Վարուժան Խտշյան
հայ դերասան
Վարուժան Բարդուղիմեոսի Խտշյան (ապրիլի 7, 1937, Բեյրութ, Լիբանան - դեկտեմբերի 28, 2015, Բեյրութ, Լիբանան), հայ ռեժիսոր, դերասան։
![]() | |
---|---|
Ծնվել է | 1937 ապրիլի 7 |
Ծննդավայր | Բեյրութ |
Մահացել է | դեկտեմբերի 28, 2015 (78 տարեկան) |
Մահվան վայր | Բեյրութ, Լիբանան |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | ռեժիսոր, դերասան |
Կենսագրություն
խմբագրել- 1963 թվականին ավարտել է Բեյրութի համալսարանի պատմության բաժինը
- 1966 թվականին՝ Լոնդոնի արվեստների թագավորական ակադեմիայի թատերական բարձրագույն դպրոցը
- 1971-1999 թվականներին դասավանդել է Բեյրութի համալսարանում
- 1967 թվականից աշխատել է «Լևոն Շանթ» թատերախմբում, ապա ղեկավարել (մոտ 20 տարի) իր ստեղծած «Թատրոն-67»-ը, «Գասպար Իփեկյան», 1996-1999 թվականներին՝ մանկական թատերախմբերը[1]
Գործունեություն
խմբագրելԲեմադրություններից են՝
- Լևոն Շանթի «Կայսր»
- Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար»
- Հենրիկ Իբսենի «Մեծ վարպետ Սոլնես»
- Ֆրիդրիխ Դյուրենմաթի «Մեծն Ռոմուլ»
- Հակոբ Օշականի «Երկնքի ճամփով»
- Սայմոնի «Զբոսայգում ոտաբոբիկ» (1979, ԵԴԹ)
- Պարոնյանի «Ալաֆրանկա» (1980, Լենինականի դրամատիկական թատրոն)
- Էդուարդ Օլբիի «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» (1982, Երևանի Սունդուկյանի անվան թատրոն)
- Համաստեղի «Հայաստանի լեռներու սրնգահարը» (1983, հեռուստաթատրոն, Գրիգորի դերում՝ Խտշյան)
Նկարահանվել է «Ձորի Միրոն» (1980, Հայֆիլմ) ֆիլմում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Հղումներ
խմբագրել- Վարուժան Խտշյանին արժանի մեծարանք մայր հայրենիքում(չաշխատող հղում)