Վերա Ամիրխանյան
Վերա Հովակիմի Ամիրխանյան (1928, Թեղուտ), մանկավարժ, բանասիրական գիտությունների թեկնածու (1975), դոցենտ (1983), ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչուհի (1968)[1]։
Վերա Հովակիմի Ամիրխանյան | |
---|---|
Ծնվել է | 1928 |
Ծննդավայր | Թեղուտ |
Քաղաքացիություն | ՀՀ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | մանկավարժ |
Աշխատավայր | Վանաձորի մանկավարժական ուսումնարան, Վանաձորի № 5 միջնակարգ դպրոց, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ |
Կենսագրություն
խմբագրելՎերա Ամիրխանյանը ծնվել է 1928 թվականին Լոռու մարզի Թեղուտ գյուղում։ 1947 թվականին ավարտել է Վանաձորի մանկավարժական ուսումնարանը, այնուհետև Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագրության ֆակուլտետը։
1951 թվականից աշխատանքի է անցել Վանաձորի մանկավարժական ուսումնարանում, այնուհետև աշխատել է Վանաձորի № 5 միջնակարգ դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։ 1963 թվականից զուգահեռ եղել է դպրոցի ուսմասվար[1]։
Վերա Ամիրխանյանը 1969 թվականի վերջին եղել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի հիմնադիր դասախոսներից մեկը, աշխատել է գրականության ամբիոնում՝ որպես ավագ դասախոս, այնուհետև դոցենտ[2]։
Ամիրխանյանի աշակերտներից Գագիկ Աթաբեկյանը նրա մասին ասել է․
Ով էր այդ հրաշագործ ուսուցչուհին… Պոեզիան նրա տարերքն էր, իսկ բարեկիրթ կեցվածքը՝ առօրյան… Մայրենիի ուսուցչուհուն ցայսօր Վանաձորում շատերն են երախտագիտությամբ հիշում[1]։ - Գագիկ Աթաբեկյան
|
Ստեղծագործություններ
խմբագրելՎերա Ամիրխանյանը շուրջ 40 հոդվածների ու մենագրությունների հեղինակ է, գիտական զեկուցումներով հանդես է եկել միջբուհական գիտաժողովներում։ Նրա հրատարակված աշխատություններից են․
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Թումանյանական աշխարհ, Մշակութային գիտարան/Գ․ Շախկյան․-Եր․։ 2016, 848 էջ
- ↑ Բազմամյա ճանապարհ
- ↑ «Ստեփան Զորյանի «Տխուր մարդիկ» նովելաշար»
- ↑ «Ստեփան Զորյանի փոքրածավալ արձակը»(չաշխատող հղում)