Վան ռազմագործողություն, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի անդամների կողմից Փարիզում իրականացված ռազմագործողություն։

Վան ռազմագործողություն
Տեսակպատանդների գերեվարում
Երկիր Ֆրանսիա
Գրոհի վայրԹուրքիայի դեսպանատուն
ՏեղադրանքՓարիզ
Գրոհի նպատակConsulate General of Turkey in Paris?
Տարեթիվսեպտեմբերի 24, 1981 թ․
Զենքhandgun?
Զոհվածներ1 մարդ
Վիրավորներ3
Ահաբեկիչների քանակ4
ԿազմակերպիչներՀԱՀԳԲ

Գործողություն

խմբագրել

Եղիա Քեշիշյանի գնդակահարությունից 7 օր հետո ստեղծվում է Եղիա Քեշիշյան անունով մահապարտների ջոկատ։ 1981 թվականի սեպտեմբերի 24-ին չորս հայ երիտասարդներ՝ Վազգեն Սիսլյանը, Արամ Պասմաճյանը, Հակոբ Ջուլֆայանը և Գևորգ Կյուզելյանը, գրավել են Փարիզի թուրքական դեսպանատունը՝ 15 ժամ այնտեղ պահելով ավելի քան 50 պատանդներ։

ՀԱՀԳԲ-ի հայտարարությունը

խմբագրել

«Վան» գործողության ժամանակ ՀԱՀԳԲ-ի հիմնական պահանջներն էին՝

  • Անմիջապես ազատ արձակել և Փարիզի օդանավակայան ուղարկել թուրքական բանտերի մեջ փակված Հայր Մանվել Երկաթյանին և պատվելի Հրանդ Կյուզելյանին, որոնք մշակութային և ընկերական ծառայություններ են մատուցել Թուրքիայում ապրող հայերին։
  • Անմիջապես ազատ արձակել և Փարիզի օդանավակայան ուղարկել քաղաքական պատճառներով թուրքական բանտերում հայտնված բոլոր հայ բանտարկյալներին։
  • Պաշտոնական երաշխիքներ տալ, որոնք պիտի ապահովեն թե’ հայկական բռնագրաված հողերում, թե’ թուրքական մեծ քաղաքներում ապրող հայության իրավունքը, առանց որևէ կաշկանդումի արտահայտելու և զարգացնելու իրենց ազգային, մշակութային և կրոնական ավանդույթները։
  • Պաշտոնական երաշխիքներ տալ, որ միջազգային կազմակերպություններին թույլ պիտի տրվի մշտական հսկողության տակ առնել բռնագրաված հողերից ներս գտնվող հայկական մշակութային կոթողները։
  • Անմիջապես ազատ արձակել քաղաքական պատճառներով թուրքական բանտերում հայտնված 5 թուրք և 5 քուրդ հեղափոխական մարտիկներին։

Դատը տեղի ունեցավ Փարիզում։ Դատին մասնակցում էին Ֆրանսիական դիմադրության հերոս Միսաք Մանուշյանի այրին՝ Մելինե Մանուշյանը և հայտնի երգչուհի Լիզ Սարյանը։ «Մեղադրյալներ, ոտքի՛» բառերից հետո ոտքի են կանգնում դատարանում գտնվող բոլոր հայերը։ 1986 թվականին գործողության մասնակիցներից երեքին ազատ են արձակում, իսկ Արամ Պասմաճյանն ինքնասպան է լիում բանտում։

Հետևանքներ

խմբագրել

Բանտարկության վերջին տարում Արամ Պասմաճյանը բանտախցում կախեց իրեն, չնայած մինչ այդ երկու անգամ ընկերները կանխել էին նրա նման փորձերը։ Այժմ նա հանգչում է Պեր Լաշեզի գերեզմանոցում՝ Անդրանիկ Օզանյանի մահարձանից ոչ հեռու։ Վազգեն Սիսլյանն ամուսնացավ, ընտանիք կազմեց։ Հակոբ Ջուլֆայանը գաղտնի ոստիկանության մշտական հսկողությունից ձերբազատվելու համար բնակություն հաստատեց Կանադայում, բայց տասներկու տարի անց Կանադայի կառավարությունը բացահայտեց նրա «ահաբեկչական» անցյալը և դուրս վտարեց ընտանիքով հանդերձ։ Նա եկավ Հայաստան։ Գևորգ Գյուզելյանը կազմավորեց «Մեծ Մուրադ» ջոկատն ու մասնակցեց Արցախի ազգային-ազատագրական պատերազմին։ Այժմ նա ապրում է ԱՄՆ-ում։

Աղբյուրներ

խմբագրել