Վեզուվիան
Վեզուվիան (Վեզուվ հրաբխի անունով), իդոկրազ, միներալ, բարդ բնական սիլիկատ։ Ստրուկտուրայի մեջ պարունակում է SiO4-ի մեկուսացված աեարաէդրեր և Տi207-ի կրկնակված խմբեր։ Առանձնացվում են հետևյալ տարբերակները՝
- քրոմային (մինչև 4,3% Cr2O3),
- բերիլիումային (մինչև 9,20% BeO),
- ցերիումային (մինչև 16,7% Се203),
- բորային (մինչև 4,14% B203)
Վեզուվիան | |
---|---|
![]() | |
Ընդհանուր | |
Կատեգորիա | միներալների տեսակ |
Բանաձև (կրկնվող միավորը) | (Ca,Na)₁₉(Al,Mg,Fe)₁₃(SiO₄)₁₀(Si₂O₇)₄(OH,F,O)₁₀ |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 9.BG.35 |
Դանա դասակարգում | 58.2.4.1 |
Շերտի գույն | սպիտակ |
Բյուրեղային համակարգ | տետրագոնային համակարգ[1] |
Մոոսի կարծրություն | 6,5 |
Ենթակատեգորիա | vesuvianite mineral group?[2] և cyclosilicates? |
Բյուրեղագիտական համակարգը տետրագոնային է։ Առաջացնում է պրիզմատիկ կամ դիպիրամիդային բյուրեղներ և հոծ հատիկավոր զանգվածներ։ Գույնը՝ կանաչ, գորշ, դեղին։ Կարծրությունը՝ 6—7, խտությունը՝ 3400 կգ/մ³։ Հանդիպում է սկառներում՝ նռնաքարերի և էպիդոտի հետ։ Առաջանում է խորքային մագմատիկ ապարների կոնտակտում՝ կրաքարերի և դոլոմիտների հետ։
Ծանոթագրություններ
խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 358)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեզուվիան» հոդվածին։ |