Վարդան Բունի
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բունիաթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդան Գևորգի Բունի (Բունիաթյան, (փետրվարի 15 (փետրվարի 27), 1888, Վաղարշապատ - հունիսի 5, 1960, Երևան), հայ խորհրդային կոմպոզիտոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1952)։
Վարդան Բունի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Վարդան Գևորգի Բունիաթյան[1] |
Ծնվել է | փետրվարի 15 (27), 1888[1][2] Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | հունիսի 5, 1960[1][2] (72 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր և նվագարանների վարպետ |
Աշխատավայր | Գուսան[1] |
Կրթություն | Գևորգյան հոգևոր ճեմարան[1] |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՎարդան Բունիաթյանը ծնվել է Վաղարշապատում։ Նրա հայրը՝ Եգոր Բունիաթյանը, եղել է Էջմիածնի մայր տաճարի փորագրիչներից։ Սովորել է Գևորգյան ճեմարանում, նրան դասավանդել է Խաչատուր Աբովյանի որդին՝ Վարդան Աբովյանը[3]։ Երգել Կոմիտասի երգչախմբում։ Հավաքել և մշակել է ժողովրդական երգեր ու պարեղանակներ։ Գրել է երգեր, գործիքային պիեսներ, խմբերգեր, որոնցից հայտնի է «Սասունցի Դավիթ» էպիկական երգաշարը (ժողովրդական գործիքների նվագախմբի նվագակցությամբ)։ 1908 թվականից կազմակերպել և ղեկավարել է երգչախմբեր, վոկալ-գործիքային անսամբլներ, համերգներով հանդես եկել Հայաստանում, Ռուսաստանի հայաշատ կենտրոններում։ Ժողովրդական գործիքների նվագախմբի հնչունածավալն ընդարձակելու և սիմֆոնիկ նվագախմբին մոտեցնելու նպատակով ստեղծել է սազի, թառի, քամանչայի, քամանի, թութակի, բլուլի, դուդուկի և զուռնայի ռեգիստրային տարատեսակներ[4], որոնք արժանացել են Ալեքսանդր Սպենդիարյանի դրվատանքին։ Բունիի «Արևելյան վերակառուցված սիմֆոնիկ նվագախումբը» գործել է Երևանում, 1925-1936 թվականներին։ Բունիի երաժշտական գործիքները օգտագործվում են Դաղստանում և Տաջիկստանում, նմուշները պահվում են Սանկտ Պետերբուրգում (թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի ինստիտուտի թանգարան)[5][6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 238.
- ↑ Անահիտ Կիրակոսյան, Հայ ժողովրդական նվագարանային կատարողական արվեստ, Երևան 2011
- ↑ «Վարդան Բունի. Կոմիտասի հայտնի աշակերտի մասին արխիվային նյութեր է հրապարակում նրա ազգականը». Hetq.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Zarkfoundation - Վարդան Բունի». zarkfoundation.com.
- ↑ Ով ով է. հայեր։ Կենսագրական հանրագիտարան, հ. 1, 2005 էջ 238։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդան Բունի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 609)։ |