Վերին Ծաղկավան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկավան (այլ կիրառումներ)
Վերին Ծաղկավան (նախկին անվանումը՝ Վելիգեղ), գյուղ Հայաստանի Տավուշի մարզում՝ նախկին Շամշադինի շրջանում, Բերդ քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք, Վարագաջուր գետի ափին։ Վերանվանվել է Ծաղկավան 1939 թ. մայիսի 4-ին[2]։
Գյուղ | ||
---|---|---|
Վերին Ծաղկավան | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Տավուշ | |
Համայնք | Տավուշի մարզ և Տավուշի շրջան | |
Գյուղապետ | Արթուր Ղազարյան | |
Հիմնադրված է | 1920 թ. | |
Մակերես | 15.5 կմ² | |
ԲԾՄ | 750 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 887[1] մարդ (2011) | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Վերին Ծաղկավանի մշտական բնակչությունը կազմել է 887, առկա բնակչությունը՝ 848 մարդ[1]։ Բնակիչները հայեր են[3], որոնց նախնիները 1920 թ. այստեղ են տեղափոխվել հարևան Վարագավան (նախկին Հախում) գյուղից[2]։
Վերին Ծաղկավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1922 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 501 | 650 | 1105 | 1011 | 1233 | 1100 | 914 | 996 | 887[1] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտագործությամբ, այգեգործությամբ, հացահատիկի և կարտոֆիլի մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳյուղից 6 կմ հարավ-արևմուտք, ձորալանջին, անտառի մեջ է գտնվում Շխմուրադի Սուրբ Աստվածածին վանական համալիրը (12-13 դար)՝ կազմված եկեղեցուց, մատուռից և երկու գավթից։ Եկեղեցին (1181 թ) կառուցված է սպիտակագույն ֆելզիտից, լավ է պահպանված և ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք՝ մեկ զույգ որմնամույթով։ Ուղղանկյուն ավանդատների մուտքը բեմից է։ Արևելյան ճակատը մշակված է զույգ խորշերով։ Համալիրի հարավ-արևելքում կիսավեր, միանավ մատուռն է։ Վանքի գավիթները եկեղեցու հարավային և արևմտյան կողմերում են։ Արևմտյան գավիթը քառակուսի հատակագծով դահլիճ է, մեկ զույգ ութանիստ մույթով, որոնցից դեպի եկեղեցու ճակատի որմնամույթերը ձգվող կամարների վրա բարձրանում է երդիկով ավարտվող կենտրոնական հատվածը։
Գյուղի շրջակայքում պահպանվել են մ.թ.ա. 1-ին հազարամյակին «Պախրախաչ», մ.թ.ա. 6-րդ-5-րդ դարերում «Բերդաքար» և մ.թ.ա. 1-ին հազարամյակում «Կալքար» ամրոցները; 13-17 դարերում «Քարագլուխ», «Հախսու» և «Ճաքած գյուղ» գյուղատեղիները[5]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 2,0 2,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 835 — 992 էջ։
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 101» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 24-ին.
- ↑ «ՀՀ բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 7-ին.