Վասիլի Աթաջանյան

քաղաքական գործիչ

Վասիլի Աբգարի Աթաջանյան (հունվարի 5, 1950(1950-01-05)[1], Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), պետական, քաղաքական գործիչ։ «Կռունկի» և Տնօրենների խորհրդի անդամ։

Վասիլի Աթաջանյան
Ծնվել էհունվարի 5, 1950(1950-01-05)[1] (74 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Կենսագրություն

խմբագրել

1967թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ դպրոցը։ Նույն թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։

1969-1973թթ. ուսանել է Սարատովի տնտեսագիտական ինստիտուտում և ստացել ինժեներ-տնտեսագետի մասնագիտություն։

1973-1975թթ. աշխատել է մարզային ֆինանսական բաժնում։

1975-1978թթ.՝ մարզային կապի ֆինանսական բաժնի պետ

1978-1980թթ.՝ մարզգործկոմի հրահանգիչ, այնուհետև՝ մարզգործկոմի նախագահի օգնական

1983-1987թթ.՝ մարզգործկոմի աշխատանքի տեղավորման վարչության պետ

1987-1989թթ.՝ Ստեփանակերտի կոշկի ֆաբրիկայի տնօրեն

1989-1992թթ.՝ ԼՂՀ կենցաղսպասարկման վարչության գլխավոր տնօրեն

1991թ. դեկտեմբերի 28-ին Առաջաձորի թիվ 53 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 1-ին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ Եղել է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։

1992-1993թթ.՝ ԼՂՀ էկոնոմիկայի նախարար

1993-1995թթ.՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի խորհրդատու

1995թ. ապրիլի 30-ին Դրմբոնի թիվ 29 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 2-րդ գումարման ԳԽ պատգամավոր։

1995-1997թթ.՝ ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

1997-1998թթ.՝ ԼՂՀ արտաքին գործերի փոխնախարար

1998-2000թթ.՝ Ստեփանակերտի քաղաքային կոմունալ տնտեսության տնօրենի տեղակալ, այնուհետև՝ տնօրեն, քաղաքապետի տեղակալի պաշտոնակատար

2000թ. հունիսի 18-ին Մարտակերտի թիվ 27 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Եղել է ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, վերջին վեց ամսում՝ նույն հանձնաժողովի նախագահ։

2000-2004թթ.՝ Ստեփանակերտի կոշկի ֆաբրիկայի տնօրեն

2005թ.՝ ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

2006թ. ՝ ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար

2010թ.՝ ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

2011թ. ՝ ԼՂՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար

2012թ. ՝ ԼՂՀ նախագահի խորհրդական-ԼՂՀ ԱԺ-ում ԼՂՀ նախագահի մշտական ներկայացուցիչ

2016թ. ՝ ԼՂՀ նախագահի ներկայացուցիչ հատուկ հանձնարարությունների գծով

Արցախի ժողովրդավարական կուսակցության անդամ է։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Պարգևատրվել է «Մխիթար Գոշ» (ԼՂՀ նախագահի թիվ 46 հրամանագիր 01.09.2007թ.), «Վաչագան Բարեպաշտ» մեդալներով (ԼՂՀ նախագահի թիվ 200-Ա հրամանագիր 30.08.2016թ.):

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։