Վաչագան Հովհաննիսյան

մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վաչագան Հովհաննիսյան (այլ կիրառումներ)

Վաչագան Արտաշեսի Հովհաննիսյան (1929, մայիսի 13, գ․ Մուլքի, Արագածոտնի մարզում - 20՞՞, Երևան], մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի բնագավառի գիտնական։ Մանկավարժական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1988

Վաչագան Արտաշեսի Հովհաննիսյան
Ծնվել է1929, մայիսի 13
գ․ Մուլքի
Մահացել է20՞՞
Երևան
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունմաթեմատիկա
Ալմա մատերԽաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ
Գիտական աստիճանպրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինհայերեն և ռուսերեն
Ինչով է հայտնիմաթեմատիկայի դասավանդման մեթոդիկա

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը (19541969-1972 թվականներին և 1994 թվականից՝ նույն ինստիտուտի մաթեմատիկայի և տարրական ուսուցման, 1972-1974 թվականներին՝ մաթեմատիկայի և նրա դասավանդման, 1980-1988 թվականներին՝ մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, 1988-1990 թվականներին՝ նաև ֆիզմաթ ֆակուլտետի դեկան։ 1990-1994 թվականներին՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր։

Աշխատանքները վերաբերում են մաթեմատիկայի դպրոցական ուսուցման բովանդակության ընտրության չափանիշների և սկզբունքների համակարգին։ Մեծ ավանդ ունի մաթեմատիկայի դասագրքերի ստեղծման գործում։ Դպրոցական բազմաթիվ դասագրքերի հեղինակ և համահեղինակ է[1]։

ՀՀ մանկավարժական (1997) և մանկավարժական կրթության միջազգային (1998) ակադեմիաների անդամ։

  • Принципы отбора основного содержания обучения математики в средней школе, Е․, 1984․

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։