Վարդան Շահպարոնյան
Վարդան Գասպարի Շահպարոնյան (նոյեմբերի 11, 1872, Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 1, 1941, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հասարակական-քաղաքական գործիչ, խմբագիր, գրող։ ՍԴՀԿ անդամ։
Վարդան Շահպարոնյան | |
Կրթություն՝ | Ներսիսյան դպրոց (1890) |
---|---|
Մասնագիտություն՝ | հասարակական գործիչ, քաղաքական գործիչ, խմբագիր և գրող |
Ծննդյան օր | նոյեմբերի 11, 1872 |
Ծննդավայր | Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանի օր | օգոստոսի 1, 1941 (68 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կենսագրություն
խմբագրելՎարդան Շահպարոնյանը ծնվել է 1872 թվականին Ախալքալաքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի դպրոցում, 1890 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1903 թվականին ձերբակալվել և աքսորվել է Ռուսաստանի Կալուգայի նահանգ (1908)։ 1909 թվականից եղել է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու ծխական դպրոցի տեսուչ, հոգաբարձու, 1914 թվականին կառուցել է դպրոցի նոր շենք)։ 1913 թվականին հիմնադրել է Ախալքալաքի գավառական «Ջավախք» պարբերականը։ 1912 թվականին Ախալքալաքում Թափարվան գետի վրա իր միջոցներով կառուցել է առաջին հէկ-ը։ 1917 թվականից եղել է Կովկասի Հայոց բարեգործական ընկերության Ախալքալաքի մասնաճյուղի նախագահ, 1921 թվականից՝ Ախալքալաքի գավկոմի տնտեսագիտական, 1921-1923 թվականներին՝ լուսավորության բաժինների վարիչը։ 1920-ական թվականներին տեղափոխվել է Երևան, աշխատել Հայաստանի օգնության կոմիտեում։ Մահացել է Երևանում[1]։
Ստեղծագործություններ
խմբագրելՇահ-Պարոն գրական ծածկանունով լույս են տեսել Վարդան Շահպարոնյանի հետևյալ գրքերը[1]՝
- Անտոն Սիմոնիչ, 1905
- Արմէն եւ Ֆաթման, 1909
- Արցունքի ծով, 1912
- Գող՝ սիրտը դող, 1912