Վերափոխման տաճար (Տարտու)
Վերափոխման տաճար (էստ․՝ Tartu Uspenski kirik), Էստոնիայի առաքելական ուղղափառ եկեղեցու Տարտուի թեմի առաջնորդանիստ եկեղեցին (Կոստանդնուպոլսի պատրիարքություն)։ Գտնվում է Էստոնիայի Տարտու քաղաքում՝ Մագազինի փողոց (Magasini tänav), 1 հասցեում։
Վերափոխման տաճար էստ․՝ Tartu Uspenski kirik | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | ուղղափառ տաճար |
Երկիր | Էստոնիա |
Տեղագրություն | Տարտու |
Դավանանք | ուղղափառություն |
Թեմ | Q4452175? |
Հիմնական ամսաթվերը | 1783 |
Ժառանգության կարգավիճակ | ճարտարապետական հուշարձան[1] |
Նվիրված | Վերափոխումն Աստվածածնի |
Անվանված | Վերափոխումն Աստվածածնի |
Ճարտարապետական ոճ | Naryshkin Baroque? |
Հիմնադրված | 1783 |
Շինանյութ | աղյուս |
Uspensky church, Tartu Վիքիպահեստում | |
eoc.ee/kogudus/tartu-jumalaema-uinumise-kogudus/ |
Պատմություն
խմբագրելԵկեղեցին գտնվում է Մարիամ Մագդաղենացու դոմինիկյան նախկին վանքի տեղում, որը քաղաքում գործել է 13-րդ դարից։ 1704 թվականին դրա փոխարեն կառուցվել է Կույս Մարիամին նվիրված փայտե եկեղեցի։ 1752 թվականի ապրիլի 16-ին տեղադրվել է նոր եկեղեցու հիմնաքարը Պետրոս I-ի հրամանով։ Այն կառուցվել է Նիկոլայ Վասիլևի նախագծով և օծվել 1754 թվականի հունվարի 28-ին։ 1772 թվականի կառուցվել է զանգակատունը։ Քարե եկեղեցին այրվել է 1775 թվականի հրդեհի ժամանակ[2]։
Նոր քարե տաճարը կառուցվել է 1776-1782 թվականներին և օծվել 1783 թվականին ի պատիվ Աստվածամոր վերափոխման[3]։
1997 թվականին ընդգրկվել է Էստոնիայի մշակույթի հուշարձանների պետական ռեգիստրում[4]։
Եկեղեցին դարձել է մայր տաճար 2009 թվականի հունվարի 10-ին և ծառայում է որպես Տարտուի ուղղափառ եպիսկոպոսի նստավայր[5]։
Պատկերասրահ
խմբագրել-
Եկեղեցին 1860 թվականին
-
Եկեղեցին 2011 թվականին
-
Եկեղեցին 2013 թվականին
-
Եկեղեցու ինտերիերը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Էստոնիայի մշակութային հուշարձանների ազգային գրանցամատյան — 1994.
- ↑ Pühakoja ehitamise ajalugu, Eesti Apostlik-Õigeusu Kirik, retrieved 26 August 2019
- ↑ Tartu Jumalaema Uinumise, Uspenski kogudus Արխիվացված 2007-08-31 Wayback Machine(էստոներեն)
- ↑ «6949 Tartu Uspenski õigeusu kirik 1776.-1783. a». Kultuurimälestiste riiklik register.
- ↑ Tartu Uspenski Cathedral of the Estonian Apostolic Orthodox Church, Visit Estonia, retrieved 26 August 2019