Վասիլ Բոլշակ
Վասիլ Բոլշակ (ուկրաիներեն՝ Большак Василь Григорович, ապրիլի 23, 1922, Բեզուգլովկա - դեկտեմբերի 17, 1988, Dubulti, Յուրմալա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային արձակագիր։ ՈւԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր։ ԽՄԿԿ անդամ (1976-1981)։
Վասիլ Բոլշակ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 23, 1922 |
Ծննդավայր | Բեզուգլովկա |
Վախճանվել է | դեկտեմբերի 17, 1988 (66 տարեկան) |
Վախճանի վայր | Dubulti, Յուրմալա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող և լրագրող |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | High political school of Central Committee of KPU? (1953) |
Անդամակցություն | Ուկրաինայի գրողների ազգային միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՎասիլ Բոլշակը ծնվել է 1922 թվականին Կիևի մարզի Բեզուգլովկա գյուղում, գյուղացու ընտանիքում։ 1941-1945 թվականներին ծառայել է Կարմիր բանակում, ռազմաճակատում եղել է ավագ զինվորական բուժակ։ 1945 թվականին թղթակցել է «Կիևսկայա պրավդա» թերթին։ Ավարտել է Խարկովի քաղլուսդպրոցը, 1953 թվականին՝ Ուկրաինայի կոմկուսի կենտկոմին կից բարձրագույն կուսակցական դպրոցը։ Պատերազմի ավարտից հետո աշխատել է թերթերի և ամսագրերի խմբագրություններում։ Եղել է «Դնեպր» և «Ուկրաինա» (1962-1972) ամսագրերի գլխավոր խմբագիրը։ 1972 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 1979 թվականի դեկտեմբերի 10-ը եղել է ՈւԽՍՀ Պետկինոյի նախագահը։ 1979-1985 թվականներին եղել է «Український театр» ամսագրի գլխավոր խմբագիրը[1][2]։
Ստեղծագործություններ
խմբագրելԲոլշակը բազմաթիվ գրքերի հեղինակ է։ Նրա ստեղծագործություններում մեծ տեղ են գրավում սատիրան ու հումորը։
Մահը
խմբագրելՄահացել է Կիևում, 1988 թվականի դեկտեմբերի 18-ին։ Թաղված է Բայկովո գերեզմանատանը (տարածք 52)։
Մրցանակներ
խմբագրել- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- Կարմիր աստղի շքանշան
- Յարոսլավ Գալանի անվան մրցանակ «Գուսը Բրոդվեյում» սատիրական ժողովածուի համար, 1967
Երկեր
խմբագրել- «На мирній землі» (1952)
- «Сила молода» (1957)
- «Поїдем за Десну» (1959)
- «Рідні простори мої» (1959)
- «Весна-красна» (1959)
- «Слово про подолянку» (1960)
- «Співати в гаю солов'ям» (1960);
- «Образа» (1962)
- «Глибокий яр» 1964
- «Дітям не дозволяється» 1966
- «Щедрик-ведрик» (1969)
- «Геліос - бог сонця» (1974)
- «Провідник в бездну» (1974)
- «Не журіться, професоре» (1978)
- «Осінь пахне медами» (1981)
Վասիլ Բոլշակը հայերեն
խմբագրել- Լեդին, Լորդը և Գալկան։ Ուկրաինական պատմվածքներ, Ե. Սովետական գրող, էջ 45-49։ Թարգմ.՝ Դ. Սարբեկյան։
Գրականություն
խմբագրել- Українська радянська енциклопедія : у 12 томах / за ред. М. Бажана. - 2-ге вид. - К. : Головна редакція УРЕ, 1974–1985.;
- В. О. Жадько. Український Некрополь. Київ. 2005. IBSN 966-8567-01-3. стор. 130.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
- ↑ Библиотека журнала Огонёк 1977 №04. Василь Большак. Аквалангистка(չաշխատող հղում)