Վարպետը Կլամսիից
«Վարպետը Կլամսիից» (ռուս.՝ «Мастер из Кламси»), 1972 թվականին նկարահանված խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ մեծահասակների համար, որը նկարահանվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում, ռեժիսոր Վադիմ Կրուչևսկու կողմից, ըստ ֆրանսիացի հայտնի գրող Ռոմեն Ռոլանի «Կոլա Բրյունյոն» պատմվածքի մոտիվների։
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Վադիմ Կուրչևսկի |
Հնչյունավորում | Ալեքսեյ Կոնսովսկի[1] |
Օպերատոր | Թեոդոր Բունիմովիչ |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 24 րոպե[1] |
Թվական | 1972 |
Սյուժե
խմբագրելԿոլա Բրյունյոնը հասարակ մարդ էր, տաղանդավոր ատաղձագործ ֆրանսիական Կլամսի փոքր քաղաքից։ Նա փայտից ստանում էր գեղեցիկ քանդակներ և նայելով դրանց` հիշում իր երիտասարդությունը և իր առաջին սերը` Ծիծեռնակին։ Կոլան երբեք չի կորցնում իր լավատեսությունը, չնայած իրեն պատահած բազմաթիվ անհաջողություններին. նա վարակվում է ժանտախտով, դիմանում իր թոռնուհու հիվանդությանն ու կնոջ մահին։ Կոլան վերապրում է իր ստեղծագործությունների կորուստը հերցոգյան ամրոցում. նրա արվեստանոցն այրվում է ժանտախտի ժամանակ։ Նրա համար ամենակարևորը կյանքի հանդեպ սերն էր և ստեղծագործական աշխատանքը, ինչպես նաև` այն համոզմունքը, որ կյանքը շարունակվում է երեխաներին ու աշակերտների մեջ։
Նկարահանող խումբ
խմբագրել- Նկարիչ ձևավորողներ` Ռոման Գուրով, Պավել Գուսև, Վլադիմիր Աբակումով, Մարգարիտա Չեսնոկովա, Լիլինա Լյուտինսկայա, Վալենտին Լադիգին, Օլեգ Մասաինով, Գալինա Գետինգեր, Սվետլանա Զնամենսկայա, Վլադիմիր Ալիսով, Պավել Լեսին
- Մոնտաժող` Նադեժդա Տրեշյովա
- Խմբագիր` Ռաիսա Ֆրիչինսկայա
- Մուլտֆիլմի տնօրեն` Նատան Բիտման
Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։
Մուլտֆիլմի մասին
խմբագրելՆատալյա Դաբիժան «կենդանացրել է» ավելի քան 30 կերպար, որոնցից են հայտնի տիկնիկային այնպիսի կերպարներ, ինչպիսիք են Կոլա Բրյունյոնը («Վարպետը Կլամսից»), Մարտիշկան («38 թութակներ») և Չիչիկովը («Մեռած հոգիներ»)։
Նրա բոլոր կենդանիներն ու մարդուկները ոչ թե պարզապես շորի կտորներ են, այլ կենդանի արարածներ` տաքարյուն, սովորույթներով ու վարքագծով։ - Նատալյա Լուկինիխ[2]
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Новейшая история отечественного кино. 1986-2000. Кино и контекст. Т. I. СПб, "Сеанс", 2001». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
Գրականություն
խմբագրել- Курчевский В. Мудрость вымысла. М., 1983.