրաբանտ` Նուինեն[76]։
Տարագրության մեջ
խմբագրելՆուենեն և Անտվերպեն (1883-1886)
խմբագրելՆուենենում Վան Գոգը կենտրոնանում է նկարչության վրա։ Աշխատելով շատ արագ` նա նկարել է կտավագործների ու նրանց խրճիթները[77]։ 1884 թվականի օգոստոսից հարևանի աղջիկը` Մարգո Բեգեմանը, որը մեծ էր նկարչից տասը տարով, միանում է նրան։ Մարգոն սիրահարվել էր նկարչին, և Վան Գոգն էլ պատասխանել է փոխադարձ սիրով, սակայն պակաս ոգևորությամբ։ Նրանք ցանկանում էին ամուսնանալ, սակայն կողմերից և ոչ մեկի ընտանիքը չէր խրախուսում այդ որոշումը։ Մարգոն հուսահատության մեջ ընդունում է ստրիխնինի չափաբաժին, սակայն չի մահանում, քանի որ Վան Գոգը հասցնում է նրան արագ տեղափոխել մոտակա հիվանդանոց[71]։ 1885 թվականի մարտի 26-ին նկարչի հայրը մահանում է սրտի նոպայից[78]։
Վան Գոգը 1885 թվականին նկարում է նատյուրմորտի մի քանի շարք[79]։ Նուենենում երկու տարի մնալու ընթացքում նա նկարել է մոտ 200 նկար` ջրաներկով ու յուղաներկով։ Նրա գունապնակը հիմնականում բաղկացած է եղել մռայլ գույներից` հատկապես մուգ շագանակագույնից, և վառ գունավորման ոչ մի նշան չի դրսևորել, ինչով աչքի է ընկնում նկարչի ստեղծագործական ուշ շրջանը[80]։
1885 թվականի սկզբին նրա նկարները հետաքրքրություն են առաջացնում փարիզցի մի վաճառականի մոտ[81]։ Թեոն հարցնում է Վան Գոգին, թե արդյոք նա ունի ցուցադրության պատրաստ նկարներ[82]։ Մայիսին նկարիչը պատասխանում է իր առաջին մեծածավալ գործով` «Կարտոֆիլ ուտողները» նկարով, որը «գյուղացիների բնավորութոյւններն ուսումնասիրելու» շարքից էր։ Նկարը մի քանի տարվա աշխատանքի հանգուցալուծումն էր[83]։ Երբ նա դժգոհում է, որ Թեոն բավարար ջանք չի գործադրում իր նկարները Փարիզում վաճառելու համար, եղբայրը պատասխանում է, որ դրանք չափազանց մռայլ են և չեն համապատասխանում իմպրեսիոնիզմի վառ ոճին[80]։ Օգոստոսին Վան Գոգի աշխատանքը ներկայացվում է Հաագայում մի նկարավաճառի ցուցասրահում։ 1885 թվականի սեպտեմբերին հղիանում է նկարչին բնորդ ծառայած գյուղացիներից մեկը։ Վան Գոգին մեղադրում են, որ նա բռնացել է գեղջկուհու կամքին, և գյուղական քահանան արգելում է գյուղացի կանանց բնորդ ծառայել նկարչին[84]։
-
Գյուղացի կինը քանդում է կամ Գյուղացի կինը բահով, 1885, Օնտարիոյի գեղարվեստի պատկերասրահ, Տորոնտո
Նոյեմբերին Վան Գոգը տեղափոխվում է Անտվերպեն և վարձակալում ներկեր վաճառող առևտրականի խանութի վերևի հարկում գտնվող սենյակը[86]։ Այստեղ նա ապրել է աղքատության մեջ, սնվել վատ` գերադասելով եղբոր ուղարկած գումարը ծախսել նկարչական նյութերի ու բնորդների վրա։ Նրա սննդակարգի հիմնական բաղադրիչները կազմել են հացը, սուրճը և ծխախոը։ 1886 թվականի փետրվարին նա գրել է Թեոյին, որ մայիսից մինչև այդ ժամանակահատված ընդամենը 5-6 անգամ է տաք ուտեստ ճաշակել։ Նրա ատամները սկսել են տեղաշարժվել ու ցավալ[87]։ Անտվերպենում Վան Գոգը սկսել է ուսումնասիրել գույնի տեսությունը, հատկապես հետաքրքրվել է Ռուբենսի աշխատանքներով և հարստացրել իր ներկապնակի գույները` ներառելով կարմինը, զմրուխտը, վառ կապույտը։ Վան Գոգը գնել է ճապոնական ուկիյո-է փորագրություններ` հետագայում դրանք ֆոնի տեսքով ներառելով իր որոշ նկարներում[88]։ Այս ընթացքում նա դարձյալ սկսել է խիստ հարբել և 1886 թվականի փետրվար-մարտ ամիսներին հոսպիտալացվել է, որտեղ, հնարավոր է, բուժվել է նաև սիֆիլիսից[89][Ն 5]:
Ապաքինությունից հետո, չնայած ակադեմիական արվեստի նկատմամբ ունեցած իր ոչ բարեհաճ վերաբերմունքին, Վան Գոգն ընդունելության քննություններ է հանձնել Անտվերպենի` Գեղարվեստի թագավորական ակադեմիայում և հունվարին ընդունվել գեղանկարչության բաժին։ Նա հիվանդանում է չափազանց շատ աշխատելուց, վատ սննդակարգից ու շատ ծխելուց[92]։ Նա 1886 թվականի հունվարից սկսում է նկարչության դասերի հաճախել Անտվերպենի ակադեմիայում գիպսե մոդելների վրա սովորելուց հետո։ Նկարիչը շուտով անախորժություններ է ունենում ակադեմիայի տնօրենի` գեղանկարչության ուսուցիչ Չառլզ Վեռլայի հետ (Charles Verlat) գեղանկարչական ոչ ավանդական ոճի համար։ Նա ընդհարվում է նաև նկարչական դասարանի ղեկավար Ֆրանց Վինկի հետ։ Վերջապես սկսում է նկարչության դասերի հաճախել, որ դասավանդում էր Էժեն Սիկվիդտը։ Շուտով կոնֆլիկտ է առաջանում Սիբերդտի և Վան Գոգի միջև, երբ վերջինս հրաժարվում է Սիբերդտի պահանջը կատարել։ Երբ արվեստանոցում պետք է նկարեին Միլոսյան Վեներային, Վան Գոգը նկարում է ֆլամանդացի գեղջկուհու անթերի մարմին։ Սիբերդտը դա դիտարկում է որպես անհնազանդություն իր ղեկավարմանը և Վան Գոգի նկարում այնպիսի ուժգնությամբ է սկսում մատիտով շտկումներ կատարել, որ պատռում է այն։ Դրանից հետո Վան Գոգը խիստ զայրանում է և գոռում Սիբերդտի վրա. «Դուք հավանաբար չգիտեք, թե ինչ է երիտասարդ կինը, գրողը տանի։ Կինը պետք է ունենա ազդրեր, հետույք, կոնք, որում պետք է կրի երեխա»։ Որոշ տվյալներով սա Վան Գոգի վերջին դասն է եղել ակադեմիայում, ինչից հետո նա մեկնել է Փարիզ[93]։ 1886 թվականի մարտի 31-ին` Սիբերդտի հետ ունեցած վեճից մեկ ամիս անց, ակադեմիայի դասախոսները որոշում են կայացրել, որ ակադեմիայի 17 սան, այդ թվում` Վան Գոգը, պետք է կրկնեն դասընթացը։ Տեսակետը, որի համաձայն Վան Գոգին Սիբերդտն է վտարել ակադեմիայից, հիմնավորված չէ[94]։
Փարիզ (1886-1888)
խմբագրել1886 թվականի մարտին Վան Գոգը տեղափոխվել է Փարիզ, որտեղ եղբոր` Թեոյի հետ ապրել է Մոնմարտրի Լավալ փողոցում և սովորել Ֆերնանդ Կորմոնի ստուդիայում[95]։ Հունիսին եղբայրները մեծ բնակարան են վարձել Լեպիկ փողոցում։ Փարիզում Վինսենթը նկարել է ընկերների ու ծանոթների դիմանկարներ, նատյուրմորտներ, Մուլեն դե լո Գալետի, Մոնմարտրի, Անիերի, Սենայի մերձափնյա տեսարաններ։ Դեռևս 1885 թվականին Անտվերպենում նա սկսել էր հետաքրքրվել ճապոնական ուկիյո-է փորագրություններով` դրանք օգտագործելով իր ստուդիայի պատերը զարդարելու համար. Փարիզում նա հավաքել է հարյուրավոր այդպիսի փորագրություններ։ Նա ստեղծել է ճապոնական թեմայով նկարներ, արտանկարել Paris Illustre ամսագրի շապիկի ճապոնական կերպարը, որը հետագայում գրաֆիկորեն ընդլայնել է կտավին[96]։
Պատկերասրահում տեսնելով Ադոլֆ Մոնտիչելլիի նկարները` Վան Գոգն ընդունել է ավելի վառ գունապնակ, որը դրսևորվել է Սենտ Մարիի ծովային բնանկարների շարքում (1888)[97][98]։ Երկու տարի անց Վինսենթն ու Թեոն վճարվել են Մոնտիչելլիի նկարների մասին գիրք հրատարակելուց, իսկ Վինսենթը գնել է Մոնտիչելլիի որոշ աշխատանքներ իր հավաքածուի համար[99]։
Վան Գոգը Թեոյից իմացել է Ֆերնանդ Կորմոնի արվեստանոցի մասին և 1886 թվականի ապրիլ-մայիս ամիսներին աշխատել այնտեղ` հաճախ այցելելով ավստրալիացի նկարիչ Ջոն Պիտեր Ռասելի շրջանակ. 1886 թվականին Ռասելը նկարել է նրա դիմանկարը[100][101]։ Վան Գոգը շփվել է նաև Էմիլ Բեռնարի Լուիս Էյնքուիտինի, Անրի դը Տուլուզ-Լոտրեկի աշակերտների հետ, իսկ վերջինս նկարել է Վինսենթի դիմանկարը պաստելով։ Նրանք հանդիպել են Ժյուլիեն Տանգիի` նկարչական պարագաների խանութում (խանութն այդ ժամանակ միակ տեղն էր, որտեղ ցուցադրվել էին Պոլ Սեզանի աշխատանքները)։ 1886 թվականին այստեղ կազմակերպվել են երկու խոշոր ցուցադրություններ, որտեղ առաջին անգամ ներկայացվել են պուանտիլիզմի և նեոիմպրեսիոնիզմի ոճով գործեր, որոնք գրավել են Ժորժ Սյորայի և Պոլ Սինյակի ուշադրությունը։ Թեոն Մոնմարտրի իր ցուցասրահում իմպրեսիոնիստ նկարիչների գործեր ուներ, սակայն Վան Գոգը դեռ չէր շտապում ընդունել արվեստի նոր միտումները[102]։
Եղբայրների մեջ վեճ է բռնկվում. 1886 թվականին Թեոն Վինսենթի հետ ապրելը համարում է «գրեթե անտանելի»[100]։ 1887 թվականի սկզբին նրանք բաժանվում են, և Վինսենթը տեղափոխվում է Փարիզի հյուսիսային արվարձան` Անիեր, որտեղ ծանոթանում է Սինյակին։ Նա ընդունում է պուանտիլիզմի տարրեր` մի տեխնիկա, որը դրսևորվում է կտավի վրա բազմաթիվ կետային մանր վրձնահարվածներով, որոնցով պատկերված կերպարները տեսանելի են հեռվից։ Ոճն ընդգծում է լրացուցիչ գույները` ներառյալ կապույտը և նարնջագույնը` ձևավորելով վառ հակադրություն[82][100]։
-
Մուլեն դե Բլու Ֆին (1886) Մուլեն դե լա Գալետ շարքից Գեղանկարչության թանգարան Բրիջսթաուն, Տոկիո (F273)
-
Կուրտիզանուհի (Կեյսայ Էյսենի արտանկար), 1887, Վան Գոգի թանգարան, Ամստերդամ
-
Նատյուրմորտ աբսենտի բաժակով, 1887, Վան Գոգի թանգարան, Ամստերդամ
Անիերում Վան Գոգը նկարում էր զբոսայգիներ, ռեստորաններ, Սենայի տեսարաններ, Սենայի կամուրջներ։ 1887 թվականի նոյեմբերին Թեոն ու Վինսենթը ընկերանում են Պոլ Գոգենի հետ, որը նոր էր ժամանել Փարիզ։ Տարեվերջին Վինսենթը Էմիլ Բեռնարի, Լուիս Էյնքուիտինի և հավանաբար Տուլուզ-Լոտրեկի հետ նկարների ցուցադրություն է կազմակերպել Մոնմարտրի Գրան Բույոն դյու Շալե ռեստորանում։ Իր տարեգրության մեջ Բեռնարը նշել է, որ ցուցահանդեսը ներկայացրել է այն, ինչ այդ պահին կար Փարիզում[103]։ Այստեղ Բեռնարն ու Էյնքուիտինը վաճառում են իրենց առաջին նկարները, իսկ Վան Գոգը նկարներ է փոխանակում Պոլ Գոգենի հետ։ Արվեստի, նկարիչների, նրանց սոցիալական վիճակի մասին բանավեճերը սկսվում են ցուցահանդեսի ժամանակ և ընդարձակվում` ներառելով այցելուներին, ինչպիսիք են, օրինակ` Կամիլ Պիսսարոն և նրա որդին` Լյուսիենը, Պոլ Սինյակը, Սյորան։ 1888 թվականի փետրվարին, հոգնելով Փարիզի կյանքից, Վան Գոգը հեռանում է քաղաքից` երկու տարում նկարած լինելով մոտ 200 նկար։ Մեկնումից մի քանի ժամ առաջ Թեոյի ուղեկցությամբ նա այցելել է Սյորային նրա ստուդիայում[104]։
Ստեղծագործական վերելք
խմբագրելԱռլ (1888-1889)
խմբագրելՀարբեցողության ու ծխելուց առաջացած հազի պատճառով 1888 թվականի փետրվարին Վան Գոգը ապաստարան է գտնում Առլում[18]։ Նա կարծես շարժվում էր ստեղծագործական գաղութներում (փոքր տեղանք, որտեղ ապրում են ստեղծագործ անհատները` փոխազդելով իրար) հայտնվելու մտքով։ Նրան երկու ամսով ընկերակցում է դանիացի նկարիչ Քրիստիան Մոուրիեր Պետերսենը, որի համար սկզբում Առլը թվում էր էկզոտիկ։ Նամակներից մեկում նա նկարագրում է տեղանքը որպես օտար երկիր. «Ֆրանսիական զուավները, հասարակաց տները, հիասքանչ փոքրիկ Առլեսիենը, որ կարծես գնում է հաղորդության, քահանաները, որոնք վտանգավոր ռնգեղջյուրի տպավորություն են թողնում, աբսենթ խմող մարդիկ, բոլորը կարծես մեկ այլ աշխարհից լինեն»[105]։
Առլում անցկացրած տարիների ժամանակահատվածը Վան Գոգի առավել բեղմնավոր շրջաններից մեկն է. այստեղ նա նկարել է 200 նկար և մոտ 100 աշխատանք ջրաներկով[106]։ Նկարիչը հիացած էր տեղի բնանկարով ու լույսով. նրա այս շրջանի գործերը հարուստ են դեղինի, լաջվարդի, մանուշակագույնի երանգներով։ Նկարներում պատկերված են ցորենի դաշտեր, բերք, այս շրջանի գյուղական տեսարժան վայրեր, հողմաղացներ[107]։ Այդ նկարներից է «Հին ջրաղացը» (1888), որը 1888 թվականի հոկտեմբերի 4-ին Պոնտ Ավեն ուղարկված յոթ նկարներից մեկն է, որոնք փոխանակվել են Պոլ Գոգենի, Էմիլ Բեռնարի, Չարլզ Լավալի և այլոց գործերի հետ[107]։
Վան Գոգի առլյան բնապատկերները թվում են հարթ, առանց հեռանկարի, սակայն գերիշխում է գույնի կիրառումը[108]։ Նկարչի նոր դրսևորումներն արտահայտվում են նկարների մասշտաբայնությամբ։ 1888 թվականի մարտին նա նկարել է բնապատկերներ` կիրառելով «ցանցկեն հեռանկարային շրջանակը»։ Աշխատանքներից երեքը ցուցադրվել են Անկախների սալոնում։ Ապրիլին նրան այցելել է ամերիկացի նկարիչ Դոջ ՄաքՔայթը (Dodge MacKnight), որն ապրում էր ոչ շատ հեռու` Ֆոնվիեում[109][110]։ 1888 թվականի մայիսի 1-ին Վան Գոգն ամսական 15 ֆրանկով վարձալության պայմանագիր է կնքում Լամարտին 2 հասցեում գտնվող Դեղին տան համար։ Սենյակներն առանց կահույքի էին և մի քանի ամիս բնակեցված չէին եղել[111]։
Մայիսի 7-ին Վան Գոգը Carrel հյուրանոցից տեղափոխվել է Café de la Gare, որը գտնվում էր Ժոզեֆ և Մարի Գինուների ղեկավարության տակ[112]։ Դեղին տունը պետք է ձևափոխվեր, նախքան նա կհաստասվեր այնտեղ։ Նկարիչն ուզում էր, որ այն ստուդիա լինի, որտեղ կցուցադրվեն իր նկարները` «Վան Գոգի աթոռը» (1888), «Ննջասենյակ Առլում» (1888), «Գիշերային սրճարանը» (1888), «Սրճարանի գիշերային տեռասը» (1888), «Աստղալից գիշեր Ռոնի վրա» (1888), Նատյուրմորտ. Ծաղկաման` 12 արևածաղիկներով (1888), որոնք բոլորն էլ նախատեսված էին որպես դեկորացիա Դեղին տան համար[113]։
Վան Գոգը գրել է, որ «Գիշերային սրճարանում» նա ցանկացել է արտահայտել այն գաղափարը, որ սրճարանը մի վայր է, որտեղ կարելի է «կործանել իրեն, խելագարվել կամ հանցագործություն կատարել»[114]։ Երբ նա հունիսին այցելել է Սենտ Մարի դը լա Մեր, նա դասեր է տվել լեյտենանտ, զուավ Պոլ-Էժեն Միլլեին և նկարել նավակներ ծովում ու գյուղում[115]։ ՄաքՔայթը Վան Գոգին ներկայացրել է բելգիացի նկարիչ Էժեն Բոշուին, որը երբեմն մնում էր Ֆոնվիեում. նրանք հուլիսին փոխադարձ այցելություններ են կատարել[115]։
-
Սերմնացանը մայր մտնող արևին, 1888, Վան Գոգի թանգարան, Ամստերդամ
-
Ձկնորսական նավակներ Սենտ Մարիում, հունիս, 1888, Վան Գոգի թանգարան, Ամստերդամ
-
Ննջասենյակ Առլում, 1888, Վան Գոգի թանգարան, Ամստերդամ
Պոլ Գոգենի այցելություն (1888)
խմբագրելԵրբ Պոլ Գոգենը համաձայնում է 1888 թվականին այցելել Առլ, Վան Գոգը հույսեր է փայփայում նկարիչների կոլեկտիվ բարեկամության իր վաղեմի երազանքն իրականացնելու։ Սպասման մեջ նա օգոստոս ամսին նկարել է «Արևածաղիկները»։ Երբ Էժեն Բոշուն կրկին այցելում է Վան Գոգին, վերջինս նկարում է նրա դիմանկարը, ինչպես նաև «Բանաստեղծն ընդդեմ աստղալից երկնքի» գիրքը[Ն 6]:
Պոլ Գոգենի այցելության նախապատրաստական աշխատանքների շրջանակներում Վան Գոգը փոստային բաժանմունքի ղեկավար Ջոզեֆ Ռուլինի խորհրդով գնում է երկու մահճակալ (Վան Գոգը նկարել է Ռուլինի դիմանկարը)։ Սեպտեմբերի 17-ին նա առաջին անգամ գիշերում է Դեղին տանը։ Երբ Գոգենը համաձայնում է մնալ Առլում ու աշխատել նրա հետ, Վան Գոգը սկսում է աշխատել իր «Դեղին տան զարդարանքներ» շարքի վրա, որը նրա ձեռնարկած երևի թե ամենահավակնոտ ծրագիրն էր[116]։ Նա ավարտին է հասցնում երկու աշխատանք` «Վան Գոգի աթոռը» և «Գոգենի բազկաթոռը»[117]։
Վան Գոգի բազմաթիվ հորդորներից հետո Գոգենը Առլ է ժամանում հոկտեմբերի 23-ին, իսկ նոյեմբերին նրանք միասին նկարում են։ Գոգենը պատկերում է Վան Գոգին արևածաղիկները նկարելիս։ Վան Գոգը Գոգենի առաջարկությամբ նկարում է հիշողությամբ։ Կերպարային այս նկարներից է «Հիշողություններ Էտենում գտնվող այգու մասին» աշխատանքը[118][Ն 7]: Նրանց առաջին համատեղ աշխատանքը «Ալիսքեմփ» (ֆր.՝ Les Alyscamps) նկարն էր։ Գոգենի միակ նկարն այս այցելության ընթացքում եղել է «Վան Գոգն արևածաղիկներ նկարելիս» գործը[119]։
Վան Գոգն ու Գոգենը 1888 թվականի դեկտեմբերին այցելում են Մոնպելիե, որտեղ Ֆաբրա թանգարանում տեսնում են Կուրբեի ու Դելակրուայի գործերը[120]։ Սակայն շուտով երկու նկարիչների հարաբերությունները վատանում են. Վան Գոգը հիանում էր Գոգենով և ցանկանում էր, որ նա իրեն վերաբերվի հավասարը հավասարի պես, սակայն Գոգենը գոռոզ էր և իշխող բնավորություն ուներ, ինչը վրդովեցնում էր Վան Գոգին։ Նրանք հաճախ էին վիճում. Վան Գոգն ավելի շատ է սկսում մտահոգվել, որ Պոլ Գոգենը կլքի իրեն, և իրավիճակը, որը Վինսենթը բնորոշել է «ծայրահեղ լարված», վերածվում էր ճգնաժամի[121]։
-
Գիշերային սրճարանը, 1888, Եյլի համալսարանի պատկերասրահ, Նյու Հեյվն
-
Կարմիր որթատունկերն Առլում, նոյեմբեր, 1888, Պուշկինի թանգարան, Մոսկվա։ 1890 թվականին վաճառվել է Աննա Բոշին
-
Պոլ Գոգենի բազկաթոռը, 1888, Վան Գոգի թանգարան, Ամստերդամ
Հոսպիտալ Առլում (դեկտեմբեր, 1888)
խմբագրելԴեպքերի ճիշտ հերթականությունը, որը հանգեցրել է Վան Գոգին կտրել սեփական ականջը, հայտնի չէ։ Դեպքից 15 տարի անց Գոգենը հայտարարել է, որ գիշերվան նախորդել են կոշտ վարքի սպառնալիքներ[123]։ Նրանց հարաբերությունները եղել են բարդ. հնարավոր է, որ Թեոն Գոգենից գումար է պարտք վերցրել, և Գոգենը կասկածել է եղբայրներին իրեն ֆինանսապես չարաշահելու մեջ[124]։ Հնարավոր է, Վան Գոգը զգացել է, որ Գոգենը պատրաստվում է մեկնելու[124]։ Հաջորդ օրերին հորդառատ անձրև է եկել, ինչը ստիպել է երկու նկարիչներին մնալու Դեղին տանը[125]։ Հետագայում Գոգենը հայտնել է, որ Վան Գոգը հետևել է իրեն, երբ ինքը դուրս է եկել տնից զբոսնելու համար, և «հարձակվել իր վրա` բաց ածելին ձեռքին»[125]։ Այս տեղեկությունը չի հաստատվել։ Գոգենը, ամենայն հավանականությամբ, այդ գիշեր բացակայել է Դեղին տնից և հաստատվել հյուրանոցում[126]։
Գոգենի հետ ունեցած վեճից հետո Վան Գոգը վերադարձել է իր սենյակ, որտեղ, ձայնային հալյուցինացիաների մեջ հայտնվելով, իր ձախ ականջը կտրել է ածելիով` արդյունքում սուր արյունահոսություն ունենալով[127][Ն 8]: Հաջորդ առավոտ Վան Գոգին անգիտակից վիճակում հայտնաբերել են ոստիկանները և տարել հիվանդանոց, որտեղ նրան զննել է բժիշկ Ֆելիքս Ռեյը, որը երիտասարդ, դեռևս անփորձ բժիշկ էր[128][127]։ Հիվանդանոց են հասցրել նաև ականջը, սակայն բժիշկ Ռեյը չի էլ փորձել այն վերականգնել, քանի որ բավական ժամանակ էր անցել[127][130][131][125]։
Վան Գոգն այս դեպքը հիշելիս ենթադրել է, որ ինքը գտնվել է հոգեբանական սուր անհանգստության մեջ[132]։ Հիվանդանոցի ախտորոշման մեջ նշվել է «սուր մոլուցք` ընդգծված խելահեղությամբ»[133]։ Ոստիկանությունը պնդել է, որ նա մի քանի օր մնա բիշկների հսկողության տակ[134][135]։ Դեպքի մասին Գոգենն անմիջապես տեղեկացրել է Թեոյին, որն ամուսնացել էր իր վաղեմի ընկերոջ` Անդրիես Բոնգերի քրոջ` Յոհաննայի հետ[136]։ Թեոն նույն երեկո շտապում է կայարան` Առլ մեկնող գիշերային գնացքին հասնելու համար։ Նա Վինսենթի մոտ է հասել Ծննդյան տոնին և փորձել հանգստացնել եղբորը։ Նույն երեկո էլ նա լքել է Առլը` ուղևորվելով Փարիզ[137]։
Բուժման առաջին օրերին Վան Գոգը բազմիցս խնդրանքով դիմել է Պոլ Գոգենին, որին ոստիկանները պատվիրել էին սիրալիր լինել նկարչի հետ, նրան չասել Փարիզ գնալու իր մտադրության մասին. Գոգենի տեսքն անգամ ճակատագրական կարող էր լինել Վան Գոգի համար[138]։ Գոգենը փախչում է Առլից և այլևս երբեք չի հանդիպում Վան Գոգին։ Նկարիչները պահում են նամակագրական կապը, իսկ 1890 թվականին Գոգենը Վինսենթին առաջարկում է իր նկարչական ստուդիան։ Հիվանդանոցում Վան Գոգին այլ մարդիկ են այցելում, այդ թվում` Մարի Ջինուն և Ռոուլինը[139]։
Հակառակ հոռետեսական ախտորոշման` Վան Գոգն ապաքինվում է և 1889 թվականի հունվարի 7-ին վերադառնում Դեղին տուն[140]։ Հաջորդ ամիսը նա անցկացնում է տանը և հիվանդանոցում` տառապելով հալյուցինացիաներով ու թունավորման զառանցանքով[141]։ Մարտ ամսին ոստիկանությունը 30 քաղաքացու, այս թվում` Ջինու (Ginoux) ընտանիքի բողոքի հիմքով փակում է տունը[134]։ Վան Գոգը վերադառնում է հիվանդանոց։ Մարտին նրան երկու անգամ այցելել է Պոլ Սինյակը, ապրիլին Վան Գոգը հիվանդանոցային պալատից տեղափոխվել է բժիշկ Ռեյի վարձակալած սենյակ, քանի որ տևական անձրևներն ու հեղեղները վնասել էին իր տանը գտնվող նկարները[142]։ Երկու ամիս անց նա լքել է Առլը և իր կամքով տեղափոխվել Սեն Ռեմի դը Պրովանս։ Մոտավորապես այդ նույն ժամանակ նա գրել է. «Երբեմն ինձ պարուրում է աննկարագրելի մի թախիծ, երբ ժամանակի ու մահվան աչքերը թվում են գերիշխող ակնթարթի հանդեպ»[143]։
1899 թվականին Վան Գոգը բժիշկ Ռեյին է նվիրել «Բժիշկ Ֆելիքս Ռեյի դիմանկարը», սակայն բժիշկը, նկարչության սիրահար չլինելով, այն օգտագործել է հավանոցում։ 2016 թվականին նկարը տեղափոխվել է Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան և գնահատվել 50 միլիոն դոլար[144][145]։
-
Ինքնադիմանկար կտրած ականջով ու ծխամորճով, 1889, անձնական հավաքածու
-
Առլի հիվանդանոցն ու այգին, 1889, Օսկար Ռեյնհարտի հավաքածու, Վինտերտուրի գեղարվեստի թանգարան, Շվեյցարիա
-
Ինքնադիմանկար` վնասված ականջով, 1889, Կուրտոյի արվեստի ինստիտուտ, Լոնդոն
-
Բժիշկ Ֆելիքս Ռեյի դիմանկարը
-
Առլի հիվանդանոցում, 1889, Օսկար Ռեյնհարտի հավաքածու, Վինտերտուրի գեղարվեստի թանգարան, Շվեյցարիա
Սեն Ռեմի (մայիս, 1889 - մայիս, 1890)
խմբագրելՎան Գոգը Սեն Պոլ դե Մաուսոլի հոգեբուժարան է մտել 1889 թվականի մայիսի 8-ին իր խնամակալի` բողոքական հոգևորական Ֆրեդերիկ Սալեսի ուղեկցությամբ։ Սեն Պոլը մենաստան էր Սեն Ռեմիում, որ գտնվում էր Առլից 30 կմ հեռավորության վրա։ Հիվանդանոցը ղեկավարում էր ռազմածովային բժիշկ Թեոֆիլ Պեյրոնը։ Վան Գոգն ուներ երկու խուց` փակ պատուհաններով, որոնցից մեկն օգտագործում էր որպես ստուդիա[146]։ Հիվանդանոցն ու նրա այգին դառնում են Վինսենթի նկարչական հիմնական օբյեկտը։ Նա ուսումնասիրում է հիվանդանոցի ինտերիերը, նկարում հիվանդանոցի նախասրահն ու Սեն Ռեմին (սեպտեմբեր, 1889)։ Այս շրջանի որոշ գործեր բնորոշվում են պարույրներով, օրինակ` «Աստղալից գիշերը»։ Այս ժամանակահատվածում նա նկարում է նաև նոճիներ և ձիթենիներ։ 1889 թվականի սեպտեմբերին նկարում է Առլի ննջասենյակի ևս երկու տարբերակ[147]։
Հնարավորություն չունենալով հիվանդանոցի տարածքից դուրս գալու` Վան Գոգը սկսում է աշխատել այլ նկարիչների, օրինակ` Ժան Ֆրանսուա Միլլեի աշխատանքների և իր` ավելի վաղ շրջանի գործերի վերարտադրության վրա։ Վան Գոգը հիացած էր ռեալիստներ Ժյուլ Բրետոնի, Գուստավ Կուրբեի ու Միլլեի աշխատանքներով, և նա իր կրկնօրինակումները համեմատում էր Բեթհովենի երաժշտական ինտերպրիտացիաների հետ[148][149]։
Իր «Բանտարկյալների զբոսանք» նկարը (1890) նա ստեղծել է Գուստավ Դորեի փորագրություններից հետո։ Թրոլբոտը նշել է, որ շրջանի կենտրոնի բանտարկյալի հայացքն ներկայացնում է հենց նկարչի հայացքը, արվեստագետ Յան Հուլսկերը ժխտել է այդ տեսակետը[150]։
1890 թվականի փետրվար-ապրիլ ամիսներին Վան Գոգը ծանր շրջան է ապրում։ Ավելի ուշ նա եղբորը գրել է, որ մի քանի ոչ մեծ նկարներ է ստեղծել «հյուսիսի մասին հիշողություններից»[151][152]։ Այդ աշխատանքներից է «Երկու գյուղացի կանայք փորում են մայրամուտին» կտավը։ Հուլսկերը կարծում է, որ նկարների այս ոչ մեծ շարքը բնապատկերներ ու կերպարներ պատկերող շատ նկարների միջուկն է հանդիսանում, որոնք Վան Գոգը ստեղծել է այդ շրջանում։ Նա մատնանշել է, որ նկարչի հիվանդությունը զգալի ազդեցություն է թողել նկարների վրա[153]։ Վան Գոգը եղբորն ու մորը խնդրել է ուղարկել իր վաղ շրջանի` 1880-ական թվականների գործերը, որ կարողանա աշխատել դրանց վրա[154]։ Այս շրջանին պատկանող «Մորմոքող ծերունին» («Հավերժության շեմին») նկարը Հուլսկերը բնորոշում է «ևս մեկ անթերի հիշողություն վաղուց անցած ժամանակների մասին»[85]։ Նրա խոսքերով նկարչի ուշ շրջանի գործերը ներկայացնում են նկարչի հնարավորությունները, որոնք Ռոբերտ Հյուզի բնորոշմամբ ձգտում են «հակիրճության ու վեհության»[105]։
-
Սեմնացան (Ժան Ֆրանսուա Միլլեից), 1888, Կյոլլեր-Մյուլլերի թանգարան, Օթերլո
-
Երկու գյուղացի կանայք փորում են ձյունածածկ դաշտում մայրամուտին (Ժան Ֆրանսուա Միլլեից), 1890, Էմիլ Բյուրլեի ֆոնդի հավաքածու, Ցյուրիխ, Շվեյցարիա
Ֆրանսիացի բանաստեղծ, նկարիչ Ալբերտ Աուրիերը Mercure de France պարբերականի` 1890 թվականի հունվարյան համարում Վան Գոգին «հանճար» բնորոշումն է տվել[155]։ Փետրվարին Վան Գոգը նկարել է տիկին Ջինուի հինգ տարբերակ` օգտվելով ածուխով արված գծանկարներից, որոնք արել էր Գոգենը, երբ 1888 թվականի նոյեմբերին կինը որպես բնորդ ծառայել էր երկու նկարիչներին[156][Ն 9]: Փետրվարին Վան Գոգը հրավիրվել է «XX-ի միություն», որը Բրյուսելի ավանգարդ նկարիչների միավորում էր` մասնակցելու նրանց կազմակերպած ամենամյա ցուցահանդեսին։ Միության անդամների կազմակերպած բաց ճաշի ժամանակ Անրի դե Գրոն քննադատել է Վան Գոգի աշխատանքները։ Տուլուզ-Լոտրեկը պահանջել է բացատրություն, իսկ Պոլ Սինյակը հայտարարել է, որ եթե Լոտրեկը հանձնվի, ինքը կշարունակի պայքարը Վան Գոգի պատվի համար։ Դե Գրոն ներողություն է խնդրել կատարվածի համար` լքելով միությունը։ Ավելի ուշ, քանի դեռ շարունակվում էր ցուցահանդեսը, Կլոդ Մոնեն Փարիզում ասել է, որ նրա աշխատանքը լավագույնն է եղել ցուցահանդեսում[157]։ Զարմիկի ծնվելուց հետո Վան Գոգը գրել է. «Ես սկսել եմ նկարներ ստեղծել նրա համար` դրանք կախելով ննջասենյակում. դրանք ծաղկած նշենիներ են` կապույտ երկնքի ֆոնին»[158]։
Օվեր սյուր Ուազ (մայիս-հուլիս, 1890)
խմբագրել1890 թվականի մայիսին Վան Գոգը լքել է Սեն Ռեմիի հիվանդանոցը և բժիշկ Պոլ Գաշեին ավելի մոտ լինելու նպատակով հաստատվել Օվեր սյուր Ուազում, ինչպես Թեոն։ Գաշեն նկարիչ էր սիրողական մակարդակով և շփվում էր մի քանի տարբեր նկարիչների հետ, այդ թվում` Կամիլ Պիսսարոյի (հենց նա էր խորհուրդ տվել այս բժշկի ծառայությունից օգտվել)։ Բժշկից ունեցած առաջին տպավորության մասին Վան Գոգը գրել է. «Պարոն Գաշեն, իմ կարծիքով, նույնպես հիվանդ և նյարդային է, ինչպես ես կամ դու, ընդ որում, նա ավելի մեծ է մեզնից և մի քանի տարի առաջ կորցրել է կնոջը․ բայց նա մինչև ուղեղի ոսկորները բժիշկ է, այդ իսկ պատճառով նրա մասնագիտությունը և դրա նկատմամբ հավատը օգնում են հավասարակշռություն պահպանելու»[159]։
Նկարիչ Շառլ-Ֆրանսուա Դոբինյին Օվեր էր տեղափոխվել 1861 թվականին՝ իր հերթին այնտեղ գրավելով այլ նկարիչների` Կամիլ Կորոյին և Օնորե Դոմիեին։ 1890 թվականի հուլիսին Վան Գոգն ավարտին է հասցրել Դոբինյիի պարտեզի երկու նկար, որոնցից մեկը հավանաբար նկարչի վերջին գործն է[160]։
Սեն Ռեմիում եղած վերջին շաբաթներին նրա մտքերը վերադարձել էին հյուսիսային հիշողություններին. Օվերում ստեղծված մոտ 70 յուղանկարներից շատերը հիշեցնում են հյուսիսային տեսարաններ[152][161]։ 1890 թվականի հունիսին նա նկարել է բժշկի մի քանի նկարներ, այդ թվում` «Բժիշկ Գաշեի դիմանկարը», որը հեղինակի միակ օֆորտն է։ Նկարներից յուրաքանչյուրում շեշտված է Գաշեի մելամաղձոտ դրությունը[162]։ Կան ուրիշ նկարներ, որոնք հավանաբար ավարտուն չեն. դրանցից է նաև «Ծղոտածածկ խրճիթներ բլրի վրա» նկարը[160]։
Հուլիսին Վան Գոգը գրել է, որ ինքը խորասուզվել է բլրին առընթեր հսկայական հարթավայրի մեջ, որը «ծովի պես անհուն է, նուրբ դեղնավուն»[163]։ Սկզբում նրան գրավում էին ցորենի դաշտերը, երբ դրանք կանաչ էին։ Հուլիսին նկարիչը, նկարագրելով ցորենի դաշտերը, այսպես է գրել Թեոյին «ցորենի ընդարձակ դաշտեր` փոթորկոտ երկնքի տակ»[164]։
Վան Գոգը գրել է, որ դաշտերը ներկայացնում են իր «թախիծը և ծայրահեղ միայնությունը», և որ նկարները կարող են պատմել այն, ինչն ինքը չի կարող արտահայտել բառերով, այնքան որ առողջ, թարմացնող ու կենսատու է համարում նա գյուղական տեղանքը։ «Ագռավներ ցորենի դաշտի վրա» կտավը նկարչի վերջին աշխատանքը չէ. Հուլսկերը այն դիտարկում է` կապված մելամաղձոտության ու անսահման միայնության հետ[165]։ Հուլսկերը յոթ աշխատանք համարում է ստեղծված այս նկարից հետո[166]։
Մահ
խմբագրել1890 թվականի հուլիսի 27-ին 37 տարեկան հասակում Վան Գոգն ինքնասպանություն է գործել սնդուկում պահվող ռևոլվերով[167][168]։ Վկաներ չեն եղել. նա մահացել է պատահարից 30 ժամ հետո։ Կրակոցը կարող էր արձակված լինել ցորենի դաշտում, որտեղ նա նկարում էր, կամ տեղի մի մարագում[169]։ Գնդակը անցել է նրա կողոսկրերի հատվածով, կրծքով` առանց վնասելու ներքին օրգանները, հավանաբար կանգնելով ողնաշարի հատվածում։ Նա կարողացել է վերադառնալ Աուբերգ Ռավու, որտեղ նրան այցելել են երկու բժիշկ, սակայն առանց վիրաբույժի ներկայության` գնդակը չէր կարող հեռացվել։ Բժիշկներն իրենց գործն անելուց հետո նրան թողել են իր սենյակում, իսկ իրենք` ծխամորճ ծխել։ Հաջորդ առավոտյան Թեոն շտապել է եղբոր մոտ` նրան գտնելով լավ տրամադրության մեջ, սակայն մի քանի ժամ հետո Վինսենթի վիճակը սրվել է վերքից առաջացած վարակի պատճառով։ Նա մահացել է հուլիսի 29-ի առավոտյան։ Թեոյի խոսքերով Վինսենթի վերջին բառերը հետևյալն են եղել. «Թախիծը կերկարաձգվի հավիտյան»[170][171][172]։
Վան Գոգին թաղել են հուլիսի 30-ին Օվեր սյուր Ուազի քաղաքային գերեզմանոցում։ Թաղմանը ներկա են եղել Թեո վան Գոգը, Անդրիս Բոնգերը, Շառլ Լավալը, Լյուսիեն Պիսսարոն, Էմիլ Բեռնարը, Ժյուլիեն Տանգին, Պոլ Գաշեն, ընտանիքի անդամներ, ընկերներ, տեղացիներ։ Թեոն հիվանդ էր, և նրա առողջությունը ավելի է վատացել եղբոր մահից հետո. չդիմանալով եղբոր կորստին, կորցնելով առողջությունը` նա մահացել է 1891 թվականի հուվարի 25-ին Դեն Դոլդերում և թաղվել Ուտրեխտում։ 1914 թվականին նրա կինը` Յոհաննա Վան Գոգ-Բոնգերը, կազմակերպել է Թեոյի մարմնի արտաշիրմումը և նրա դին տեղափոխվել Ուտրեխտից Վինսենթի մոտ` Օվեր սյուր Ուազում թաղելու նպատակով[173]։
Վան Գոգի հիվանդության մասին շատ վեճեր են եղել ու շատ տեսակետներ առաջ քաշվել։ Տարակարծություն չի եղել այն հարցում, որ Վան Գոգը հիվանդ է եղել, սակայն ժամանակ առ ժամանակ նորմալ վիճակում է գտնվել։ 1947 թվականին առաջին անգամ Պերին է առաջ քաշել երկբևեռ աֆեկտիվ խանգարման վարկածը, և այդ տեսակետը պաշտպանել են հոգեբաններ Հեմփֆիլն ու Բլյումերը[174][175][176]։ Բիոքիմիկոս Ուիլֆրեդ Առնոլդը հակադրվել է այս տեսակետին` նշելով, որ աֆեկտիվ խանգարման ու արվեստի կապը կարող է կեղծ լինել։ Առաջարկվել է նաև ժամանակավոր էպիլեպսիայի տարբերակը` ընկճախտի նոպաներով։ Ինչպիսին էլ որ եղած լինի ախտորոշումը, նկարչի առողջությունը հավանաբար վատացել է թերսնումից, մելամաղձոտությունից, անքնությունից ու ալկոհոլից[177][176][176]։
Ստեղծագործական ոճ և աշխատանքներ
խմբագրելՆկարչի որակական զարգացում
խմբագրելՎինսենթ վան Գոգը ջրաներկով նկարել է վաղ տարիքից, սակայն դպրոցական շրջանից պահպանվել է միայն մի քանի աշխատանք[178]։ Երբ հասուն տարիքում սկսել է զբաղվել նկարչությամբ, նկարիչը սկսել է տարրական մակարդակից։ 1882 թվականից նրա քեռին` Կոռնելիուս Մարինուսը, որը ժամանակակից արվեստի սրահ ուներ Ամստերդամում, նրանից խնդրել է Հաագայի նկարներ, սակայն Վան Գոգի նկարները չեն արդարացրել նրա սպասելիքները։ Մարինուսը դարձյալ նկարներ է խնդրել Վան Գոգից` մանրամասն նկարագրելով անհրաժեշտ նկարները, սակայն արդյունքը դարձյալ չի բավարարել նրան։ Վան Գոգը համառում էր. նա փորձարկումներ էր անում լուսավորությամբ` նկարներում կիրառելով տարբեր նյութեր։ Մոտ մեկ տարի նա աշխատել է առանձին կերպարների վրա` օգտագործելով սև ու սպիտակ գույներ, ինչը հաճախ քննադատության հիմք է ծառայել[Ն 10]: Հետագայում դրանք համարվել են նկարչի առաջին արժեքավոր գործերը[180]։
1882 թվականի օգոստոսի Թեոն Վինսենթին գումար է ուղարկել նկարչական նյութեր գնելու համար[181]։ Վինսենթը գրել է, որ արդեն կարող է շարունակել նկարել` «նոր էներգիայով լցված»։ 1883 թվականից նա սկսել է աշխատել բազմաթիվ կերպարներով գործերի վրա, սակայն երբ եղբայրը քննադատել է դրանք թարմության ու կենդանության պակասի համար, նա վերացրել է դրանք և անցել յուղաներկով նկարելուն։ Վան Գոգը դիմել է Հաագայի նշանավոր նկարիչներին, ինչպիսիք են օրինակ` Վայսենբրուխը և Բլոմերսը` նրանցից տեխնիկական խորհուրդներ ստանալով։ Նրան խորհուրդներով օգնել են նաև նկարիչներ Դե Բոկը և Վան դեր Վելեն, որոնք երկուսն էլ ներկայացնում էին Հաագայի դպրոցի երկրորդ սերունդը[182]։ Երբ նա տեղափոխվել է Նուենեն, նկարել է մի քանի մեծածավալ գործեր, որոնց մեծ մասը, սակայն, ոչնչացրել է. պահպանված միակ գործը «Կարտոֆիլ ուտողներն» է[182]։ Ամստերդամի պետական թանգարան այցելելուց հետո Վան Գոգն իր հիացմունքն է հայտնել հոլանդացի վարպետների` հատկապես Ռեմբրանդտի և Ֆրանս Հալսի ոճի նկատմամբ[183][182][Ն 11]: Նա գիտեր, որ իր թերություններից շատերը պայմանավորված են փորձի ու տեխնիկայի պակասով, այդ պատճառով էլ 1885 թվականին մեկնել է Անտվերպեն, ապա Փարիզ` կատարելագործելու իր հմտությունները[184]։
Վան Գոգը պատկերել է ընչազուրկներին՝ Բորինաժի հանքափորներին, ավելի ուշ՝ գյուղացիների, արհեստավորների, ձկնորսների, որոնց կենսակերպին ծանոթացել է 1881-1885 թթ-ին Հոլանդիայում։ 1883 թվականից Վան Գոգը ստեղծել է իր առաջին նշանակալի՝ հասարակ մարդկանց նկատմամբ սիրով լի նկարաշարերը («Գեղջկուհի», «Կարտոֆիլ ուտողները», «Քարածուխ տանող կանայք», «Արտասովոր կինը», «Օջախի առջև», «Մորմոքող ծերունին» և այլն), որտեղ արտահայտել է բնորդների հոգեկան լարվածությունը, տառապանքն ու ընկճվածությունը։ Թեոն «Կարտոֆիլ ուտողները» նկարը քննադատել է մռայլ գույների համար` դրանք անհարիր համարելով ժամանակակից ոճի հետ[185]։ Փարիզում եղած ժամանակ` 1886-1887 թվականներին, Վինսենթը փորձել է նոր, ավելի թեթև գունապնակ։ Այդ շրջանից նրա գործերում մուգ գույները փոխվել են կապույտի, ոսկեդեղինի, կարմրի մաքուր ու պայծառ երանգների («Սենի կամուրջը», 1887, «Տանգի հայրիկի դիմանկարը», 1887 և այլն)[186]։ 1888 թվականին Վան Գոգը տեղափոխվել է Ֆրանսիայի Առլ քաղաք, որտեղ վերջնականապես ձևավորվել է նրա ստեղծագործական յուրահատուկ ոճը։ «Տանգի հայրիկի դիմանկարը» (1888) ցույց է տալիս նրա հաջողությունը ավելի վառ գույների շրջանում` վկայելով անհատական ոճի զարգացումը։ Շառլ Բլանի` գույների մասին տրակտատը նրան շատ է հետաքրքրել` ստիպելով աշխատել լրացուցիչ գույներով։ Վան Գոգը եկել է այն համոզման, որ գույնի էֆեկտը դուրս է գալիս նկարագրականի ոլորտից։ Նա ասել է. «Գույնն արդեն ինքն իրենով արտահայտում է ինչ-որ բան»[187][188]։ Հյուզի կարծիքով Վան Գոգը գույնն արդեն իսկ ընկալում էր բարոյական ու հոգեբանական արժեք, ինչպես օրինակ` «Գիշերային սրճարանում»` մի աշխատանք, որում նկարիչը ցանկանում էր արտահայտել «մարդկության սարսափելի կրքերը»[189]։ Դեղինը մեծ արժեք է ձեռք բերում նկարչի համար` խորհրդանշելով զգացական ճշմարտությունը։ Նա դեղինը կիրառել է որպես լույսի, կյանքի ու Աստծու խորհրդանիշ[190]։
Վան Գոգը ձգտում էր դառնալ գյուղական կյանքի ու բնության նկարիչ[191]։ Առլում անցկացրած իր առաջին ամառը նա կիրառել է իր նոր գունապնակը բնապատկերներ ու գյուղական ավանդական միջավայր պատկերելու համար[192]։ Նրա հավատը, որ բնականի ուժը հզոր է, նրան ստիպել է որսալ այդ ուժը և ներկայացնել այն իր նկարներում` երբեմն կիրառելով խորհրդանիշեր[193]։ Նրա սերմանացանը, որի կերպարը վերցրել է Ժան Ֆրանսուա Միլլեից, ներկայացնում է նկարչի կրոնական հավատալիքները. սերմնացանը, որը Քրիստոսն է, կյանք է ցանել վառ արևի տակ[194]։ Սրանք այն թեմաներն էին, որոնց հաճախ էր անդրադառնում նկարիչը` մշակելով ու զարգացնելով այն։ Նկարչի` ծաղիկներով նկարները լի են խորհրդանիշերով, սակայն քրիստոնեական ավանդական սրբապատկերագրությունը կիրառելու փոխարեն` նա ստեղծում է իր սեփական ոճը, որտեղ կյանքը ծաղկում է արևի տակ, իսկ աշխատանքը կյանքի փոխաբերությունն է։ Առլում, ուր նա նկարեց արևածաղիկները` արևի վառ լույսով ողողված, նա արդեն պատրաստ էր «Սերմնացանը» նկարելու[187]։
Նկարիչը գույների հակադրությամբ արտահայտել է իր հուզավիճակն ու վերաբերմունքն աշխարհի նկատմամբ։ Հարավի պայծառ ու ջերմ գույներով ստեղծած բնանկարներում («Հունձ. Լա Կրո հովիտ», «Ձկնորսական նավակները Սենտ Մարիում», երկուսն էլ՝ 1888 թվական) արտացոլել է իր սերն ու վերաբերմունքը գեղեցկության ու երջանկության նկատմամբ։ Որոշ գործերում պատկերել է մարդու միայնությունն ու անզորությունն արտահայտող կերպարներ («Գիշերային սրճարան Առլում», 1888)։ Գույնի և գալարուն գունաբծերի դինամիկան կենդանություն ու աշխուժություն է հաղորդում ոչ միայն բնությանն ու մարդկանց («Խաղողի կարմիր այգիներ Առլում», 1888), այլև անշունչ առարկաներին («Վան Գոգի ննջարանն Առլում», 1888)։ Նկարչի կյանքի վերջին տարիների լարված աշխատանքն ուղեկցվել է հոգեկան հիվանդության նոպաներով (ցնցումներից մեկի ժամանակ նա կտրել է իր ականջը)։
Վան Գոգը ստեղծագործել է այն ոճով, որն անվանել է «իրականության պատրանք», և քննադատել է չափազանց ոճավորված աշխատանքները[195]։ Հետագայում նա գրել է, որ «Աստղալից գիշերի» աբստրակցիոնիզմը բավական հեռու է գնացել, և այդ իրականությունը նահանջել է հետին պլան[196][196]։ Հյուզն այս պահը նկարագրել է որպես ծայրահեղ հեռատեսության էքստազ. աստղերը գտնվում են մեծ շրջապտույտի մեջ, որը հիշեցնում է Հոքուսայի «Մեծ ալիքը»։ Երկնքում եղած շրջապտույտը հետագայում արտացոլվել է նոճիների պտույտով արդեն երկրի վրա, իսկ նկարիչը սկսել է աշխատել հաստ, ընդգծված վրձնահարվածներով[197]։
Վան Գոգը 1885 թվականից մինչև 1890 թվականին իր մահը ստեղծել է նկարների հավաքածու, որն արտահայտել է իր յուրօրինակ աշխարհայացքը, և որը կարող էր հաջող լինել առևտրական տեսանկյունից[198]։ Նրա վրա իր ազդեցությունն է թողել Շառլ Բլանի ոճը, որը որպես իսկական նկարիչ առավելագույն նշանակություն էր հատկացնում գույնին, հեռանկարին, վրձնահարվածների կիրառմանը։ Իր նկարները Վան Գոգն անվանել է «նպատակուղղված»` ի տարբերություն այն նկարների, որոնք համարել է հետազոտական[199]։ Շատ նկարներ ուղղակի արվել են որպես գույների կիրառման փորձարկումներ կամ նվերներ ընկերների համար[195][200]։ Առլի շրջանը նշանակալից ազդեցություն է թողել նկարչի ստեղծագործական կյանքում։ Նա առավել կարևոր է համարել իր «Սերմնացանը», «Գիշերային սրճարանը», «Հիշողություններ Էտենում գտնվող այգու մասին», «Աստղալից գիշեր» նկարները։ Այս նկարներն իրենց հաստ վրձնահարվածներով, ուրվագծերով ներկայացնում են այն ոճը, որը փնտրում էր նկարիչը։ Վան Գոգի վերջին գործերն առանձնանում են գունային զուգորդումներով, ռիթմի խիստ արտահայտչականությամբ, տրամադրության կտրուկ փոփոխություններով, ծայրահեղ հուսահատությամբ ու պոռթկումներով («Նոճիներով ու աստղերով ճանապարհ», 1890), իսկ որոշ գործեր՝ պայծառ ու խաղաղ տրամադրությամբ («Օվերի բնանկար անձրևից հետո», 1890, «Եկեղեցի Օվերում», 1890, և այլն)։ Վան Գոգի լավագույն կտավներից են նաև «Առլեզիանուհին» (1888 թ.), «Կոշիկներ» (1887) «Փոստատար Ռուլեն» (1888), «Սերմնացան մայրամուտին» (1888), «Ինքնանկար ծխամորճով» (1888), «Բժիշկ Գաշեի դիմանկարը» (1890), «Հավերժության դարպասների մոտ» (1890) և այլն[196]։
Գլխավոր շարքեր
խմբագրելՎան Գոգի նկարների ոճային դրսևորումներն առանձնանում են շրջաններով, որոնք նա անցկացրել է Եվրոպայի տարբեր վայրերում։ Նա հակված էր ներթափանցելու տեղի մշակույթի մեջ, չնայած պահպանում էր իր անհատական ոճը։ Նկարիչը շատ է ստեղծագործել շարքերով, որոնց մեծ մասը ներկայացնում է նատյուրմորտ։ Նրա` որպես նկարչի զարգացումը դանդաղ էր իրականանում, և նա որոշակի սահմանափակումներ ուներ[201]։ Վան Գոգը հաճախ էր վերադառնում տուն` հավանաբար նոր լիցքեր ստանալու։ Տարբեր ազդեցություններով զարգանում էին նրա տեխնիկական հմտությունները։ Արվեստի պատմաբան Մելիսա ՄաքՔուլիանը (Melissa McQuillan) կարծում է, որ այդ զարգացումն են արտահայտում վերջին շրջանի ոճական փոփոխությունները, և Վան Գոգը քայլեր է կատարել, որպեսզի խուսափի կոնֆլիկտից, քանի որ որպես իդեալիստ նկարիչ բախվել է իրավիճակի հաղթահարման դժվարություններին[202]։
Դիմանկարներ
խմբագրելԴիմանկարները Վան Գոգի` գումար վաստակելու լավագույն հնարավորություն էին։ Նա գրել էր, որ դրանք «միակն են գեղանկարչության մեջ, որ խորապես հուզում են ինձ` տալով անսահմանության զգացում»[200][203]։ Քրոջն ուղղված նամակում նկարիչը գրել է, որ կուզեր նկարել դիմանկարներ, քանի որ օժտված է այդ ունակությամբ, սակայն կնախընտրեր օգտագործել գույներ կերպարի բնավորությունն արտահայտելու համար և ոչ թե կփորձեր հասնել նրա լուսանկարային ճշգրտությամբ պատկերմանը։ Վան Գոգը սովորաբար չի պատկերել իր մտերիմ մարդկանց. նա հազվադեպ է նկարել եղբորը` Թեոյին, Վան Ռապարդին կամ Էմիլ Բեռնարին։ Մոր դիմանկարներն արել է լուսանկարներից[204]։
1888 թվականի դեկտեմբերին նա նկարել է «La Berceuse»-ը` մի կերպար, որ հեղինակը ավելի լավը չի համարել, քան իր «Արևածաղիկները»։ Նկարիչն ունի սահմանափակ գունապնակ, պարզ ուրվագծեր, տարբեր տեսակի վրձնահարվածներ[196]։ Դիմանկարների լուծումը կարելի է համարել Ռուլին ընտանիքի դիմանկարը, որը նկարիչն ավարտին է հասցրել Առլում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Դիմանկարները ներկայացնում են ոճերի միախառնում` զուսպ վրձնահարվածներից մինչև «Փոստատարի դիմանկարի» ազատ ոճը, լայն վրձնահարվածների և նկարչական դանակի կիրառումը «Տիկին Ռուլինի դիմանկարը երեխայի հետ» նկարում[205]։
-
Նկարչի մոր դիմանկարը, հոկտեմբեր 1888, Նորթոն Սայմոնի թանգարան, Փասադենա, Կալիֆորնիա
-
Էժեն Բոշու, (Բանաստեղծն ընդդեմ աստղալից երկնքի), 1888, Օրսե թանգարան, Փարիզ
-
Փստատար Ժոզեֆ Ռուլինի դիմանկարը (1841–1903) օգոստոսի սկիզբ, 1888, Գեղարվեստի թանգարան, Բոստոն
-
La Berceuse (Ավգուստին Ռուլին) 1889, Գեղարվեստի թանգարան, Բոստոն
Ինքնադիմանկարներ
խմբագրել1885-1889 թվականներին Վան Գոգը ստեղծել է ավելի քան 43 ինքնադիմանկար[206][Ն 12]: Դրանք սովորաբար ամբողջանում են շարքերում, ինչպես օրինակ` 1887 թվականին Փարիզում ստեղծված նկարներից մինչև մահվանը նախորդող շրջանի նկարները[207]։ Ինքնադիմանկարները հաճախ հետազոտական բնույթ են կրում, որոնք ստեղծվել են այնպիսի ժամանակահատվածներում, երբ նկարիչը փորձել է բացահայտել իր էությունը կամ երբ չի ունեցել բնորդներ և այդ իսկ պատճառով նկարել է ինքն իրեն[200][208]։
Ինքնադիմանկարներն արտահայտում են ինքնատիրապետման բարձր մակարդակ։ Հաճախ դրանք նշանավորել են նկարչի կյանքի կարևոր որևէ փուլ[209]։ Այսպես, 1887 թվականի փարիզյան շարքը ստեղծվել է այն ժամանակ, երբ Վան Գոգը ծանոթացել է Կլոդ Մոնեի, Պոլ Սեզանի և Պոլ Սինյակի գործերին[210]։ Գորշ թաղիքե գլխարկով ինքնադիմանկարներում վրձնահարվածների հետքերը տարածվել են նաև կտավի հակառակ կողմին։ Դա այս շրջանի ամենահայտնի ինքնադիմանկարներից մեկն է «իր լավ կազմակերպված ռիթմիկ վրձնահարվածներով». նեոիմպրեսիոնիստական այսպիսի աշխատանքները նկարիչն ինքն անվանում էր «նպատակաուղղված» կտավներ[211]։
Ինքնադիմանկարները ներկայացնում են զգացմունքային լայն շրջանակ. սովորաբար դրանցում արտացոլված է Վան Գոգի մտավոր ու ֆիզիկական վիճակը[206]։ Նկարներում նա պատկերված է առանց սափրվելու, մորուքով, խոր ընկած աչքերով, թույլ ծնոտով կամ կորցրած ատամներով։ Որոշ արվեստագետներ մատնանշում են լիքը շրթունքները, երկարավուն դեմքը կամ առանձնացող գանգը։ Նրա մազերը կարմրավուն են[206]։
Վան Գոգի հայացքն ուղղված է հանդիսատեսին։ Նկարները տարբերակում են ինտենսիվությամբ ու գույնով, իսկ 1888 թվականից հետո ստեղծված նկարներն ընդգծում են մաշկի գունատությունը[208]։ Որոշ նկարներում նկարիչը մորուքով է, ուրիշ նկարներում` առանց դրա։ Նրան նկարներում կարելի է տեսնել վիրակապերով, որոնք դրվել են ականջը կտրելուց հետո[206]։ Քիչ ինքնադիմանկարներում Վան Գոգն իրեն պատկերել է որպես նկարչի։ Սեն Ռեմիում ստեղծված նկարներում գլուխը պատկերված է աջից` վնասված ականջին հակառակ կողմից, երբ նկարիչն իրեն նկարել է հայելու արտացոլանքից[212][213]։
-
Ինքնադիմանկար` գորշ, թաղիքե գլխարկով, 1887–88, Վան Գոգի թանգարան, Ամստերդամ
-
Ինքնադիմանկար` ծղոտե գլխարկով, Փարիզ, 1887–88 Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք
-
Ինքնադիմանկար, 1889. Արվեստի ազգային պատկերասրահ, Վաշինգտոն
Ծաղիկներ
խմբագրելՎան Գոգը բազմաթիվ բնանկարներ է ստեղծել ծաղիկներով` պատկերելով վարդեր, արևածաղիկներ, եղրևանի, հիրիկներ։ Դրանցից շատերը ներկայացնում են իր հետաքրքրությունները ծաղիկների լեզվով, ինչպես նաև ճապոնական ուկիյո-է-ով։ Վան Գոգը ստեղծել է մահացող արևածաղիկների երկու շարք։ Առաջին շարքը ստեղծվել է 1887 թվականին Փարիզում և ներկայացնում է հողին ընկած ծաղիկներ, իսկ երկրորդը ստեղծվել է մեկ տարի անց Առլում և ծաղիկները ներկայացնում է ծաղկամանի մեջ` ողողված վաղորդյան լույսով[216]։ Երկու շարքերն էլ կատարվել են բազմաշերտ յուղաներկով (իմպաստո տեխնիկա) և Լոնդոնի ազգային պատկերասրահի տվյալներով հաղորդում են «արևածաղկի գլուխների տեքստուրան»[217]։
Այս շարքերում Վան Գոգը մտահոգված չի եղել նկարը սուբյեկիվությամբ ու զգացմունքայնությամբ լցնելու իր սովորական հետաքրքրությամբ. ավելի շուտ երկու շարքերն էլ նախատեսված են եղել ցուցադրելու համար իր տեխնիկական հմտություններն ու մեթոդները Պոլ Գոգենին վերջինիս այցելության ժամանակ[119]։ 1888 թվականի նկարները ստեղծվել են այն հազվագյուտ ժամանակաշրջանում, երբ նկարիչը լի է եղել լավատեսությամբ։ 1888 թվականի օգոստոտսին Վան Գոգը գրել է Թեոյին. «Ես նկարում եմ արևածաղիկները մի այնպիսի հաճույքով, ինչպես Մարսելը արգանակ կուտեր։ Եթե ես կատարեմ իմ նախատեսածը, ապա կունենամ մոտ մեկ դյուժին նկարներով սիմֆոնիա` դեղինով ու կապույտով։ Ես աշխատում եմ դրանց վրա ամբողջ օրը` սկսած արևածագից մինչև մայրամուտ, քանի որ արևածաղիկները փակում են իրենց գլխիկները»[218]։
Նկարիչն արևածաղիկները նկարել է Պոլ Գոգենի այցի սպասումով, որպեսզի դրանցով զարդարի Առլի Դեղին տան հյուրասենյակի պատերը։ Գոգենը խորապես տպավորված է եղել նկարներով` հետագայում ձեռք բերելով փարիզյան շարքի երկու նկար[119]։ Գոգենի մեկնելուց հետո Վան Գոգը նկարի երկու գլխավոր տարբերականերն ընդգրկել է եռապատկերի (Berceuse Triptych) երկու թևերում` այնուհետև ներկայացնելով Բրյուսելի ցուցահանդեսում։ Ներկայումս շարքի գլխավոր նկարները համարվում են նկարչի ամենաճանաչված ստեղծագործություններից, որոնք առանձնանում է դեղինի հիվանդագին երանգներով, Դեղին տանը կապվածությամբ։ Նկարների ոճը բնորոշ է էքսպրեսիոնիզմին. բաց երանգը հակադրվում է մուգ ֆոնին[219]։
-
Արևածաղիկներ. 12 արևածաղկով ծաղկաման, օգոստոս 1888, Նոր պինակոտեկ, Մյունխեն
-
Հիրիկներ, 1889, Պոլ Գեթի թանգարան, Լոս Անջելես
-
Նշենու ծաղկած ճյուղեր, 1890, Վան Գոգի թանգարան, Ամստերդամ
-
Նատյուրմորտ. հիրիկներով ծաղկաման դեղին ֆոնին, մայիս 1890, Վան Գոգի թանգարան, Ամստերդամ[220]
-
Նատյուրմորտ. վարդագույն վարդեր ծաղկամանում, մայիս 1890, Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք [220]
«Արևածաղիկներ»
Փարիզ, 1887 թ.
խմբագրելԱռլ, 1888-1889 թթ.
խմբագրելՆոճիներ և ձիթենիներ
խմբագրելՎան Գոգի 15 կտավ ներկայացնում է նոճիներ, որոնք հմայել էին նկարչին Առլում[221]։ Նա նոր իմաստ է հաղորդել ծառերին, որոնք ավանդաբար մահ էին խորհրդանշում[193]։ Առլում սկսած նկարներում ծառերը ներկայացված էին հեռվից որպես քամի դաշտում։ Երբ նկարիչը հայտնվել է Սեն Ռեմիում, նա ծառերը սկսել է պատկերել առջևի պլանում[222]։ 1889 թվականի մայիսին Վինսենթը Թեոյին գրել է. «Նոճիները դեռևս անհանգստացնում են ինձ. ես կուզեի նրանց հետ ինչ-որ բան անել, ինչպես իմ արևածաղիկների շարքում։ Նրանք գեղեցիկ են համամասնություններով ու իրենց գծերով, ինչպես եգիպտական կոթողները»[223]։
1889 թվականի կեսերին նկարիչը քրոջ` Ուիլի խնդրանքով նկարել է «Նոճիով ցորենի արտի» մի քանի փոքրածավալ տարբերակ[224]։ Նկարները բնորոշվում են գալարներով, նկարված են իմպաստո տեխնիկայով, ինչպես «Աստղալից գիշեր»ը, որտեղ նոճիները գերիշխում են առջևի պլանում[221]։ Բացի դրանից` նկարչի հայտնի շատ գործեր պատկերում են նոճիներ` «Նոճիներ» (1889), «Նոճիներ` երկու կերպարանքով» (1889-1890), «Ճանապարհ` նոճիով ու աստղերով» (1890)[225]։
1889 թվականի վերջին վեց-յոթ ամիսներին Վան Գոգը ստեղծել է մոտ 15 նկար, որոնցում պատկերված են ձիթենիներ, որոնք նկարիչը համարում էր համոզիչ[226]։ Դրանցից է «Ձիթենիներ` հետին պլանում ալպյան բնապատկերով» նկարը (1889), որի մասին իր եղբորն ուղղված նամակում Վան Գոգը գրել է. «Վերջապես ես ունեցա ձիթենիներով բնապատկեր»[225]։ Սան Ռեմիում եղած ժամանակ Վան Գոգը հաճախ էր դուրս գալիս հիվանդանոցից և նկարում ցորենի դաշտի ձիթենիները։ Այս գործերում բնական կյանքը դրսևորվում է հանգուցավոր ու ծուռումուռ գծերով, որոնք կարծես խորհրդանշում են բնական աշխարհը, որը Հյուզի կարծիքով լեցուն է «էներգիայի անընդհատ դաշտով»[193]։
-
Նոճիներ աստղալից գիշերին, նկարվել է 1889 թվականի նկարից հետո
-
Նոճիներ և երկու կանայք, 1890, Կյոլլեր-Մյուլլերի թանգարան, Օթերլո, Նիդերլանդներ
-
Նոճիով ցորենի արտ, 1889, Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք
-
Նոճիներ, 1889, Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք
Ծաղկած ծառեր
խմբագրել«Ծաղկած ծառեր» նկարաշարքը նկարչի առաջին շարքերից է, որ Վան Գոգը ստեղծել է մինչև 1888 թվականի փետրվարին Առլ ժամանումը։ 14 նկարները լավատեսական են, ուրախ և ներկայացնում են գարնանը ծաղկած ծառերը։ Նրանք զգայուն են։ Վինսենթն արագ է նկարել, և չնայած այս շարքում նա ներկայացրել է ինպրեսիոնիզմին բնորոշ տարբերակը, նկատելի է անհատական ոճի ուժեղ ցանկություն առկայությունը։ Ծաղկած ծառերի փոխակերպումը և սեզոնի անցումը, թվում է, համընկնում է անկայունության ու հավատի մասին ունեցած սեփական զգացումներին Առլի նոր շրջանում։ Ծառերի ծաղկման ժամանակ նա նոր մոտիվներ է հայտնաբերում, «որոնք բնորոշ էին ճապոնացիներին»։ 1888 թվականի ապրիլի 21-ին Վինսենթը գրել է Թեոյին, որ ինքն ունի «ծաղկած տասը այգի և մեկ մեծ բալենի [նկար], որն ինքը ձախողել է»[227]։
Այս շրջանում Վան Գոգը վարպետանում էր լույսի կիրառման բնագավառում` իրեն ենթարկելով ստվերները և ծառերը պատկերելով այնպես, կարծես դրանք լույսի աղբյուր լինեին[228]։ Հաջորդ տարվա սկզբին նա ծաղկած ծառերի ևս մեկ շարք է ստեղծել, այդ թվում` «Առլի տեսարան. ծաղկած ծառեր» նկարը[229]։ Վան Գոգին հմայում էր Ֆրանսիայի հարավի բնապատկերն ու բուսականությունը. նա հաճախ էր այցելում Առլից ոչ հեռու գտնվող ֆերմերային տնտեսություններ։ Միջերկրածովյան կլիմայի վառ լույսի ներքո նկարչի գունապնակը զգալիորեն լուսավորվել է[230]։
-
Ծաղկած ծառեր կամ Մրգաստան` ծաղկած ծիրանենիներով, մարտ 1888, Վան Գոգի թանգարան, Ամստերդամ
-
Նոճիներով եզերված ծաղկած ծառեր, ապրիլ 1888, Կյոլլեր-Մյուլլերի թանգարան, Օթերլո, Նիդերլանդներ
-
Առլի տեսարան` ծաղկած ծառերով, 1889, Նոր պինակոտեկ, Մյունխեն
Ցորենի դաշտեր
խմբագրելԱռլում եղած ժամանակահատվածում Վան Գոգը մի քանի ուղևորություն է կատարել Առլի շրջակայք։ Նա նկարել է ցորենի դաշտեր, գյուղական տարբեր բնապատկերներ, այդ թվում` «Հին ջրաղացը» (1888), որը շինությունը ցորենի դաշտի մոտ պատկերելու հաջող օրինակ է[107]։ Տարբեր վայրերում` Հաագայում, Անտվերպենում, Փարիզում, Վան Գոգը միշտ նկարել է իր լուսամուտից երևացող բնապատկերներ։ Այս գործերն իրենց գագաթնակետին են հասել «Ցորենի դաշտ» շարքում, որում պատկերված են Սեն Ռեմիի հիվանդանոցի խցից երևացող տեսարանները[231]։
Ուշ շրջանի շատ գործեր մռայլ են, սակայն լավատեսական են իրենց էությամբ ընդհուպ մահվանից առաջ արված նկարները. դրանցից շատերն արտահայտում են գիտակցված հոգեկան առողջ կյանքի վերադարձի ցանկություն, սակայն ի հեճուկս այդ ցանկության` վերջին գործերից որոշ նկարներ պատկերում են խորացող պրոբլեմները[232][233]։ 1890 թվականի հուլիսին նկարիչն Օվերից գրել է, որ «իրեն կլանել է բլրի դիմացի հսկայական հարթությունն իր դեղինով, որն անսահման է, ինչպես ծովը»[163]։
Վան Գոգը դաշտերով հմայված է եղել մայիսին, երբ ցորենի արտերը դեռ կանաչ էին։ Նրա` «Օվերի ցորենի դաշտերը Սպիտակ տան հետ» նկարը ներկայացնում է դեղինի մեծ գունապնակը, որը կատարյալ ներդաշնակության զգացում է հաղորդում[234]։
1890 թվականի հուլիսի 10-ին Վան Գոգը Թեոյին գրել է «անհանգիստ երկնքի ներքո ցորենի հսկայական դաշտի մասին»[165]։ «Ագռավներ ցորենի դաշտի վրա» նկարում պարզ է դառնում նկարչի գիտակցութան վիճակը վերջին օրերին։ Հուլսկերն այս աշխատանքը համարում է «մտածմունքով լեցուն նկար` սպառնացող երկնքով և չարագուշակ ագռավներով»։ Նրա մուգ գունապնակը և ծանր վրձնահարվածները վտանգի զգացում են հաղորդում[235]։
-
Ցորենի սահմանափակված դաշտ արևածագին, մայիս 1889, Կյոլլեր-Մյուլլերի թանգարան, Օթերլո, Նիդերլանդներ
-
Անձրև կամ Ցորենի սահմանափակված դաշտը անձրևին,նոյեմբեր 1889, Ֆիլադելֆիայի արվեստի թանգարան, Ֆիլադելֆիա, ԱՄՆ
-
Ցորենի դաշտեր, հունիսի սկիզբ 1889, Կյոլլեր-Մյուլլերի թանգարան, Օթերլո, Նիդերլանդներ
-
Ցորենի դաշտ Օվերում և Սպիտակ տունը, հունիս 1890, Ֆիլիպսի հավաքածու, Վաշինգտոն, ԱՄՆ
Համբավ
խմբագրել1880-ական թվականների վերջին կազմակերպած առաջին ցուցահանդեսներից հետո Վան Գոգի հեղինակությունը վերելք է ապրել նկարիչների, առևտրականների, արվեստագետների, հավաքորդների շրջանակում[236]։ 1887 թվականին Անդրե Անտուանը Փարիզի Լիբրե թատրոնում Վան Գոգի աշխատանքները կախել է Ժորժ Սյորայի և Պոլ Սինյակի աշխատանքների կողքին. հետագայում որոշ աշխատանքներ ձեռք է բերել Ժյուլիեն Տանգին[237]։ 1889 թվականին նկարչի աշխատանքները նկարագրվել են «Ժամանակակից գեղանկարչություն» (ֆր.՝ Le Moderniste Illustré) ամսագրում Ալբերտ Աուրիեի կողմից, որը նկարները բնութագրել էր «արևի ինտենսիվ ճառագայթման կրակ»[238]։ Վան Գոգի նկարները 1890 թվականի հունվարին ցուցադրվել են Բրյուսելում` «Անկախ նկարիչների միությունում»[239]։ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Սադի Կարնոն, որը նույնպես այցելել էր ցուցահանդես, տպավորված է եղել Վան Գոգի գործերով[240]։
Վան Գոգի մահից հետո հիշատակի ցուցահանդեսներ են կազմակերպվել Բրյուսելում, Փարիզում, Հաագայում և Անտվերպենում։ Նրա աշխատանքները ցուցադրվել են մի շարք բարձրակարգ ցուցահանդեսներում, այդ թվում` «XX-ի միությունում»[239]։ 1891 թվականին հետահայաց ցուցահանդես է կազմակերպվել Բրյուսելում։ 1892 թվականին Օկտավ Միրբոն գրել է, որ «Վան Գոգի ինքնասպանությունը անսահման տխուր կորուստ էր արվեստի համար, չնայած մեծաթիվ բնակչություն չի հավաքվել հուղարկավորությանը, և խեղճ Վան Գոգը, ում մահը նշանակում է հանճարի հիասքանչ բոցի մարում, իր մահվանն է հասել այնպես մոռացված ու անտեսված, ինչպես որ ապրել է»[237]։
Թեո վան Գոգը մահացել է 1891 թվականի հունվարին` մնալով Վինսենթի լավագույն մտերիմն ու նամակակից ընկերը։ Թեոյի այրին` Յոհաննա վան Գոգ-Բոնգերը, որը քսանամյա հոլանդուհի էր և կարճ ժամանակ էր ճանաչել իր ամուսնուն և տեգրոջը` Վինսենթին, ստիպված էր հոգ տանել մի քանի հարյուր նկարների ու նամակների, ինչպես նաև իր փոքր որդու` Վինսենթ Ուիլլեմ վան Գոգի մասին[236][Ն 13]: Պոլ Գոգենը հակված չէր իր օգնությունն առաջարկելու Վան Գոգի արվեստի ճանաչման ուղղությամբ։ Յոհաննայի եղբայր Անդրե Բոնգերը նույնպես անտարբեր է գտնվել Վան Գոգի նկարների հանդեպ։ Աուրիերը, որը Վան Գոգի վաղ երկրպագուներից էր քննադատների շրջանում, մահացել էր վաղ` 27 տարեկան հասակում տիֆից[242]։
1892 թվականին Էմիլ Բեռնարը Փարիզում կազմակերպել է Վան Գոգի աշխատանքների ոչ մեծ ցուցահանդես, որտեղ Ժյուլիեն Տանգին էլ ներկայացրել է Վան Գոգի` իր ունեցած նկարներից։ 1894 թվականի ապրիլին հավաքորդ Պոլ Դյուրան Ռուելը համաձայնել է Վան Գոգի հավաքածուից տասը նկար ձեռք բերել[242]։ 1896 թվականին ֆովիստ նկարիչ Անրի Մատիսը, դեռևս ճանաչում չունենալով, այցելել է նկարիչ Ջոն Պիտեր Ռասելին Բել Իլ կղզում։ Ռասելը, լինելով Վան Գոգի մտերիմ ընկերներից մեկը, Մատիսին ցույց է տվել հոլանդացու գործերից` դրանցից մեկը նվիրելով նրան[243][244]։ Վան Գոգի ազդեցությամբ Մատիսը իր ներկապանակում ընդգրկել է վառ գույներ[244][245]։
1901 թվականին Փարիզի Բերնհայմ Ժյուն (Bernheim-Jeune) պատկերասարհում կազմակերպվել է Վան Գոգի աշխատանքների ցուցադրություն, որը ոգեշնչել է Անդրե Դերենին և Մորիս դը Վլամինկին և ազդել ֆովիզմի ձևավորմանը[242]։ Խմբակային կարևոր ցուցահանդսներ են կազմակերպվել 1912 թվականին Քյոլնում, 1913 թվականին Բեռլինում, 1914 թվականին Նյու Յորքում, որտեղ ցուցադրվել են Վան Գոգի աշխատանքներից[246]։ Վան Գոգի ժառանգությունը ճանաչելի դարձնելու գործում մեծ է եղել հոլանդացի նկարիչ Հենկ Բրեմերի դերը, որը նկարչի գործերը ներկայացրել է Կյոլլեր Մյուլլերին. վերջինս դարձել է Վան Գոգի գործերի հավաքորդ[247][248]։ Գերմանական էքսպրեսիոնիզմի վաղ շրջանի ներկայացուցիչները, ինչպես օրինակ` Էմիլ Նոլդեն, ընդունել են Վան Գոգի արվեստի ազդեցությունը իրենց գործերի վրա[249]։ Յակոբ Բաարտ դե լա Ֆելին (Jacob Baart de la Faille) 1928 թվականին կազմել է Վան Գոգի աշխատանքների կատալոգը[250][Ն 14]:
Վան Գոգի արվեստը ժամանակին չի գնահատվել. նրա գործերը համաշխարհային ճանաչման են արժանացել շուրջ 100 տարի անց։ Նկարչի ստեղծագործությունն արտացոլել է եվրոպական մշակույթի պատմության բարդ, բեկումնային շրջանը։ Վան Գոգի գործերից պահվում են աշխարհի լավագույն թանգարաններում (Մոսկվայի Ալեքսանդր Պուշկինի անվան կերպարվեստի, Կրյոլլեր-Մյուլլերի պետական, Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Օգյուստ Ռոդենի և այլն)։
Վան Գոգի ճանաչման առաջին մեծ ալիքը Ավստրիայում և Գերմանիայում դրսևորվել է մինչև Առաջին համաշխարհային պատերազմը, երբ 1914 թվականին երեք հատորով տպագրվել է նրա նամակագրությունը[252][253]։ Նկարչի նամակներն արտահայտիչ են, գրագետ և շարադրված են որպես 19-րդ դարի ինքնատիպ ստեղծագործություններ[13]։ Դրանք դարձել են անբաժանելի մասը նկարչի մասին առասպելների, որոնք ներկայացնում են առաջադեմ նկարչին, որը շատ է տառապել իր արվեստի համար` մահանալով երիտասարդ տարիքում։ 1934 թվականին գրող Իրվինգ Սթոունը ինքնակենսագրական վեպ է գրել Վան Գոգի կյանքի մասին` «Կյանքի ծարավը», որը հիմնված է Վան Գոգի` Թեոյին ուղարկված նամակների վրա։ Այս գիրքը և 1956 թվականին նկարահանված ֆիլմը ավելի են ամրապնդել նկարչի ճանաչումը ԱՄՆ-ում, որտեղ Սթոունի կարծիքով մինչ այդ նկարչի մասին գիտեին միայն մի քանի հարյուր մարդ միայն[254][255]։
1957 թվականին անգլիացի նկարիչ Ֆրենսիս Բեկոնը նկարաշարք է ստեղծել Վան Գոգի ռեպրոդուկցիաներով «Տարասկոնի ճանապարհի նկարիչը», որը, սակայն, վնասվել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին։ Բեկոնը ներշնչվել է Վան Գոգի ստեղծագործություններով։ Բեկոնը մեջբերումներ է կատարել Վան Գոգի` արվեստի մասին տեսությունից, որը նկարիչը ձևակերպել էր Թեոյին ուղղված նամակներում. «Իսկական նկարիչները առարկաները չեն նկարում այնպես, ինչպես դրանք գոյություն ունեն. նրանք նկարում են այնպես, ինչպես զգում են դրանք»[256]։
Վան Գոգի ստեղծագործություններն աշխարհում ամենաթանկ գործերից են։ ԱՄՆ-ում ավելի քան 100 միլիոն դոլարով վաճառվել են «Բժիշկ Գաշեի դիմանկարը», «Փոստատար Յոզեֆ Ռուլինի դիմանկարը»։ 1993 թվականին Մետրոպոլիտեն թանգարանը 57 միլիոն դոլարով ձեռք է բերել «Նոճիով ցորենի արտ» նկարը։ 2015 թվականին ԱՄՆ-ի Սոթսբի աճուրդում «Ալուսկամպ» (Les Alyscamps) նկարը վաճառվել է 40 միլիոն դոլարով[257]։
Վան Գոգն ապրել և ստեղծագործել է՝ հոգեպես տառապելով։ Նրա հիվանդության հարցը և դրա անդրադարձն իր աշխատանքների վրա առ այսօր վիճաբանություններ են առաջացնում. ավելի քան 150 հոգեբույժ փորձել են անուն գտնել նկարչի հիվանդության համար և առաջարկվել են 30 տարբեր ախտորոշումներ[258][259]։
Վան Գոգի հոգեկան տառապանքները հատկապես սրվել են նրա կյանքի վերջին տարիների ընթացքում, ինչը և, ըստ Պոլ Գոգենի ինքնակենսագրության, հանդիսացավ նրա՝ իր ձախ ականջի բլթակը կտրելու պատճառ (1888 թվականի դեկտեմբերին վիճաբանությունից հետո)։ Այս վարկածը հերքում են գերմանացի գիտնականներ Հանս Կաուֆմանը (Hans Kaufmann) և Ռիտա Ուայլդեգանսը (Rita Wildegans) իրենց «Վան Գոգի ականջը. Պոլ Գոգենն ու լուռ համաձայնագիրը» աշխատությունում)[260][261][262][263]։
Վան Գոգի անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա։
Վան Գոգի թանգարան
խմբագրելՎան Գոգի զարմիկ, անվանակից Վինսենթ Ոիելլեմ վան Գոգը (1890-1978) մոր մահից հետո 1925 թվականին ժառանգել է ունեցվածքը[264]։ 1950-ական թվականների սկզբին նա կազմակերպել է նկարչի նամականու նոր լիակատար հրատարակումը չորս հատորով մի քանի լեզուներով։ Այնուհետև նա բանակցություն է սկսել Նիդերլանդների կառավարութան հետ` սուբսիդավորելու համար տարածքի գնումը, որտեղ կցուցադրվեր նկարչի ամբողջական հավաքածուն[265]։ Թեոյի որդին մասնակցել է առաջարկի նախագծմանն այն սպասելիքով, որ աշխատանքը կընթանա լավագույն պայմաններում։ Ծրագիրը սկսվել է 1963 թվականին. ճարտարապետ Գերիտ Ռիթվելդին (Gerrit Rietveld) հանձնարարվել է նախագծել թանգարանի շենքը, իսկ նրա մահից հետո 1964 թվականին Կիշո Կուրոկավան է ստանձնել կառույցի պատասխանատվությունը[266]։ Աշխատանքներն ընթացել են 1960-ական թվականներին, իսկ 1972 թվականին տեղի է ունեցել հանդիսավոր բացումը[264]։
Ամստերդամի Թանգարանային հրապարակում (Museumplein) 1973 թվականին բացվել է Վան Գոգի թանգարանը` դառնալով Նիդերլանդների` ամենաշատ այցելություններով երկրորդ թանգարանը. այստեղ տարեկան այցելում է 1.5 միլիոն մարդ[267]։ 2015 թվականին այն ունեցել է ռեկորդային` 19.9 միլիոն այցելու։ Այցելուների 85 %-ը թանգարան է գալիս այլ երկրներից[268][269]։
Մեջբերումներ Վան Գոգի մասին
խմբագրելՎան Գոգը պատկանում է այն արվեստագետների թվին, որոնք միշտ էլ արդիական են լինելու, որովհետև նրա կտավներն ու գծանկարները հետաքրքիր ու գրավիչ են բազմաթիվ տեսակետներից։ |
Պատկերասրահ
խմբագրելԱյլ կտավներ
խմբագրելՆշումներ
խմբագրել- ↑ Առաջ է քաշվել ենթադրություն, որ մահացած ավագ եղբոր անունը կրելը հոգեբանորեն ազդել է երիտասարդ նկարչի վրա, և որ նրա արվեստի որոշ տարրեր, օրինակ` առանցքային կերպարների մի շարք դիմանկարներ, դրա վկայությունն են:
- ↑ Հուլսկերը ենթադրում է, որ Վան Գոգն այս շրջանում վերադարձել է Բորինաժ, ապա` Էտիեն:[49]
- ↑ Տե'ս Ջոն Հուլսկերի ելույթը Բորինաժի դրվագը և Վինսենթ վան Գոգի խեղումը, Վան Գոգի սիմպոզիում, 10–11 մայիս, 1990[52]
- ↑ "«Ծննդյան տոներին ես բավական կոշտ վեճ ունեցա Պայի հետ, և դա այնքան թեժացավ, որ նա պնդեց, որ ավելի լավ կլիներ` ես հեռանայի տնից։ Եվ դա ասվեց այնպիսի վճռականությամբ, որ ես հենց նույն օրը հեռացա»
- ↑ Ասվածի միակ ապացույցը բժշկի թոռան հետ հարցազրույցն է:[90]Տե'ս Նայֆ և Սմիթ[91]
- ↑ Բոշուի քույրը` Աննա Բոշուն (1848–1936), ով նույնպես նկարիչ էր, 1890 թվականին ձեռք է բերել Կարմիր որթատունկերն Առլում նկարը։
- ↑ Վինսենթի նամակը Թեո վան Գոգին, Առլ, շաբաթ նոյեմբերի 11 կամ երկուշաբթի 12 նոյեմբերի։ «Ես աշխատում էի երկու կտավների վրա` «Հիշողություններ Էտենում գտնվող այգու մասին»` կաղամբով, նոճիներով, տարբեր կերպարներով... Գոգենն ինձ երազելու համարձակություն էր տալիս, և պատկերվող իրերը, իրոք, ձեռք էին բերում ավելի առեղծվածային բնույթ»։
- ↑ Թեոն և նրա կինը, բժիշկ Գաշեն և նրա որդին, Պոլ Սինյակը, ովքեր տեսել էին Վան Գոգին վիրակապումից հետո, պնդել են, որ կտրված է եղել ականջի բլթակը միայն[127]։ Դոյտոյի ու Լերոյի վկայությամբ անկյունագծային կտրվածքը մի փոքր ավելի մեծ կտրված մաս է ենթադրում[128]։ Ոստիկանն ու Ռեյը պնդել են, որ Վան Գոգը կտրել է ամբողջ ներքին ականջը[127]։ Ռեյը իր այս տեսակետը կրկնել է 1930 թվականին՝ գրություն գրելով այս մասին վիպագիր Իրվինգ Սթոունին և պատմելով ականջը կտրելու դրվագը[129]։
- ↑ Ջինուի համար նախատեսված տարբերակը չի պահպանվել։ Դա փորձ էր նկարը Առլ հասցնելու, ինչն արագացրել է փետրվարյան միջադեպը:[151]
- ↑ Սև ու սպիտակով աշխատող նկարիչները, օրինակ` «Լոնդոնյան նկարազարդ նորությունների» կամ «Գրաֆիկայի» համար աշխատող նկարիչները, Վան Գոգի սիրելի նկարիչներից էին:[179]
- ↑ Վան Գոգի նամակը` ուղղված Թեո վան Գոգին, 13 հոկտեմբերի, 1885։ Այն, ինչ հատկապես տպավորել է ինձ հոլանդացի վարպետների նկարները դիտելիս, այն է, որ նրանք սովորաբար արագ են նկարել։ Այդ մեծ վարպետները` Հալսը, Ռեմբրանդտը, ինչքան հնարավոր է վրձնահարվածները ներքև են ուղղել` այլևս չանդրադառնալով դրանց։ Առաջին հերթին ես հիանում եմ Ռեմբրանդտի ու Հալսի ձեռքերով, ձեռքեր, որոնք ապրել են ու չեն սպառվել այն իմաստով, որ այսօր մարդիկ ցանկանում են վերադառնալ դրանց։ Ձմռանը ես պատրաստվում եմ ուսումնասիրել սրա հետ կապված տարբեր երևույթներ, որոնց ես հանդիպել եմ հին նկարներում։ Ես շատ բան եմ տեսել, ինչն անհրաժեշտ է ինձ, բայց ամենից առաջ այն, ինչը նրանք անվանում են «կտրվելով ձեզանից»։ Հոլանդացի նշանավոր վարպետները դա արել են մի քանի վրձնահարվածներով, որոնք այնքան համոզիչ են։
- ↑ Ռեմբրանդտը մեկն է այն սակավաթիվ մեծագույն նկարիչներից, որ գերազանցում է Վան Գոգին ինքնադիմանկարների քանակությամբ. նա ստեղծել է ավելի քան 50 ինքնադիմանկար, բայց նա դա արել է 40 տարվա ընթացքում:[206]
- ↑ Նրա ամուսինը ընտանիքի միակ հենարանն էր. Յոհաննային մնացել էր միայն բնակարանը Փարիզում, կահույքի մի քանի կտորներ և տեգրոջ նկարները, որոնք այդ ժամանակ ընդհանրապես արժեք չունեցող նկարների համարում ունեին:[241]
- ↑ Ֆելիի կատալոգում Վան Գոգի աշխատանքներից յուրաքանչյուրը համարակալվել է։ Այդ համարները, որոնցում առկա է F տառը, հաճախ են գործածվում տվյալ նկարը մատնանշելու համար:[251]Կատալոգի բնագրում հիշատակված ոչ բոլոր նկարներն են, որ այժմ վերագրվում են Վան Գոգի վրձնին:[250]
<references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Vincent van Gogh (նիդերլ.)
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 RKDartists (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 https://westbrabantsarchief.nl/collectie/voorouders/deeds/8759da72-f8d9-11df-a690-cd95c1e286e2?person=c5de19da-f8dd-11df-a690-cd95c1e286e2
- ↑ 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ
- ↑ https://www.oxfordartonline.com/page/impressionism-and-post-impressionism/impressionism-and-postimpressionism
- ↑ 8,0 8,1 8,2 https://www.metmuseum.org/toah/hd/gogh/hd_gogh.htm
- ↑ (unspecified title) — 1889.
- ↑ https://www.theartstory.org/artist/hokusai-katsushika/
- ↑ McQuillan (1989), 9.
- ↑ Van Gogh (2009), "Van Gogh: The Letters".
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 McQuillan (1989), 19.
- ↑ Pomerans (1997), xv.
- ↑ Rewald (1986), 248.
- ↑ Pomerans (1997), ix, xv.
- ↑ Pomerans (1997), ix.
- ↑ 18,0 18,1 Hughes (1990), 143.
- ↑ Pomerans (1997), i–xxvi.
- ↑ Pomerans (1997), 1.
- ↑ Erickson (1998), 9.
- ↑ Naifeh & Smith (2011), 14–16.
- ↑ Naifeh & Smith (2011), 59.
- ↑ Naifeh & Smith (2011), 18.
- ↑ Walther & Metzger (1994), 16.
- ↑ Naifeh & Smith (2011), 23–25.
- ↑ Naifeh & Smith (2011), 31–32.
- ↑ Sweetman (1990), 13.
- ↑ 29,0 29,1 Tralbaut (1981), 25–35.
- ↑ Naifeh & Smith (2011), 45–49.
- ↑ Naifeh & Smith (2011), 36–50.
- ↑ Naifeh & Smith (2011), 48.
- ↑ Van Gogh (2009), Letter 403. Vincent to Theo van Gogh, Nieuw-Amsterdam, on or about Monday, 5 November 1883.
- ↑ Walther & Metzger (1994), 20.
- ↑ Van Gogh (2009), Letter 007. Vincent to Theo van Gogh, The Hague, Monday, 5 May 1873.
- ↑ Tralbaut (1981), 35–47.
- ↑ Pomerans (1997), xxvii.
- ↑ Van Gogh (2009), Letter 088. Vincent to Theo van Gogh. Isleworth, Friday, 18 August 1876.
- ↑ Tralbaut (1981), 47–56.
- ↑ Naifeh & Smith (2011), 113.
- ↑ Callow (1990), 54.
- ↑ Naifeh & Smith (2011), 146–147.
- ↑ Sweetman (1990), 175.
- ↑ Grant (2014), էջ. 9.
- ↑ Hulsker (1990), 60–62, 73.
- ↑ Sweetman (1990), 101.
- ↑ Fell (2015), 17.
- ↑ Callow (1990), 72.
- ↑ 49,0 49,1 Geskó (2006), 48.
- ↑ Naifeh & Smith (2011), 209–210, 488–489.
- ↑ Van Gogh (2009), Letter 186. Vincent to Theo van Gogh. Etten, Friday, 18 November 1881.
- ↑ Erickson (1998), 67–68.
- ↑ Van Gogh (2009), Letter 156. Vincent to Theo van Gogh. Cuesmes, Friday, 20 August 1880.
- ↑ Tralbaut (1981), 67–71.
- ↑ Pomerans (1997), 83.
- ↑ Sweetman (1990), 145.
- ↑ Van Gogh (2009), Letter 179. Vincent to Theo van Gogh. Etten, Thursday, 3 November 1881.
- ↑ Naifeh & Smith (2011), 239–240.
- ↑ Van Gogh (2009), Letter 193. Vincent to Theo van Gogh, Etten, on or about Friday, 23 December 1881, describing the visit in more detail.
- ↑ 60,0 60,1 Van Gogh (2009), Letter 228. Vincent to Theo van Gogh, The Hague, on or about Tuesday, 16 May 1882.
- ↑ Sweetman (1990), 147.
- ↑ Van Gogh (2009), Letter 194. Vincent to Theo van Gogh, The Hague, Thursday 29 December 1881
- ↑ Gayford (2006), 125.
- ↑ Naifeh & Smith (2011), 250–252.
- ↑ Walther & Metzger (1994), 64.
- ↑ Van Gogh (2009), Letter 219.
- ↑ Naifeh & Smith (2011), 258.
- ↑ Van Gogh (2009), Letter 237. Vincent to Theo van Gogh. The Hague, on or about Thursday, 8 June 1882.
- ↑ Tralbaut (1981), 110.
- ↑ Naifeh & Smith (2011), 306.
- ↑ 71,0 71,1 Tralbaut (1981), 107.
- ↑ Arnold (1992), 38.
- ↑ Tralbaut (1981), 113.
- ↑ Wilkie (2004), 185.
- ↑ Tralbaut (1981), 101–107.
- ↑ 76,0 76,1 Tralbaut (1981), 111–122.
- ↑ Sweetman (1990), 174.
- ↑ Tralbaut (1981), 154.
- ↑ Hulsker (1980), 196–205.
- ↑ 80,0 80,1 Tralbaut (1981), 123–160.
- ↑ Naifeh & Smith (2011), 436.
- ↑ 82,0 82,1 van Uitert, van Tilborgh & van Heugten (1990), 29.
- ↑ McQuillan (1989), 127.
- ↑ Walther & Metzger (1994), 709.
- ↑ 85,0 85,1 85,2 Naifeh & Smith (2011), 820.
- ↑ Callow (1990), 181.
- ↑ Callow (1990), 184.
- ↑ Hammacher (1985), 84.
- ↑ Arnold (1992), 77.
- ↑ Tralbaut (1981), 177–178.
- ↑ Naifeh & Smith (2011), 477 n. 199.
- ↑ Tralbaut (1981), 173.
- ↑ Naifeh & Smith (2011), 448–489.
- ↑ Jan Lampo, In het Spoor van de Academie – persbericht
- ↑ Tralbaut (1981), 187–192.
- ↑ Pickvance (1984), 38–39.
- ↑ Sweetman (1990), 135.
- ↑ Van Gogh (2009), Letter 853. Vincent to Albert Aurier. Saint-Rémy-de-Provence, Sunday, 9 or Monday, 10 February 1890.
- ↑ Naifeh & Smith (2011), 520–522.
- ↑ 100,0 100,1 100,2 Walther & Metzger (1994), 710.
- ↑ Pickvance (1986), 62–63.
- ↑ Tralbaut (1981), 212–213.
- ↑ Hulsker (1990), 256.
- ↑ Van Gogh (2009), Letter 640. Vincent to Theo van Gogh, Arles, Sunday, 15 July 1888. Letter 695. Vincent to Paul Gauguin, Arles, Wednesday, 3 October 1888.
- ↑ 105,0 105,1 Hughes (1990), 144.
- ↑ Pickvance (1984), 11.
- ↑ 107,0 107,1 107,2 Pickvance (1984), 177.
- ↑ Hughes (1990), 143–144.
- ↑ Pickvance (1986), 129.
- ↑ Pomerans (1997), 348.
- ↑ Nemeczek (1999), 59–61.
- ↑ Gayford (2006), 16.
- ↑ Pickvance (1984), 175–176.
- ↑ Tralbaut (1981), 266.
- ↑ 115,0 115,1 Pomerans (1997), 356, 360.
- ↑ Dorn (1990).
- ↑ Pickvance (1984), 234–235.
- ↑ Hulsker (1980), 374–376.
- ↑ 119,0 119,1 119,2 Walther & Metzger (1994), 411.
- ↑ Pickvance (1984), 195.
- ↑ Gayford (2006), 274–277.
- ↑ Hulsker (1980), 380–382.
- ↑ McQuillan (1989), 66.
- ↑ 124,0 124,1 Druick & Zegers (2001), 266.
- ↑ 125,0 125,1 125,2 Sweetman (1990), 290.
- ↑ Sweetman (1990), 1.
- ↑ 127,0 127,1 127,2 127,3 127,4 Rewald (1978), 243–248.
- ↑ 128,0 128,1 Doiteau & Leroy (1928).
- ↑ Bailey, Martin (2016 թ․ հուլիսի 20). «Name of mystery woman who received Van Gogh's ear revealed for first time». The Art Newspaper. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Sund (2002), 235.
- ↑ Gayford (2006), 277.
- ↑ Naifeh & Smith (2011), 707–708.
- ↑ Naifeh & Smith (2011), 249.
- ↑ 134,0 134,1 Van Gogh (2009), Concordance, lists, bibliography: Documentation.
- ↑ Sund (2002), 237.
- ↑ Rewald (1986), 37.
- ↑ Naifeh & Smith (2011), 704–705.
- ↑ Gayford (2006), 284.
- ↑ Pickvance (1986), 62.
- ↑ Naifeh & Smith (2011), 713.
- ↑ Sweetman (1990), 298–300.
- ↑ Sweetman (1990), 300.
- ↑ Hughes (1990), 145.
- ↑ Cluskey, Peter (2016 թ․ հուլիսի 12). «Gun used by Vincent van Gogh to kill himself goes on display». The Irish Times. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Portrait of Doctor Felix Rey Oil Painting Reproduction, 1889». van gogh studio (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Callow (1990), 246.
- ↑ Pickvance (1984), 102–103.
- ↑ van Uitert, van Tilborgh & van Heugten (1990), 23.
- ↑ Pickvance (1986), 154–157.
- ↑ Hulsker (1990), 434.
- ↑ 151,0 151,1 Hulsker (1990), 440.
- ↑ 152,0 152,1 Van Gogh (2009), letter 863. Theo van Gogh to Vincent, Saint-Rémy-de-Provence, Tuesday, 29 April 1890.
- ↑ Hulsker (1990), 390, 404.
- ↑ Rewald (1978), 326–329.
- ↑ Pickvance (1986), Appendix III, 310–315. Aurier's original 1890 review in French with parallel English translation.
- ↑ Pickvance (1986), 175–177.
- ↑ Rewald (1978), 346–347, 348–350.
- ↑ Tralbaut (1981), 293.
- ↑ Van Gogh (2009), Letter RM20. Vincent to Theo and Jo van Gogh-Bonger. Auvers-sur-Oise, Saturday, 24 May 1890.
- ↑ 160,0 160,1 Pickvance (1986), 270–271.
- ↑ Rosenblum (1975), 98–100.
- ↑ Walther & Metzger (1994), 640.
- ↑ 163,0 163,1 Edwards (1989), 115.
- ↑ Van Gogh (2009), Letter 898. Vincent to Theo van Gogh and Jo van Gogh-Bonger. Auvers-sur-Oise, on or about Thursday, 10 July 1890.
- ↑ 165,0 165,1 Hulsker (1990), 478–479.
- ↑ Hulsker (1990), 472–480.
- ↑ Sweetman (1990), 342–343.
- ↑ Jones, Jonathan (2016 թ․ հուլիսի 12). «The whole truth about Van Gogh's ear, and why his 'mad genius' is a myth». The Guardian. ISSN 0261-3077. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Walther & Metzger (1994), 669.
- ↑ "La misère ne finira jamais", Études, 1947, p. 9, Bibliothèque nationale de France, département Philosophie, histoire, sciences de l'homme, D-33939
- ↑ "La tristesse durera toujours", François-Bernard Michel, La face humaine de Vincent Van Gogh, Grasset, 3 November 1999, 2-246-58959-2
- ↑ van Gogh, Theodorus. «Letter from Theo van Gogh to Elisabeth van Gogh Paris, 5 August 1890». Webexhibits.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին. «he said, "La tristesse durera toujours" [The sadness will last forever]»
- ↑ Sweetman (1990), 367.
- ↑ Perry (1947).
- ↑ Hemphill (1961).
- ↑ 176,0 176,1 176,2 Blumer (2002).
- ↑ Arnold (2004).
- ↑ Van Heugten (1996), 246–251.
- ↑ Pickvance (1974).
- ↑ Dorn & Keyes (2000).
- ↑ Van Gogh (2009), Letter 253. Vincent to Theo van Gogh. The Hague, Saturday, 5 August 1882.
- ↑ 182,0 182,1 182,2 Dorn, Schröder & Sillevis (1996).
- ↑ Van Gogh (2009), Letter 535To Theo van Gogh. Nuenen, on or about Tuesday, 13 October 1885.
- ↑ Walther & Metzger (1994), 708.
- ↑ van Uitert, van Tilborgh & van Heugten (1990), 18.
- ↑ van Uitert, van Tilborgh & van Heugten (1990), 18–19.
- ↑ 187,0 187,1 Sund (1988), 666.
- ↑ Van Gogh (2009), Letter 537. Vincent to Theo, Nuenen, on or about Wednesday, 28 October 1885.
- ↑ Hughes (2002), 7.
- ↑ Hughes (2002), 11.
- ↑ van Uitert (1981), 232.
- ↑ van Uitert, van Tilborgh & van Heugten (1990), 20.
- ↑ 193,0 193,1 193,2 Hughes (2002), 8–9.
- ↑ Sund (1988), 668.
- ↑ 195,0 195,1 van Uitert (1981), 223.
- ↑ 196,0 196,1 196,2 196,3 van Uitert, van Tilborgh & van Heugten (1990), 21.
- ↑ Hughes (2002), 8.
- ↑ van Uitert (1981), 224.
- ↑ van Uitert, van Tilborgh & van Heugten (1990), 16–17.
- ↑ 200,0 200,1 200,2 van Uitert (1981), 242.
- ↑ McQuillan (1989), 138.
- ↑ McQuillan (1989), 193.
- ↑ Van Gogh (2009), Letter 652. Vincent to Theo van Gogh. Arles, Tuesday, 31 July 1888.
- ↑ McQuillan (1989), 198.
- ↑ Pickvance (1986), 224–228.
- ↑ 206,0 206,1 206,2 206,3 206,4 McQuillan (1989), 15.
- ↑ Walther & Metzger (1994), 263–269, 653.
- ↑ 208,0 208,1 Sund (2002), 261.
- ↑ Hughes (2002), 10.
- ↑ Walther & Metzger (1994), 265–269.
- ↑ van Uitert, van Tilborgh & van Heugten (1990), 83.
- ↑ Walther & Metzger (1994), 535–537.
- ↑ Cohen (2003), 305–306.
- ↑ Pickvance (1986), 131.
- ↑ Van Gogh (2009), Letter 806, note 16. Vincent to Theo van Gogh. Saint-Rémy-de-Provence, Saturday, 28 September 1889.
- ↑ Walther & Metzger (1994), 413.
- ↑ «Vincent van Gogh; Sunflowers; NG3863». National Gallery, London. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Van Gogh (2009), Letter 666. Vincent to Theo van Gogh. Arles, Tuesday, 21 or Wednesday, 22 August 1888.
- ↑ Walther & Metzger (1994), 417.
- ↑ 220,0 220,1 Naifeh & Smith (2011), 819–820.
- ↑ 221,0 221,1 Pickvance (1986), 101, 189–191.
- ↑ Pickvance (1986), 110.
- ↑ Rewald (1978), 311.
- ↑ Pickvance (1986), 132–133.
- ↑ 225,0 225,1 Pickvance (1986), 101.
- ↑ «The Olive Garden, 1889». Collection. National Gallery of Art, Washington, DC. 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
- ↑ Pickvance (1984), 45–53.
- ↑ Walther & Metzger (1994), 331–333.
- ↑ Hulsker (1980), 385.
- ↑ Fell (1997), 32.
- ↑ Hulsker (1980), 390–394.
- ↑ van Uitert, van Tilborgh & van Heugten (1990), 283.
- ↑ Walther & Metzger (1994), 680–686.
- ↑ Walther & Metzger (1994), 654.
- ↑ Walther & Metzger (1994), 680.
- ↑ 236,0 236,1 Rewald (1986), 244–254.
- ↑ 237,0 237,1 Sund (2002), 305.
- ↑ Sund (2002), 307.
- ↑ 239,0 239,1 McQuillan (1989), 72.
- ↑ Furness, Hannah (2018 թ․ օգոստոսի 27). «Van Gogh was not unappreciated in his lifetime, myth-busting letter shows». The Daily Telegraph. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ Van Gogh (2009), Memoirs of V.W. Van Gogh.
- ↑ 242,0 242,1 242,2 Rewald (1986), 245.
- ↑ Spurling (1998), 119–138.
- ↑ 244,0 244,1 interview with Hilary Spurling (2005 թ․ հունիսի 8). «The Unknown Matisse ... – Book Talk». ABC Online. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Spurling (1998), 138.
- ↑ Dorn & Leeman (1990).
- ↑ Rovers (2007), 262.
- ↑ Rovers (2007), 258.
- ↑ Selz (1968), էջ. 82.
- ↑ 250,0 250,1 Feilchenfeldt (2013), 278–279.
- ↑ Walther & Metzger (1994), 721.
- ↑ Weikop (2007), 208.
- ↑ Naifeh & Smith (2011), 867.
- ↑ Pomerans (1997), xii.
- ↑ James Day (1974 թ․ ապրիլի 23). «Irving Stone interview». Day at Night. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Farr, Peppiatt & Yard (1999), 112.
- ↑ Boucher, Brian (2015 թ․ մայիսի 5). «Mysterious Asian Buyer Causes Sensation at Sotheby's $368 Million Impressionist Sale». Artnet. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Blumer, Dietrich (2002)"The Illness of Vincent van Gogh" American Journal of Psychiatry)(անգլ.)
- ↑ Vincent van Gogh's medical condition (անգլ.)
- ↑ Hans Kaufmann, Rita Wildegans: Van Goghs Ohr: Paul Gauguin und der Pakt des Schweigens (Gebundene Ausgabe), 2008 ISBN 3-940731-14-5, ISBN 978-3-940731-14-2 (գերմ.)
- ↑ "Gauguin 'cut off Van Gogh's ear" Արխիվացված 2009-05-07 Wayback Machine(անգլ.)
- ↑ "Gauguin not Van Gogh cut off artists ear"(անգլ.)
- ↑ Daily Telegraph: Van Goghs ear was cut off by friend Gauguin with a sword(անգլ.)
- ↑ 264,0 264,1 Rewald (1986), 253.
- ↑ Rewald (1986), 252.
- ↑ Van Gogh's Van Goghs: The Van Gogh Museum, National Gallery of Art, Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 29-ին, Վերցված է 2011 թ․ ապրիլի 23-ին
- ↑ Pomerans (1997), xiii.
- ↑ «Bezoekersrecords voor Van Gogh Museum en NEMO» [Record breaking number of visitors to the Van Gogh Museum and the NEMO Science Museum]. AT5 (Dutch). 2015 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Caines, Matthew (2015 թ․ սեպտեմբերի 1). «Van Gogh Museum chief: it's critical to diversify our income streams». The Guardian. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
Աղբյուրներ
խմբագրել- Arnold, Wilfred Niels (1992). Vincent van Gogh: Chemicals, Crises, and Creativity. Birkhäuser. ISBN 978-3-7643-3616-5.
- Arnold, Wilfred Niels (2004). «The illness of Vincent van Gogh». Journal of the History of the Neurosciences. 13 (1): 22–43. doi:10.1080/09647040490885475. ISSN 0964-704X. PMID 15370335.
- Blumer, Dietrich (2002). «The Illness of Vincent van Gogh». American Journal of Psychiatry. 159 (4): 519–526. doi:10.1176/appi.ajp.159.4.519. PMID 11925286.
- Callow, Philip (1990). Vincent van Gogh: A Life. Ivan R. Dee. ISBN 978-1-56663-134-1.
- Channing, Laurence; Bradley, Barbara J. (2007). Monet to Dalí: Impressionist and Modern Masterworks from the Cleveland Museum of Art. Cleveland Museum of Art. ISBN 978-0-940717-90-9.
- Cohen, Ben (2003). «A Tale of Two Ears». Journal of the Royal Society of Medicine. 96 (6): 305–306. doi:10.1258/jrsm.96.6.305. PMC 539517. PMID 12782701.
- Davies, Christopher (2007). Divided by a Common Language: A Guide to British and American English. Houghton Mifflin Harcourt. ISBN 978-0-547-35028-8.
- Doiteau, Victor; Leroy, Edgard (1928). La Folie de Vincent Van Gogh (ֆրանսերեն). Éditions Aesculape. OCLC 458125921.
- Dorn, Roland (1990). Décoration: Vincent van Gogh's Werkreihe für das Gelbe Haus in Arles [Décoration: Vincent van Gogh's Series of Works for the Yellow House in Arles] (գերմաներեն). Olms Verlag. ISBN 978-3-487-09098-6.
- Dorn, Roland; Schröder, Albrecht; Sillevis, John, eds. (1996). Van Gogh und die Haager Schule. Bank Austria Kunstforum. ISBN 978-88-8118-072-1.
- Edwards, Cliff (1989). Van Gogh and God: A Creative Spiritual Quest. Loyola University Press. ISBN 978-0-8294-0621-4.
- Erickson, Kathleen Powers (1998). At Eternity's Gate: The Spiritual Vision of Vincent van Gogh. Eerdmans. ISBN 978-0-8028-4978-6.
- Faille, Jacob-Baart de la (1928). L'Oeuvre de Vincent van Gogh: Catalogue Raisonnée (4 volumes) (French). G. van Oest. OCLC 3312853.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Farr, Dennis; Peppiatt, Michael; Yard, Sally (1999). Francis Bacon: A Retrospective. Harry N. Abrams. ISBN 978-0-8109-2925-8.
- Feilchenfeldt, Walter (2013). Vincent Van Gogh: The Years in France: Complete Paintings 1886–1890. Philip Wilson. ISBN 978-1-78130-019-0.
- Fell, Derek (1997). The Impressionist Garden. Frances Lincoln. ISBN 978-0-7112-1148-3.
- Fell, Derek (2015). Van Gogh's Women: His Love Affairs and Journey into Madness. Pavilion Books. ISBN 978-1-910232-42-2.
- Gayford, Martin (2006). The Yellow House: Van Gogh, Gauguin, and Nine Turbulent Weeks in Arles. Penguin. ISBN 978-0-670-91497-5.
- Geskó, Judit, ed. (2006). Van Gogh in Budapest. Vince Books. ISBN 978-963-7063-34-3.; 963-7063-33-1 (Hungarian)
- Grant, Patrick (2014). The Letters of Vincent van Gogh: A Critical Study. Athabasca University Press. ISBN 978-1-927356-74-6.
- Hammacher, Abraham M. (1985). Vincent van Gogh: Genius and Disaster. Harry N. Abrams. ISBN 978-0-8109-8067-9.
- Hayden, Deborah (2003). Pox: Genius, Madness and the Mysteries of Syphilis. Basic Books. ISBN 978-0-465-02881-8.
- Hemphill, R. E. (1961). «The illness of Vincent van Gogh». Journal of the Royal Society of Medicine. 54: 1083–1088.
{{cite journal}}
: Text "Proceedings of the Royal Society of Medicine" ignored (օգնություն) - Hughes, Robert (1990). Nothing If Not Critical. The Harvill Press. ISBN 978-0-14-016524-1.
- Hughes, Robert (2002). The Portable Van Gogh. Universe. ISBN 978-0-7893-0803-0.
- Hulsker, Jan (1980). The Complete Van Gogh. Phaidon. ISBN 978-0-7148-2028-6.
- Hulsker, Jan (1990). Vincent and Theo Van Gogh: A Dual Biography. Fuller Publications. ISBN 978-0-940537-05-7.
- Lubin, Albert J. (1972). Stranger on the Earth: A Psychological Biography of Vincent van Gogh. Holt, Rinehart and Winston. ISBN 978-0-03-091352-5.
- McQuillan, Melissa (1989). Van Gogh. Thames and Hudson. ISBN 978-0-500-20232-6.
- Naifeh, Steven W.; Smith, Gregory White (2011). Van Gogh: The Life. Random House. ISBN 978-0-375-50748-9.
- Nemeczek, Alfred (1999). Van Gogh in Arles. Prestel Verlag. ISBN 978-3-7913-2230-8.
- Perry, Isabella H. (1947). «Vincent van Gogh's illness: a case record». Bulletin of the History of Medicine. 21: 146–172.
- Pomerans, Arnold (1997). The Letters of Vincent van Gogh. Penguin Classics. ISBN 978-0-14-044674-6.
- Rewald, John (1978). Post-Impressionism: From van Gogh to Gauguin. Secker & Warburg. ISBN 978-0-436-41151-9.
- Rewald, John (1986). Studies in Post-Impressionism. Abrams. ISBN 978-0-8109-1632-6.
- Rosenblum, Robert (1975). Modern Painting and the Northern Romantic Tradition: Friedrich to Rothko. Harper & Row. ISBN 978-0-06-430057-5.
- Rovers, Eva (2007). «'He Is the Key and the Antithesis of so Much': Helene Kröller-Müller's Fascination with Vincent van Gogh». Simiolus: Netherlands Quarterly for the History of Art. 33 (4): 258–272. JSTOR 25608496.
- Selz, Peter Howard (1968). German Expressionist Painting. University of California Press. ISBN 978-0-520-02515-8.
- Sund, Judy (1988). «The Sower and the Sheaf: Biblical Metaphor in the Art of Vincent van Gogh». The Art Bulletin. 70 (4): 660–676. doi:10.2307/3051107. JSTOR 3051107.
- Spurling, Hilary (1998). The Unknown Matisse: A Life of Henri Matisse, Vol. 1, 1869–1908. Hamish Hamilton. ISBN 978-0-679-43428-3.
- Sund, Judy (2002). Van Gogh. Phaidon. ISBN 978-0-7148-4084-0.
- Sweetman, David (1990). Van Gogh: His Life and His Art. Touchstone. ISBN 978-0-671-74338-3.
- Tralbaut, Marc Edo (1981) [1969]. Vincent van Gogh, le mal aimé (ֆրանսերեն). Alpine Fine Arts. ISBN 978-0-933516-31-1.
- Van der Veen, Wouter; Knapp, Peter (2010). Van Gogh in Auvers: His Last Days. Monacelli Press. ISBN 978-1-58093-301-8.
- Van der Wolk, Johannes (1987). De schetsboeken van Vincent van Gogh [The Sketchbooks of Vincent van Gogh] (Dutch). Meulenhoff/Landshoff. ISBN 978-90-290-8154-2.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Van Gogh, Vincent (2009). Leo Jansen; Hans Luijten; Nienke Bakker (eds.). Vincent van Gogh – The Letters. Van Gogh Museum & Huygens ING.
- Van Heugten, Sjraar (1996). Vincent van Gogh: tekeningen 1: Vroege jaren 1880–1883 [Vincent van Gogh: Drawings 1: Early years 1880–1883] (Dutch). V+K. ISBN 978-90-6611-501-9.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Van Uitert, Evert (1981). «Van Gogh's Concept of His Oeuvre». Simiolus: Netherlands Quarterly for the History of Art. 12 (4): 223–244. doi:10.2307/3780499. JSTOR 3780499.
- van Uitert, Evert; van Tilborgh, Louis; van Heugten, Sjraar, eds. (1990). «(exh. cat)». Vincent van Gogh. Arnoldo Mondadori Arte de Luca. ISBN 978-88-242-0022-6.
- Walther, Ingo; Metzger, Rainer (1994). Van Gogh: the Complete Paintings. Taschen. ISBN 978-3-8228-0291-5.
- Weikop, Christian (2007). «Exhibition Reviews: Van Gogh and Expressionism. Amsterdam and New York». The Burlington Magazine. 149 (1248): 208–209. JSTOR 20074786.
- Wilkie, Kenneth (2004). The Van Gogh File: The Myth and the Man. Souvenir Press. ISBN 978-0-285-63691-0.
Արտաքին հղումներ
խմբագրել- Այսպիսին է Վան Գոգը
- «Արև փնտրող նկարիչը» Վինսենթ Վան Գոգ
- Վինսենթ վան Գոգի պատկերասրահ Վինսենթ վան Գոգի բոլոր աշխատանքները և նամակները։
- Վան Գոգի թանգարան, Ամստերդամ, Նիդերլանդներ
- Վան Գոգ. Արթմնի երազներ տեսնողը
- Վինսենթ վան Գոգի նամակների ամբողջական հավաքածու
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինսենթ վան Գոգ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինսենթ վան Գոգ» հոդվածին։ |