Վարպետը և Մարգարիտան
«Վարպետը և Մարգարիտան» (ռուս.՝ «Мастер и Маргарита»), ռուս գրող Միխայիլ Բուլգակովի հայտնի վեպը, որի վրա նա աշխատել է 1928 թվականի դեկտեմբերից ընդհուպ մինչև իր մահը 1940 թվականին։ Դա փիլիսոփայական ինքնատիպ երկ է, որում բարձրացված են չարի և բարու, կեղծ ու ճշմարիտ բարոյականության հարցերը[2]։ Վեպը դասվում է անավարտ ստեղծագործությունների թվին. դրա խմբագրումն ու սևագրերի համախմբումը կատարել է գրողի այրին՝ Ելենա Սերգեևնան ամուսնու մահվանից հետո։ Վեպի առաջին տարբերակը, որը վերնագրված էր «Ինժեների սմբակը» (ռուս.՝ «Копыто инженера»), «Սև մոգը» (ռուս.՝ «Чёрный маг») և այլն, Բուլգակովը ոչնչացրել է 1930 թվականին։ Հետագա խմբագրություններում ստեղծագործության հերոսների թվում հայտնվել են Պոնտացի Պիղատոսի մասին վեպի հեղինակն ու նրա սիրեցյալը։ Վերջնական անվանումը՝ «Վարպետն ու Մարգարիտան», ձևակերպվել է 1937 թվականին։
Վարպետը և Մարգարիտան ռուս.՝ Мастер и Маргарита | |
---|---|
Հեղինակ | Միխայիլ Բուլգակով |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | Fantastic Realism? |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Կերպար(ներ) | Իվան Անտուն, Միխայիլ Բերլիոզ, Վոլանդ, Կորովյեվ, Բեգեմոտ, Ազազելլո, Հելլա, Մարգարիտա, Յեշուա Հա-Նոցրի, Բարոն Մայգել, Պիղատոս Պոնտացի, Մատթեոս առաքյալ, Կայափա, Հուդա Իսկարիովտացի և Իվան Սավելյևիչ Վարենուխա |
Ստեղծման տարեթիվ | 1928 |
Նկարագրում է | Ալեքսանդրի այգի, Վատ բնակարան, Հայրապետական լճակներ, ՄԱՍՍՈԼԻՏ, Վարյետե թատրոն, Հրեաստան, Ակվարիում այգի, Յալթա, Ճնճղուկի լեռներ և ԽՍՀՄ |
Խմբագիր | Ելենա Բուլգակովա[1] |
Երկիր | ԽՍՀՄ |
Հրատարակման տարեթիվ | 1967 |
Հրատարակում հայերեն | 1985 թվական |
Պարգև(ներ) | |
Վիքիքաղվածք | Վարպետը և Մարգարիտան |
The Master and Margarita Վիքիպահեստում |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարպետը և Մարգարիտան (այլ կիրառումներ)
Վեպը գրողի կյանքի տարիներին չի հրատարակվել։ Բուլգակովը հույս չի ունեցել, որ «Վարպետը և Մարգարիտան» կհրատարակվի ԽՍՀՄ-ի օրոք, բայց նրա այրու՝ Ելենա Բուլգակովայի ջանքերով վեպի ձեռագիրը պահպանվել է մինչև 1966 թվականը, երբ գրողի մահվանից 25 տարի անց (ԽՍՀՄ-ի փլուզումից 25 տարի առաջ) այն հրատարակվել է կրճատված տարբերակով («Մոսկվա» հանդես, նախաբանը՝ Կոնստանտին Սիմոնովի, վերջաբանը՝ Աբրամ Վուլիսի)։ Ռուսերենով գրքի առաջին ամբողջական հրատարակությունը լույս է տեսել 1967 թվականին («YMCA-Press» հրատարակչություն, Փարիզ)։ Խորհրդային Միությունում վեպն առանց կրճատումների առաջին անգամ լույս է տեսել 1973 թվականին («Художественная литература» հրատարակչություն, 30 000 տպաքանակով)։ Ստեղծագործությունը բազմիցս բեմադրվել (առաջին անգամ բեմադրվել է մոսկովյան «Տագանկա» թատրոնում) և էկրանավորվել (Հարավսլավիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան) է։
Վեպը հայերեն թարգմանել է Արմեն Հովհաննիսյանը՝ հրատարակվելով 1985 թվականին[3]։
Ստեղծման պատմություն
խմբագրելԱյն հարցը, թե երբ է հատկապես Միխայիլ Բուլգակովն սկսել իր վերջին ստեղծագործությունը, բուլգակովագիտության մեջ մնում է անպատասխան։ Որոշ տվյալների համաձայն՝ առաջին սևագիր գրառումները նա սկսել է 1928 թվականին[4][5], այլ աղբյուրներ նրա աշխատանքի մեկնարկը համարում են 1929 թվականը[6]։ Սկզբնական տարբերակում, որը կազմված էր 160 ձեռագիր էջերից, բացակայում էին Վարպետը և Մարգարիտան։ Այնումենայնիվ գործողությունները, ինչպես և վերջնական տարբերակում, սկսվում են մայրամուտի ժամանակ՝ Պատրիարքական լճի մոտ, որտեղ զրուցելով զբոսնում են երկու հերոս՝ Բեռլիոզը (ում անունը սկզբնական տարբերակում Վլադիմիր Միրոնովիչ էր) և Անապաստանը (սկզբնական տարբերակում՝ Անտոն)։ Գրողը վեպի առաջին խմբագրության համար մի շարք վերնագրեր է մտածել՝ «Սև մոգը», «Ինժեների սմբակը», «Վոլանդի շրջայցը», «Կործանման որդի», «Սմբակով աճպարարը», «Սատանա», սակայն չի կարողացել ընտրել դրանցից որևէ մեկը։
1930 թվականի մարտի 18-ին Բուլգակովը ոչնչացրել է վեպի առաջին տարբերակը։ Նրան այդ քայլին դրդել է Գլխավոր ռեպերտուարային կոմիտեից ստացված փաստաթուղթը, որում ասվում էր, որ Միխայիլ Աֆանասևիչի նոր պիեսը՝ «Բարեպաշտի ստրկացումը» (ռուս.՝ «Кабала святош»), «ներկայացման թույլտվություն չի ստացել»[7][8]։ Խորհրդային Միության ղեկավարությանն ուղղված նամակում, որը Բուլգակովն ուղարկել է ձեռագիրը վերացնելուց 10 օր անց, նա հիշատակել է, որ «անձամբ իր ձեռքերով է վառարանը նետել սատանայի մասին գրած իր վեպը»[7]։ Այդ իրադարձությունը, ըստ բուլգակովագետների, առավել լավ նկարագրված է «Հերոսի հայտնությունը» գլխում, որտեղ Վարպետը սեղանի արկղից հանում է վեպի ծանր սևագրությունները ու սկսում այրել[6]։ Այրված ստեղծագործության ոչ մեծ մասը (պատռված էջերով երկու տետր և երրորդ տետրից փոքրաթիվ ձեռագիր էջեր) հաջողվել է վերականգնել[9][10]։ 1932 թվականին գրողը վերադարձել է չիրականացված գաղափարին, սակայն վեպի երկրորդ տարբերակը էականորեն տարբերվում էր առաջինից։
Չկա հեղինակային քնարականությունը, որը հետագայում կտարածվի վեպի ամբողջ տեքստում Վարպետի մասին։ Սա դեռևս դևի մասին վեպ է, ընդ որում՝ դևի կերպարի մեկնաբանման մեջ Բուլգակովը սկզբում ավելի ավանդական է, քան վերջնական տարբերակում․ Վոլանդը դեռ հանդես է գալիս գայթակղողի և սադրիչի դասական դերում։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Нет авторского лиризма, которым впоследствии будет окрашен весь текст романа о Мастере. Это пока что роман о дьяволе, причём в интерпретации образа дьявола Булгаков поначалу более традиционен, чем в окончательном варианте: Воланд ещё выступает в классической роли искусителя и провокатора[11].
Ստեղծագործության վրա հիմնական աշխատանքն սկսվել է երկու տարի։ Թե որքան կարևոր է եղել վեպը Բուլգակովի համար, ապացուցում է թղթերից մեկում հեղինակի թողած մեկնաբանությունը՝ «Տեր Աստված, օգնիր գրել վեպը»։ Վեպի կերպարների կողքին սկսել են հայտնվել նաև «ողբերգական հերոսներ՝ Մարգարիտան և իր ուղեկիցը, որն ի սկզբանե կոչվել էր Պոետ[12], ապա Ֆաուստ, իսկ վերջնական տարբերակում՝ Վարպետ»։ Վեպով իր տարվածության մասին Բուլգակովը պատմում է Վիկենտի Վերեսաևին ուղարկված նամակում․ «Սկզբում Լենինգրադում, իսկ հիմա այստեղ, խեղդվելով իմ սենյակներում, ես սկսել եմ էջը էջի հետևից խզբզել երեք տարի առաջ հենց իմ ձեռքով այրած վեպը։ Ինչու՞։ Ինքս էլ չգիտեմ, ես զվարճացնում եմ ինքս ինձ։ Թող ամռանը լույս տեսնի»[13]։ Վեպի վերջնական անվանումը՝ «Վարպետը և Մարգարիտան», դատելով Ելենա Սերգեևնա Բուլգակովայի օրագրերից, հաստատվել է 1937 թվականին[14]։ Վեպի տեքստը մեքենայագրելու հարցում օգնել է Ելենա Սերգեևնայի քույրը՝ Օլգա Բոկշանսկայան։ Վերջինս այնքան մեծ պատասախանատվությամբ է կատարել այդ աշխատանքը, որ, ըստ Բուլգակովի, ամբողջ աշխատանքի ընթացքում ընդամենը մի անգամ է ժպտացել, երբ հասել է այն գլխին, որը պատմում է ներկայացումների հանձնաժողովի աշխատակիցներին համակած «երգչախմբային տենդի»[15] և նրանց կողմից կատարվող «Փառապանծ դու ծով, սրբազան Բայկալ» երգի մասին[16]։
1940 թվականի ձմռանը Միխայիլ Աֆանասևիչ Բուլգակովի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Գրողը արդեն չէր կարողանում վեր կենալ անկողնուց, սակայն շարունաել է աշխատել։ Նրա կինը այդ օրերին իր օրագրում գրել է․ «Միշան, որքան հերիքում են ուժերը, ուղղում է վեպը, իսկ ես արտագրում եմ»։ Վերջին շաբաթների ընթացքում գրքի սյուժեում ավելացված էպիզոդներից է Ստյոպայի տեղափոխությունը Լիխոեդավայից Յալթա[17] և բուֆետապան Սոկովի այցելությունը երիկամային հիվանդությունների մասնագետ պրոֆեսոր Կուզմինին։ Ինչպես նշում է գրականագետ Վլադիմիր Լակշինը, Կուզմինի հետ կապված հատվածը իրական հիմքեր ունի։ 1939 թվականի աշնանը բժիշկներից մեկը, գնահատելով գրողի առողջական վիճակը, նշել է, որ Բուլգակովը՝ որպես բժիշկ, պետք է իմանա, որ իր հեռանալը «ընդամենը մի քանի օրվա հարց է»[18]։ Կարճ ժամանակ անց հենց այդ բժիշկը լրջորեն հիվանդացել է․ «Կուզմինի հետ կապված հատվածներից մեկում Բուլգակովը մաքրել է հաշիվները պրոֆեսորական ինքնագոհության հետ»[19]։
Ելենա Սերգեևնայի հուշերի համաձայն՝ 1940 թվականի ձմռան ավարտին Միխայիլ Աֆանասևիչ Բուլգակովը գրեթե կորցրել էր թելադրելու կարողությունը, սակայն նախկինի պես փորձել է շարունակել վեպի խմբագրման աշխատանքները։ Ինչպես վկայում են հետազոտողների կողմից տրամադրված փաստերը, աշխատության մեջ արված վերջին խմբագրումը եղել է փետրվարի 13-ին այն գլխում, որտեղ Մարգարիտան հետևում էր Բեռլիոզի թաղման արարողությանը, և որպես կանխազգացում հնչում է հետևյալ արտահայտությունը․ «Ուրեմն դագաղի ետևից գրողնե՞ր են գնում»[17]։
Սյուժե
խմբագրելՎեպն սկսվում է մի մայիսյան օր, երբ երկու մոսկովյան գրականագետներ՝ ՄԱՍՍՈԼԻՏ գրական հայտնի միավորման նախագահ Միխայիլ Ալեքսանդրևիչ Բեռլիոզը և պոետ Իվան Բեզդոմնին Պատրիարքական լճի մոտ զբոսանքի ժամանակ հանդիպում են արտասահմանցու նման մի անծանոթի։ Վերջինս նրանց հետ զրույցի է բռնվում Հիսուս Քրիստոսի մասին, պատմում է Հուդեայի կայսր Պիղատոս Պոնտացու պատշգամբում եղած լինելու մասին և կանխագուշակում Բեռլիոզի մոտալուտ մահը, ասելով, որ նրա գլուխը կոմսոմոլիտուհի կին է կտրելու։ Գրականագետները չգիտեն, որ իրենց առջև Վոլանդն է՝ Սատանան, որը Խորհրդային Միություն է եկել իր շքախմբի՝ Կորովև-Ֆագոտի, Բեգեմոտ կատվի, Ազազելլոյի և Հելլայի հետ։ Բեռլիոզի մահից հետո Վոլանդը տեղափոխվում է Միխայիլ Ալեքսանդրևիչի «վատ բնակարան»։ Համաձայն Բորիս Սոկոլովի «Բուլգակովյան հանրագիտարանի» հնարավոր նախատիպը Մոսկվա քաղաքի Սադովոյ փողոցի №10 տան №50-րդ բնակարանն է, որտեղ Բուլգակովն ապրել է 1921-1924 թվականներին։ Համաձայն Բուլգակովի առաջին կնոջ հիշողությունների, այդ տանը մի կին է ապրել, որը հանդիսանում է Աննուշկայի կերպարի նախատիպը։ Բնակարանը հիշատակվում է նաև գրողի այլ ստեղծագործություններում. «№13. Էլպիտ Ռաբկոմմունի տունը», «Ինքնաշեն լիճը», «Հուշեր…»: Սատանան և իր օգնականները Մոսկվայում ծաղրանքի և միստիֆիկացիայի երկար շարք են ստեղծում։ Նրանց ճանապարհին հանդիպող բոլոր մարդիկ պատժվում են մանր մեղքերի համար, սակայն այդ պատիժները հանդիսանում են նրանց կատարած մեղքերի տրամաբանական շարունակությունը։ Վարիետե թատրոնի տնօրեն Ստյոպա Լիխոդեևը նրանց կողմից ուղարկվում է Յալթա, նրանք սև մոգության ցուցադրություն են իրականացնում, մերկացնում են ակուստիկ հանձնաժողովի նախագահ Արկադիյ Ապոլլոնովիչ Սեմպլեյարովին և թատրոնի բուֆետապան Անդրեյ Ֆոկիչ Սոկովին։ Իվան Բեզդոմնիի համար Վոլանդի հետ իր և նրա մերձավորների հետ հանդիպումը հանգեցնում է հոգեկան հիվանդության. պոետը հոգեկան հիվանդների համար նախատեսված հիվանդանոցի այցելու է դառնում։ Հենց այնտեղ էլ Բեզդոմնին ծանոթանում է Վարպետի հետ և իմանում նրա վեպի մասին։ Վարպետն իր «ընկերոջ շնորհիվ» հայտնվել էր հոգեբուժարանում. նա վեպ էր գրել Յեշուա Հա-Նոցրիի կյանքի վերջին օրերի ու նրա մահապատժի մասին։ Վեպը խիստ քննադատության էր արժանացել, և Վարպետն այրել էր այն։
Մարգարիտայի համար, որը հայտնի ինժեների 30-ամյա անզավակ կինն էր և միևնույն ժամանակ Վարպետի գաղտնի սիրուհին, սիրելիի անհետացումը վերածվում է իսկական դրամայի։ Մի անգամ նա ինքն իրեն խոստովանում է, որ պատրաստ է հոգին տալ սատանային, միայն թե իմանա՝ ողջ է Վարպետը, թե մեռած։ Անտեղյակությունից տառապող կնոջ մտքերը չեն անտեսվում Վոլանդի կողմից և Ազազելլոն նրան հրաշագործ կրեմով լի մի սրվակ է տալիս։ Մարգարիտան վերածվում է վհուկի և Սատանայի պարահանդեսում, որին մասնակցում են միայն հանուն որոշակի գաղափարի մեղք գործած մարդկանց հոգիները, կատարում թագուհու դերը։ Նրա նվիրական երազանքն իրականանում է. Վոլանդը կազմակերպում է Մարգարիտայի և իր սիրեցյալի՝ Վարպետի հանդիպումը ու վերադարձնում նրա այրած վեպի ձեռագիրը։
Սյուժետային երկրորդ գիծը, որ զարգանում է առաջինին զուգահեռ, Վարպետի գրած վեպն է Պիղատոսի մասին։ Վերջինս ստիպված հաստատում է Յեշուայի մահապատժի որոշումը։
Վեպի վերջում սյուժետային երկու գծերը հատվում են. Պիղատոսը, որ մահվանից հետո երկար ժամանակ տանջվում էր՝ ձգտելով ավարտին հասցնել Յեշուայի հետ իր զրույցը, վերջինիս հետ զրուցելով մեկնում է հավերժական ճանապարհորդության։ Վարպետն ու Մարգարիտան այն կյանքում վայելում են Վոլանդի պարգևած հանգստությունը։
Հետաքրքիր հետևառաջության միջոցով Բուլգակովը զուգահեռներ է անցկացնում Քրիստոսի ժամանակների և 20-րդ դարի 30-ական թվականների մարդկանց միջև՝ վեր հանելով մարդկային բոլոր թուլություններն ու արատները՝ ընչաքաղցությունը, դավաճանությունը, ստախոսությունը, ... Հիշենք Վոլանդի խոսքերը.« Մարդիկ նույնն են, երբեմն գթասրտությունն է բախում նրանց սրտի դռները... Բնակարանային հարցը միայն փչացրել է նրանց...»։
Հրապարակում
խմբագրելՄահից հինգ ամիս առաջ Բուլգակովը կտակ է գրում, համաձայն որի ձեռագրերը հանձնվում են իր ժառանգ Ելենա Սերգեևնա Բուլգակովային։ «Վարպետը և Մարգարիտան» վեպի վերամշակման աշխատանքերը գրողի այրուց պահանջել են ավելի քան 20 տարի։ Ըստ գրականագետ Գեորգի Լեսկիսի, տեքստում, որը պատրաստվել է նրա կողմից, չնայած մանրակրկիտ խմբագրումներին, կան հստակ տարբերություններ. դրանք վերաբերում են Վոլանդի անհովհար գլխարկի գույնին, «Գրիբոյեդով» ռեստորանի դռնապանի անունին և այլ հատվածների, «որոնք, որպես կանոն, ընթերցողների կողմից աննկատ են մնում»[20]։ Ելենա Սերգեևնան վեպը տպագրելու մի քանի փորձ է արել։ 1940 թվականին նա պատրաստել է ընտիր ստեղծագործությունների հավաքածուն, որի առաջաբանում գրականագետ Պավել Պոպովը «Վարպետը և Մարգարիտան» վեպի մասին խոսում է որպես մի սիրավեպի, որում «իրականությունը և ֆանտաստիկան միաձուլվում են ամենաանսպասելի ձևերով»[21][22]։ Հատորյակը այդպես էլ լույս չի տեսնում։ Պոպովի հոդվածը առաջին անգամ լույս է տեսել 1991 թվականին «Ես ուզում էի ծառայել ժողովրդին…» գրքում, որը նվիրված էր Բուլգակովի 100-ամյա տարեդարձին[21]։ Ինչպես պատմում է Վլադիմիր Լակշինը 1946 թվականին գրողի այրու նամակներից մեկը «ծանոթ դերձակուհու միջոցով» հնարավոր է լինում հանձնել Ստալինյան ապարատի աշխատակից Ալեքսանդր Նիկոլաևիչ Պոսկրյոբիշևին։ Ղեկավար օրգաններից ստացված պատասխանը հուսադրող էր։ Բուլգակովային առաջարկում էին դիմել «Գոսլիտիզդատ»-ի տնօրենին, որը նախապես ամեն ինչի մասին «տեղյակ կլինի»։ Սակայն ի հայտ է գալիս Կենտրոնական կոմիտե (ԽՄԿԿ) կազմակերպչական բյուրոյի վճիռը «Զվեզդա» և «Լենինգրադ» ամսագրերի մասին, որոնք իրենց հետքն էին թողել Աննա Ախմատովայի, Միխայիլ Միխայլովիչ Զոշենկոյի և այլ գրողների ճակատագրերի վրա։ Այդ իրադարձությունը ստիպում է ամսագրի խմբագիրներին ավելի զգուշորեն գործել և «Վարպետը և Մարգարիտան» վեպի հրատարակման հարցը հետաձգվում է[19]։ Իրավիճակը սկսում է փոխվել Խրուշչովյան ձնհալի տարիներին։ 1962 թվականին «Մոլոդայա գվարդիա» խմբագրատանը լույս է տեսնում «Պարոն դե Մոլիերի կյանքը» գիրքը[23], որի տեղեկանքում Վենիամին Կավերինը հիշատակելով «Վարպետը և Մարգարիտան» վեպը, ասում է, որ այդ ստեղծագործության մեջ «անհավանական իրադարձությունները հաջորդում են իրար ամեն գլխում»[24]։ Ինչպես հայտնում է ստեղծագործության ամսագրային հրատարակման վերջաբանում խոսք հայտնած գրականագետ Աբրամ Վուլիսը, ինքը հենց այդ ժամանակ է ծանոթացել չհրատարակված ստեղծագործության հետ, «որի ամեն գլուխը, ամեն տողը շշմեցրել է իրեն»[25]։ Առաջին անգամ վեպը տպագրվել է «Մոսկվա» ամսագրում ՝ կրճատված ձևով (№ 11, 1966 и № 1, 1967): Համաձայն հետազոտողների կողմից տրամադրված տվյալների, վեպից հանված է եղել ավելի քան 14000 բառ։ Գրաքննիչ մկրատը դիպել էր Վարիետե թատրոնի բեմի մոսկվացիների վերաբերյալ Վոլանդի դատողություններին[26]։ Բացի այդ, ամսագրային տարբերակում չէր ներառվել նաև Վոլանդի պարահանդեսի հերոսուհիների մերկության վերաբերյալ պատմող հատվածը[27]։ 1967 թվականին YMCA-press խմբագրատանը առաջին անգամ լույս է տեսել «Վարպետը և Մարգարիտան» վեպի ամբողջական տարբերակը, որի տեքստը համապատասխանել է ձեռագրի մեքենագիր տարբերակին։ 1969 թվականին «Պոսև» խմբագրատանը լույս է տեսել աշխատության մեկ այլ տարբերակ, որում շեղատառերով առանձնացված են եղել այն հատվածները, որոնք ամսագրային տարբերակում դուրս էին մնացել[28]։ Ստեղծագործությունը ԽՍՀՄ-ում առանձին գրքով առաջին անգամ լույս է տեսել 1973 թվականին։ Այդ իրադարձությանը նպաստել է ԽՄԿԿ քարտուղարության Մակսիմիլիան Ալեքսադրևիչ Վոլոշինի, Օսիպ Էմիլևիչ Մանդելշտամի, Վյաչեսլավ Իվանովիչ Իվանի, Նիկոլայ Ալեքսեևիչ Կլյուևի, Միխայիլ Բուլգակովի և այլոց «գեղարվեստական ստեղծագործությունների վերահրատարակման վերաբերյալ» 1972 թվականի հունիսի 7-ից ուժի մեջ մտած որոշումը, որի վրա առկա էր «հույժ գաղտնի» մակագրությունը։ Փաստաթղթում ասվում էր, որ վերոնշյալ գրողների և բանաստեղծների ստեղծագործությունները նախատեսվում է հրատարակել 1973-1975 թվականներին «սահմանափակ թվաքանակով» և հեղինակի ստեղծագործությանը մարքս-լենինյան գնահատական տվող պարտադիր ներածական մեկնաբանություններով ու հոդվածներով[29]։ Վեպի աուտենտիկության հարցը մնացել էր բաց, իսկ նրա խմբագրումների սահմանները՝ ոչ հստակ։ Լիդիա Վանովսկայան, որ հասանելիություն ուներ Բուլգակովի արխիվին, հավաստում էր, որ Բուլգակովի ձեռագրերի մի մասը կորել է, իսկ առանձին տետրեր վերաձևակերպված են։ «Վարպետը և Մարգարիտան» վեպի տեքստոլոգիական տարբերակները, որոնք պատրաստված են Յանովկայայի կողմից 1989 և 1990 թվականներին, տարբերվում են 1973 թվականին Աննա Սահակյանցի կողմից խմբագրված տարբերակից։ Բացի այդ հետազոտողները ցույց են տալիս Յանովսկայայի, Մարիետտա Չուդակովայի և Լենինի անվան գրադարանի ձեռագիր բաժնի գործարանային հատվածի տեքստոլոգիական մոտեցումների տարբերությունները[30]։
Կերպարներ
խմբագրելՄեսսիր և շքախումբ
խմբագրելՎոլանդ
խմբագրելՁեռնամուխ լինելով վեպի ստեղծման աշխատանքներին՝ Բուլգակովը սկսեց նյութեր հավաքել կերպարների տարբեր սյուժետային գծերը զարգացնելու համար։ Գրողի արխիվում պահպանվել է «Սատանայի մասին» վերնագրով հաստափոր տետր, որում պարունակված են աֆորիզմներ և հատվածներ զանազան աշխատություններից. Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանից մինչև 1904 թվականին լույս տեսած Միխայիլ Օռլովի «Մարդու և Սատանայի հարաբերությունների պատմությունը»[31]։ Համաձայն Լիդիա Յանովսկայայի խոսքերի Վոլանդի կերպարը գրական ծագումնաբանության մեջ լայն է և տարատեսակ, այնուամենայնիվ, բազմաթիվ նախորդների շարքում Մեֆիստոֆելը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում։ Գյոթեի «Ֆաուստ»-ի կերպարին հղում է տրված հենց բնօրինակում.«Ես այն ուժի մի մասն եմ, որը միշտ չարիք է կամենում և միշտ բարիք է գործում»։ Ընդ որում, հետազոտողները նկատում են, որ Սատանայի կերպարի ստեղծման գործում, այնուամենայնիվ, որպես ազդակ հանդես է եկել մեկ այլ ստեղծագործություն՝ Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերան, որը Միխայիլ Աֆանասևիչը սիրում էր լսել դեռ կիևյան մանկության տարիներին[32]։
Մսյոի սև հագուստը ըստ Յանովսկայաի ինքնատիպ ընդհանրություն է Մեֆիստոֆելի կերպարի հետ,որը ստեղծվել է Ֆյոդր Շալյապինի կողմից. Կիևում բենեֆիսի ժամանակ նրա հերոսը հանդիսատեսի առաջ հայնտվում է «սև հագուստով, հիանալիորեն իրանն ընդգկող ճկուն նարնջագույն թիկնոցով, որը կրակի երանգով աստառ ուներ»։ Վեպի 29-րդ գլխում Վոլանդը պատրաստվելով Մոսկվայի հետ բաժանմանը «քարե սանդղափուլից» հետևում է քաղաքին, «նա նստած է՝ սուր մորուքը բռունցքին հենած»։ Այդ պահին նկատելիորեն ընդգծվում է «մարմարե» Մեֆիստոֆելի հետ նմանությունը, որին քարե կերպարանք է տվել քանդակագործ Մարկ Մատվեևիչ Անտոկոլսկին։
Բուլգակովյան Սատանան ոչ գայթակղիչ է, ոչ էլ դավաճան[33], նա ավելի շուտ խաղացող է, ում համար շրջակա աշխարհը բեմ է[34]։ Դրա համար էլ Վոլանդը իրենց շատ սահմանափակված է զգում սև մոգության ներկայացման ժամանակ։ Հանդիսատեսների մեծ թիվ ունեցող սրահի ընտրությունը Սատանան բացատրում է նրանով, որ «ուզում էր մոսկվացիներին տեսնել հանրության մեջ, իսկ դրա համար լավագույն տարբերակը հենց թատրոնն է»[35]։ Կլանված նայելով հանդիսատեսին և նրանց հետ որևէ կերպ երկխոսություն չսկսելով՝ հերոսը փորձում է հասկանալ շա՞տ է արդյոք փոխվել «մոսկովյան ազգաբնակչությունը»։ Հետևությունը, որին նա հանգում է, վերաբերում է և՛ նոր սերնդի ներկայացուցիչներին, և՛ մարդկային բնությանը առհասարակ. «Մարդիկ ինչպես մարդիկ… ընդհանուր առմամբ հիշեցնում են նախորդներին»[36]։ Իր շքախմբի հետ անիրական-մոգական իրավիճակներ ստեղծելով՝ կարելի է ասել, որ հերոսը իր հետևից ճակատագրական հետևանքներ չի թողնում։ Գրականագետ Իգոր Նիկոլաևիչ Սուխիխի կարծիքով, միակ կերպարը, որին Սատանան մահով է պատժում «զրպարտիչ և լրտես» բարոն Մայգելն էր։ Վոլանդի առաջադրանքը «ազնվական ավազակի» կերպարի դերում հասարակական չարիքները և սոցիալական անեծքները բացահայտելն է[36]։
Ազազելլո
խմբագրելԱզազելլոն կերպար է, որին վեպում բաժին է հասել «ավազակային ուղղահոսությունը»[37]։ Այս կերպարի պատմական արմատները հասնում են մինչև միֆաբանություն (Ազազելլ-«անապատի հրեշ»)։ Հետազոտողները նշում են, որ պատմաբան Իվան Պորֆիրևի 1872 թվականին լույս տեսած «Ապոկրիֆային ասքեր Հին կտակարանի դեմքերի և դեպքերի մասին» գրքում Ազազելլը մարդկանց հմտություններ էր սովորեցնում սառը զենք պատրաստելու, զարդարանքների, դեմքի խնամքի համար անրաժեշտ դեկորատիվ միջոցների վերաբերյալ։ Բուլգակովը, որ հավանաբար ծանոթ էր այդ ստեղծագործությանը, իր վեպում Ազազելլոյին ներկայացնում է որպես Վոլանդի շքախմբի անդամ, որն ունակ է «գայթակղել և սպանել»[38]։
Ազազելլոն անմիջական մասնակցություն է ունենում վեպի վճռորոշ մի շարք մասերում։ Հենց նա է իր գործընկերների հետ «վատ բնակարանում» տեղավորվելուց հետո Ստյոպա Լիխոդեևին ուղարկում Յալթա։ Երբ Կիևից Մոսկվա է ժամանում Բեռլիոզի հորեղբայր Մակսիմիլիան Անդրեևիչ Պոպլավսկին՝ հույս ունենալով տիրանալ զարմիկի ունեցվածքին, հենց Ազազելլոն է նրան դուրս շպրտում։ Հենց նա է անգթորեն սպանում բարոն Մեյգելին[39]։
Ազազելլոն շատ դեպքերում է ազդեցություն ունենում Մարգարիտայի ճակատագրի վրա։ Երբ անորոշությունից հոգնած Մարգարիտան պատրաստակամություն է հայտնում Սատանայի հետ դաշինք կնքելու, պայմանով, որ իմանա, թե որտեղ է իր սիրելին, նրա կողքին ակնթարթորեն հայտնվում է Վոլանդի սխրակիցը՝ «ցածրահասակ, հրակարմիր մազերով, ժանիքով, օսլայապատ շորերով, գծավոր դիմացկուն կոստյումով, լաքապատ կոշիկներով, գլխին թասակով քաղաքացին»[40]։ Ազազելլոյի տված կրեմի շնորհիվ կերպարանափոխություն է տեղի ունենում՝ Մարգարիտան թեթևություն, երիտասարդություն և թռչելու կարողություն է ստանում։ Ինչպես նշում են հետազոտողները, հրաշագործ կրեմի հետ կապված դրվագը կապված է հին նզովությունների հետ, որոնք ուղեկցվում էին մոգական երևույթներով։ Հարկ է նշել, որ նմանատիպ մոտիվներ հանդիպում են նաև Ապուլեյի «Վերափոխություն», «Վհուկների մուրճը», Գյոթեի «Ֆաուստ» և «Կրակե հրեշտակ», Վալերի Բրյուսովի ստեղծագործություններում[41]։
Կորովյով-Ֆագոտ
խմբագրելԿորովյովը հայտնվում է վեպի հենց առաջին էջերում՝ «չափազանց տարօրինակ արտաքինով» և «ծաղրական կազմվածքով»։ Այդ հրեշը հեշտությամբ փոխում է դիմակները. նա Բեռլիոզի մոտ «մեկ քառորդ լիտր» է խնդրում նախկին դիրիժորի առողջության համար, Նիկակոն Իվանովիչ Բոսոմին ներկայանում է որպես օտարերկրացու Մոսկվա բերած թարգմանիչ[42], հեռախոսային զրույցում «լացակումած ձայնով» դժգոհում է № 302 տան բնակարանային միության նախագահից, իրեն անվանելով տասնմեկերորդ բնակարանի բնակիչ Տիմոֆեյ Կվասցով։ Կորովյովի «ծաղրական պրովոկացիաները և ծամածռությունները» այնքան բնական են, որ ըստ Լիդիա Յանովսկայայի, ընթերցողը սկսում է շփոթվել.«Գուցե ոչ թե Կորովյովը, այլ Տիմոֆեյ Կվոսցովն է ինչ-որ հրաշքով զանգահարել ոստիկանություն»[43]։ Միմոսի ամպլուան ստիպում է կերպարին որդեգրել վուլգարիզմ մտցնել սեփական բառապաշարի մեջ։
Կորովյովյան կատակների թվին է դասվում նաև թատերական ստորաբաժանման խմբակի ստեղծումը․ այնտեղ գնալով՝ Կորովյովը որպես մասնագետ-երգչախմբավար ստիպում է ծառաներին գրեթե անդադար երգել «Славное море…»-ն։ Դատելով գրողի կնոջ օրագրի նշումներից, կարելի է եզրակացնել, որ այս հատվածի հիմքում իրական իրադարձություն է ընկած։ 1933 թվականի դեկտեմբերին Բուլգակովները հյուրընկալվում են ռեժիսոր և դերասան Ռուբեն Նիկոլաևիչ Սիմոնովի տանը։ Խնջույքի ժամանակ կանոնավոր կերպով հնչում էր «По диким степям Забайкалья» երգը։ Միխայիլ Աֆանասևիչը հեգնանքով էր վերաբերում տարերային երգչախմբային կոլեկտիվներին և «Անհանգիստ օր» գլխում նա իր «ծաղրն է հայտնում իշխանության այն ներկայացուցիչներին, որոնք այդ արվեստի նվիրյալն են»։ Այդ թեմային Բուլգակովն անդրադարձել է նաև իր այլ ստեղծագործություններում։ Նրա «Շան սիրտ» պատմվածքում պրոֆեսոր Պրեոբրեժենսկին հայտարարում է բժիշկ Բորմենտալին, որ, եթե վերջինս «վիրահատելու փոխարեն երգի երգչախմբում, ապա նրա բնակարանում անխուսափելիորեն կհասունանա քայքայումը»[44]։
Ըստ բուլգակովագետ Բորիս Սոկոլովի՝ կերպարի ազգանվան մեջ գրականության ազդեցություն է զգացվում։ Մի կողմից նկատվում է հղումը Ալեքսեյ Կոնստանտինովիչ Տոլստոյի «Արնախում հրեշը» պատմվածքին, որտեղ գործում է վամպիր Սեմյոն Սեմյոնովիչ Տելյաևը, մյուս կողմից՝ նկատելի է նմանությունը Ֆեոդոր Դոստոևսկու «Ստեպանչիկովո գյուղը և նրա բնակիչները» պատմվածքին, որտեղ գնդապետ Ռոստանևի ընկերների թվին է պատկանում նաև պարոն Կորովկինը․ հենց այդ ազգանունն է հանդիպում «Վարպետը և Մարգարիտան» վեպի վերջաբանում, երբ Վոլանդի և իր շքախմբի անհետացումից հետո կասկածյալների շարքում են հայտնվում «չորս Կորովկինները»[45]։
Հետազոտողները նշում են Կորովյովի նախատիպի մի քանի հնարավոր տարբերակներ։ Բուլգակովի երկրորդ կինը՝ Լյուբով Եվգենևնա Բելոզերսկայան հիշատակել է ոմն երգչախմբավար-ջրմուղագործ Ագեիչի, որն ընդհանրություններ ունի Ֆագոտի դիմագծերի հետ[46]։ Գրականագետ Օլեգ Դեմիդովը կերպարի նախատիպերի շարքին ավելացրել է դերասան Վասիլի Կաչալովին և դրամատուրգ Նիկոլայ Էրդմանին[47]։
Կատու Բեգեմոտ
խմբագրելԻ սկզբանե «միմոսներից լավագույնին»[37] կատու Բեգեմոտին, Բուլգակովը պատկերել է կենդանու տեսքով, որը շարժվում էր «գեր, ասես փչված թաթերով»[48]։ Հետազոտողների կարծիքով վերոնշյալ նկարագրությունը փոխառնված է այն աղբյուրների հեղինակներից, որոնք Բուլգակովը ուսումնասիրել է կերպարները ձևավորելու ժամանակ։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Միխայիլ Օրլովի «Մարդու և սատանայի հաղորդակցության պատմությունը» աշխատությանը, որտեղ հիշատակվում է չարագործ Բեգեմոտը, որը նման էր «փղի գլխով հրեշի՝ կնճիթով և ժանիքներով»[49]։ Վեպի վերջնական խմբագրության մեջ կերպարի արտաքինը փոփոխվել է․ Իվան Բեզդոմնին, ձգտելով հետապնդել Վոլանդին և Կորովյովին, նրանց կողքին տեսնում է «հեծելազորայինի արտահայտիչ բեղերով հսկայական կատվի, սև ինչպես մուրը կամ սերմնագող ագռավը»[50]։
Մարիետտա Չուդակովայի համոզմամբ, կերպարի «գրական վաղ նախատիպերից մեկը» հոֆմանյան Մուռռ կատուն է․ հենց նրանից է Վոլանդի շքախմբի պատվավոր անդամը ժառանգել «իր զվարճալի պարծենկոտությունը»[51]։ Միևնույն ժամանակ Լյուբով Եվգենևնա Բելոզերսկայան պատմում է, որ կերպարի ստեղծման գործում մեծ ազդեցություն է ունեցել Բուլգակովների տանը բնակվող հսկա կատու Ֆլյուշկան, որի մասին երբեմն գրառումներ կատարել է նաև Բուլգակովը։ Համաձայն Բուլգակովի երկրորդ կնոջ խոսքերի, Ֆլյուշակի բնավորությունը և սովորությունները տեղ են գտել Բեգեմոտի հետևյալ արտահայտության մեջ․ «չարաճճիություն չեմ անում, ոչ ոքի ձեռք չեմ տալիս, պրիմուսն եմ նորոգում»[52][53]։
Սմոլենսկի շուկայի Տորգսին խանութում Բեգեմոտ կատվի և Կորովյովի հայտնությունը առևտրականների շրջանում իրարանցման պատճառ է դառնում։ Կատուն վաճառասեղաններից մանդարին և շոկոլադ է վերցնում, «կերչենսկյան ընտիր ծովատառեխ» մակագրությամբ տակառից ձուկ է հանում։ Բորիս Սոկոլովի կարծիքով որկրամոլության նմանատիպ հակվածությունը սկիզբ է առնում դիվաբանությունից, համաձայն որի, կատու Բեգեմոտը «որկրամոլ հրեշ է»։ Երբ այն տանը, որտեղ հանգրվանել էին Վոլանդը և իր կողմնակիցները, հայտնվում են զինված մարդիկ, Բեգեմոտը եկվորներին դիմավորում է՝ զգուշացնելով, որ կատուն «հին և անձեռնմխելի կենդանի է»։ Այս հատվածում անվանականչ է առկա Անատոլ Ֆրանսի «Էպիկուրի այգի» ստեղծագործությանը, որի հերոսներից Արիստիդը մահից փրկում է այն թռչուններին, որոնց բնին էր փորձում հասնել կատուն։ Ատրճանակի կրակոցով նա կանգնեցնում է կարմրակատարիկների որսորդին։ Միայն թե կատվի կարծիքով այդ արարքը արդարացի չէր․ «չկա կենդանի, որն իրեն բնության բարձրագույն նպատակ չի համարում»[54]։
Վերջում, ինչպես Վոլանդի շքախմբի մնացած անդամները, Բեգեմոտը ևս մինչև արևածագը անհետանում է այգու առջևի լեռնային վիհերում, որտեղ մշտական հանգրվան է պատրաստված «բարեպաշտների և ընտրյալների»՝ Վարպետի և Մարգարիտայի համար, ինչը ամբողջությամբ համապատասխանում է Ենոքի գրքի պատմության հետ[55]։
Հելլա
խմբագրելՀելլան պատկանում է աշխատության այն յուրահատուկ կերպարների շարքին, որոնց առաքելությունը վեպում մինչև վերջ հստակեցված չէ։ Վոլանդի կարմրահեր ծառայողուհին արտաքնապես գեղեցիկ է․ միակ բանը, որը փչացնում է նրա արտաքինը «պարանոցի անսովոր սպին է», որը վկայություն է առ այն, որ կնոջ մահը բռնի բնույթ է կրել[56]։ Հելլայի հետ առերես բախվում է Վարիետե թատրոնի ֆինանսական գծով տնօրեն Ռիմսկին․ սև մոգության ցուցադրությունից հետո նա դաժան հարձակման է ենթարկվում վամպիրուհու կողմից և ողջ է մնում միայն աքաղաղի՝ արևածագին նախորդած կանչի շնորհիվ, որը, համաձայն հավատալիքների, ունակ է սասանելու անմաքուր ուժերը[57]։ Համաձայն գրականագետ Վլադիմիր Զերկալովի, այստեղ զուգադրություն է առկա Նիկոլայ Գոգոլի «Վիյ» վիպակի հետ․ Բուլգակովը, «Հելլային տալով պաննոչկայի կերպարի արտացոլանքը, ընդգծում է կանացի սկզբի ահարկու կարողությունը»[58]։
№50 բնակարանի հրդեհի մասին պատմող գլխում հիշատակվում է այն մասին, որ բնակիչները, ովքեր գտնվում էին Բոլշոյ Սոդովոյ փողոցի տան բակում, հետևում էին, թե ինչպես «լուսամուտից դուրս թռան երեք տղամարդու և մի մերկ կնոջ ուրվագծեր»։ Միայն թե քաղաքը լքող հեծյալների շարքում Հելլան չկար։ Գրականագետ Վլադիմիր Լակշինը պատմում է, որ երբ ինքը՝ Ելենա Բուլգակովային լավ ճանաչելով, մատնանշում է հեռացող շքախմբի մեջ Հելլայի բացակայության փաստը, Բուլգակովան բավականին զգացմունքային կերպով է արձագանքում․ «Միշան մոռացել է Հելլային»։ Վեպը անավարտ է։ Այնուամենայնիվ, որոշ Բուլգակովագետներ հեղինակի «մոռացկոտությունը» համարում են կանխամտածված երևույթ․
Չի բացառվում, որ Բուլգակովը մտածված է Հելլային դուրս հանել քաղաքը լքող շքախմբի անդամների շարքից, որպես վերջինիս ամենակրտսեր անդամի, որը միայն օգնող գործառույթ էր իրականացնում… բացի այդ Հելլան չէր կարող մեկ այլ բանի վերածվել վերջին թռիչքի ժամանակ, քանի որ վամպիրին խնդրել էր պահպանել իր սկզբնական կերպարանքը[59]։
Գլխավոր ողբերգական հերոսներ
խմբագրելՎարպետ
խմբագրելՀեղինակի սևագրությունների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աշխատանքի ընթացքում Վարպետի կերպարը փոփոխությունների է ենթարկվել։ Սկզբնական շրջանում նա անանուն Պոետն էր[60], որի կերպարում ակնհայտ էր նմանությունը հենց Միխայիլ Աֆանասևիչի արտաքինին․ «դեմքի վրա աճած մացառուտ… լավ ծանոթ կարմրագույն մազեր»։ Ավելի ուշ կերպարում սկսեցին հայտնվել Նիկոլայ Գոգոլի արտաքինը հիշեցնող հատկանիշներ․ «Նիհար և սափրված շիկահեր, մազերի կախված փնջով և թռչնի սուր քթով»։ Ի վերջո, վեպի վերջնական տարբերակում հայտնվեց կերպար, որի դիմային ճանաչելիությունը, ըստ Լիդիա Յանովսկայայի, շտկվել և ձևափոխվել է․ Իվան Բեզդոմնիի հիվանդասենյակ է մտնում «սափրված, թխահեր, սրածայր քթով, տագնապալի հայացքով… մի մարդ, որը մոտավորապես 38 տարեկան էր»[61]։
Հերոսը անուն չունի, նա պարզապես Վարպետն է[62]։ Նա անտարբեր է հագուստի նկատմամբ և հեղինակը գրեթե չի հիշատակում այնպիսի մանրամասներ, ինչպիսիք հերոսի վերարկուն և կոշիկներն են։ Միակ տպավորվող բաղադրիչը նրա «թախծոտ սև գլխարկն էր՝ դեղին «M» տառով», ինչը նշանակում էր «Վարպետ»(мастер)[63]։ Նրա անցյալի մասին քիչ բան է հայտնի․ նա պատմաբան է, որը 100000 ռուբլի շահում ստանալուց հետո թողնում է թանգարանային ծառայությունը և կենտրոնանում իր վեպի վրա, որը Պոնտացի Պիղատոսի մասին էր[64]։ Հերոսը անտարբեր է իր կյանքի այն իրադարձությունների նկատմամբ, որոնք տեղի են ունեցել մինչև Մարգարիտայի հետ հանդիպումը։ Այսպիսով, նա չի կարողանում հիշել իր նախկին կնոջ անունը․ «Այդ…Վարենկայի…Մանեչկայի… նաև հագուստն է գծավոր»[65]։
Հերոսի դիմանկարից պայմանականորեն խուսափելը միանշանակ չի կարելի վերագրել վեպի անավարտ լինելուն։ Որքա՞ն յուրահատուկ ենք մենք պատկերացնում նրանց, ում խորապես սիրում ենք, ով մեզ համար թանկ է, ում մենք հավատում ենք։ Իհարկե ոչ այնպես, ինչպես անձնագրի լուսանկարում։ Մենք նրանց պատկերացնում ենք որևէ այլ կերպ։ Ահա, այդ «այլ կերպ»-ը Բուլգակովին հաջողվել է իր վեպում… Մենք չենք տեսնում Վարպետի դեմքը։ Փոխարենը, թվում է՝ լսում ենք նրա սրտի բաբախյունը[61]։
Հետազոտողները նկատում են, որ Վարպետի վիպական կենսագրությունը հաճախ է համընկնում հեղինակի կենսագրության հետ։ Վլադիմիր Լակշինի համոզմամբ բուլգակովյան կերպարի մեջ «քիչ չէ անձնականը, տառապածը»․ Մարիետտա Չուդակովան գրել է, որ Մարգարիտայի սիրեցյալը հեղինակի ալտեր-էգոն է[66]։ Վեպում մասսոլիտյան քննադատները Վարպետի համար օբստրուկցիա են պատրաստում Պիղատոս Պոնտացու մասին վեպի պատճառով (որը հասկանալու ունակ են միայն Մարգարիտան,Վոլանդը և Յեշուան)[67], իսկ իրական կյանքում Բուլգակովը հայտնվում է մի իրավիճակում, երբ նրան արգելում են հրապարակել իր վեպը[68]։ Միխայիլ Աֆանասևիչի հերոսը, որի հոգու դատարկությունը պայմանավորված է «չընդունվելու ողբերգությամբ»[69], թաքնվում է անհաջողություններից հիվանդանոցային պալատում․ ինքը՝ Բուլգակովը, գիտակցելով, որ ինքը «ոչնչացված է», դիմում է սովետական իշխանություններին՝ խնդրելով ԽՍՀՄ-ը լքելու թույլտվություն տալ (1930թ․ մարտ)[70][68]։
Չնայած հեղինակի և Վարպետի ակնհայտ նմանություններին, կերպարի կյանքի իրադարձություններում հանդիպում են Գոգոլի կենսագրությունից որոշակի հատվածներ․ այսպիսով, Վարպետի այրված վեպի հատվածը ոչ միայն բուլգակովյան հիշողություններն են սեփական սևագրությունները բուխարիում այրելու մասին, այլև հղում է Նիկոլայ Վասիլևիչի կողմից ոչնչացված «Մեռյալ հոգիներ»-ի երկրորդ հատորին։ Լիդիա Յանովսկայայի խոսքերով, գրողին իսկապես անհանգստացնում էին կորսված ստեղծագործությունների մասին մտքերը․ Միխայիլ Աֆանասևիչը մտածում էր, որ «ստեղծվածը ստեղծված է, եթե նույնիսկ այն չի պահպանվել»։ Այս համոզմունքից էլ ծնվել է վոլանդյան թեզիսը․ «ձեռագրերը չե՛ն այրվում»[71]։
Մարգարիտա
խմբագրելՄարգարիտայի կերպարն արարելու գործընթացի վրա հետազոտողների կարծիքով անդրադարձել են և՛ գրական աղբյուրները, և՛ իրականում գոյություն ունեցող կանայք, այդ թվում նաև գրողի շրջապատից։ Ապագա Վարպետին իր վեպի սկզբնական տարբերակում Ֆաուստ անվանելուց հետո Բուլգակովը հրաժարվեց իր հորինած կերպարին Գյոթեի ողբերգության հերոսի հետ ուղիղ ձևով ասոցացնելու գաղափարից, բայց չփոխեց գերմանացի հեղինակի հերոսուհու (Գրետհեն-Մարգարիտա) անունը փոխել չցանկացավ[73]։ Վեպի վրա աշխատելու ժամանակ Բուլգակովը նյութեր հավաքեց և ուսումնասիրեց այդ անունը կրող ևս երկու կնոջ մասին՝ Մարգարիտա Նավարացի և Մարգարիտա դե Վալուա[74]։
Վլադիմիր Մուրավյովի կարծիքով Մարգարիտայի և իր սիրեցյալի առաջին հանդիպման դրվագում («Նա ձեռքերին տանում էր զզվելի, տագնապալի դեղին ծաղիկներ») հղում է արվում Բուլգակովի և Մարգարիտա Սմիրնովայայի ծանոթությանը։ Վերջինս հարուստ ամուսնացած կին էր, ում հետ Բուլգակովը հանդիպել է «1930 կամ 1931 թվականի գարնանը» Մոսկվա քաղաքի Խաղաղության պողոտայում[75]։ Միևնույն ժամանակ, Մարիա Չուդակովան կարծում է, որ Բուլգակովի մահից 46 տարի անց Սմիրնովայայի կողմից շարադրված պատմությունը դասվում է գրողի անվան շուրջ պտտվող լեգենդների շարքին [65]։
Լիդիա Յանովսկայայի կարծիքով Մարգարիտային նման է Բուլգակովի երրորդ կինը (Ելենա Սերգեևնան), ում հետ գրողը ծանոթացել է 1929 թվականին․ նրանց մտերմացնում են նույնիսկ այնպիսի դետալները, ինչպիսին «աչքերի կտրող հայացքն» է (Ելենա Սերգեևնա) և «մեկ աչքով համարյա կտրող վհուկի հայացքը» (վեպի հերոսուհի)։ Աննա Ախմատովան, որը տարհանման արդյունքում ապրում էր այն բնակարանում, որը մինչև իրեն զբաղեցրել էր Ելենա Բուլգակովան, 1943 թվականին իր «նախորդին» նվիրում է հետևյալ տողերը․«Այս վերնատանը մինչև ինձ կախարդուհին մենակ է ապրել։ Նրա ստվերը դեռ ներկա է նորալուսնի նախօրեին»[76]։ Համաձայն Վլադիմիր Լակշինի հիշողությունների, 1960-ական թվականներին, պայմանավորվելով հանդիպել Ալեքսանդր Տվարդովսկու հետ «Նովիյ Միռ» խմբագրատանը, Ելենա Բուլգակովան հայտնվում է ընդամենը մի քանի րոպե անց՝ «գարնանային սև վերարկուով, թեթև քող ունեցող գլխարկով, նրբագեղ և գեղեցիկ»։ Այն հարցին, թե ի՞նչ տրանսպորտային միջոցի շնորհիվ է նա կարողացել այդքան արագ հաղթահարել տարածությունը, Բուլգակովան հանգիստ պաասխանում է՝ ցախավելի[77]։
Բուլգակովյան հերոսուհին իր զգացմունքներում բուռն է և անմնացորդ։ Այդ պատճառով գրողը, Վարպետին ուղղված նրա սիրո մասին պատմելիս երբեմն օգտագործում է «վուլգար արտահայտում» բառակապակցությունը[72]․ նրա մեկնաբանումները, որոնք ուղղված են իր սիրեցյալի թշնամիներին, կտրուկ են և զգացմունքային[78]։ Հենց նույն կերպ Ելենա Բուլգակովան, ձգտելով պաշտպանել ամուսնուն հարձակումներից, զայրացած խոստանում է, որ կթունավորի իր ամուսնու քննադատ Օսաֆ Լիտովսկիին, որն «Ընդդեմ բուլգակովշինայի․ սպիտակ գվարդիան վարդագույն ակնոցնեի միջով» հոդվածի հեղինակն է[79][80]։ Հետազոտողները համեմատում են Մարգարիտայի ամենակուլ կիրքը Լևի Մատվեյի՝ Յեշուային նվիրվածության հետ, նշելով, որ նրա սերը «համապարփակ է, ինչպես կյանքը և կենդանի՝ ինչպես կյանքը»․
Մարգարիտան վերածվեց հիասքանչ, հավաքական և պոետիկ Կնոջ կերպարի, որը Սիրում է… ֆանտաստիկ կնոջ կերպար, իր զայրույթով, որն ուղղված էր Վարպետի թշնամի Լատունսկուն, մայրությանը իր քնքուշ պատրաստվածությամբ, գիշերվա մեջ իր այդ թռիչքով, որն այնքան ոգևորված է կերպարանափոխվում վհուկի…Կնոջ կերպար, ում սատանային պետք չէ ասել ոչինչ, քանի որ «Հրաշալի՜, հրաշալի՜ Ազազելլոն» նրա սիրտը վարակել է հույսով, որ նա կտեսնի իր սիրելիին[81]։
Մոսկովյան դրվագների մասնակիցներ
խմբագրելԳրականագետներ
խմբագրելՄոսկովյան գրականության ներկայացուցչիների հետ ծանոթությունը սկսվում է վեպի առաջին էջում, երբ Պատրիարքական լճի մոտ հայտնվում են Իվան Բեզդոմնին և Բեռլիոզը։ Միխայիլ Ալեքսանդրովիչ Բեռլիոզը գրական կազմակերպության ազդեցիկ ղեկավար է, որի կազմի մեջ մոտավորապես 3100 մարդ է մտնում։ Կերպարի հնարավոր նախատիպերի շարքում են Պրոլետարական գրողների ռուսաստանյան ասոցացիայի հիմնադիրներից մեկը՝ Լեոպարդ Լեոնիդովիչ Ավերբախը, հրապարակախոս Միխայիլ Կոլցովը, լրագրող Ֆյոդր Ֆյոդրովիչ Ռասկոլնիկովը, թատերական քննադատ Վլադիմիր Բլյումը և սովետական այլ գաղափարախոսներ[82]։ Բուլկագովագետների կարծիքով հեղինակի կողմից Միխայիլ Ալեքսանդրովիչի ազգանվան համընկնումը ֆրանսիացի կոմպոզիտորի ազգանվան հետ ամենևին էլ պատահական չէ։ Հեկտոր Բեռլիոզի ստեղծագորությունների մի ամբողջ շարք՝ «Ֆանտաստիկ սիմֆոնիա», «Երթ դեպի մահապատիժ»-ի (Marche au supplice) երկրորդ մասը, «Խրախճանքի գիշերվա երազ»-ի (Songe d’une nuit de sabbat) երրորդ մասը, «Ֆաուստի դատապարտումը» դրամատիկ լեգենդը հատման թեմատիկ կետեր ունեն «Վարպետը և Մարգարիտան» վեպի ֆաբուլային գծերի հետ[83]։
Վոլանդը Բեռլիոզի հետ հանդիպման ժամանակ հավաստում է, որ «մարդը չի կարող երաշխավորված լինել նույնիսկ իր սեփական վաղվա օրվա համար» և կանխագուշակում է ՄԱՍՍՈԼԻՏ-ի նախագահի գլխատվելը։ Նմանատիպ անեծք, ըստ Բորիս Սոկոլովի հանդիպում է նաև Հոֆմանի «Սատանայի էլիքսիրը» վեպում, որի առաջաբանում խոսվում է անտեսանելի թելերի մասին, որոնք «ձգվում են մեր ամբողջ կյանքի միջով և իրար կապում նրա բոլոր դրսևորումները»։ Նա, ով փորձում է կտրել այդ թելերը «մահվան է դատապարտված»[84]։ Զուգահեռներ կան նաև Ալեքսանդր Բելյաևի «Պրոֆեսոր Դոուելի գլուխը» ստեղծագործության հետ՝ կապված Բեռլիոզի կտրված գլխի հետ[85]։
Իվան Բեզդոմնիի պատմությունը ավելի բարդ է․ կերպարը զարգանում է։ Ճանապարհ անցնելով՝ նա «հրեշավոր բանաստեղծություններ» շարադրողից, որը ոչինչ չգիտեր Գյոթեի ողբերգության մասին[86], վերածվում է պրոֆեսոր Իվան Նիկոլաևիչ Պոնիրևի։ Հետազոտողները ենթադրում են, որ Բեզդոմնիի կերպարի նախատիպերի շարքում են Ալեքսանդր Բեզիմենսկին, Իվան Պրեբլուդնին և Դեմյան Բեդնին[87], որը տպագրվել է «Պրավդա» թերթում՝ հակակրոնական ստեղծագործությամբ՝ «Հստակ դատաղություն Նոր կտակարանի մասին», որտեղ հանդիպում են նման արտահայտություններ․ «Հիսուս Քրիստոսը աշխարհում երբեք չի եղել, այնպես որ ոչ ոք չէր կարող մահանալ և վերակենդանանալ, այնպես որ ոչ ոք չէր կարող Ավետարան գրել»[84]։ Վեպի վերջաբանում խոսք է գնում աճ ապրած հերոսի՝ պատմության և փիլիսոփայության ինստիտուտի աշխատակցի մասին, որը «երիտասարդ ժամանակ հանցագործ հիպնոզիչի զոհ է դարձել, բուժվել և ապաքինվել է»։ Վեպի վերջում նա ոչ թե մահապատիժ, այլ լուսնային ճանապարհ է տեսնում, որով քայլում են Վարպետի գրքի հերոսները[88]։ Հետազոտողների կարծիքով ներարկումից հետո հերոսի վերագտած հանգստությունը հղում է Բուլգակովի կենսագրությանը, երբ վերջինիս մոտ մոլուցք էր ձևավորվել մորֆիի հանդեպ[89]։ Ըստ Բուլգակովագետների, Պոնիրևը իր նախատիպերն է ունեցել՝ Միխայիլ Աֆանասևիչի ընկերներից մեկը՝ Պավել Պոպովը և սցենարիստ Սերգեյ Երմոլինսկին[90]։
Մինչ Իվան Բեզդոմնին փորձում է առաջ անցնել Վոլանդից և նրա շքախմբից, Գրիբոյեդովի տանը, իսկ հետո նաև «Գրիբոյեդով» ռեստորանում հավաքվում են ՄԱՍՍՈԼԻՏ-ի անդամները։ Նրանց ազգանունները (Զագրիվով, Պոպրիխին, Դվուբրատսկի, Բեսկուդնիկով) Գեորգի Լեսկիսի խոսքով իրենց մեջ «կենցաղային և հոգեբանական բնութագրիչների տարրեր են պարունակում», իսկ իրենք՝ կերպարները նման են «գոգոլյան անճոռնիներին»[91]։
Պոետ Ռյուխինը, որն Իվան Բեզդոմնուն հասցնում է պրոֆեսոր Ստրավինսկիի կլինիկա, հետազոտողների կարծիքով նմանություն ունի Վլադիմիր Մայակովսկու հետ։ Վլադիմիր Վլադիմիրևիչի և Միխայիլ Աֆանասևիչի հարաբերությունները չեն դասվել պարզերի շարքին․ Մայակովսկին իր ծաղրական պիեսում՝ «Փայտոջիլ»-ում, ժամանակավրեպ բառերի ցանկում ներառել է Բուլգակով ազգանունը, որը ապագա սերունդներին դեռ անծանոթ էր[92]։ Ի պատասխան՝ «Վարպետը և Մարգարիտան» վեպի հեղինակը իր ստեղծագործության մեջ ստեղծել է դրվագ, որտեղ Ռյուխինը ինքն իրեն խոստովանում է․ «Չեմ հավատում ես այն ամենին, ինչ գրում եմ»։ Վեպի առաջին ամսագրային հրապարակման տարբերակում այս հատվածը չէր հայտնվել։ Ցենզուրայի հանձնաժողովը համարել էր, որ այն իր մեջ «կշտամբանք է պարունակում ոչ միայն Մայակովսկու, այլ նաև ամբողջ սովետական միության հասցեին»[93]։
Թռչկոտում էին ՄԱՍՍՈԼԻՏ-ի պոետիկ բաժնի ամենահայտնի անդամները՝ Պավիանովը, Բոգախուլսկին, Շպիչկինը և Ադելֆինա Բուդզյակը։ ՄԱՍՍՈԼԻՏ-ի պոետների մասին վեպում խոսվում է որպես զորային մասի, իսկ նրանց ազգանունների ընտրությունը ոչ մի կասկած չի թողնում նրանց ստեղծած բանաստեղծությունների արժանիքների վերաբերյալ[94]։
Վարիետե թատրոնի աշխատակիցներ
խմբագրելՎարիետե թատրոնի աշխատակիցների՝ տնօրեն Լիխոդեևի, ֆինանսական գծով տնօրեն Ռիմսկու, կառավարիչ Վարենուխայի, բուֆետապան Սոկովի, հաշվապահ Լաստոչնիկի կերպարները ստեղծելիս Բուլգակովը կիրառել է ծաղրական երանգներ և այնպիսի սուր հնարքներ, ինչպիսին գրոտեսկն է։ Թատրոնի ղեկավարի կերպարը ձևավորվել է մի քանի տարվա ընթացքում․ սևագրերում կերպարը սկզբնական շրջանում անվանվել է Գարասեյ Պեդուլաև, հետո՝ Ստյոպա Բոմբեև։ Ենթադրվում էր, որ նա Բոլշոյ Սոդովոյից պետք է տեղափոխվի Վլադիկավկազ[95]։ Վեպի վերջնական տարբերակում հեղինակը նրան անվանեց Ստեփան Բոգդանովիչ Լիխոդեև և «ուղարկեց» Յալթա։ Սյուժետային այս գիծը նման է Միխայիլ Զոշենկոյի «Երկրաշարժ» պատմվածքին, որտեղ կոշկակար Սնոպկովը «անուշ է անում ռուսական օղու շշի կեսը» և 1929 թվականի Ղրիմի երկրաշարժի նախօրեին քնում դրսում։ Արթնանալուց հետո հերոսը չի կարողանում հասկանալ, թե որ քաղաքում է գտնվում[96]։
Կորովյովը Լիխոդեևին բնութագրում է որպես անպատասխանատու և ոչ կոմպետենտ ղեկավարի․ «ոչինչ չեն անում, ոչինչ չեն էլ կարողանում անել, որովհետև ոչինչ չեն հասկանում այն ամենից, ինչ իրենց հանձնարարել են» [97]։ Այդ իսկ պատճառով Վարիետե թատրոնի ոչ պաշտոնական, բայց իրական ղեկավարը թատրոնի ֆինանսական գծով տնօրեն Գրիգորի Դանիլովիչ Ռիմսկին է, ում ազգանունը Բուլգակովը վերցրել է կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովից։ Հետազոտողները ենթադրում են, որ Բուլգակովը մտածված է «Սուրբ ծննդյան նախորդ գիշերը» անմաքուր ուժի մասնակցությամբ մտերմացրել վամպիրի հետ հանդիպած կերպարին և օպերայի հեղինակին[98]։ Դրվագները, որտեղ բարեհոգի Վարենուխան Հելլայի կողմից վերածվել է վամպիր-նշանառուի, կառուցված են ինչպես ֆարսը։ Դա հատկապես դրսևորովում է այն դրվագում, որտեղ աքաղաղի երրորդ կանչի հետ հերոսը, որը «թռչող կուբիդոն էր հիշեցնում» նետվում է դեպի լուսամուտը[99]։
Վարիետե թատրոնի տխուր բուֆետապան Անդրեյ Ֆոկիչ Սոկովը ունի իր գրական «բարեկամին»․ Երոմոլայ Իվանովիչի «Թատերական սիրավեպ» («Հանգուցյալի գրառումները») ստեղծագործության հերոսներից մեկը, որն աշխատում է Անկախ թատրոնում և մշտապես տխուր տեսք ունի։ Ինչպես նկատում է Գեորգի Լեսսկիսը «բուլգակովյան աշխարհի մոդելում, ինչպես երևում է, գոյություն է ունեցել ստանդարտ բուֆետապան-մարդատյաց, ինչպես ստանդարտ խաբեբա-տնային կառավարիչը»[100]։ Սոկովը գնում է Վոլանդի մոտ՝ «ոչ բարեկարգ բնակարան», հայտնելու՝ որ սև մոգության ցուցադրությունից հետո դրամարկղում պատռված թուղթ է հայտնաբերվել։ Երկխոսության ժամանակ Վոլանդը Անդրեյ Ֆոկիչին տեղեկացնում է, որ «երկրորդ թարմություն չի լինում», իսկ կյանքի ասկետիկ ձևը կասկածներ է հարուցում[101]։
Սենյակ մտնող գորշ, մեծ թռչնի հատվածը, որտեղ թռչնի թևը դիպչում է բուֆետապանի գլխին, կարող է գրված լինել «Բուն» հոդվածի հիման վրա, որը ներառված է Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանում։ Այնտեղ հիշատակվում է մի նախանշան, համաձայն որի այդ թռչնի հպումը մահ է կանխագուշակում։ Վեպի վերջաբանուն նշվում է, որ Սոկովը, ինչպես և նրան զգուշացրել էր Վոլանդը, տասը ամիս անց մահանում է լյարդի քաղցկեղից[102]։
Մնացած բոլորը առանձնանում են ուժգին վախով և տհաճ հիշողություններով։ Իսկ ինչ-որ մեկը նույնիսկ ավելի լավն է դառնում, ինչպես Վարենուխան, ով «նույնիսկ իր թատերական կառավարիչների շարքում ձեռք է բերում համընդհանուր ճանաչում և սեր շնորհիվ իր անհավատալի բարեսրտության և սիրալիրության»[36]։
Մոսկովյան դրվագների այլ կերպարներ
խմբագրելԲեռլիոզի դատապարտված լինելու ապացույցը Վոլանդի արտահայտնությունն է այն մասին, որ «Աննուշկան արդեն գնել է արևածաղկի ձեթը և ոչ միայն գնել է, արդեն նաև թափել է»։ Բուլգակովը մի քանի հերոսուհի ունի այդ անունով և նրանցից յուրաքանչյուրի հայտնվելը կա՛մ կոնֆլիկնտեր է ծնում, կա՛մ ծայրահեղ իրադարձություններ բերում։ Այսպիսով, Աննուշկա Պիլյաևան՝ Միխայիլ Բուլգակովի ավելի վաղ ստեղծագործության՝ «№13․ Էլպիդ-Ռաբկոմմունի տունը» պատմվածքում, վառում է բուրժույուհուն և հրդեհ առաջացնում։ «Թատերական սիրավեպ»-ում կյանքի ամենօրյա անբաժան մաս է կազմում խոհանոցից լսվող Աննուշկայի ճիչը։ «Վարպետը և Մարգարիտան» վեպում նա ստանում է «ժանտախտ» մականունը։ Գրող Վլադիմիր Լյովշինի հիշողությունների համաձայն 34-րդ բնակարանից Աննուշկան 1920-ական թվականներին Բուլգակովի հարևանուհին է եղել, երբ վերջինս Բոլշոյ Սոդովոյում վարձակալում էր №10 բնակարանը[103]։
Չոր կին՝ «Ժանտախտ» մականունով, «ով կարճատև երևում և կորչում է մեկ պայուսակով, մեկ թիթեղամանով», մշտապես անհանգստացնում է նրա երևակայությունը։ Նրա հայտնությունը մշտապես տհաճությունների սկիզբ է խորհրդանշում։ Երբեմն Աննուշկայի կերպարը մասնատվում է և նրա հատկանիշներիը բաժին են հասնում այլ կերպարների։ Այսպիսով, ոչ մի տեղ չհիշատակվող Աննուշկայի աչքերի սպիտակուցները հայտնվում են Վոլանդի կամակատարի՝ Ազազելլոյի մոտ[104]։
Բուլգակովի արվեստում նույնքան մշտական է նաև տնային կառավարչի կերպարը։ Նրա տնային կոմիտեների ղեկավարների շարքում է՝ Շվոնդերը «Շան սիրտ» ստեղծագործությունից, «Զոյկայի բնակարանը» պատմվածքից Անիսիմ Զոտիկովիչ Ալլիլույան, Բունշա Կորեցկին «Իվան Վասիլևիչ»-ից։ «Բնակարանային հարցին» ուղղված համառ ուշադրությունը հետազոտողները բացատրում են Միխայիլ Բուլգակովի օթևանային խնդրով, որին նա իր կյանքի ընթացում բավականին հաճախ է բախվել[105]։
Վարպետի վեպի հերոսներ
խմբագրելԸստ Իգոր Սուխիխի Վարպետի վեպը ««Վարպետը և Մարգարիտան» վեպի փիլիսոփայական և իմաստային կորիզն է»[36]։ Հեղինակը և կերպարները այրված ստեղծագործությունը անվանում են ստեղծագործություն Պոնտացի Պիղատոսի մասին, չնայած նրան, որ վեպի սկզբնական տարբերակներում Բուլգակովը շեշտադրում էր մեկ այլ հերոսի․ 1933 թվականին արված նրա սևագիր նշումներում ամրագրված է Վոլանդի և Մարգարիտայի երկխոսությունը, որտեղ Մարգարիտան ասում է․«Նա գիրք է գրել Յեշուա Հա-Նոցրիի մասին»։ Միխայիլ Աֆանասևիչ Բուլգակովի կողմից արված այդ փոփոխությունը և փոխարենը հռոմեացի կառավարչի անվան ներառումը, հետազոտողների կարծիքով կարող է պայմանավորված լինել իրեն ցենզուրայի հանձնաժողովի նախապայմաններից ապահովագրելու փորձով[106]։
Բուլգակովագետների մոտ մեկ միասնական կարծիք չկա Պոնտացի Պիղատոսի մասին վեպի ժանրային պատկանելիության վերաբերյալ։ Իգոր Սուխիխի տեսակետի համաձայն Պիղատոսի մասին գիրքը կառուցվածքային առումով նման է պատմվածքի, որի ապացույցը իրադարձություններում ներգրավված գործող անձանց սահմանափակ թիվն է, ինչպես նաև «տեղի, ժամանակի, գործողությունների կենտրոնացումը»[36]։ Գրականագետ Վասիլիյ Նովիկովը աշխատության մեջ դրամայի տարրեր է գտնում[107]։
Պոնտացի Պիղատոս
խմբագրելՊոնտացի Պիղատոսի կերպարի ստեղծմանը նախորդել է Բուլգակովի կողմից աստվածաբանական և պատմական աղբյուրների ուսումնասիրությունը, որոնց շարքում առանձնահատուկ տեղ են զբաղեցրել ֆրանսիացի փիլիսոփա Էռնեստ Ռենանի ստեղծագործությունը՝ «Հիսուսի կյանքը», և անգլիացի գրող Ֆարրարի «Հիսուս Քրիստոսի կյանքը»[108]։ Միխայիլ Աֆանասևիչի կարդացած գեղարվեստական գրքերի շարքին հավանաբար դասվում է նաև Անատոլ Ֆրանսի «Հուդայի կառավարիչը» պատմվածքը, որի հերոսը, ի տարբերություն Վարպետի գրքի հերոսի, «ընդհանրապես չի հիշում ո՛չ Հիսուսին, ո՛չ էլ նրա մահապատիժը»[109]։
Բուլգկովյան Պիղատոսը, ընդհակառակը, չի կարողանում մոռանալ։ Երբ նա իր գաղտնի ծառայության ղեկավար Աֆրանիայից լսում է, որ Յեշուան մինչև մահը մարդկային ամենամեծ արատը վախն է համարել, նրա ձայնը խզվում է։ Մագաղաթի վրա Լևի Մատվեևի կողմից գրված Հա-Նոցրիի խոսքերը կարդալով՝ «…ամենամեծ արատ…վախկոտություն», Պիղատոսը ցնցվում է։ Վախկոտության թեմայի վերաբերյալ, ըստ հետազոտողների, Բուլգակովը ուժեղ հակում է ունեցել։ Այդ թեման ոչ միայն բավականին հաճախ հայտնվում էր նրա ստեղծագործություններում՝ «Վազք», «Սպիտակ գվարդիա», «Կարմիր թագը», այլև ընկերների հետ զրույցներում[110]։ Թատերագետ Վիտալիյ Վիլենկինը հիշում է, թե ինչպես մի անգամ Բուլգակովը հարցրեց, թե որն է մարդկային ամենամեծ արատը և հենց ինքն էլ պատասխանեց իր հարցին․ «Վախկոտությունը, ահա՛ ամենամեծ արատը, որովհետև հենց նրանից էլ ծագում են մնացածները»[111]։ Կինոսցենարիստ Սերգեյ Երմոլինսկին պատմում էր, թե ինչպես էր «սիրում Բուլգակովը կրկնել, թե ինչքան է ինքը ատում վախկոտությունը»[110]։ 1932 թվականին Միխայիլ Աֆանասևիչի ամենամտերիմ ընկերներից փիլիսոփա Պավել Պոպովին գրված նամակում «Վարպետը և Մարգարիտան» վեպի հեղինակը պատմում է, որ նախկինում հինգ «շրջադարձային սխալ» է թույլ տվել, որոնցից երկուսը՝ «ուշաթափության պես հանկարծակի վրա հասած երկչոտության պատճառով»։ Գրականագետ Իգոր Սուխիխի կարծիքով հստակ կապ գոյություն ունի Պոնտացի Պիղատոսի տառապանքների՝ կապված իր երկչոտության պատճառով Յեշուային փրկել չկարողանալու և Բուլգակովի սեփական հոգու թուլության վերաբերյալ խոստովանության հետ․ «արդարացում կա, սփոփանք՝ ոչ»[36]։
Անձնական թեման սուբլիմացվում և վերաձևակերպվում է որպես հեղինակից բոլորովին հեռու կերպարի… ոչ թե նրա ուժային հաղթանակը, այլ նրա թուլությունը, ամեն արարքի անդառնալիորեն շրջադարձային լինելը՝ ահա թե ով է բուլգակովյան Պիղատոսը։ Թողություն ստանալ արդեն եղածի համար անհնար է, հնարավոր է միայն մոռանալ, եթե հաջողվի։ Բայց միշտ էլ կգտնվի մագաղաթի պատառիկով մեկը։ Նա կգրի և գրվածը կմնա։ Եվ եթե նույնիսկ ձեռագրերը այրվեն, ամեն բան կմնա այնպես, ինչպես գրված էր[36]։
Յեշուա Հա-Նոցրի
խմբագրելՅեշուան ակտիվ կերպով ներգրավված է միայն «Պոնտացի Պիղատոս» գլխում, սակայն նրա անտեսանելի ներկայությունը զգացվում է ինչպես Վարպետի գրքում, այնպես էլ Բուլգակովի ամբողջ վեպի ընթացքում։ Այդ հնարքը հեղինակի կողմից կիրառվել է «Ալեքսանդր Պուշկին» պատմվածքում, որտեղ Բուլգակովը ոչ մի անգամ բեմ չի բարձրացնում գլխավոր հերոսին․ միևնույն ժամանակ նրա կերպարի զարգացումը և բացահայտումը տեղի է ունենում այլ կերպարների միջոցով[36]։
Նա կզոհվի, որովհետև հայտնվել է հոգևոր և աշխարհիկ իշխանությունների արանքում, որովհետև մարդիկ սիրում են փողը և հանուն նրա պատրաստ են դավաճանության, կատաղի արևից այրվող աշխարհը անտարբեր է միայնակ մարդու ձայնի նկատմամբ, որը գտել է շնչառության պես հասարակ, ջրի նման թափանցիկ ճշմարտությունը[36]:
Գրականագետները նշում են, որ բուլգակովյան արխիվներում պահպանվել են բազմաթիվ արտագրություններ, որոնք վկայում են, որ Միխայիլ Աֆանասևիչը կերպարը ստեղծելիս մատենագիտական բազմաթիվ աղբյուրներ է օգտագործել։ Լիդիա Յանովսկայայի խոսքով, սկսելով վեպի հետ աշխատանքը Բուլգակովը տետրը բաժանել է երեք սյունակների, որոնցից մեկը աստիճանաբար լցրել է Ռենանի աշխատանքներից հանված մեջբերումներով, մյուսը Ֆարրարի գրքից հանված մեջբերումներով, իսկ երրորդ սյունակը կրել է «այլ աղբյուրներ» անվանումը և դատարկ է մնացել[31]։ Ավելի ուշ հայտնվել է մեկ այլ տետր, որը կրել է «Վեպ․ նյութեր» անվանումը։ Այնտեղ հայտնաբերվել են Բուլգակովի կողմից նկարված «երևակայական Երշալայիմի» հատակագիծը և Դավիթ Ֆրիդրիխ Շտրաուսի «Հիսուսի կյանքը», Արթուր Դրևսի «Հիսուսի մասին միֆը», Անրի Բարբյուսի «Հիսուսը ընդդեմ Քրիստոսի» և այլոց գրքերից արտագրություններ։ Միխայիլ Աֆանասևիչին հետաքրքրում էին ոչ միայն տարբեր հեղինակների կարծիքները, այլև անտիկ աշխարհի պատմությունը ճշմարտանման դարձնող կենցաղային մանրամասնությունները[112]։
Իգոր Սուխիխը նկատում է, որ «Յեշուան ավելի փոքր է իր ավետարանական նախատիպից և աշխարհից ոչնչով պաշտպանված չէ»։ Հա-Նոցրիի և Պոնտացի Պիղատոսի զրույցից պարզ է դառնում, որ թափառական փիլիսոփան չի հիշում իր ծնողներին, կին չունի և խոցելի է մահվան առաջ։ Նա միայն մեկ ուղեկից-հետևորդ ունի՝ Լևի Մատվեյը[36]։ Խոսակցության երանգը փոխվում է, երբ խոսք է բացվում ճշմարտության մասին։ Քննության ենթարկվող հարցի նկատմամբ սկզբնական քամահրանքը, որի մասին, ըստ Պոնտացի Պիղատոսի Հա-Նոցրին պատկերացում անգամ չունի, փոխվում է զարմանքի, երբ կառավարիչը, որը տառապում էր միգրենի նոպայից, լսում է․ «Ճշմարտությունը ավելի շուտ նրանում է, որ քո գլուխը ցավում է, և ցավում է այնքան ուժեղ, որ դու փոքրոգաբար մտածում ես մահվան մասին»[113]։
Թափառականի պատասխանը լրիվ անսպասելի է և բոլորովին ոչ փիլիսոփայական, այլ խիստ կենցաղային, որը ապշահար է անում Պիղատոսին իր անհերքելիությամբ։ Այստեղից էլ սկսվում է նրա անդրադարձը Յեշուա Հա-Նոցրիի ճշմարտությանը, չնայած այդ ամենը Պիղատոսը գիտակցում է միայն օրվա վերջում, երբ հասկանում է, որ հանուն այդ կենցաղային հասարակ ճշմարտության «ոչնչնում մեղավոր այն անմիտ երազկոտին մահապատժից փրկելու համար» նա «կգնա ամեն ինչի»[113]։
Երբ գլխացավն անցնում է, կառավարիչը Յեշուային հարցնում է․ «Դու մեծ բժի՞շկ ես»։ Հա-Նոցրին պատասխանում է․ «ո՛չ»։ Այնուամենայնիվ, այս և մյուս դրվագներում երևում է, որ կալանավորը մարդկանց բուժելու, ուրիշների մտքերը կարդալու, իրադարձությունների արդյունքը կանխագուշակելու ունակություն ունի[114]։ Այս փաստը գրականագետ Գեորգի Լեսկիսին թույլ է տալիս բուլգակովյան հերոսին անվանելու «Մեսիա, ով չի գիտակցում, որ ինքը Մեսիա է»[115]։ Մեկ այն դրվագում Պիղատոսը հայտնում է իր զարմանք առ այն, որ Յեշուան հաճախ է իր խոսքում օգտագործում «բարի մարդիկ» բառակապակցությունը։ Վերջինս պարզաբանում է, որ «աշխարհի վրա չար մարդիկ չկան»։ Վասիլի Նովիկովի կարծիքով հստակ բարեկամություն կա Յեշուայի և Պոնտացի Պիղատոսի մասին գրքի հեղինակի միջև․ այն կապված է ինչպես նրանց գաղափարների, այնպես էլ նրանց ճակատագրի ողբերգականության հետ[107]։ Մարիետա Չուդակովան գրում է արդեն ոչ թե երկու, այլ երեք կերպարների միջև առկա կապի մասին․ Վարպետը, Յեշուան և իշխան Միշկինը Դոստոևսկու «Ապուշը» վեպից[116]։
Այլ կերպարներ
խմբագրելՄինչև Յեշուայի հետ ծանոթությունը Լևի Մատվեյը տառապյալ էր։ Նրանց առաջին հանդիպումը տեղի է ունենում Վիֆֆագիա տանող ճանապարհին և նրանք միասին գնում են ճանապարհորդության։ Թողնելով տունը և գործը՝ Յեշուայի հետևորդը «այրում է կամուրջները» և իրեն ամբողջովին նվիրում ուսուցչին[36]։ Հետազոտողների կարծիքով Լևի Մատվեյը Իվան Բեզդոմնու ինքնատիպ նմանակն է, քանի որ վերջինս էլ Վարպետի միակ աշակերտն էր[117]։ Լևի Մատվեյի համար վեպի մի քանի դրվագներում անկյունաքարային դեր է նախանշված։ Հենց նա էր միակ հանդիսատեսը Յեշուայի մահապատժի ժամանակ, քանի որ մնացյալ բոլորը դրան մասնակից էին[36]։ Կանգնած Լիսոյ սարի վրա, նա անիծում է իրեն այն մեծ ու ծանր սխալի համար, որ թույլ էր տվել առավոտյան, երբ Յեշուային թույլ էր տվել մենակ քաղաք գնալ։ Բացի այդ սյուժետային երկու գծերի հատման ժամանակ Մատվեյը գնում է Վոլանդի մոտ՝ խնդրելով թույլ տալ որոշել Վարպետի և Մարգարիտայի ճակատագիրը։ Մատվեյը Վոլանդին անվանում է «չարիքի ոգի և ստվերների տիրակալ»՝ չթաքցնելով իր անբարյացկամությունը զրուցակցի նկատմամբ։ Նրա հետ երկխոսության ժամանակ Մեսսիրը հիշեցնում է, որ «ստվերները մարդկանցից և իրերից են ստացվում»։ Վոլանդը հանդես է գալիս որպես Յեշուայի և նրա «ոգու թագավորության» հակակշիռ[118]։
Պոնտացի Պիղատոսի գաղտնի ծառայության ղեկավար Աֆրանիյը կառավարչի պատշգամբում հայտնվում է Յեշուայի մահապատժից հետո։ Սկզբում նա հանդես է գալիս որպես անանուն հյուր, որը պատմում է կառավարչին քաղաքում տիրող տրամադրությունների մասին։ Ավելի ուշ պարզ է դառնում, որ Պիղատոսի մոտ եկած մարդը, ոչ միայն գիտի ավելի շատ, քան ասում է, այլև հասկանում է իր ղեկավարին ընդամենը կես բառից։ Գրականագետ Վասիլի Նովիկովը Պիղատոսի և Աֆրանիյի խոսակցությունը, որի ժամանակ վերջինս հանձնարարություն է ստանում սպանելու Հուդային, համեմատում է «երկու մոլեռանդների երկխոսության հետ, որոնք կապված են իրար հետ մեկ երաշխիքով»[107]։
Հուդան «արծվաքթով գեղեցիկ» կերպար է, որի դեմքին «չարության նշույլ անգամ չկա»[119]։ Վարպետի վեպում նա գործում է որպես պրովոկատոր. Յեշուային հրավիրում է իր տուն, խնդրում է հյուրին շարադրել կարծիքը կառավարության իշխանության մասին և վառում ջահերը, որոնք համաձայն Ռենանի գրքում հիշատակվող ենթադրության, նախատեսված են նրա համար, որ «թաքնված վկաները կարողանան տեսնել հանցագործի դեմքը»։ Երբ Յեշուան պատմում է Պիղատոսին Հուդայի տանը հյուրընկալվելու մասին, Պիղատոսը հասկանում է, թե ինչ դեր է ունեցել ստոր Հուդան Հա-Նոցրիի ձերբակալության գործում։
33 տետրադրահմի դիմաց դավաճանություն գործած կերպարի մահը վրա է հասնում ոստիկանության գաղտնի գործակալների շնորհիվ, ովքեր կատարում էին Պոնտացի Պիղատոսի կարգադրությունները․ «Հուդայի մեջքին հարվածեց դանակը, կայծակի նման…»։ Հետազոտողները այս դրվագը համեմատում են Վարպետի պատմության հետ, որը հիշում էր կլինիկայում պրոֆեսոր Ստրավինսկու պատմությունը իր և Մարգարիտայի սիրո մասին․ «այնպե՜ս է հարվածում կայծակը, այնպե՜ս է հարվածում ֆիննական սուրը»[120]։
Դրվագն ավարտվում է հատուցման ողբերգական պատկերով՝ Հուդայի սպանությամբ։ Այն լի է կոնտրաստային գույներով, դրամատիկ է, այն գործողությունների զարգացման գագաթնակետն է։ Այնտեղ հնչում է ֆաուստյան մեջբերումը․ «մարդիկ մահանում են մետաղի համար» («Ինչքա՞ն ստացար…»․ հարցնում է մարդասպանը դանակով նրան խփելուց առաջ)։ Հնչում է ֆաուստյան ևս մեկ մեջբերում․ «Կան հանցագործություններ, որոնք ավելի սարսափելի են, քան վախկոտությունը՝ դավաճանությունը»[107]։
Մեջբերումներ
խմբագրել- Երբեք և ոչինչ մի խնդրեք։ Երբեք և ոչինչ, հատկապես նրանցից, ովքեր ուժեղ են ձեզնից։ Իրենք ինքնուրույն կառաջարկեն, իրենք էլ կտան։
- Վիրավորանքը լավ աշխատանքի սովորական պարգևատրումն է։
- Ամենասարսափելի զայրույթը՝ դա անելանելիության զայրույթն է։
- Լսիր անձայնությունը, լսիր և վայելիր այն, ինչ քեզ չեն տվել քո կյանքում՝ լռությունը։
- Ինչո՞ւ վազել այն բանի հետքերով, ինչը վաղուց վերջացել է։
- Աղյուսը հենց այնպես երբեք ոչ մեկի գլխին չի ընկնի։
- Մարդն անհետաքրքիր է առանց իր ներսում, իր տուփի մեջ ունեցած անակնկալի։
- Նա, ով սիրում է, պետք է կիսի նրա ճակատագիրը, ում սիրում է։
- Խելքից զրկվելուց վատթարագույն դժբախտություն չկա աշխարհում։
- Ցավն այն չէ, որ վիրավորական են խոսքերը, այլ՝ որ ճշմարտություն են բովանդակում։
- Եվ քանի-քանի անգամ եմ ձեզ ասել, որ ձեր հիմնական սխալը մարդկային աչքերի նշանակությունը թերագնահատելու մեջ է։ Հասկացեք, որ լեզուն կարող է թաքցնել ճշմարտությունը, իսկ աչքերը՝ երբեք։ Ձեզ հանկարծակի հարց են տալիս, և դուք նույնիսկ չեք ցնցվում, մի ակնթարթում տիրապետում եք ձեզ ու գիտեք, թե ինչ է պետք ասել ճշմարտությունը թաքցնելու համար, ու անչափ համոզիչ եք խոսում, ոչ մի կնճիռ չի խաղում ձեր դեմքի վրա, բայց, ավա՜ղ, հարցից անհանգստացած ճշմարտությունը հոգու խորքից մի պահ թռչում է աչքերի մեջ, և ամեն ինչ վերջացած է։ Դա նկատվում է, իսկ դուք՝ բռնվում։
- Խելացի մարդիկ նրա համար են խելացի, որ պարզեն խճճված բաները։
- Վայելքի մեջ էլ թեկուզ փոքր-ինչ ողջամիտ պիտի լինել։
- Յուրաքանչյուրին պիտի տրվի ըստ իր հավատի։
- Փաստը աշխարհիս ամենահամառ բանն է։
- Մարդկային արատների մեջ ամենագլխավորներից մեկը վախկոտությունն է։
- Ի՞նչ պիտի աներ քո բարին, եթե գոյություն չունենար չարը, ու ի՞նչ տեսք կունենար երկիրը, եթե դրա վրայից անհետանային ստվերները։ Չէ՞ որ ստվերներն առաջանում են առարկաներից ու մարդկանցից։
- Հեռու ճանապարհից առաջ տրտմություն է իջնում մարդու վրա, և դա բնական է, նույնիսկ երբ մարդ գիտակցում է, որ այդ ճանապարհի վերջում իրեն երջանկություն է սպասվում։
- Չար մարդիկ չկան աշխարհում, կան միայն դժբախտներ։
- Ինչպես միշտ, ես ու դու տարբեր լեզուներով ենք խոսում, բայց դրանից մեր խոսակցության նյութը չի փոխվում։
- Չարը թաքնված է գինուց, խաղերից, հիասքանչ կանանց շրջապատում գտնվելուց ու սեղանի շուրջ զրույցներ ծավալելուց խուսափող տղամարդկանց մեջ։ Այդպիսի մարդիկ կամ ծանր հիվանդ են, կամ թաքուն ատում են շրջապատողներին։
- «Դժվար մարդիկ» ասվածը կանայք են։
- Դժբախտ մարդը դաժան է և չոր ու կոպիտ։ Եվ այդ ամենը՝ այն պատճառով, որ բարի մարդիկ աղավաղել են նրա կյանքը։
- Ինչ էլ որ ասեն հոռետեսները, միևնույն է, երկիրը հիասքանչ է, իսկ լուսնի տակ այն պարզապես անկրկնելի է։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.proquest.com/openview/f1813d1871591ca03194c391d1114bf2/1?
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան, խմբագիր՝ Վիկտոր Համբարձումյան, Երևան, Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն, 1976, էջ 590։
- ↑ Վարպետը և Մարգարիտան։ Թատերական վեպ։ Վեպեր / Մ. Բուլգակով; Թարգմ.՝ Ա. Հովհաննիսյան; Վերջաբ.՝ Կ. Սիմոնով; Խմբ.՝ Գ.Գ. Խաչատրյան; Նկ.՝ Ա.Ի. Յարալյան. - Երևան։ Սովետական գրող, 1985. - 616 էջ։
- ↑ Чудакова, 2019, էջ 7—9
- ↑ Лесскис, 1999, էջ 213
- ↑ 6,0 6,1 Лосев, 1992, էջ 407
- ↑ 7,0 7,1 Соколов, 1997, էջ 303
- ↑ Чудакова, 1988, էջ 337
- ↑ Белобровцева И., Кульюс С. Роман Булгакова «Мастер и Маргарита». Комментарий. — М.: Книжный клуб, 2007. — С. 7. — ISBN 978-5-98697-059-2
- ↑ Яновская Л. М. «О романе Булгакова «Мастер и Маргарита»». Музей «Булгаковский Дом». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ Лесскис, 1999, էջ 215
- ↑ Лесскис, 1999, էջ 217
- ↑ Лесскис, 1999, էջ 219
- ↑ Лесскис, 1999, էջ 220
- ↑ Соколов, 1997, էջ 304
- ↑ Соколов, 1997, էջ 305
- ↑ 17,0 17,1 Лесскис, 1999, էջ 221
- ↑ Воспоминания, 1988, էջ 418
- ↑ 19,0 19,1 Воспоминания, 1988, էջ 419
- ↑ Лесскис, 1999, էջ 222
- ↑ 21,0 21,1 Лакшин, 1991, էջ 5
- ↑ Лакшин, 1991, էջ 9
- ↑ Лесскис, 1999, էջ 224
- ↑ Лесскис, 1999, էջ 225
- ↑ Вулис, 1991, էջ 7
- ↑ Лесскис, 1999, էջ 226
- ↑ Лесскис, 1999, էջ 227
- ↑ Белобровцева И., Кульюс С. Роман Булгакова «Мастер и Маргарита». Комментарий. — М.: Книжный клуб, 2007. — С. 30. — ISBN 978-5-98697-059-2
- ↑ История советской политической цензуры: Документы и комментарии / Составитель Т. М. Горяева. — М.: Российская политическая энциклопедия (РОССПЭН), 1997. — С. 201—202. — ISBN 5-86004-121-7
- ↑ Бродская Е. Л. М. Яновская. Последняя книга, или Треугольник Воланда // Вопросы литературы : журнал. —М., 2015. — № 6. — С. 384—387. Архивировано из первоисточника 2018 թ․ մարտի 13.
- ↑ 31,0 31,1 Яновская, 1983, էջ 249
- ↑ Яновская, 1983, էջ 265
- ↑ Яновская, 1983, էջ 278
- ↑ Вулис, 1991, էջ 27
- ↑ Лесскис, 1999, էջ 326
- ↑ 36,00 36,01 36,02 36,03 36,04 36,05 36,06 36,07 36,08 36,09 36,10 36,11 Сухих И. Н. Евангелие от Михаила (1928—1940. Мастер и Маргарита М. Булгакова) // Звезда. — 2000. — № 6. Архивировано из первоисточника 2015 թ․ ապրիլի 28.
- ↑ 37,0 37,1 Яновская, 1983, էջ 280
- ↑ Соколов, 1997, էջ 9
- ↑ Тайны, 2006, էջ 317
- ↑ Яновская, 1983, էջ 293
- ↑ Лесскис, 1999, էջ 355
- ↑ Соколов, 1997, էջ 247
- ↑ Яновская, 1983, էջ 279
- ↑ Тайны, 2006, էջ 312
- ↑ Соколов, 1997, էջ 245
- ↑ Соколов, 1997, էջ 249
- ↑ Демидов О. Булгаков и имажинисты // Сибирские огни. — 2013. — № 6. Архивировано из первоисточника 2015 թ․ սեպտեմբերի 30.
- ↑ Соколов, 1997, էջ 48
- ↑ Соколов, 1997, էջ 47
- ↑ Лесскис, 1999, էջ 295
- ↑ Чудакова М. О. Не для взрослых. Время читать. Полка третья. — М.: Время, 2011. — ISBN 978-5-9691-0700-7
- ↑ Соколов, 1997, էջ 50
- ↑ Белозерская-Булгакова Л. Е. Воспоминания. — М.: Художественная литература (издательство), 1990. — С. 161-162. — ISBN 5-280-013340-X
- ↑ Тайны, 2006, էջ 315
- ↑ Тайны, 2006, էջ 313
- ↑ Лесскис, 1999, էջ 324—325
- ↑ Лесскис, 1999, էջ 339
- ↑ Зеркалов А. Этика Михаила Булгакова. — М.: Текст, 2004. — С. 94. — ISBN 5-7516-0409-1
- ↑ Соколов, 1997, էջ 171
- ↑ Соколов, 1997, էջ 290
- ↑ 61,0 61,1 Яновская, 1983, էջ 296
- ↑ Лесскис, 1999, էջ 299
- ↑ Яновская, 1983, էջ 299
- ↑ Соколов, 1997, էջ 288
- ↑ 65,0 65,1 Лесскис, 1999, էջ 336
- ↑ Яновская, 1983, էջ 297
- ↑ Яновская, 1983, էջ 311
- ↑ 68,0 68,1 Соколов, 1997, էջ 289
- ↑ Яновская, 1983, էջ 305
- ↑ Лакшин, 1991, էջ 606
- ↑ Яновская, 1983, էջ 301
- ↑ 72,0 72,1 Лесскис, 1999, էջ 352
- ↑ Яновская, 1983, էջ 284
- ↑ Соколов, 1997, էջ 263
- ↑ Муравьёв В. Б. Святая дорога. — М.: Изографус, Эксмо, 2003. — ISBN 5-94661-035-X
- ↑ Яновская, 1983, էջ 289
- ↑ Лакшин В. Я. Эскизы к трем портретам // Дружба народов. — 1978. — № 9. — С. 217.
- ↑ Лесскис, 1999, էջ 353
- ↑ Лакшин, 1991, էջ 692
- ↑ Яновская, 1983, էջ 291
- ↑ Яновская, 1983, էջ 292
- ↑ Лесскис, 1999, էջ 249
- ↑ Лесскис, 1999, էջ 250
- ↑ 84,0 84,1 Соколов, 1997, էջ 348
- ↑ Соколов, 1997, էջ 349
- ↑ Мягков, 2008, էջ 158
- ↑ Лесскис, 1999, էջ 251
- ↑ Белобровцева И., Кульюс С. Роман Булгакова «Мастер и Маргарита». Комментарий. — М.: Книжный клуб, 2007. — С. 454. — ISBN 978-5-98697-059-2
- ↑ «Морфий». Булгаковская энциклопедия. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Мягков, 2008, էջ 162
- ↑ Лесскис, 1999, էջ 304
- ↑ Лесскис, 1999, էջ 308—309
- ↑ Лесскис, 1999, էջ 311
- ↑ Лесскис, 1999, էջ 306
- ↑ Соколов, 1997, էջ 450
- ↑ Соколов, 1997, էջ 451
- ↑ Лесскис, 1999, էջ 316
- ↑ Лесскис, 1999, էջ 317
- ↑ Лесскис, 1999, էջ 322
- ↑ Лесскис, 1999, էջ 173
- ↑ Соколов, 1997, էջ 440
- ↑ Лесскис, 1999, էջ 351
- ↑ Воспоминания, 1988, էջ 181
- ↑ Воспоминания, 1988, էջ 181—182
- ↑ Лесскис, 1999, էջ 319
- ↑ Лесскис, 1999, էջ 268
- ↑ 107,0 107,1 107,2 107,3 Новиков, В. В. Михаил Булгаков — художник. — М.: Московский рабочий, 1996. — ISBN 5-239-01741-7
- ↑ Лесскис, 1999, էջ 267—268
- ↑ Соколов, 1997, էջ 385
- ↑ 110,0 110,1 Лесскис, 1999, էջ 373
- ↑ Воспоминания, 1988, էջ 293—294
- ↑ Яновская, 1983, էջ 250
- ↑ 113,0 113,1 Лесскис, 1999, էջ 282
- ↑ Лесскис, 1999, էջ 283
- ↑ Лесскис, 1999, էջ 284
- ↑ Чудакова, 1988, էջ 310
- ↑ Лесскис, 1999, էջ 278
- ↑ Лесскис, 1999, էջ 381
- ↑ Лесскис, 1999, էջ 375
- ↑ Соколов, 1997, էջ 228
Գրականություն
խմբագրել- Булгаков М. А. «Я хотел служить народу…» / Сост., крат. биохроника Б. С. Мягкова; вступ. ст. П. С. Попова. — М.: Педагогика, 1991. — ISBN 5-7155-0517-8
- Воспоминания о Михаиле Булгакове / Сост. Булгакова Е. С., Ляндрес С. А. Вступ. ст. В. Я. Лакшина. Послесл. М. О. Чудаковой. — М.: Советский писатель, 1988. — ISBN 5-265-00315-0
- Вулис А. З. Роман М. А. Булгакова «Мастер и Маргарита». — М.: Художественная литература, 1991. — ISBN 5-280-01453-2
- Лакшин В. Я. Пути журнальные. Из литературной полемики 60-х годов. — М.: Советский писатель, 1990. — ISBN 5-265-01500-0
- Лесскис Г. А. Триптих М. А. Булгакова о русской революции: «Белая гвардия», «Записки покойника», «Мастер и Маргарита». Комментарии. — М.: ОГИ, 1999. — ISBN 5-900241-35-1
- Мягков Б. С. Булгаков на Патриарших. — М.: Алгоритм, 2008. — ISBN 978-5-9265-0429-0
- Неизвестный Булгаков / Государственная библиотека СССР имени Ленина / Сост. и коммент. В. И. Лосева. — М.: Книжная палата, 1992. — ISBN 5-7000-0254-X
- Соколов Б. В. Булгаковская энциклопедия. — М.: Локид; Миф, 1997. — ISBN 5-320-00143-6
- Соколов Б. В. Расшифрованный Булгаков. Тайны «Мастера и Маргариты». — М.: Яуза; Эксмо, 2006. — ISBN 5-699-10759-2
- Сушко Ю. М. Юрий Любимов: Прощение Таганки. — М.: Эксмо, 2014. — ISBN 978-5-699-73209-8
- Чудакова М. О. Жизнеописание Михаила Булгакова. — М.: Книга, 1988. — 496 с. — ISBN 5-212-00078-5
- Чудакова М. О. О «закатном романе» Михаила Булгакова. История создания и первой публикации романа «Мастер и Маргарита». — М.: ЭКСМО, 2019. — 120 с. — (Музей Михаила Афанасьевича Булгакова). — ISBN 978-5-699-96576-2
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարպետը և Մարգարիտան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարպետը և Մարգարիտան» հոդվածին։ |