Վարահագիրի Գիրի
Վարահագիրի Գիրի (տելուգու՝ వరాహగిరి వేంకట గిరి, հինդի՝ वराहगिरी वेंकट गिरी, ( արտասանություն), օգոստոսի 10, 1894[1][2][3][…], Բերհամպուր, Ganjam district, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[4] - հունիսի 23, 1980, Չեննայ, Հնդկաստան), հնդիկ քաղաքական գործիչ։
Վարահագիրի Գիրի | |
Կուսակցություն՝ | Հնդկական ազգային կոնգրես |
---|---|
Կրթություն՝ | Դուբլինի համալսարանական քոլեջ և Մադրասի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | հինդուիզմ |
Ծննդյան օր | օգոստոսի 10, 1894[1][2][3][…] |
Ծննդավայր | Բերհամպուր, Ganjam district, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[4] |
Վախճանի օր | հունիսի 23, 1980 (85 տարեկան) |
Վախճանի վայր | Չեննայ, Հնդկաստան |
Քաղաքացիություն | Հնդկաստան, Բրիտանական Հնդկաստան և Հնդկաստանի տիրապետություն |
Պարգևներ | |
Ավարտել է Իռլանդիայի ազգային համալսարանի (Դուբլին) իրավաբանական ֆակուլտետը։ Հայրենիք վերադառնալով, ընդգրկվել է ազգային-ազատագրական շարժման մեջ և հարել Հնդկական ազգային կոնգրես կուսակցությանը։ 1922-1929 թվականներին մասնակցել է համահնդկական արհմիութենական շարժմանը և դարձել դրա ղեկավարներից մեկը։ Անգլիայի գաղութային տիրապետության դեմ պայքարելու համար 1939-1945 թվականներին գտնվել է բանտում։ Անկախության հռչակումից հետո նշանակվել է Հնդկասաանի դեսպան Ցեյլոնում (1947-1951), իսկ 1952-1954 թվականներին՝ Հնդկաստանի կենտրոնական կառավարության աշխատանքի նախարարը, 1957-1967 թվականներին նահանգապետ՝ տարբեր նահանգներում։ 1967-1969 թվականներին եղել է Հնդկաստանի փոխնախագահ, 1969-1974 թվականներին՝ Նախագահ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ 4,0 4,1 4,2 Гири Варахагири Венката // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 86)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարահագիրի Գիրի» հոդվածին։ |