Վան Վեյ
Վան Վեյ, Մո Ցզե (699, Յունձի - 759 կամ օգոստոս 761[1], Չանյան), չին բանաստեղծ, գեղանկարիչ, գեղագիր և երաժիշտ։ Ստացել է կոնֆուցիական կրթություն։ Ծառայել է արքունիքում։ Եղել է կայսերական հրամանագրերի խմբագիր ու գրաքննիչ։ «Բնապատկերային քնարերգություն» ուղղության հիմնադիրներից է։ Բանաստեղծ և բնանկարիչ Վան Վեյը իր ոտանավորներում նրբորեն է արտահայտել բնության հազիվ նշմարելի գույներն ու երանգները («Ակացիաներով արահետը» և այլն)։ Սոցիալական մոտիվներ կան իդեալական պետության մասին բանաստեղծի երազանքներում։ Վան Վեյը հեղինակ է պատմական թեմաներով երկերի («Սի իշխանի այրին» և այլն), ձևով կատարյալ բանաստեղծությունների, որոնք ժողովրդականություն են վայելել դեռևս հեղինակի կյանքի օրոք, դարձել երգեր (օրինակ, «Կարմիր բակլա»-ն)։ Վան Վեյը միագույն բնանկարչության հիմնադիրն է։ Նկարազարդումներ է կատարել մետաքսի և պատի վրա։ Պահպանվել են նրա ստեղծագործությունների պատճենները («Ձյունապատ լեռներ», Գուգուն թանգարան, Պեկին, «Ձևելուց հետո», մասնավոր հավաքածու, Ճապոնիա)։
Վան Վեյ | |
---|---|
Ծնվել է | 699 |
Ծննդավայր | Յունձի |
Մահացել է | 759 կամ օգոստոս 761[1] |
Մահվան վայր | Չանյան |
Քաղաքացիություն | Տան հարստություն |
Գիտական աստիճան | Ցզինշի (721) |
Մասնագիտություն | նկարիչ, բանաստեղծ, գրող, քաղաքական գործիչ, երաժիշտ և գեղագիր |
Ծնողներ | հայր՝ Wang Chulian?[2] |
Զբաղեցրած պաշտոններ | նախարար |
Wang Wei Վիքիպահեստում |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Կենսագրական տվյալների չինական բազա
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վան Վեյ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 265)։ |