Վարսենիկ Աղասյան

հայ արձակագիր, մանկագիր, թարգմանիչ, դրամատուրգ, բանաստեղծ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վարսենիկ Գրիգորի Աղասյան (հուլիսի 15, 1898(1898-07-15)[1][2], Ճահուկ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - հոկտեմբերի 17, 1974(1974-10-17)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ բանաստեղծուհի, դրամատուրգ, մանկագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Վարսենիկ Աղասյան
Ծնվել էհուլիսի 15, 1898(1898-07-15)[1][2]
ԾննդավայրՃահուկ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանվել էհոկտեմբերի 17, 1974(1974-10-17)[2] (76 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Մասնագիտությունթարգմանչուհի, բանաստեղծուհի, դրամատուրգ, մանկագիր և արձակագիր
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրԿոմունիստ[1]
Վարսենիկ Աղասյան Վիքիդարանում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Նախիջևանի գավառի Ճահուկ գյուղում[3]։ 1905 թվականին ընտանիքով տեղափոխվել է Թիֆլիս։ Ավարտել է Թիֆլիսի Հայուհյաց բարեգործական ընկերության միջնակարգ դպրոցը։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1912 թվականին «Պատանի» հանդեսում։ 1928-1929 թվականներին աշխատել է Բաքվի հայալեզու «Կոմունիստ» թերթի խմբագրությունում՝ որպես գեղարվեստական գրականության բաժնի վարիչ, հետագայում՝ Բաքվի ռադիոկոմիտեում որպես ասմունքող-հաղորդավարուհի։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Բաքվի, Ստեփանակերտի և Գանձակի (Կիրովաբադի) թատրոնները բեմադրել են նրա «Փոթորկված անտառը» դրաման։ Մահացել է Երևանում։

Ստեղծագործություններ

խմբագրել
  • Բանաստեղծություններ, Թիֆլիս,1926, 46 էջ։
  • Օրերի երգը, Բաքու, Ազերնեշր, 1933, 88 էջ։
  • Մայրական հույզեր, Բաքու, Ազերնեշր, 1937, 51 էջ։
  • Երջանիկ մանկություն, Բաքու, Ազերնեշր, 1938, 50 էջ։
  • Ծիտիկի խինդը, Երևան, Հայպետհրատ, 1940, 8 էջ։
  • Տոնածառ, Երևան, Հայպետհրատ, 1941, 5 էջ։
  • Բանաստեղծություններ, Բաքու, Ազերնեշր, 1947, 86 էջ։
  • Բանաստեղծություններ, Երևան, Հայպետհրատ, 1948, 140 էջ։
  • Գարուն, Երևան, Հայպետհրատ, 1952, 19 էջ։
  • Հատընտիր, Բաքու, Ազերնեշր, 1955, 134 էջ։
  • Ժպիտներ, Բաքու, Ազերնեշր, 1957, 56 էջ։
  • Նվեր երեխաններին, Երևան, Հայպետհրատ, 1958, 26 էջ։
  • Բանաստեղություններ, Երևան, Հայպետհրատ, 1959, 254 էջ։
  • Սովետահայ գրականության ընտիր էջեր։ Պոեզիա (գրքում տեղ է գտել նաև Վ. Աղասյանի գործերից մի քանիսը), Երևան, Հայպետհրատ, 1960, 480 էջ։
  • Լիրիկա, Բաքու, Ազերնեշր, 1964, 125 էջ։
  • Մայրամուտի շողերով, Երևան, «Հայաստան», 1971, 119 էջ։
  • Զանգակ (ժողովածուում տեղ են գտել նաև Վ. Աղասյանի մի քանի գործեր), Երևան, «Հայաստան», 1974, 160 էջ։

Թարգմանություններ (ռուսերենից)

խմբագրել
  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Մեհտի Սեիզադե, Նարգիզ (պոեմ), Բաքու, Ազերնեշր, 1935, 41 էջ։
  • Ալեքսեյ Տոլստոյ, Առյուծը, ձուկն ու մարդը (ռուսական ժողովրդական հեքիաթ), Երևան, Հայպետհրատ, 1941, 8 էջ։
  • Ծիլի-վիլի, Երևան, Հայպետհրատ, 1941, 7 էջ։
  • Գյոզալով Ջ., Գյուլլու թեյը (պատմվածք), Երևան, Հայպետհրատ, 1941, 10 էջ։
  • Սերգեյ Միխալկով, Կոլյա Կուզնեցով, Երևան, Հայպետհրատ, 1941, 15 էջ։
  • Նիզամի Գյանջևի, Իսկյանդարն ու հովիվը, Երևան, Հայպեհրատ, 1941, 8 էջ։
  • Ի. Նազարով, Լյուբա Կուզնեցովա, Երևան, հայպետհրատ, 1941, 12 էջ։
  • Յա. Տայց, Խորանարդիկներ, Երևան, Հայպետհրատ, 1941, 14 էջ։
  • Կ. Ուշինսկի, Կատվի մայրական սերը, Երևան, Հայպետհրատ, 1941, 4 էջ։
  • Արջն ու շունը (ռուսական հեքիաթ), Երևան, Հայպետհրատ, 1944, 12 էջ։
  • Նիկոլայ Նեկրասով, Բանաստեղծություններ (ժողովածուի բանաստեղծություններից մի քանիսը թարգմանել է Վարսենիկ Աղասյանը), Երևան, Հայպետհրատ, 1953, 44 էջ։
  • Նիկոլայ Նեկրասով, Բանաստեղծություններ (ժողովածուի բանաստեղծություններից մի քանիսը թարգմանել է Վարսենիկ Աղասյանը), Երևան, Հայպետհրատ, 1962, 108 էջ։
  • Նիկոլայ Նեկրասով, Բանաստեղծություններ (ժողովածուի բանաստեղծություններից մի քանիսը թարգմանել է Վարսենիկ Աղասյանը), Երևան, «Հայաստան», 1971, 128 էջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարսենիկ Աղասյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 247