Վերադարձ Օլիմպոսից (ռուս.՝ Возвращение с Олимпа), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ` ըստ հին հունական դիցաբանության մոտիվների, ռեժիսորն Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայան է։

Վերադարձ Օլիմպոսից
ռուս.՝ Возвращение с Олимпа
Տեսակմուլտֆիլմ
ԹեմաՀերակլես
ՌեժիսորԱլեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա
ՍցենարիստԱլեքսեյ Սիմուկով
ՀնչյունավորումԱլեքսեյ Կոնսովսկի, Էրաստ Գարին, Միխայիլ Նովոխիժին, Ալեքսեյ Գրիբով, Նատալյա Կուստինսկայա և Միխայիլ Պոգորժելսկի
Բեմադրող նկարիչԱլեքսանդր Տրուսով
ԵրաժշտությունՎիտալի Գևիկսման
ՕպերատորԲորիս Կոտով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն19 րոպե
Թվական1969

Սյուժե

խմբագրել

Օլիմպոս։ Այստեղ բոլորն ամենագլխավոր աստվածներն են. ամենակարող Զևս շանթարգելը, նրա դաժան կինը` ամուսնության հովանավորուհի աստվածուհի Հերան, գեղեցիկ երգիչ Ապոլլոն–նետաձիգը, Ծովերի արքա Պոսեյդոնը, ռազմիկ Արեսը, գեղեցկության և սիրո աստվածուհին Աֆրոդիտեն և իմաստուն Աթենասը։

Այստեղ է նաև Զևսի արտամուսնական որդի Հերակլեսը` կիսաստված-կիսամարդը։ Կարոտելով Երկրին, նա խնդրում է Զևսին և իջնում է երկրի վրա մինչև մայրամուտ։ Նրան ուղեկցում է արծիվը, որը շատ խորամանկ և շողոքորթ աստիճանահարգող է, այն արծիվը, որը ժամանակին կտցահարել է Պրոմեթևսին, և որին Հերակլեսը փրկել էր։ Երկրի վրա Հերակլեսը ընկնում է մի տաճար, որը նվիրված է իրեն և իր տասներկու սխրագործություններին։ Այնտեղ նա հիշում է իր սխրագործություններից մի քանիսը, մասնավորապես, Հեսպերիդոսի խնձորի և տիտան Պրոմեթևսի փրկության մասին։

Բացվում է առավոտը, և Հերակլեսը պետք է վերադառնալ Օլիմպոս։ Շրջվելով` նա նկատում հրեշների, որոնք մի անգամ հաղթվել էին, բայց նորից էին հայտնվել. դրանք են Հիդրան, Ստիմֆալիկական թռչունը, նաև տեսնում է շղթաներով բանտարկյալին։ Չդիմանալով` Հերակլեսը որոշում է մնալ երկրի վրա։ Եվ որքան էլ արծիվը փորձում է համոզել Հերակլեսին վերադառնալ Օլիմպոս, Հերակլեսը անկոտրում էր` դառնալով աստված, բայց միևնույն է նա մարդ էր մնացել։

Տարբերություններ առասպելից

խմբագրել
  • Հեսպերիդի խնձորի մասին հիշողություններում բացակայում են Հեսպերիդները և դրվագը պատկերված է Ատլասի մոտ, ի տարբերություն առասպելի։
  • Պրոմեթևսի փրկության մասին հիշողությունում արծիվը միայն շշմում է լախտի հարվածից, իսկ առասպելում խոցվում է նիզակով։
  • Խնձորներից մեկը գործածվում է Պրոմեթևսի բուժման համար, առասպելում խնձորները բերվում են Էվրիսֆեյոսին ամբողջությամբ։

Հեղինակներ

խմբագրել
  • Սցենարի հեղինակ՝ Ալեքսեյ Սիմուկով
  • Ռեժիսոր՝ Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա
  • Բեմադրող նկարիչ՝ Ալեքսանդր Տրուսով
  • Կոմպոզիտոր՝ Վիտալի Գևիկսման
  • Օպերատոր՝ Բորիս Կոտով
  • Հնչյունային օպերատոր՝ Բորիս Ֆիլչիկով
  • Խմբագիր՝ Արկադի Սնեսարև
  • Օգնականներ՝ Ե․ Նովոսելսկի, Զ․ Կրեդուշինսկայա, Մ․ Պոպովա
  • Մոնտաժող՝ Նինա Մայորովա
  • Նկարիչներ՝ Վիկտոր Շևկով, Յուրի Բուտիրին, Բորիս Բուտակով, Օլեգ Սաֆրանով, Նիկոլայ Ֆեդորով, Լեոնիդ Կայուկով, Ելիզավետա Կոմովա, Վադիմ Դոլգիխ, Ելենա Տաննենբերգ, Իրինա Սվետլիցա, Ալլա Գորեևա, Վ․ Մակսիմովիչ
  • Դերերը հնչյունավորել են
    • Ալեքսեյ Կոնսովսկի՝ Հերակլես
    • Էրաստ Գարին՝ արծիվ
    • Միխայիլ Նովոխիժին՝ Զևս
    • Ալեքսեյ Գրիբով՝ Ներևս
    • Նատալյա Կուստինսկայա՝ Հերա
    • Սոֆիյա Զայկովա՝ Նիմփաներ
    • Մ․ Վասիլև
    • Միխայիլ Պոգորոժելսկի՝ Ատլաս
  • Ֆիլմի տնօրեն՝ Լուբով Բուտիրինա

Թողարկում տեսահոլովակով

խմբագրել

1980-ական թվականներին ԽՍՀՄ–ում մուլտֆիլմը թողարկվել է VHS ձևաչափով։ Ռուսաստանում 1990-ական թվականներին թողարկվել է «Խոշոր պլան» կինոմիավորման կողմից, VHS ձևաչափով, 1990-ական թվականների կեսերին` Video CD կոմպակտ–սկավառակներով «Պրոմեթևս» և «Հերակլեսն Ադմետոսի մոտ» մուլտֆիլմերի հետ։

Արձագանքներ

խմբագրել
  Շատ հայտնի է Ալեքսանդրա Սնեժկո–Բլոցկայայի ֆիլմերի շարքն ըստ հին հունասանի առասպելների։ Ալեքսանդր Տրուսովի հետ համագործակցելով` նրանք հանդիսատեսին ցույց են տալիս աստվածների, հնաոճ հերոսերի, մեդուզաների, Մինոտավրներով և այլ այդ ժամանակվա հանդիսատեսի համար անսովոր կերպարների` իրենց տեսաանկյունից։ Այդ ժանրում Սնեժենկո–Բլոցկայան դառնում է բացահայտող և հասցնում է նկարահանել հինգ ֆիլմեր՝ «Վերադարձ Օլիմպոսից» (1969 թվական), «Լաբիրինթոս։ Թեսևսի սխրանքները» (1971 թվական), «Արգոնավորդները» (1972 թվական), «Պերսևս» (1973), «Պրոմեթևս» (1974 թվական)։
- Սերգեյ Կապկով[1]
 

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Сергей Капков. Александра Снежко-Блоцкая // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2Արխիվացված է Օգոստոս 31, 2007 Wayback Machine-ի միջոցով: