Վաչիկ Ազիզյան
Վաչիկ Ալեքսանի Ազիզյան (մայիսի 2, 1932, Վարդենիս, Ապարանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 12, 2006, Երևան, Հայաստան), ապարատավար, Աշխատանքային Փառքի շքանշանների լրիվ ասպետ, ԽՍՀՄ պատվավոր քիմիկոս (1976), ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1980-1985 թվականներին), Երիտասարդության վաստակավոր վարպետ-դաստիարակ (1983), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1985)[1]։
Վաչիկ Ազիզյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 2, 1932 |
Ծննդավայր | Վարդենիս, Ապարանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 12, 2006 (74 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Պարգևներ և մրցանակներ |
Գործունեությունը
խմբագրել1947 թվականին ավարտել է Երևանի Սիլիկյան թաղամասի 8-ամյա դպրոցը, 1951 թվականին՝ ավիամեխանիկների 10-ամսյա դասընթացը, 1958 թվականին՝ Երևանի Շահումյանի շրջանի բաներիտ միջնակարգ դպրոցը։ 1950-1954 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1950 թվականի հուլիսից աշխատել է Երևանի "Նաիրիտ" գիտաարտադրական միավորման կաուչուկի քլորոպոլիմերացման արտադրամասում։ Եղել է ապարատավար, ավագ ապարատավար, ապարատավարների բրիգադիր։ 2000 թվականին նշանակվել է նույն արտադրամասի օպերատոր։ Եղել է ակտիվ հասարակական աշխատող։ Մասնակցել է ՀԿԿ 26-րդ և ԽՄԿԿ 27-րդ համագումարների աշխատանքներին։ ՀԿԿ 26-րդ համագումարում ընտրվել է ՀԿԿ անդամ։ 1980-1985 թվականներին եղել է Հայաստանի ժողովրդական վերահսկողության հանրապետական կոմիտեի անդամ։ 1970-1990 թվականներին բազմիցս ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի, Երևան քաղաքի Լենինյան (ներկայումս՝ Շենգավիթի) շրջանի շրջանային խորհրդի պատգամավոր, ՀԿԿ Երևան քաղաքի Լենինյան (ներկայումս՝ Շենգավիթի) շրջկոմի անդամ։ 1980 թվականի փետրվարի 24-ին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Եղել է Գերագույն խորհրդի բնության պահպանության և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման հանձնաժողովի անդամ[2]։
Պարգևներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Азизян Вачик Алексеевич — ДОСААФ Армении» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Азизян Вачик Алексанович». www.warheroes.ru. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
Գրականություն
խմբագրել- Տիգրան Հայազն, Վարդենիս. հանրագիտարան։ Երևան, 2009 թ., էջ 15։