Վեներա և Կուպիդոն
«Վեներա և Կուպիդոն» (իտալ.՝ Venere e Cupido), Վենետիկի գեղարվեստի դպրոցի նկարիչ Լորենցո Լոտտոյի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1530 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 92,4 × 111,4 սմ։
Վեներա և Կուպիդոն | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Լորենցո Լոտտո[1] |
տարի | 1530 |
բարձրություն | 92,4 սանտիմետր[1] |
լայնություն | 111,4 սանտիմետր[1] |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն և նյու |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Մետրոպոլիտեն թանգարան[1] |
հավաքածու | Մետրոպոլիտեն թանգարան[1] |
ներշնչված է | Քնած Վեներան |
հիմնական թեմա | Վեներա և Էրոս |
մակագրություն | Laurento. Loto |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Venus and Cupid by Lotto Վիքիպահեստում |
Այսօր «Վեներա և Կուպիդոն» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Մետրոպոլիտեն թանգարանում (Նյու Յորք, ԱՄՆ)։
Նկարագիր
խմբագրելՎեներան նկարում պատկերված է մերկ։ Նա պառկած է՝ արմունկով հենվելով կապույտ գործվածքին։ Նրա կողքին որդին է՝ Կուպիդոնը՝ կապարճով և նետով։ Վերջինս միզում է դափնե դրասանգի միջով, որը Վեներան բռնել է ժապավենով։ Դրա տակ կախված է խնկամանը։ Այդ միզարձակության տեսարանը խորհրդանշում է պտղաբերությունը[2]։
Նկարի ֆոնի կարմիր գործվածքը կապված է ծառից, որի վրա նաև բաղեղ կա։ Կուպիդոնի և Վեներայի կողքերին տարբեր առարկաներ կան, որոնք այլաբանական նշանակություն ունեն՝ մրտենու դրասանգը՝ ամուսնություն, վարդը, խեցին, վարդի թերթիկները՝ կանացիություն, բաղեղը՝ հավերժական սեր։ Վեներայի գլխին խույր կա և շղարշ՝ XVI դարի վենետիկցի հարսնացուին բնորոշ։ Մարգարտե ականջօղերը խորհրդանշում են մաքրությունը։
Պատմություն
խմբագրելՆկարը հարսանեկան նվեր է եղել՝ ստեղծված հարսանեկան պոեզիայի դասական ավանդույթներով[3]։
«Վեներա և Կուպիդոն» ստեղծագործությունը ցուցակագրվել է 1918 թվականին Սալոմոն Ռեյնախի կողմից[4]։ 1986 թվականին նկարը գնել է Մետրոպոլիտեն թանգարանը[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Մետրոպոլիտեն թանգարան — 1870.
- ↑ Jacques Bonnet, Lorenzo Lotto, Adam Biro, 1996, p. 40
- ↑ «Lorenzo Lotto | Venus and Cupid». The Metropolitan Museum of Art (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 6-ին.
- ↑ «Repertoire de peintures du Moyen Âge et la Renaissance (1280-1580)». archive.org. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Lorenzo Lotto | Venus and Cupid | The Met». The Metropolitan Museum of Art, i.e. The Met Museum. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
Գրականություն
խմբագրել- Roberta D’Adda, Lotto, Milan, Skira, coll. " SkiraMiniArtBooks ", 2010, 96 p. (88-572-0098-1 )
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեներա և Կուպիդոն» հոդվածին։ |