Վերակենդանացում
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Վերակենդանացում. (լատին․՝ re — վերա, նորից, ani- matio — կենդանացում), բուժական միջոցառումների համալիր, որն անցկացվում է կլինիկական մահվան դեպքում օրգանիզմի վերակենդանացման, դժբախտ պատահարների, հիվանդությունների կամ դրանց բարդությունների հետևանքով կենսական կարևոր օրգանների կորցրած կամ խանգարված ֆունկցիաները վերականգնելու նպատակով։
Վերակենդանացումը բժշկագիտության նոր ճյուղի՝ ոեանիմալոգիայի ուսումնասիրության առարկան է։ Վերջինիս զարգացման հետ կապված, բացի օրգանիզմի վերակենդանացումից, ռեանիմատոլոգիական միջոցառումների մեջ են ընդգրկվել նաև նյութափոխանակության (ջրա-էլեկտրոլիտային, գազային) սուր խանգարումների, արյան շրջանառության, շնչառության, լյարդի և երիկամների ֆունկցիայի սուր անբավարարության դեմ պայքարը, վիրաբուժական միջամտություններից հետո խանգարված ֆունկցիաների վերականգնումը։ Վերակենդանացումը իրականացվում է 2 Փուլով, շնչառության և արյան շրջանառության վերականգնում (անվանում են նաև «սիրտ-թոքային» վերակենդանացում) և հետագա բուժում ետվերակենդանացման շրջանում։ Վերակենդանացում անցկացնելիս հաշվի է առնվում ինչպես հիվանդի կյանքին վտանգ սպառնացող ախտանշախմբերի (սինդրոմներ) և սահմանային (տերմինալ) վիճակների (նախահոգևարք, հոգևարք) բուժման ընդհանուր սկզբունքները (անկախ հիվանդության պատճառներից), այնպես էլ տվյալ ախտաբանական պրոցեսի բնույթը։ Վերակենդանացման նպատակով կիրառում են էլեկտրոնային (մոնիտոր հարմարանքներ, դեֆիբրիլյատոր, էլեկտրախթանիչ և այլն) սարքավորումներ, վիրաբուժական հնարքներ (շնչափողահատում, խոշոր անոթների ֆունկցիա և ձողարկում), դեղամիջոցներ ևն։ Սրտի անուղղակի մերսումը և ոչ ապարատային արհեսաական շնչառությունը կիրառում են բժիշկները և միջին բուժանձնակազմը՝ անկախ մասնագիտացումից, ինչպես նաև բժշկական հատուկ պատրաստություն անցած մարդիկ։ Վերակենդանացման որակյալ օգնություն են ցույց տալիս շտապ բժշկական օգնության աշխատողները։ Օգնությունն ապահովվում է հատուկ սարքավորված մեքենաներով և մասնագիտացված բրիգադների (հակաշոկային, հակաինֆարկտային, թունաբանական ևն) միջոցով։ Վերակենդանացումն իրականացվում է Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի մասնագիտացված բաժանմունքներում, ուր ընդունվում են կյանքին վտանգ սպառնացող ախտաբանական վիճակներում (գլխուղեղի վնասվածքներ, թունավորումներ, ծանր այրվածքներ, սրտամկանի ինֆարկտ, սուր երիկամային անբավարարություն, Փայտացում, ետվիրահատական շրջան) գտնվող հիվանդները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 392)։ |