Վասիֆ Ադիգյոզալով
Վասիֆ Զուլֆիղար օղլի Ադիգյոզալով (ադրբ.՝ Vasif Zülfüqar oğlu Adıgözəlov, հուլիսի 28, 1935, Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 15, 2006[1][2], Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի կոմպոզիտոր, հասարակական գործիչ, Արվեստի Վաստակավոր Գործիչ (1973 թ.), Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ (1988 թ.), պրոֆեսոր (1989 թ.), Պետական Մրցանակի Դափնեկիր (1990 թ.)[3]:
Վասիֆ Ադիգյոզալով | |
---|---|
Բնօրինակ անուն | ադրբ.՝ Vasif Adıgözəlov |
Ծնվել է | հուլիսի 28, 1935 Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Ադրբեջան |
Մահացել է | սեպտեմբերի 15, 2006[1][2] (71 տարեկան) Բաքու, Ադրբեջան |
Գերեզման | Պատվո հուղարկավորության պուրակ |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և ուսուցիչ |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Բաքվի երաժշտական ակադեմիա |
Պարգևներ | |
Vasif Adigezalov Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՎասիֆ Զուլֆիղար օղլի Ադիգյոզալովը ծնվել է 1935 թվականի հուլիսի 28-ին Բաքվում երգիչ Զուլֆի Ադիգյոզալովի ընտանիքում։ Առաջին երաժշտական կրթությունը ստացել է Կոնսերվատորիայի 10-ամյա երաժշտական դպրոցում։ 1953 թվականին նա ընդունվել է Հաջիբեկովի անվան Ադրբեջանի պետական կոնսերվատորիա։ Նա շարունակեց իր կրթությունը կոմպոզիտոր Կարա Կարաևի դասարանում։ 1959 թ.-ին ավարտել է Կոնսերվատորիան `երկու մասնագիտությամբ[4]։
Գործունեություն
խմբագրել1958 թ.-ից աշխատել է որպես Ռադիոյի և Հեռուստատեսության կոմիտեի երաժշտական խմբագիր։ Հետագայում աշխատել է Ադրբեջանի կոմպոզիտորների միության քարտուղար։ Աշխատել է նաև պետական ֆիլհարմոնիայի գլխավոր երաժշտական խմբագիր, Ա. Զեյնալլու անվան Բաքվի երաժշտական դպրոցի տնօրեն և այլն պաշտոններում։ 1972 թվականից աշխատել է Հաջիբեկովի անվ. Ադրբեջանի պետական կոնսերվատորիայում որպես դասախոս։ 1990 թվականին ընտրվել է Ադրբեջանի կոմպոզիտորների միության առաջին քարտուղար[5]։
Կոչումներ ու պարգևներ
խմբագրել- Ադրբեջանի Հանրապետության Արվեստի Վաստակավոր Գործիչ(1973 թ.)
- «Պատվի նշան» օրդեն(1971 թ.)
- Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ(1988 թ.)
- Պետական Մրցանակի Դափնեկիր(1990 թ.)
- պրոֆեսոր(1989 թ.)
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Faceted Application of Subject Terminology
- ↑ Фараджева З.Рождённый музыкой
- ↑ Վասիֆ Զուլֆիղար օղլի Ադիգյոզալով
- ↑ Адыгёзалов, Васиф Зульфугар оглы