Վերան և Անֆիսան մարում են հրդեհը
Վերան և Անֆիսան մարում են հրդեհը (ռուս.՝ Вера и Анфиса тушат пожар), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որն նկարահանել է ռեժիսոր Վալերի Ֆոմինը 1987 թվականին, ԽՍՀՄ Պետական հեռուստառադիոյի պատվերով, Սվերդլովսկի կինոստուդիայում, Էդուարդ Ուսպենսկու պատմվածքի մոտիվներով։ Վերա անունով աղջկա և նրա ընկերուհու` Անֆիսա անունով կապիկի մասին երեք ֆիլմերից երկրորդն է։ Ֆիլմին մասնակցում է «Кукуруза» անսամբլը։
Վերան և Անֆիսան մարում են հրդեհը ռուս.՝ Вера и Анфиса тушат пожар | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ռեժիսոր | Վալերի Ֆոմին |
Սցենարիստ | Էդուարդ Ուսպենսկի |
Հնչյունավորում | Օլեգ Բասիլաշվիլի |
Երաժշտություն | Գրիգորի Գլադկով |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սվերդլովսկի կինոընկերություն |
Տևողություն | 526 s |
Թվական | 1987 |
Սյուժե
խմբագրելԱշխատանքային օրերին բոլոր երեխաները գնում են մանկապարտեզ, փոխարենը` իրենց ծնողներին, տատիկներին և պապիկներին շատ անախորժություններ են պատճառում հանգստյան օրերին։ Այդպես մի օր Վերային և Անֆիսային թողնում են տատիկի մոտ։ Անֆիսան որոշում է խաղալ լուցկիով, բայց Վերան բացատրում է նրան, որ լուցկիներով խաղալ չի կարելի։ Սակայն քանի որ լուցկիներն արդեն թրջվել էին, Վերան միացնում է արդուկը և լուցկիները դնում դրա մոտ, իսկ իրենք գնում են մյուս սենյակ` տատիկի հետ հեռուստացույց դիտելու։ Հանկարծ արդուկն ընկնում է չորացած լուցկիների վրա, որոնք, բնականաբար, վառվում են։ Բայց հեռուստացույցի հաղորդումներն այդքան հետաքրքիր էին, որ ոչ ոք չէր կարողանում դրանցից կտրվել։ Միայն հոտն զգալով` Վերան և Անֆիսան փորձում են մարել հայտնաբերած հրդեհը։ Ցավոք, այդ ժամանակ բնակարաներից մեկում վերանորոգում էին սանտեխնիկան, ինչի պատճառով ջուրըժն անջատել էին։ Այնուհետև տատիկը, զարմանալով, որ հեռուստացույցով հաղորդվող հրդեհի հոտն ու տաքությունը զգացվում է անգամ տանը, գնում է տեսնելու, թե ինչ է կատարվում բնակարանում։ Տատիկը կանչում է հրշեջներին։ Վերջիներս գալիս են և կարողանում են մարել հրդեհը։ Իսկ Վերան և Անֆիսան հասկանում են, թե ինչպես է պետք ճիշտ օգտագործել լուցկիները։
Հեղինակներ
խմբագրելՍցենարի հեղինակ | Էդուարդ Ուսպենսկի |
Ռեժիսորներ | Վալերի Ֆոմին |
Կինոօպերատոր | Վյաչեսլավ Սումին |
Կոմպոզիտոր | Գրիգորի Գլադկով |
Հնչյունային օպերատոր | Օլգա Մատվեևա |
Բեմադրող-նկարիչներ | Վալերի Ֆոմին |
Մոնտաժող | Լ. Պուտյատինա |
Խմբագիր | Ի. Բոգուսլավսկի |
Նկարահանող խմբի տնօրեն | Վալենտինա Խիժնյակովա |
Ֆիլմը հնչյունավորել են | Հեղինակի խոսք` Օլեգ Բասիլաշվիլին և «Кукуруза» անսամբլ։ |
Տեխնիկական տվյալներ
խմբագրել- Ֆիլմը նկարահանվել է Շոստկայի «Սվեմա» ժապավենի վրա։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Այս մուլտֆիլմում, ինչպես նաև` «Վերայի և Անֆիսայի մասին» մուլտֆիլմում կարելի է լսել Գրիգորի Գլադկովի «Ծովային երգեր» մեղեդին։
- Կապիկի անունը տվել է տատիկը, բացատրելով դա նրանով, որ նա նման է Եգորևսկից մի կառավարիչի։ 1937 թվականին դեկտեմբերի 22-ին Եգորևսկ քաղաքում է ծնվել այս մուլտֆիլմի հեղինակ և սցենարիստ Էդուարդ Ուսպենսկին։
Վերաթողարկում տեսաերիզով
խմբագրելՄուլտֆիլմը DVD ձևաչափով բազմիցս վերաթողարկվել է «Վերայի և Անֆիսայի մասին» մուլտֆիլմերի հավաքածուում[1]։
Տես նաև
խմբագրել«Վերայի և Անֆիսայի մասին» շարքը բաղկացած է երեք մուլտֆիլմերից[1].
- «Վերայի և Անֆիսայի մասին», ֆիլմ 1
- «Վերան և Անֆիսան մարում են հրդեհը», ֆիլմ 2
- «Վերան և Անֆիսան դասի ժամին», ֆիլմ 3
Գրականություն
խմբագրել- Успенский Эдуард Пластилиновая ворона и другие сказки. — М.: АСТ, 2005. — 64 с. — (Сказки-мультфильмы). — ISBN 5-17-029940-0 «Про Веру и Анфису»
- Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 675-676. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4