Վան Լունի թանգարան (հոլ.՝ Museum Van Loon)՝ թանգարան Ամստերդամում (Նիդերլանդներ), գտնվում է Կայզերսգրախտ № 672 հասցեում։

Վան Լունի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Նիդերլանդներ
ՏեղագրությունԱմստերդամ
ՎայրKeizersgracht 672?
ՀասցեKeizersgracht 672[1]1017ET
ՓողոցKeizersgracht? (672)
Մասն էVan Loon?
Հիմնադրված է1973
ՀիմնադիրMaurits van Loon?
Պարգևներ
Ժառանգության կարգավիճակՆիդեռլանդների մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Թանգարան

խմբագրել

Թանգարանը անվանվել է ի պատիվ Վան Լունի ընտանիքի, որը 19-րդ դարի վերջից առանձնատուն ուներ։ Տունը կառուցվել է 1672 թվականին, ճարտարապետ Ադրիան Դորթսմանի կողմից, վաճառական Երմիա վան Ռեյի համար։ Շենքի առաջին վարձակալը նկարիչ Ֆերդինանդ Բոլն էր՝ Ռեմբրանդի աշակերտը։ Փոխելով մի շարք սեփականատերեր՝ 1884 թվականին տունը գնվել է Հենդրիկ վան Լունի կողմից։ 1960 թվականին Մորից վան Լունի վերջին ներկայացուցիչը շենքի մի մասում թանգարան է բացել։

Ցուցահանդեսին ներկայացված են 18-րդ դարի վերջից՝ 20-րդ դարի սկզբի նկարներ են, որոնց մեծ մասը Վան Լունի ընտանիքի անդամների դիմանկարներն են՝ Յուրիեն Անդրիսսենի գոբելեյները Դրակենսթեյն դղյակից, հոլանդական և Ֆլամանդական արտադրության անտիկ կահույքը և ճենապակյա սպասքը՝ Վան Լունի ընտանիքի զինանշանով։

Տարին մի քանի անգամ այստեղ անցկացվում են ինչպես ժամանակակից, այնպես էլ դասական արվեստի ցուցահանդեսներ։ 18-րդ դարի վերջին նկարված տնամերձ պարտեզում գտնվում է պարտեզային տնակ, որը Նիդեռլանդների ազգային հուշարձանն է։

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել