Վերադրման սկզբունք
Վերադրման սկզբունք, ֆիզիկայում՝ դասական և քվանտային տեսություններում դիտարկվող դաշտերի հիմնարար հատկություն։
Էլեկտրադինամիկայում
խմբագրելԴասական էլեկտրամագնիսական դաշտի համար վերադրման սկզբունքը ձևակերպվում է այսպես. եթե լիցքերի և հոսանքների որևէ բաշխում ստեղծում է էլեկտրական և մագնիսական վեկտորներով (լարվածություններով) բնութագրվող դաշտ, իսկ մյուսը՝ և լարվածություններով դաշտ, ապա երկու բաշխումները միասին ստեղծում են մի դաշտ, որը բնութագրվում է և վեկտորներով։ Սկզբունքի ավելի ընդհանուր ձևակերպումը հետևյալն է, եթե և վեկտորները բազմապատկենք կամայական հաստատուններով և գումարենք՝ , ապա ստացված և վեկտորներով բնութագրվող դաշտերը նույնպես կարող են գոյություն ունենալ բնության մեջ։
Վերադրման սկզբունքին ենթարկվող դաշտերն ունեն մի կարևոր առանձնահատկություն. դրանց վիճակը նկարագրող դիֆերենցիալ հավասարումները գծային են (օրինակ՝ Մաքսվելի հավասարումները վակուումում էլեկտրամագնիսական դաշտի համար)։
Խախտումները
խմբագրելԷլեկտրամագնիսական ինտենսիվ դաշտերում վերադրման սկզբունքը խախտված է։ Այն չի բավարարվում և ուժեղ ձգողության դաշտում, որովհետն վերջինս նկարագրվում է Էյնշտեյնի ոչ գծային հավասարումներով։
Դասական ֆիզիկայում
խմբագրելԴասական ֆիզիկայում վերադրման սկզբունքը մոտավոր, ոչ համընդհանուր սկզբունք է։ Այսպես, նյութում մակրոսկոպիկ էլեկտրամագնիսական դաշտը ոչ միշտ է ենթարկվում վերադրման սկզբունքին, քանի որ նյութի դիէլեկտրիկ և մագնիսական թափանցելիությունները հաստատուն մեծություններ չեն, այլ կախված են արտաքին դաշտերի լարվածություններից (օրինակ, ֆեռոմագնի սևերում)։
Քվանտային մեխանիկայում
խմբագրելՔվանտային մեխանիկայում վերադրման սկզբունք հիմնարար սկզբունք է, տեսության հիմնական վարկածներից մեկը։ Համաձայն այդ սկզբունքի, եթե քվանտային համակարգը կարող է գտնվել վիճակներում, որոնք իրարից տարբերվում են որոշակի ֆիզիկական մեծության արժեքներով, ապա դրանց գծային կոմբինացիան ( -երը կամայական հաստատուններ են) նույնպես նկարագրում է դիտարկվող համակարգի բնության մեջ գոյություն ունեցող վիճակը։ Սակայն վիճակում f ֆիզիկական մեծությունն արժեզրկված է, իսկ |ck|2-ն ցույց է տալիս fk արժեքն ունենալու հավանականությունը։ Քվանտային ռելյատիվիստական տեսությունում վերադրման սկզբունք տեղի ունի, եթե դիտարկվող պրոցեսների դեպքում մասնիկների փոխադարձ փոխակերպումը բացառվում է։
Մեխանիկայում
խմբագրելՄեխանիկայում սկզբունք, որի համաձայն նյութական կետը ուժերի ազդեցությամբ շարժվում է ճիշտ այնպես, ինչպես կշարժվեր դրանց երկրաչափական գումարին ( ) հավասար մեկ ուժի ազդեցությամբ։
Էլեկտրատեխնիկայում
խմբագրելԷլեկտրատեխնիկայում, գծային էլեկտրական շղթայում էլշուների գործողության անկախության սկզբունքը։ Գծային շղթայի ցանկացած տեղամասում հոսանքի ուժը հավասար է նույն տեղամասում էլշուներից յուրաքանչյուրի գործողության ժամանակ առաջացող հոսանքի ուժերի գումարին, եթե մյուս էլշուներն այդ դեպքում բացակայում են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 384)։ |