Վարազդատ Ղազարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարազդատ Հմայակի Ղազարյան (օգոստոսի 14, 1937[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գազի հանքավայրերի շահագործման բնագավառի հայ գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1999), պրոֆեսոր (2000): ԽՍՀՄ գյուտարար։
Վարազդատ Ղազարյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 14, 1937[1] (87 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ (1963) և Ռուսաստանի Գուբկինի անվան նավթագազային համալսարան (1968) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1999) և պրոֆեսոր (2000) |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՎարազդատ Ղազարյանը ծնվել է 1937 թվականին Երևանում։ 1963 թվականին ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը, 1968 թվականին՝ Ռուսաստանի Գուբկինի անվան նավթագազային համալսարանի ասպիրանտուրան[2]։ 1963-1965 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանում, 1970 թվականից՝ Մոսկվայի նավթի և գազի ինստիտուտում, 1991-1995 թվականներին՝ լաբորատորիայի վարիչ, 1995-1997 թվականներին՝ փոխտնօրեն, 1997 թվականից՝ ռուսական «Պոդզեմգազպրոմ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ[3]։
Աշխատանքները վերաբերում են գազի հանքավայրերի հետազոտմանն ու շահագործմանը, աղի հանքավայրերում ստորգետնյա կառույցների շինության բարձր արդյունավետ տեխնոլոգիաների մշակման հարցերին։ Հեղինակ է մենագրությունների և բուհական ձեռնարկների[3]։
Անդամակցություն
խմբագրել- ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի անդամ, 2000
- Հանքային գործի գիտությունների ակադեմիայի անդամ, 1998
Պարգևներ
խմբագրել- Ռուսաստանի Էներգետիկայի նախարարության վաստակավոր գործիչ (1997)
- Գազի արդյունաբերության նախարարության գերազանցիկ (1985)
- Գազի արդյունաբերության պատվավոր աշխատավոր (1988)
- Գազի արդյունաբերության բնագավառի վետերան (1997)
- ԽՍՀՄ գյուտարար (1985)
- Մոսկվայի 850-ամյակի հիշատակի մեդալ (1997)
Երկեր
խմբագրել- Теплофизические свойства индивидуальных углеводородов и газовых конденсатов. М.: Техника, 2002;
- Подземные хранилища газа и нефтепродуктов - необходимый элемент функционирования ТЭК. М.: Империя, 2006;
- Подземное хранение углеводородов в соляных отложениях. М.: ИКИ, 2006;
- Подземные хранилища в системе государственного резервирования нефтепродуктов. М.: ОПК, 2006;
- Подземное хранение газов и жидкостей. Москва–Ижевск: ИКИ, 2006;
- Тепло- и массообмен в подземных резервуарах газонефтепродуктов. М.: ИКИ, 2008.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=14851
- ↑ «Казарян Вараздам Амаякович | РГУ нефти и газа (НИУ) имени И.М. Губкина». www.gubkin.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.(չաշխատող հղում)
- ↑ 3,0 3,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007