Վարդանուշ Պետրոսյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդանուշ Ֆրունզեի Պետրոսյան (հոկտեմբերի 6, 1972, Քաջարան, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բժիշկ-սննդաբան։
Ծնվել է | հոկտեմբերի 6, 1972 (52 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Քաջարան, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ և սննդաբան |
Կենսագրություն
խմբագրելՎարդանուշ Պետրոսյանը ծնվել է 1972 թվականին Քաջարան քաղաքում։ Հինգ տարեկանում տեղափոխվել է Երևան։ Սովորել է Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցում։ Ծնողների աշխատանքի բերումով հինգերորդ դասարանից նորից տեղափոխվել է Քաջարան։ Ավարտել է Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ 1990 թվականին ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը։ 1998 թվականին ավարտել է նույն համալսարանի օրդինատուրայի գաստրոէնտերոլոգիա բաժինը։ Աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, «Մեր մեջ ասած» հաղորդման հաղորդավարներից է եղել։
Ընտանիք
խմբագրել- Հայրը՝ Ֆրունզե Պետրոսյան
- Մայրը՝ Ամալյա Ադամյան
- Որդին՝Օլեգ Վարդանյան
Հրատարակություններ
խմբագրել- 1998 Պետրոսյան Վ. և ուրիշներ Ալերգիկ բորբոքային գործոնների դերը պարբերական հիվանդության պաթոգենեզում, կլինիկական և տեսական բժշկության ժամանակակից խնդիրները, Երևան
- 1999 Պետրոսյան Վ. և ուրիշներ. Ներաղիքային միկրոբների դերը պարբերական հիվանդությամբ հիվանդների մոտ //IAES, # 7, 1999, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստան
- 1999 Պետրոսյան Վ. և ուրիշներ Մեգե Պրոն և Կա կոմպլեսքսը պարբերական հիվանդության բուժման ընթացքում //IAES, # 7,
- 2008 Պետրոսյան Վ. և ուրիշներ Սնուցման հասարակական տեղեկատվական բազա՝ ընտանեկան տնտեսությունների բյուջեի հետազոտության հիման վրա՝ ադապտացված Հայաստանի համար։ Մշակվել է DAFNE, ԱՀԿ և ՀՀ ԱՆ աջակցությամբ
- 2009 Պետրոսյան Վ. և ուրիշներ Սննդամթերքի խորհուրդ տրվող քանակը Հայաստանի հասուն առողջ բնակչության համար՝ԱՀԿ և Հայաստանի ԱՆ աջակցությամբ
- 2009 Պետրոսյան Վ և ուրիշներ Դիաբետի, ճարպակալման, հիպերտոնիայի ձեռնարկներ պրակտիկ բժիշկներկ համար՝ ԱՀԿ և Հայաստանի ԱՆ աջակցությամբ
- 2012 Պետրոսյան Վ. «Հավելյալ քաշ և ճարպակալում» էջ 255-301 «Տղամարդու առողջություն» գրքում, Հեղինակ Մուրադյան Ա., Կամալով Ա., «Անտարես» հրատարակչություն. Երևան, Հայաստան ISBN 987-9939-51-383-6
Պարգևատրումներ
խմբագրել- 2004 թվականից Որակավորված սննդաբան. (վկայագիրը տրվել է ռուսական բժշկական գիտությունների ակադեմիայի կողմից, Սննդի ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան)