Վարդար
(Վերահղված է Վարդար (գետ)ից)
Վարդար (անգլ.՝ Vardar), գետ Մակեդոնիայում և Հունաստանում։ Երկարությունը 388 կմ է, ավազանը՝ 25,4 հազար կմ²։ Սկսվում է Մակեդոնական լեռներից, հոսում միջլեռնային գոգավորություններով և թափվում Եգեյան ծովի Թերմաիկոս ծոցը։ Ջրի միջին ծախսը 151 մ³/վրկ է։ Ստորին հոսանքում նավարկելի է։ Վարդարի ափին են Սկոպիե, Տիտով Վելես քաղաքները[1]։
Վարդար | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 388 կմ |
Ավազանի մակերես | 24 438 կմ² |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Vrutok? |
Գետաբերանի տեղակայում | Թերմաիկոսի ծովածոց |
Կոորդինատներ | |
Հոսող հոսքեր | Bregalnica?, Lepenac?, Treska?, Crna?, Pčinja?, Babuna River?, Mega Rema?, Anska Reka?, Topolka?, Bošava?, Marko's River?, Serava?, Kadina River?, Pena?, Axios-Loudias-Aliakmonas Delta National Park?, Luda Mara?, Timjanik River?, Q27001821?, Q29033117?, Q29033131?, Q29035099?, Q29035139?, Konska River?, Q30086143? և Kovanska River? |
Երկրամաս | Delta Municipality? |
Անվանումը
խմբագրելՀնում կոչվել է Աքսիոս։ Ոմանք կարծում են, որ այժմյան անվանումը դրա հնդեվրոպական պատճենումն է, նշանակում է «սև ջուր» (այս գետի վտակը հիմա էլ կրում է սլավոնական Црна «սև» անունը)։ Ոմանք էլ կարծում են, որ այն առաջացել է հնդեվրոպական var (ջուր) և ar (հոսող) բառերի միացումից։ Եղել է նաև կարծիք, որ այն առաջացել է ալբաներեն bardhe «սպիտակ, մաքուր» բառից[1]։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդար» հոդվածին։ |