Վարազդատ Բալասանյան

հայ օդաչու

Վարազդատ Բալասանի Բալասանյան (հոկտեմբերի 10, 1949(1949-10-10), Քարին տակ - նոյեմբերի 30, 2012(2012-11-30), Մայա-Մայա օդանավակայան, Բրազավիլ, Կոնգոյի Հանրապետություն), օդաչու-հրամանատար։ Մուրադ Բալասանյանի եղբայրը։

Վարազդատ Բալասանյան
Ծնվել էհոկտեմբերի 10, 1949(1949-10-10)
ԾննդավայրՔարին տակ
Մահացել էնոյեմբերի 30, 2012(2012-11-30) (63 տարեկան)
Մահվան վայրՄայա-Մայա օդանավակայան, Բրազավիլ, Կոնգոյի Հանրապետություն
ՔաղաքացիությունԼՂԻՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունօդաչու

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է Սասովոյի (Ռյազանի մարզ, Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը (1972) և Սանկտ-Պետերբուրգի քաղաքացիական ավիացիայի ակադեմիան (1989)։ 1973-1977 թվականներին աշխատել է Ուրալսկի (Ղազախստան) քաղաքացիական ավիացիայի վարչության, 1977-1996 թվականներին՝ «Էրեբունի» օդանավակայաններում, 1996-2000 թվականներին՝ Ստեփանակերտի օդանավակայանի պետ։

1988-1992 թվականներին կամավոր մասնակցել է Արցախի ինքնապաշտպանությանը։ Շուշիի ազատագրմանը նախորդող օրերին մարտական գոտում կատարել է 50-ից ավելի թռիչք։

Ընդհանուր թռիչքաժամը Արցախ կազմել է 250 ժամ։

Պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

2012 թվականի նոյեմբերի 30-ին Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաք Բրազավիլի «Մայա-Մայա» օդանավակայանից մոտ 500 մ հեռավորության վրա գտնվող բնակելի տների վրա ընկնելով «Իլ-76» ինքնաթիռը, որի արդյունքում զոհվեցին անձնակազմի 7 անդամները, որոնցից 5-ը հայեր էին։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի զոհվածների մեջ էր նաև Վարազդատ Բալասանյանը։ Մյուս անդամներն էին՝ Արա Թովմասյանը, Թադևոս Հովհաննիսյանը, Անդրանիկ Գևորգյանը և Էդգար Ավետյանը։ Ավիավթարից զոհվել է նաև առնվազն 30 և վիրավորվել շուրջ 20 բնակիչ[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։