Վարշավայի ապստամբության թանգարան
Վարշավայի ապստամբության թանգարանը (լեհ.՝ Muzeum Powstania Warszawskiego) գտնվում է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի Վոլա թաղամասում։
Վարշավայի ապստամբության թանգարան | |
---|---|
Տեսակ | կառույց, ռազմական թանգարան և պատմության թանգարան |
Երկիր | Լեհաստան |
Տեղագրություն | Վոլյա |
Վայր | Վարշավա |
Ղեկավարության նստավայր | Վարշավա, Լեհաստան և Q33613994?, Վոլյա, Վարշավա, Լեհաստան |
Հասցե | Grzybowska 79 |
Հիմնադրվել է | փետրվարի 10, 1983 |
Այցելուներ | 416 000 մարդ |
Տնօրեն | Jan Ołdakowski? |
Կայք | 1944.pl |
Այն նվիրվել է 1944 թվականի Վարշավայի ապստամբությանը։ Հաստատությունը հիմնադրվել է 1983 թվականին, սակայն երկար տարիներ շինարարական աշխատանքներ չեն կատարվել։ Թանգարանը բացվել է 2004 թվականի հուլիսի 31-ին, ապստամբության 60 ամյակին[1][2][3][4][5][6]։
Թանգարանում պահպանվում և ցուցադրվում են հարյուրավոր իրեր օգտագործված ապստամբների կողմից, զենք-զինամթերքից մինչև սիրային նամակներ՝ պատերազմական իրավիճակների մասին ամբողջական պատկերացում կազմելու համար։ Թանգարանի նպատակն է ստեղծել պատմական տեղեկատվությունների արխիվ՝ ներառելով ապստամբության մասին կարևոր փաստեր, ապստամբների հուշեր, ապստամբությունից կենդանի մնացած մարդկանց պատմություններ և ձայնագրություններ։
Թանգարանի տնօրենն է Յան Օլդակովսկին, իսկ նրա տեղակալը՝ Լեհաստանի Գիտությունների ակադեմիայի պատմաբան Դարիուս Գավինն է[7]։
Ցուցահանդեսներ
խմբագրելԹանգարանում պատկերված է Վարշավայի ապստամբության ամբողջ տեսքը։
Որոշ հարկերում ցուցադրություններ կան, որտեղ ցուցադրվում են լուսանկարներ, աուդիո և վիդեո, ինտերակտիվ ցուցադրություններ, ձեռքի աշխատանքներ, գրավոր հաշվետվություններ և այլ վկայություններ, թե ինչպիսին է եղել Վարշավայի կյանքը գերմանական օկուպացիայի ժամանակ, ապստամբության և դրա հետևանքների մասին։ Վարշավայի յուրաքանչյուր թաղամասին նվիրված ցուցադրություններ կան։ Կան բազմաթիվ տեղեկատվական թերթիկներ և թռուցիկներ (լեհերեն և անգլերեն լեզուներով), ներառյալ 63 օրացույցային թերթեր՝ 1944 թվականի օգոստոսի 1-ից մինչև 1944 թվականի հոկտեմբերի 2-ը, ներառելով կարևոր իրադարձություններ և դեպքեր. որոնք տեղի են ունեցել ապստամբության այդ ժամանակահատվածում։
Որոշ բաժինների ցուցադրություններ ներառում են.
- Փոքրիկ ապստամբի սենյակ ` նվիրված ամենաերիտասարդ ապստամբներին։ Սենյակում է գտնվում Փոքրիկ ապստամբի հուշարձանը և Ռոզա Մարիա Գոժիևսկայի գունավոր լուսանկարը, ով հայտնի էր, որպես «փոքրիկ բուժքույր»։
- Կինոսրահ. փոքրիկ սրահ, որտեղ ցուցադրվում է ապստամբության ժամանակ ցուցադրված տեսանյութեր
- Ապստամբների հոսպիտալ. ապստամբության ժամանակ վիրավորներին բուժօգնություն ցույց տալու համար
- Մեծ սրահ / օդանավարան, ազատարար B-24 օդանավը տեղավորելու համար
- Մեծ կինոթատրոն
- Դիտարկման աշտարակ
- Տպագրական խանութ ` գերմանական օկուպացիայի ընթացքում ստորգետնյա թերթերի արտադրության համար օգտագործվող բնօրինակ գրամեքենաներ և տպագրական սարքավորումներ պարունակող սենյակ
- Քաղաքի ավերակներ. 1945 թվականին օդից վերցված Վարշավայի ավերակների կարճ 3D ֆիլմը
- Նացիստական շրջան, որտեղ ցուցադրվում է գերմանացիների օկուպացիայի սարսափները, նրանց համագործակիցների կողմից ապստամբության ժամանակ կատարված վայրագությունների մասին
- Կոմունիստների շրջան, որտեղ ցուցադրվում է Լեհաստանի խորհրդային իշխանությունը, Ստալինյան կառավարությունը, ապստամբության օգնության պակասը և հետխորհրդային լեհ կոմունիստական կուսակցության ճակատագիրը։
Այլ կարևոր իրադարձություններ
խմբագրելԿառուցվել և ստեղծվել են մի շարք կարևոր շինություններ և կռույցներ.
- 1940-ականների ոճի սրճարան
- Ազատության այգի ՝ շուրջ 30 պոստերներով, գունավոր լուսանկարներով, որոնք արվել են ապստամբության ժամանակ
- Ազատության այգի ՝ Կուբուս զրահապատ մեքենայի կրկնօրինակով, որն արտադրվել է Վարշավայի Պաուշլի շրջանի ապստամբների կողմից,ապստամբության ժամանակ
- Ազատության այգի ՝ Յոզեֆ Պանիատովսկու արձանի մնացորդներով, որն ապստամբության ժամանակ պայթեցրել են գերմանցիները
- Ազատության այգի ՝ Փողոցային արվեստի նմուշներով
- Հուշահամալիր - հուշատախտախտակ՝ հազարավոր անուններով, ովքեր զոհվել են ապստամբության ժամանակ, «Մոնթերի զանգը»
- Հուշանվերներ խանութ
Պատկերասրահ
խմբագրել-
Վարշավայի ապստամբության թանգարան
-
Թանգարանի դիտարկման աշտարակ
-
Հիշատակի պատ
-
Մոնտեր զանգ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ołdakowski, Jan (2004). «Word from the Museum Director». Warsaw Rising Museum website (original). Warsaw Rising Museum. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Exhibition». Warsaw Rising Museum website. Warsaw Rising Museum. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Warsaw Rising Museum (Muzeum Powstania Warszawskiego)». Official Tourist Website of Warsaw. Warsaw Tourist Office. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Warsaw Rising Museum | Warsaw Life». Warsaw-Life.com. Lifeboat Limited. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Spolar, Christine (2008 թ․ ապրիլի 9). «Polish museum wages battle for wartime letters». Chicago Tribune. Արխիվացված է օրիգինալից 2011-09-30-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Warsaw Rising Museum reveals groundbreaking 3D film [Watch]». WBJ Online. Warsaw Business Journal. 2010 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Rozmowa dnia. Z Dariuszem Gawinem rozmawia Paweł Luty Արխիվացված 2016-03-04 Wayback Machine Stowarzyszenie Dziennikarzy Polskich.
Արտաքին հղումներ
խմբագրել- Warsaw Rising Museum (official website)
- Warsaw Rising Museum at Google Cultural Institute
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարշավայի ապստամբության թանգարան» հոդվածին։ |