Վասիլի Իվանովիչ Իգնատենկո (ռուս.՝ Василий Иванович Игнатенко, բելառուս․՝ Васіль Іванавіч Ігнаценка ուկրաիներեն՝ Василь Іванович Ігнатенко, մարտի 13, 1961(1961-03-13), Սպերիժյե, Չեմերիս, Բրահինի շրջան, Գոմելի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 13, 1986(1986-05-13), Մոսկվա, ԽՍՀՄ), հրշեջ-լիկվիդատոր, Պրիպյատ քաղաքի պաշտպանության 6-րդ հրդեհային բաժանմունքի (СВПЧ-6) հրամանատար, ավագ սերժանտ, հետմահու Ուկրաինայի հերոս (2006):

Վասիլի Իգնատենկո
Василий Игнатенко
Ծնվել է1961 մարտի 13
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սպերիժյե, Գոմելի մարզ, ԲԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 11, 1986(1986-06-11) (տարիքը 25)
Ճառագայթային հիվանդությունից
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՄիտինսկի գերեզմանոց
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
ԿրթությունԳոմելի ռադիոտեխնիկայի միջնակարգ մասնագիտական դպրոց (հունվար 1970)
Մասնագիտությունհրշեջ և Լիկվիդատորներ
ԱշխատանքՀրշեջ
ԱմուսինԼյուդմիլա Իգնատենկո
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան և «Ոսկե Աստղ» շքանշան
 Vasily Ignatenko Վիքիպահեստում

1986 թվականի ապրիլի 25-ի, լույս 26-ի գիշերը, անմիջականորեն մասնակցել է Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած վթարի հետևանքով բռնկված հրդեհի մարման աշխատանքներին։ Ճառագայթման մահացու չափաբաժին ստանալու պատճառով, երկու շաբաթ անց՝ մայիսի 13-ին, մահացել է սուր ճառագայթային հիվանդությունից[1][2]։

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1961 թվականի մարտի 13-ին, Բելառուսական ԽՍՀ Գոմելի մարզի Բրահինի շրջանի Սպերժիե գյուղական համայնքում։ Ունի ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում։

Ավարտել է Գոմելի ռադիոտեխնիկայի մասնագիտական դպրոցը, գործուղվել Բոբռույսկ քաղաք։ Ծառայել է Մոսկվայի հրշեջ տեղամասում։ Ծառայությունից հետո փորձել է աշխատանքի տեղավորվել է Չեռնիգովում, սակայն չի կարողացել, ինչից հետո տեղափոխվել է ՈւԽՍՀ Պրիպյատ քաղաք և աշխատանքի անցել հրշեջ ծառայությունում։

1986 թվականի ապրիլի 25-ի, լույս 26-ի գիշերը, հրշեջ բրիգադի հետ միասին անմիջականորեն մասնակցել է Չեռնոբիլի ատոմակայանի 4-րդ էներգաբլոկի հրդեհի մարման աշխատանքներին։ Սուր ճառագայթային չափաբաժին ստանալուց հետո, ապրիլի 27-ին, մյուս հրշեջների հետ տարհանվել է Մոսկվայի թիվ 6 հիվանդանոց՝ ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատության։ Վիրահատությունն ապարդյուն է անցել, և մայիսի 13-ին, ընդամենը 25 տարեկան հասակում, Իգնատենկոն վախճանվել է ճառագայթային հիվանդությունից։

Թաղված է Մոսկվայի Միտինոյի գերեզմանատանը։

Իգնատենկոյի պատմությունն առկա է Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիևիչի «Ձայներ Չեռնոբիլից» ստեղծագործության մեջ։ Ալեքսիևիչը հիմնվել է Իգնատենկոյի այրու՝ Լյուդմիլա Իգնատենկոյի վկայությունների վրա։

Իգնատենկոյի կերպարն առկա է «HBO» ընկերության 2019 թվականին նկարահանած «Չեռնոբիլ» 5-մասանի հեռուստաֆիլմում, որտեղ նրան մարմնավորում է բրիտանացի դերասան Ադամ Նագայտիսը[3]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Adam Higginbotham: Midnight in Chernobyl: The Untold Story of the World's Greatest Nuclear Disaster
  2. Chaes հրշեջները։ Չերնոբիլի հերոսները, peskiadmin.ru
  3. Միտչել, Մոլի (2019 թ․ մայիսի 28). «Chernobyl: Was firefighter Vasily Ignatenko a real person?». «Daily Express». Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.