Վարդաշատ (Արարատի մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդաշատ (այլ կիրառումներ)
Վարդաշատ (նախկին անվանումը՝ Ղաշղա), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում։ Մարզկենտրոնից գտնվում է մոտ 55 կմ հեռավորության վրա, մայրաքաղաքից՝ 90 կմ հեռավորության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Վարդաշատ | ||
Արբանյակային պատկեր | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Արարատի մարզ, Հայկական մարզ և Արարատի շրջան | |
Համայնքի ղեկավար | Արգամ Կարապետյան | |
Մակերես | 15,13 կմ² | |
ԲԾՄ | 1830 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 178[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Պատմություն
խմբագրելՆախկինում ունեցել է Ղաշղա անվանումը։ 1948 թվականից կոչվել է Վարդաշատ։ Գյուղը վերաբնակեցվել է 1828-1830 թվականներին Թուրքմենչայի պայմանագրի համաձայն՝ Պարսկաստանի Խոյ-Սալմաստ գավառից գաղթած մի քանի ընտանիքներով։
Գյուղը որպես բնակավայր ավելի հին է։ Գյուղի շրջակայքում կան սրբավայրեր։ Գյուղի կենտրոնում է գտնվում Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։
Գյուղը տեղադրված է Արաքսի ձախակողմյան վտակ Արածո գետի աջ ափին, Գեղամա լեռնաշղթայի հարավային լանջին։ Ծովի մակարդակից ունի մոտ 1830 մ բարձրություն։ Նրա վարչական տարածքը ներառում է ծովի մակերևույթից 1400 մ-ից մինչև 2900 մ բարձրության վրա գտնվող բազմաթիվ լեռներ ու բարձունքներ։
Կլիմա
խմբագրելԿլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռը տևական է, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -8-ից -12&°C, հուլիսյան միջինը՝ +20-ից +30 °C։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններն են։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում։ Տեղումների միջին քանակը 400-600 մմ է։ Հաճախ են չորային, երաշտի տարիները։
Բնակչություն
խմբագրելՏարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 73 | 304[2] | 554[2] | 288[2] | 200 | 195 | 173 | 173 | 230 | 178[1] |
Տնտեսություն
խմբագրելԳյուղն ունի առկա 72 տնտեսություն։ Բնակիչները բոլորը հայեր են, գյուղում ազգային փոքրամասնություններ չկան։
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է։ Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու այգեգործությունն են։ Գյուղում շատ են խնձորի, տանձի, ընկուզենու այգիները։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային մշակաբույսեր, ինչպես նաև հացահատիկ։
Համայնքում չկա դպրոց։ Համայնքում չի գործում մշակույթի տունը, չկա բուժական ամբուլատորիա կամ բուժկետ։ Համայնքն ապահովված է բջջային հեռախոսակապով, չկա փոստային բաժանմունք։
Պատկերասրահ
խմբագրել-
Եկեղեցի Վարդաշատում, հիմնովին վերակառուցված 1997 թվականին, վերակառուցող ճարտարապետ՝ Թ. Գևորգյան
-
Խաչքար Եղեռնի նահատակներին, գյուղի սկզբում
-
Խաչքար Վարդաշատի եկեղեցու տարածքում
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- Վարդաշատ Արխիվացված 2014-09-12 Wayback Machine
Արտաքին հղումներ
խմբագրել- Արարատի մարզպետարան Արխիվացված 2012-04-13 Wayback Machine