Վառելիքային բրիկետներ, կոշտ վառելիքի տեսակ է, այլ կերպ՝ սովորական վառելափայտ կամ ածուխ, որն իրենից ներկայացնում է փայտամշակման թափոններից սեղմված զանգված (թեփեր, տաշեղներ, կեղևներ և այլն), գյուղտնտեսության մեջ՝ (խոտ, ծղոտ, սոճու փշատերևներ, արևածաղկի սերմերի կեղևներ,

Սոճու փշերից բրիկետներ

բրինձ, հնդկաձավար և այլն) տորֆի, ածխի քարե հատիկներ[1]

Արտադրության տեխնոլոգիա

խմբագրել

Վառելիքային բրիկետների արտադրության տեխնոլոգիայի հիմքում ընկած է թափոնների խտացումը (արևածաղկի կեղևներ, հնդկաձավար և այլն) և նուրբ մանրացված փայտե թափոններ (թեփ) բարձր ճնշման տակ (տաքացման միջոցով կամ առանց դրա)։ Արտադրության ընթացքը բաղկացած է հումքի

 
Բրիկետ չոր խոտից

մանրացումից, չորացումից և մամլումից։ Ստացված վառելիքային բրիկետները չեն պարունակում ոչ մի սոսնձող նյութեր, բացի մեկ բնական նյութից՝ լիգնինից, որը պարունակում է բույսերի թափոնների բջիջներ։ Լիգնինն առանձնանում է բարձր ճնշման և տաքացման պայմաններում և տալիս բրիկետներին ամրություն։ Մամլման ընթացքում առաջացած ջերմաստիճանը նպաստում է բրիկետների վերին շերտի հալմանը, որի շնորհիվ այն դառնում է ավելի դիմացկուն, ինչը կարևոր է բրիկետների տեղափոխման

 
Բրիկետ թեփից

համար։

Վառելիքային բրիկետների ստացման ամենատարածված մեթոդներից մեկը համարվում է էքստրուզիայի միջոցով կատարվող արտահոսքը։ Փայտյա բրիկետերի համար փայտի տեսակը էական չէ[2]

Բրիկետների պարամետրեր

խմբագրել
Չափսերը Նշանակությունը
 Բրիկետների խտությունը, մետր խորանարդ  1,0–1,2 
 Ջերմունակություն, Ջոուլ/կիլոգրամ  19–20,5 
Ածխի մոխրայնություն, %  0,5–1,5 

Բրիկետի երկարությունը 15-35 սմ է, 5-9 սմ դիամետրը։ Վառելիքային բրիկետները շատ նման են վառելիքային հատիկներին։ Բրիկետների առավել ընդգծված տարբերությունը նրանց չափի մեջ է։ Պելլետի երկարություն (վառելիքային գնդիկների) -0,5-3սմ,դիամետրը-0,6-0,8 սմ[3]։

 
Օգատան, ճապոնական ածխի բրիկետներ, որոնք պատրաստված են սեղմված թեփից

Կիրառում

խմբագրել

Վառելիքային բրիկետները կիրառվում են որպես կոշտ վառելիք տարբեր տեսակի վառարանների և բուխարիների համար, այդ թվում կոշտ վառելիքների ջեռուցման կաթսաները։ Քանի որ վառելիքային բրիկետները էկոլոգիապես մաքուր արտադրանք են և այրվում են առանց ծխի, իդեալական է նրանց օգտագործել բնակելի շինությունների, բաղնիքների, վրանների, բանջարեղենի ամբարների ջեռուցման համար և այլն։

Բրիկետների պատրաստումը ծղոտի և փայտե թափոնների այրման լավ այլընտրանքային միջոց է։ Բրիկետները ավելի շատ ջերմություն են անջատում, քան մաքուր ծղոտը, փայտը և տաշեղը՝ ավելացնելով կաթսաների օգտակար գործողության գործակիցը, չեն պահանջում մեծ պահեստային տարածքներ և պահպանման ընթացքում ինքնուրույն չեն բռնկվում։ Օրինակ, այրվելու ընթացքում 1 տոննա փայտային հատիկներն անջատում են այնքան էներգիա, որքան 1,6 տոննա փայտանյութի, 480 խորանարդ մետր գազի, 500 լիտր դիզելային վառելիքի կամ 700 լիտր մազութի դեպքում[4]։

Բրիկետների տեսակներ

խմբագրել

Առանձնացնում են բրիկետների 3 հիմնական տեսակ․ուղղանկյունաձև, ժողովրդական լեզվով այն անվանում են "աղյուսիկներ″ (օրինակ, RUF ® առևտրային տարբերանշանով արտադրվող աղյուսներ, ղեկավարը RUF GmbH & Co. KG է. ըստ ձևի նման են փոքր աղյուսի, որոնք պատրաստվում են հիդրավլիկ մամլիչների վրա 300-400 բար ճնշման տակ), Նեսրոյի կամ Նիլսենի հատուկ գլանաձև բրիկետներ (ճառագայթային փորվածքով կամ առանց դրա արտադրվում են հիդրավլիկ կամ հարվածային մեխանիկական մամլիչներ 400-600 բար ճնշման տակ) և Պինի-Քեյ (4 կամ 6 ճառագայթային փորվածքով երեսպատված բրիկետներ, որոնք արտադրվում են մեխանիկական (պտուտակային) շատ բարձր ճնշման տակ՝ 1000-1100 բար և ջերմային մշակում)։

Պինի-Քեյ բրիկետները ջերմային մշակման պատճառով ունեն սև կամ մուգ շականակագույն տեսք։ Նրա առավելություններից են դիմացկունությունը արտաքին վնասվածքներին և բարձր խոնավադիմացկունությունը։ Բրիկետը տարբերվում է մեծ կալորիականությամբ և և երկար ժամանակ այրվելու ունակությամբ։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել