Վաչե Ավագյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վաչե Արշակի Ավագյան (1931, մայիսի 29, Նորաշեն, Տավուշի մարզ - 2010, օգոստոսի 30), կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Ավագյան Վաչե Արշակի | |
---|---|
Ծնվել է | 1931 մայիսի 29 |
Ծննդավայր | ԽՍՀՄ, Հայկական ԽՍՀ, Նորաշեն |
Մահացել է | օգոստոսի 30, 2010 | (տարիքը 79)
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | Հայ |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Կրթություն | Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա |
Կոչում | պրոֆեսոր և թղթակից անդամ |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր (1976) և Կենսաբանական գիտությունների թեկնածու (1962) |
Մասնագիտություն | գենետիկ |
Ամուսին | Լյուդմիլա Ավագյան |
Ծնողներ | մայր՝ Սաթենիկ Ավագյան հայր՝ Արշակ Ավագյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Լենինի անվան ՀամԳԳԱ |
Հարազատներ | եղբայր Արտավազդ Ավագյան եղբայր Հրանտ Ավագյան |
Երեխաներ | Ռուզաննա Ավագյան, Ռոբերտ Ավագյան, Սամվել Ավագյան |
Կենսագրություն
խմբագրելՎաչե Ավագյանը ծնվել է Հայկական ԽՍՀ-ի Շամշադինի շրջանի (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ) Նորաշեն գյուղում 1931 թվականի մայիսի 29-ին։
Կրթություն
խմբագրել1948 թվականին ոսկե մեդալով ավարտել է շրջկենտրոն Բերդի միջնակարգ դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետը։ Մեկ տարի անց՝ 1949 թվականին տեղափոխվում է Մոսկվա՝ ուսումը շարունակելու Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիայում, որն էլ գերազանցությամբ ավարտում է 1954 թվականին[1]։
Կարիերա
խմբագրել- 1954-1956 թթ - Ղազախստանի Կոկչետավի մարզի Շարիկյան ՄՏԿ-ի գլխավոր գյուղատնտես։ 1956 թ-ին պարգևատրվել է «За освоение целинных земель» մեդալով։
- 1956-1959 թթ - ՀՀ Տավուշի մարզի Նորաշեն գյուղի սերմնաբուծական տնտեսության սերմնաբույծ գյուղատնտես։ Երկու անգամ արժանացել է ՀԽՍՀ գերագույն խորհրդի պատվոգրի (1958, 1960)։
- 1962-1980 թթ - ՀՀ ԳԱ փորձարարական կենսաբանության ինստիտուտի ռադիացիոն գենետիկայի լաբորատորիայի ավագ գիտ. աշխատող (1962-1964), լաբորատորիայի վարիչ (1964-1968), բույսերի մուտագենեզի լաբորատորիայի վարիչ (1968-1980)։
- 1980-1987 թթ - ԽՍՀՄ գյուղ.նախարարության բնության պահպանության Համամիութենական ինստիտուտի (Մոսկվա) Հայաստանի բնության պահպանության բաժանմունքի վարիչ։
- 1987-1994 թթ - ՀՀ գյուղ.նախարարության սերմարտադրության ԳԱՄ-ի գլխավոր տնօրեն, Երկրագործության ինստիտուտի տնօրեն և նույն ինստիտուտի ագրոէկոլոգիայի և գենետիկական մոնիտորինգի բաժնի վարիչ։
- 1994-2010 թթ - Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոնի Ագրոէկոլոգիայի բաժնի վարիչ։
- 1994-1999 թթ - «Ագրոգիտասփյուռ» ձեռնարկության փոխտնօրեն։
- 1999-2001 թթ - ՀԳԱ-ի «Ագրոգիտասփյուռ» դեպարտամենտի առաջատար մասնագետ։
- 2002-2010 թթ - ՀԳԱ-ի պրոֆեսոր։
Գիտական աստիճաններ և կոչումներ
խմբագրել- 1962 թ - Կենսաբանական գիտությունների թեկնածու։
- 1976 թ - Կենսաբանական գիտությունների դոկտոր։
- 1982 թ - Պրոֆեսոր (գենետիկա)
- 1991 թ - Ռուսաստանի Գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (նախկին ВАСХНИЛ)[2]
Գիտական հրապարակումներ
խմբագրել- Մենագրություններ՝ 2
- Գրքեր և գրքույկներ՝ 8
- Գիտական հոդվածներ՝ 236
- Հոդվածներ լրագրերում՝ 42
- Հեռուստա-ռադիո հաղորդումներ՝ 17
- Տպագրության պատրաստ գրքեր՝ 3
Պարգևներ
խմբագրել- Մեդալ «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» 1945
- Հոբելյանական մեդալ «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի երեսուն տարի»
- Հոբելյանական մեդալ «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի քառասուն տարի»
- Հոբելյանական մեդալ «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի հիսուն տարի»
- Հոբելյանական մեդալ «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի վաթսուն տարի»
- Մեդալ «Խոպան հողերի յուրացման համար»
- Մեդալ «Աշխատանքի վետերան»
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ով ով է. Հայեր (Հատոր 1.1 - Ա-Դ) Էջ 135». fliphtml5.com. Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Список членов-корреспондентов ВАСХНИЛ и РАСХН». Википедия (ռուսերեն). 2024 թ․ հունվարի 31.
Արտաքին աղբյուրներ
խմբագրել- Լավրենտի Միրզոյան, «Տավուշ», Երևան 2010
- Ով ով է հայեր կենսագրական հանրագիտարան