Վասիլի Օսիպովիչ Կլյուչևսկի (ռուս.՝ Василий Осипович Ключевский, հունվարի 16 (28), 1841[1], Վոսկրեսենովկա, Պենզա, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն - մայիսի 12 (25), 1911[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2]), ռուս պատմաբան։ Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր (1882), Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1900)։ Զբաղվել է ռուս պատմության հարցերով՝ հնագույն ժամանակներից մինչև 19-րդ դարը։ Գրել է «Հին Ռուսիայի բոյարական դուման» (1882), «Ճորտատիրական իրավունքի ծագումը Ռուսաստանում» (1885), «Եկատերինա II կայսրուհին (1796-1896)» (1896), «Պետրոս Մեծը իր աշխատակիցների շրջանում» (1901) և այլ աշխատություններ։ Կլյուչևսկու մեթոդոլոգիայի և պատմության ըմբռնման հիմքում ընկած են պոզիտիվիստական հայացքներ։ Կլյուչևսկին ձգտել է հասարակության պատմական զարգացումը, դիտել սոցիալ-տնտեսական տեսանկյունից, սակայն հանգել է իդեալիստական եզրակացությունների։ Նա չէր ընդունում սոցիալ-տնտեսական ֆորմացիաների հաջորդականությունը, մասնավորապես ֆեոդալիզմի առկայությունը Ռուսաստանում։ Կլյուչևսկու քաղաքական հայացքները զարգացել են բուրժուալիբերալ ուղղությամբ՝ աստիճանաբար մոտենալով կադետների կուսակցության աջ թևի դիրքերին։ Կլյուչևսկին երբեք հանդես չի եկել բուրժուակալվածատիրական հասարակարգի հիմքերի դեմ, իսկ 19-րդ դարի վերջից պաշտպանել է միապետությունը։

Վասիլի Կլյուչևսկի
Василий Ключевский
Ծնվել էհունվարի 16 (28), 1841[1]
Վոսկրեսենովկա, Պենզա, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 12 (25), 1911[1] (70 տարեկան)
Մոսկվա, Ռուսական կայսրություն[2]
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունպատմաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Մոսկվայի կայսերական համալսարան[3], Ալեքսանդրովյան ռազմական ուսումնարան և Մոսկվայի հոգևոր ակադեմիա[3]
Գործունեության ոլորտպատմություն[3] և Ռուսաստանի պատմություն[3]
Պաշտոն(ներ)Ռուսական կայսրության Պետական ​​խորհրդի անդամ
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ
Կոչումպրոֆեսոր[3]
Տիրապետում է լեզուներինռուսերեն[4][5]
Գիտական ղեկավարՖեոդոր Բուսլաև, Stepan Eshevsky? և Սերգեյ Սոլովյով (պատմաբան)
Եղել է գիտական ղեկավարՍերգեյ Բախրուշին, Mikhail Bogoslovsky?, Մատվեյ Լյուբավսկի և Վլադիմիր Պիչետա
Հայտնի աշակերտներMikhail Bogoslovsky?, Յուրի Գոտիե, Միխայիլ Պոկրովսկի և Nikolai Rozhkov?
ԿուսակցությունԿադետներ
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Vasily Klyuchevsky Վիքիպահեստում

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #118926128 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Ключевский Василий Осипович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Мякотин В. А. Ключевский, Василий Осипович (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1895. — Т. XV. — С. 444.
  4. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. CONOR.Sl
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Կլյուչևսկի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Կլյուչևսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 483