Վարդան Վանատուր
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Ավագյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդան Վանատուր (Վարդ Գրիգորի Ավագյան, հունվարի 14, 1937, Կուլիկամ, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 29, 2022), հայ բանաստեղծ։ Հայաստանի գրողների միության անդամ (1980)։
Վարդան Վանատուր | |
---|---|
Ծննդյան անուն | Վարդ Գրիգորի Ավագյան |
Ծնվել է | հունվարի 14, 1937 |
Ծննդավայր | Կուլիկամ, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | նոյեմբերի 29, 2022 (85 տարեկան) |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1967) |
Անդամակցություն | ՀԳՄ |
Վարդան Վանատուր Վիքիքաղվածքում | |
Վարդան Վանատուր Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելՎարդան Վանատուրը ծնվել է 1937 թվականի հունվարի 14-ին, Վրացական ԽՍՀ Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղում։ 1952 թվականին ընդունվել և 1955 թվականին ավարտել է Ախալքալաքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը, 1958 թվականին՝ Ախալքալաքի գյուղատնտեսական ինստիտուտը, 1967 թվականին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության հայկական բաժինը։ Վանատուրն աշխատել է ՀԽՍՀ ավտոտրանսպորտի նախարարության «Ավտոմեքենա և ճանապարհ», Երևանի էլեկտրալամպերի գործարանի «Իլյիչի լամպեր», Երևանի բժշկական ինստիտուտի «Ապագա բժիշկ» բազմատպաքանակ թերթերի խմբագրություններում։ Աշխատել է «Լույս» և «Սովետական գրող» (1975) հրատարակչություններում։ Հեղինակել է «Ասք գրոց» պոեմը[1][2]։
Բանաստեղծություններ
խմբագրել- «Լույսի կոհակներ»
- «Լեռնաստան»
- «Լույսը ձեզ»
- «Լույսի արցունքներ»
- «Լույսի նժար»
- «Լույս իմացեալ»
- «Լույսի պատարագ»
- «Խորան լուսո»
- «Լույս տառապանքի»
- «Եվ լույս կլինի»
- «Մենախոսություն վերջալույսին»
Երկեր
խմբագրել- Լույսի կոհակներ, Երևան, «Հայաստան», 1969, 44 էջ։
- Լեռնաստանս, Երևան, «Հայաստան», 1976, 84 էջ։
- Լույսը ձեզ, Երևան, «Սովետական գրող», 1980, 184 էջ։
- Լույսի պատարագ։ Բանաստեղծություններ և պոեմներ։ Նաիրի, 1994, 250 էջ[3]։
- Խորան լուսո։ Բանաստեղծություններ, պոեմ։ Նաիրի, 1997, էջ 238[4]։
- Լույս տառապանքի, Երևան, 2000, 71 էջ[5]։
- Եվ լույս կլինի, Երևան, 2003, 163 էջ[6]։
- Մենախոսություն վերջալույսին, Երևան, 2004։
- Անենթակա լռություն, Երևան, 2007։
- Մենախոսություն լուսաբացին։ Բանաստեղծություններ, պոեմ։ ՀԳՄ, 2005, 174 էջ[7]։
- Խոսքերի աքսորավայր, Երևան, 2011։
Թարգմանություններ
խմբագրելԱյս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Ալվարես Կարլոս։ Երգը մենախցում։ Բանաստեղծություններ /Թարգմ.՝ Ե. Առաքելյան, Վ. Վանատուր.- Երևան։ Սովետական գրող, 1980.- 44, 3 չհ. էջ։
Պարգևներ, մրցանակներ
խմբագրել- ՀԳՄ «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» մրցանակ, 2013
- ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալ, 2012
- Հակոբ Մեղապարտի անվան մեդալ, 2008
- ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, 2007
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Վարդան Վանատուրի մասին ՀԳՄ կայքում
- ↑ «Վարդան Վանատուրի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ Վանատուր, Վարդան (1994 թ․ հունվարի 1). Լույսի պատարագ։ Բանաստեղծություններ եւ պոեմներ. Նաիրի. ISBN 9785550008621.
- ↑ Վանատուր, Վարդան (1997). Խորան լուսո։ Բանաստեղծություններ, պոեմ. Նաիրի. ISBN 9785550009789.
- ↑ Վանատուր, Վարդան (2000). Լույս տառապանքի։ Բանաստեղծություններ, պոեմներ. Նաիրի. ISBN 9785550011775.
- ↑ Վանատուր, Վարդան (2003). Եվ լույս կլինի։ Բանաստեղծություններ եւ պոեմներ. Նաիրի. ISBN 9785550012659.
- ↑ Վանատուր, Վարդան (2005). Մենախոսություն լուսաբացին։ Բանաստեղծություններ, պոեմ. ՀԳՄ.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդան Վանատուր» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդան Վանատուր» հոդվածին։ |